
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում
Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, «ԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ դեկտեմբերի 8-ին Տեր-Պետրոսյանի կողմից տնտեսության զարգացման խորհրդային շրջանի մասին հնչեցրած գնահատականներին: Ստ. Դեմիրճյանը մասնավորապես ասել էր, թե՝ «անվիճելի է փաստը, որ խորհրդային տարիների Հայաստանը լուրջ հաջողությունների էր հասել տնտեսական եւ մշակութային կյանքում», որ «Խորհրդային Միության տնտեսական համակարգում մեր հանրապետության արդյունաբերությունը շատ ճիշտ էր զարգանում, լավագույններից մեկն էր»: Միաժամանակ նա շեշտել էր, որ նախկին ԽՍՀՄ սոցիալ-տնտեսական համակարգը բարենորոգումների կարիք ուներ, նաեւ՝ որ ԽՍՀՄ-ում գոյություն ունեցած միասնական ժողովրդատնտեսական մեխանիզմի փլուզման ծանր հետեւանքները անխուսափելի էին Հայաստանի տնտեսության համար: Նա համեմատել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում արդյունաբերական արտադրության կրճատումը՝ 24%, եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ Հայաստանի տնտեսության իրավիճակը՝ արձանագրելով, որ «Խորհրդային Միության փլուզման հետեւանքներն անհամեմատ ավելի աղետալի էին» եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի նման երկրի համար. Ռուսաստանում 1990-1999թթ.-երին, ըստ նրա, արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 60 տոկոսով: «Այս գործոնը չի կարելի թերագնահատել: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք չէ մոռանալ սուբյեկտիվ գործոնի մասին: Անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, եղան դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ: Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ շուկայական բարեփոխումներն իրականացվեցին ոչ թե ինքնանպատակ, այլ հավասարակշռված, կորուստները զգալիորեն պակաս էին: Այսինքն՝ անցումային փուլում Հայաստանը կարող էր ավելի քիչ կորուստներ ունենալ»,- համոզմունք էր հայտնել ՀԺԿ նախագահը: Միաժամանակ նա հավելել էր, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունները նախորդների համեմատությամբ հպարտանալու ոչինչ չունեն. իրականում երկրում շարունակվում է արդյունաբերական անկումը», տեղի է ունենում ՀՀ բնապաշարների անխնա շահագործում, որը հղի է չափազանց բացասական հետեւանքներով: «Հանրապետության ղեկավարությունն անվերջ շեփորում է օտարերկրյա ներդրումների հաջող ներգրավման մասին: Սակայն աֆրիկյան շատ երկրների օրինակով արդեն ապացուցված է, որ եթե պետությունը չափազանց էժան է գնահատում սեփական բնական հարստությունները, ապա ամենեւին էլ դժվար չէ օտարերկրյա ներդրումներ ներգրավելը»,- հայտարարել էր Ստ. Դեմիրճյանը՝ ընդգծելով, որ ՀՀ տնտեսության, գործնականում, բոլոր ռազմավարական ոլորտները օտարերկրացիներին են վաճառվել կամ հանձնվել հե՛նց գործող իշխանությունների օրոք:
Անցյալ կիրակի Հայաստանի «հանրայինը» ահա այս հարցազրույցի համատեքստից դուրս էր բերել իր քիմքին հարմար մի երկու տող՝ «անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, եղան դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ» եւ այլն, ու փորձելով հակասություններ գտնել ՀԺԿ առաջնորդի եւ ՀՀ առաջին նախագահի ելույթում՝ հույս էր հայտնել, թե Ստ. Դեմիրճյանը կփոխի իր՝ Տեր-Պետրոսյանին սատարելու որոշումը:
Երեկ «Առավոտի» հետ հարցազրույցում ՀԺԿ առաջնորդը հաստատեց գործակալությանը տված հարցազրույցում տեղ գտած իր դիտարկումները՝ դրանք ամենեւին էլ չհամարելով Տեր-Պետրոսյանին սատարելուն միտված խոչընդոտ: «Այն, ինչ ասել եմ, մենք ասել ենք բազմիցս: Կարեն Դեմիրճյանն էլ է ժամանակին համապատասխան գնահատականներ տվել՝ միաժամանակ գնահատելով նաեւ այդ տարիների ձեռքբերումները: Ի վերջո, Լ. Տեր-Պետրոսյանի օրոք մենք հաղթել ենք պատերազմում: Այո, մենք գտնում ենք, որ անցումային բարդագույն փուլը կարելի էր ավելի քիչ կորուստներով անցնել: Բայց այսօր էլ գործող իշխանությունների օրոք նախկինում եղած բացասական երեւույթները ավելի են արմատավորվել եւ ոչ միայն տնտեսության ոլորտում»,- հայտարարեց Ստ. Դեմիրճյանը՝ նկատելով, որ Հ1-ով իր հարցազրույցը մեջբերվել է ընտրանքային ձեւով եւ համատեքստից դուրս:
Այդուհանդերձ, ՀԺԿ նախագահը հիշեցրեց, որ անցյալին վերաբերող գնահատականներում եղած որոշակի տարբերություններով հանդերձ, ՀԺԿ քաղխորհուրդը նպատակահարմար է գտել պաշտպանել ՀՀ առաջին նախագահի թեկնածությունը, քանի որ, Ստ. Դեմիրճյանի մատուցմամբ, «կարեւորագույն մի շարք հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են: Խոսքը վերաբերում է մասնավորապես «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտմանը, համակարգային փոփոխություններին, կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելուն, բիզնեսն իշխանությունից տարանջատելուն եւ այլ կարեւոր հարցերի»:
ՀԺԿ նախագահի ասելով, ինքը որպես ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվել ուժեղ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ այն կայացնելու նպատակով. այլեւս ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվել է բավականին ուժեղ բեւեռ. «Որոշ հարցերի շուրջ կարող են տարակարծություններ լինել, բայց դրանք բացարձակապես չեն խոչընդոտում մեր համագործակցությանը»: Ստ. Դեմիրճյանի գնահատմամբ, իշխանություններն ու նրանց սպասարկող քարոզչամեքենան վերջին շրջանում հաճախ են անցնում կոռեկտության եւ բարոյականության նորմերի սահմանը. «Հիմա նման դրսեւորումներ շատ ենք տեսնում: Դրա վկայությունը «հանրայինի» վերջին ռեպորտաժն էր», որում մեջբերվում էր ինչ-որ թերթից մի անբարո մեջբերում, ըստ որի՝ Ստ. Դեմիրճյանը քննադատել է Տեր-Պետրոսյանին մոր՝ Ռիմա Դեմիրճյանի ազդեցության տակ: «Այդ մարդիկ պետք է ուղղակի ամաչեն իրենց ասածներից եւ արածներից: Իրենք իրենց են վարկաբեկում՝ բացահայտելով իրենց ողորմելի, անբարոյական էությունը, բայց ավելիին նրանց հասնել չի հաջողվի: Դրա փոխարեն ճիշտ կլիներ, որ «հանրայինը» բացատրություն տա, թե ինչու Կարեն Դեմիրճյանի 75-ամյակին նվիրված պետպատվերով նկարահանված ֆիլմը մինչեւ հիմա չի ցուցադրվել»:
Ի դեպ, Ստ. Դեմիրճյանը չբացառեց, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ վերոհիշյալ երեւույթները կարող են, իր ձեւակերպմամբ՝ «ավելի այլանդակ դրսեւորումներ ստանալ»:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

