
«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
Պաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն էր: 1987-1991 թթ. նա Թուրքիայի դեսպանն էր ԵՄ-ում, 1991թ.-ից մինչեւ 1995 թ. զբաղեցնում էր Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը: 1995-2000թթ. Սանբերկը Թուրքիայի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: 2000 թ. նա պաշտոնաթող է եղել եւ մինչեւ 2003 թվականի սեպտեմբեր ամիսը գլխավորում էր թուրքական TESEV հետազոտական ինստիտուտը: Օզդեմ Սանբերկը «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամ էր:
- Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այսօր ամենագլխավոր խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին:
- Խոչընդոտները մի քանիսն են: Բոլորն էլ էական են, բայց դրանցից ոչ մեկը չպետք է անհաղթահարելի համարել: Առաջինը. կա վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եթե մենք գտնենք դրա լուծումը, ամեն ինչ ավելի հեշտ կընթանա: Երկրորդը, կան տարածքային նկրտումների, պատմական արշավների, Թուրքիայի նկատմամբ միջազգային նախապաշարմունքի եւ ատելության շիկացման հետ կապված հարցեր: Մեզ լիցքաթափում է պետք այս դաշտում: Երրորդը. գոյություն ունի հոգեբանական պատրաստվածության հարցը: Մեզ սառցահատ է պետք, այն, ինչ անհրաժեշտ է մեզ, պետք է հասարակական եւ խորհրդանշական բնույթ կրի: Հիշո՞ւմ եք ամերիկացիների եւ չինացիների միջեւ սեղանի թենիսի մրցամարտը, որը նախորդեց երկու երկրների մերձեցմանը: Եթե մենք կարողանանք փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումները Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ, դա կարող է նման քայլ հանդիսանալ: Սակայն պետք է խոստովանել, որ ֆուտբոլը կրքոտ մարզաձեւ է, այդ առիթը կարող է այդքան էլ հարմար չլինել: Սակայն ես կարծում եմ, որ վաղ թե ուշ մենք որեւէ հարմար բան կգտնենք:
Կցանկանայի նաեւ ավելացնել, որ հոգեբանական թշնամությունը հայ-թուրքական հարաբերություններում նոր երեւույթ է: Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ դա 1975 թվականից Թուրքիայի դեմ սկսված արշավների հետեւանք է: Երբ ես երիտասարդ էի, հայերն ինքնաբերաբար իրենց տեղն ունեին թուրքերի ցանկացած հավաքի ժամանակ: Թուրք դիվանագետների եւ պաշտոնյաների սպանությունները եւ հսկայական քարոզարշավը մեր դեմ վերջ դրեցին այդ բոլորին, առնվազն` հրապարակային մակարդակում: Այն դեպքերում, երբ քաղաքական գործիչները չեն միջամտում, նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսին է Կալիֆոռնիան, հայերի եւ թուրքերի մեջ շատ ընդհանրություններ կան:
- Ինչո՞ւ դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների հաստատելու Երեւանի առաջարկը չի բավարարում Անկարային:
- Կա վեճ, եւ կան խնդիրներ: Անիմաստ է կառուցել մի տուն, որը կքանդվի քամու առաջին իսկ թեթեւ փչոցից: Դիվանագիտական հարաբերությունները պետք է հիմնվեն հստակ ըմբռնման եւ կոնսենսուսային մոտեցման վրա` առնվազն կարեւորագույն հարցերի շուրջ: Երբ Սուլեյման Դեմիրելը 1998 թվականին առաջին անգամ հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՍԾՏՀ գագաթաժողովում, Թուրքիայի նախագահը հարցրեց նրան. ո՞րն է վեցամյա Հայաստանի Հանրապետության եւ 75-ամյա Թուրքական Հանրապետության միջեւ թշնամության պատճառը: Դեմիրելն առաջարկեց. մենք կարող ենք օգնել ձեր երիտասարդ հանրապետությանն ինտեգրվել աշխարհին, ձեր քաղաքացիներն իրավունք ունեն ավելին ակնկալել ձեզանից 70 անպտուղ տարիներից հետո:
- Երեւանում տեսակետ կա այն մասին, որ 15 տարի առաջ ընդունելով սահմանի փակման մասին որոշումը, Թուրքիան հույս ուներ մեղմել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում: Քանի որ դա տեղի չունեցավ, Թուրքիայի իշխանություններին այսօր դժվար է խոստովանել այդ սխալը:
- Ոչ, կարծում եմ, մենք այլ կերպ ենք նայում դրան: Թուրքիան կայացրեց այդ որոշումը Ադրբեջանի շրջանների օկուպացման եւ այնտեղ ապրող մարդկանց արտաքսման պատճառով: Մեզ համար դա մարդկային ողբերգություն էր: Մենք հավատարիմ ենք մնում կայացրած որոշմանը, սակայն ողջունում ենք կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:
Թուրքիայի վարչապետը 2005 թվականին նամակ էր հղել պարոն Քոչարյանին եւ առաջարկել էր ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Կարծում եմ, որ չարձագանքելով այդ առաջարկին, Հայաստանը պատմական հնարավորություն բաց թողեց:
- Ինչպե՞ս է Թուրքիան վերաբերվում Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի առկայությանը եւ հայ պաշտոնյաների հայտարարություններին՝ այն մասին, որ հենց Թուրքիայի կողմից պոտենցիալ սպառնալիքն է հանդիսանում Հայաստանում ռուս զինվորականների գտնվելու գլխավոր պատճառը:
- Նախ, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմավարական վտանգ գոյություն չունի: Երկրորդը, հայ-ռուսական հարաբերությունների հարցերը պետք է լուծեն հայերը եւ ռուսները: Եթե, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական սպառնալիքի բացակայության մասին իմ ասածին, դուք գտնում եք, որ ռուսական զորքերի ներկայությունն ուժեղացնում է ձեր երկրի անկախությունը, դա պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները: Ոչ ոք չպետք է դեմ հանդես գա դրան, պայմանով, որ ռազմակայանը կրում է պաշտպանական եւ ոչ թե հարձակողական բնույթ:
- ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համար
ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն
3ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ...«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»
ՄԵԴԻԱՄԱՔՍ՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համարՊաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ...4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12 ՀՈԴՎԱԾԱՆՈՑ ՎԵՏՈ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում ...ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է
Ա. Ի.Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: ...«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ
ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RՎերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը ...ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԳրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԳՐՈՀԵԼ» ԷԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին ...ԲԱՆԱՎՈՐ ԼՈՒԾԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության ...ՏԵՐԸ
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ հեռացավ: ...«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ ԻջեւանԴեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

