
ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: «Առավոտը» նախարարին երեկ հարց ուղղեց նրա ընտրության պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե գաղափարախոսական ի՞նչ ընդհանրություններ կան Կոմկուսի եւ Հանրապետական կուսակցության միջեւ. արդյոք միակ ընդհանրությունն այն չէ՞, որ ինչպես այժմ ՀՀԿ-ն, այնպես էլ ՀԿԿ-ն է ժամանակին եղել իշխող կուսակցություն: «Կարելի է մտածել, թե դրանից հետո կուսակցություններ չեն եղել, եւ ես ընտրության հնարավորություն կարծես թե չեմ ունեցել»,- պատասխանեց Գեւորգ Դանիելյանը: Մեր դիտարկմանն էլ՝ «Լինելով դատախազության համակարգում, այո՛, չեք ունեցել» պատասխանեց. «Բայց եթե ես իսկապես ուզենայի կուսակցական լինել, եւ դա ինձ համար շատ հետաքրքիր լիներ՝ ես անպայման դուրս կգայի դատախազությունից: Եվ ամբողջ շրջանում չէ, որ ես եղել եմ դատախազ: Բնականաբար, ես նաեւ զբաղեցրել եմ դասախոսի պաշտոն՝ Երեւանի պետական համալսարանում, որն ինձ բացարձակապես չէր զրկում կուսակցական լինելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է նրան, որ երկուսն էլ իշխող են՝ դրան բնականաբար նախապատվություն չեմ տալիս, այլ այսօր ես քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, եւ գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ իսկապես պետք է անդամագրվի այն կուսակցությանը, որի գաղափարներն ինքն ընդունում է: Չեմ ժխտում, չեմ բացառում, որ կարող են լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք շարունակում են իրենց անկուսակցական կարգավիճակը. սա, իհարկե, չի հակասում օրենսդրությանը, Սահմանադրությանը: Բայց թե՛ սահմանադրական, թե՛ քաղաքական չափանիշներով ավելի տրամաբանական եմ համարում այս մոտեցումը»: Մեր հիշեցումից հետո, թե ինքը ոչինչ չասաց իր նախընտրած երկու կուսակցությունների միջեւ գաղափարական ընդհանրությունների մասին՝ արդարադատության նախարարն այլեւս ոչինչ չհավելեց ասվածին:
- Ա. Ի.
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

