
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Այստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին:
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի օրերը: Ծրագիրն իրականացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի, ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան, «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանից ժամանած՝ Մինգեչաուրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Ջիանշա Օմարովը, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Աղստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ Խամիս Մասիմովը, իրավապաշտպան, փաստաբան Սահիբ Բաբաեւը, գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանը, վերլուծաբան Ռաուֆ Ռաջաբովը, «Համաձայնություն» հ/կ-ի նախագահ Աֆետ Սարիեւը մինչեւ դեկտեմբերի 20-ը կրթահամալիրի աշակերտների համար կբացահայտեն Ադրբեջանի արդի գրականությունը, կրթական եւ իրավական ոլորտի առանձնահատկությունները եւ այլ հարցեր: Կրթահամալիրի սաների շրջանում նախօրոք շարադրությունների մրցույթ էր հայտարարվել՝ «Բաց նամակ Ադրբեջանի իմ հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան՝ ո՞րն է մեր ապագան», «Ադրբեջան» թեմաներով: Երեկ հյուրերը եւ հայաստանցիները պատվոգրեր փոխանակեցին: «Առավոտը» «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞, արդյոք, որ այս ծրագիրը շահարկումների կենթարկվի: «Ի՞նչ է, Հայաստանում այսօր իշխանությունների մակարդակով չի՞ քննարկվում հաշտության եւ համաձայնության գալու հարցը: Մի՞թե կոչ չի արվում հասարակությանը նախապատրաստել, լինել ավելի հանդուրժող: Եթե պաշտոնապես տարվում է այդ քաղաքականությունը, ապա կրթական համակարգը չի կարող դուրս մնալ ընդհանուր զարգացումներից: Այնպես որ, աննորմալ բան չեմ տեսնում, որ ադրբեջանցիներ են մասնակցում նման միջոցառմանը»,- կարծում է պրն Բլեյանը: Չնայած նրա խոսքով՝ «միջոցառումը զուտ մաքուր աշխատանքային բնույթ ուներ», սակայն, այնուամենայնիվ, այն քաղաքականացվեց: Հայտնվեցին 4 երիտասարդներ, որոնք Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանին՝ որպես բողոքի նշան, օճառ տվեցին: Հետո պարզեցինք, որ նրանք Հայ բլոգերների միության անդամներից են: Նրանցից Արմեն Քոչարյանը հայտնեց. «Այս միջոցառումը ճիշտ չէր կազմակերպելը՝ հաշվի առնելով հայերի հանդեպ ադրբեջանցիների անհանդուրժողականությունը: Նրանք նույնիսկ բուլղարահայերին են Բաքվի սահմանից վռնդել: Այսօրվա ակցիան փող աշխատելու միջոց է, որը լավ բան չի բերի ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Սա ազգի արժանապատվության հաշվին փող մուրալու ակցիա է: Ադրբեջանցիներին էլ չենք մեղադրում, քանի որ նրանք էլ են զոհի դերում, դեռ պիտի հայրենիք վերադառնան: Մենք չենք ուզում որեւէ մեկին վիրավորած լինել, մանավանդ չենք ուզում, որ այդպիսով Վանյան կոչվածը «աչոկներ» հավաքի»: Բլոգերները նաեւ «Առավոտին» հավաստիացրին, որ հաղթած կողմը՝ Հայաստանը, քայլեր չպիտի անի պարտվածների հետ համերաշխություն հաստատելու համար: Իսկ Ա. Բլեյանը օճառի կապակցությամբ ասաց, որ հիգիենիկ միջոցներ կրթահամալիրին միշտ էլ անհրաժեշտ են:
Զրուցեցինք նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ իրավապաշտպան Ջ. Օմարովը «Առավոտին» ասաց. «Հիմա ես նոստալգիա եմ ապրում, քանի որ Մինգեչաուրում, որտեղ բնակվում եմ, 100.000 բնակչության 40 տոկոսը հայեր էին: Ինչ վերաբերում է այս նախագծին, այն չպետք է համարել Ադրբեջանի օրեր Հայաստանում: Սա Ադրբեջանի օրերն են այն երեխաների համար, որոնք սովորում են այս կրթահամալիրում»: Իսկ հայտնի գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ նման միջոցառումները նպաստեն նրան, որ ադրբեջանցիները ի դեմս հայերի՝ թշնամու չտեսնեն, նշեց. «Թող ընկերներս չնեղանան, բայց ես խիստ վատատես եմ... Ամեն ինչ կախված է իշխանություններից: Օրինակ, երբ ժամանակին գալիս էինք Հայաստան, Ադրբեջանում մեզ վիրավորում էին, դավաճան անվանում: Հիմա քիչ են նման դեպքերը: Ինչ վերաբերում է ստատուս քվոյին, այն շահեկան է ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունների համար»:
Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Գյանջայի մասնաճյուղի նախագահ Սահիբ Բաբաեւն էլ հայտնեց. «Մեր նպատակն այն է, որ ավելի լավ ճանաչենք միմյանց եւ ցույց տանք, որ շարքային ադրբեջանցին պատերազմ չի ուզում: Ադրբեջանում անցկացված սոցհարցումները փաստում են, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պատերազմին: Պիտի կոտրենք այն կարծրատիպը, որ հայերի հետ թշնամիներ ենք, մենք հարեւաններ ենք: Եթե կովկասյան պետություններով միավորվենք, ԵՄ-ից էլ լա՛վ տուն կկառուցենք»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

