
«ՔԱՀԱՆԱՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ»
Երեկ բանավեճի ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, երբ հոգեւորականներին մեղադրեցին զանազան արարողությունների համար գումար պահանջելու մեջ:
Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականություն» թեմայով բանավեճ: Հյուրերն էին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը եւ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: Քանի դեռ բանավեճը չէր թեժացել, տեր Շմավոնը միանգամից ապահովագրեց Հայ առաքելական եկեղեցուն եւ որպես հանդուրժողականության նշան, փաստեց. «Հայաստանում գործում են ռուս եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ, հայ կաթոլիկ եկեղեցու թեմը»: Վերլուծաբանը կրոնական հանդուրժողականության էությունը բացահայտեց հասարակական մակարդակով. «Հանդուրժողականություն եւ ազատություն հասկացությունները մեր հասարակության տարբեր մակարդակներում այլասերվում են, օրինակ՝ քաղաքական ազատությունը մարդկանց համար արգելված ճանապարհ է, տնտեսական եւ գաղափարական ազատություններն էլ՝ մոնոպոլիզացված»: Ա. Սեդրակյանը իր ասածին հավելեց. «Աղանդ բառը շրջանառվում է միայն նախկին Խորհրդային Միության երկրներում, այլ երկրներում դա համարվում է վիրավորանք»:
Տեր Շմավոնը ճիշտ չընկալեց եւ հերքեց. «Աղանդ բառն ամենեւին էլ հայկական ծագում չունի: Աղանդներ կան այն երկրներում, որտեղ գոյություն չունի ավանդական եկեղեցի»: Այս խոսակցությունից վրդովված, քահանան սկսեց մի շարք հարցեր հնչեցնել. «Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ առավոտից երեկո բազում աղանդավորներ թակում են բնակիչների դռները, ինչո՞ւ չեք փաստում հաճախակի դարձող ինքնասպանությունները»: Իսկ քաղաքագետը հոգեւորականի հարցը տողադարձեց հարցով. «Ո՞ւր են Հայ առաքելական եկեղեցու այն սպասավորները, որ թակեն մարդկանց դռները եւ թշվառության մեջ գտնվողներին օգնեն: Ո՞ւր է հայ եկեղեցու հասարակական գործառույթը, որն ունի, օրինակ, Ռուս ուղղափառ եկեղեցին»: Ա. Սեդրակյանի հարցին տեր Շմավոնը պատասխանեց. «Իսկ դուք գիտե՞ք, թե Հայ առաքելական եկեղեցին քանի բարեգործական ճաշարան է հիմնել, որքան մարդ է օրը մի քանի անգամ տաք սնունդ ստանում»: Քաղաքագետն էլ պահը բաց չթողնելով՝ հարցրեց զրուցակցին. «Քանի՜-քանի նվիրատվություններ է ստանում եկեղեցին եւ ո՞ւր է այն թափանցիկ հաշվետվությունը, որը պետք է ստանա հասարակությունը»: «Եկեղեցու եկամուտները ստուգվում է աուդիտի միջոցով»,- կարճ պատասխանեց հոգեւոր սպասավորը:
Կրկին անդրադառնալով կրոնական հանդուրժողականության եւ աղանդների թեմային, Ա. Սեդրակյանը նկատեց. «Եթե մարդն այլընտրանք է ուզում, ուրեմն թափուր տեղ կա: Իսկ եթե այդ տեղը դատարկ է թողնված, նշանակում է Հայ առաքելական եկեղեցին բացթողումներ ունի»: Հոգեւորականը այդ «բացը» պայմանավորեց իր գործընկերների «կոտորածով». «1917-40 թթ. շուրջ 400 հոգեւորական է աքսորվել եւ գնդակահարվել, որոնց պակասը չի լրացվել»:
Ա. Սեդրակյանը կարծում է, որ կաշառակեր, ոչ բարոյական, եկեղեցու շահերը քամահրող սպասավորները՝ արատավորելով հայ եկեղեցու պատիվը, շատ մարդկանց դրդում են այլ կրոնական ուղղություններ դավանել: Տեր Շմավոնը պահանջեց հնչեցված կարծիքը հավաստել փաստերով: Իսկ քաղաքագետը փաստեց հարսանիքների եւ հուղարկավորությունների ժամանակ հոգեւորականներին գումար տալը: «Քահանան աշխատավարձ չունի, միայն վանքում աշխատող կուսակրոններն են աշխատավարձ ստանում: Ուստի ինչո՞վ ապրի այդ մարդը, ինչպե՞ս ընտանիք պահի: Հետեւաբար, որեւէ աննորմալ բան չկա, երբ մարդը խաչը համբուրում եւ նվիրատվություն է անում եկեղեցուն»,- պատասխանեց տեր Շմավոնը:
- Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՌՆՎԱԶՆ 62%
Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նիստում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարեց. «62 տոկոսը մեզ համար ...«ՄԵՆՔ ՆՐԱՆՑՈՎ ԿԶԲԱՂՎԵՆՔ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱսում է «Այլընտրանքի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի շուրջ չհամախմբվողներին Երեկ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերջերս ձեւավորված «Լեգիտիմ ...ԶԲԱՂՎԱԾ ԵՔ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՄԲ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԶազրախոսող եւ սպառնալիքներ հրապարակող ուժերին զգուշացնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը եւս ստորագրել էր համալսարանական ...«ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏԸՆԹԱՑ»
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԴեկտեմբերի 6-9-ը Մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել հայտնի Դարտմունդյան կոնֆերանսի 12-րդ նիստը: Հայաստանի պատվիրակության անդամ Արամ Գ. Սարգսյանը երեկ այդ հանդիպումը «մեկ քայլ հետընթաց» ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին շրջանում ընդդիմադիր բեւեռ ինքնահռչակված ուժերը զրպարտության, ապատեղեկատվության քարոզարշավ են սկսել նախագահական առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հայտարարած գրեթե բոլոր թեկնածուների դեմ: ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
RՇարունակությունը Եվ այս օրերին մենք վերստին համոզվում ենք, որ, ի դեմս նախկին իշխանությունների, ունենք վրեժխնդրությամբ լցված մարդկանց: Մարդկանց, ովքեր խոսքով ժողովրդավարություն են քարոզում, իսկ գործով ...«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 5Վարդան Ղուկասյանի թիկնապահի զենքը պատահաբար կրակել է Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանին գյումրեցիները ընդունեցին նույն սցենարով, որով սովորաբար շարժվում են երկրի նախագահի այցերի ժամանակ: Այս անգամ էլ վաղ ...ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՇատ ճանաչված ավանդատուներ ու ներդրողներ շարունակում են վստահել հենց այդ բանկին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով՝ համաշխարհային ճանաչում ունեցող 6 ֆինանսական կառույց երեկ ...ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱՍՏԾՈ ՄԱՐԴ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՓախստական կինը տուն ստանալու հարցում անգամ կաթողիկոսին է դիմել «Շուտով 20 տարին կլրանա, որ տուն-տեղս թողեցի եւ միայն վրայիս հագուստով Բաքվից փախանք-եկանք Հայաստան, բայց մինչեւ հիմա անտուն եմ, դռնեդուռ ...ԽՆԴՐՈՒՄ Է ՄԵԿ ՍԵՆՅԱԿ՝ ԱՄԵՆԱՓԼՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՀաշմանդամ կինը բնակվելու տեղ չունի Երկրորդ կարգի հաշմանդամ Ռոզա Շահազիզյանը, իր խոսքերով՝ ներկայումս ապրում է «բոմժի» կարգավիճակում. ոչ տուն ունի, ոչ էլ հիմնական ապրելատեղ: Նա ամեն անգամ ...«ԵՍ ՉԵՄ «ԿՈՏՐՎԵԼ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հայտարարեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ...«ՔԱՀԱՆԱՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ»
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ բանավեճի ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, երբ հոգեւորականներին մեղադրեցին զանազան արարողությունների համար գումար պահանջելու մեջ: Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Կրոնական ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԽոսքը ոչ թե օլիգարխի, այլ նրա անվանակից աշխարհահռչակ դաշնակահարի մասին է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ՝ «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը արդեն 8-րդ տարին է, որ ...ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ԲՈՒՀԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲեյրութի Ամերիկյան համալսարանի հայաստանցի շրջանավարտը զուգահեռներ է անցկացնում կրթահամակարգերի միջեւ: Հայկ Հովհաննիսյանը միակ հայաստանցի ուսանողն է, որը սովորել է 1885-ից գործող Բեյրութի Ամերիկյան համալսարանում: ...ՍՊՈՐՏՈՎ ԵԿԱՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՔաղաքական գործիչներից շատերը ճանաչում են ձեռք բերել սպորտի միջոցով «Առավոտը» մտահոգվելով հայտնի մարդկանց եւ քաղաքական գործիչների առողջությամբ, փորձեց նրանցից հետաքրքրվել, արդյո՞ք զբաղվել ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Շումախերը՝ ակամա տաքսու վարորդ «Ֆորմուլա 1» դասի աշխարհի բազմակի չեմպիոն Միխաիլ Շումախերին նման վճռական քայլի է ստիպել դիմել օդանավից ուշացող ընտանիքին օդանավակայան հասցնելու մղումը: Փողոցում ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՐԵՒԱՆՈՒՄ»
Մեծբրիտանացի Ուեյն Էքլոքին 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց հետո IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ամերիկացի մի լրագրողի պատմել է այդ մենամարտի եւ իր ապագա ծրագրերի ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ երկրորդ
ՀՈՒԼԻՍԻ ՔՍԱՆՎԵՑԸ
Եվ Վանոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քեզ որ միլպետ նշանակեի՝ կաշխատեի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ ձեւը ...«ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Ա. Խ.Վերջերս Բաբայան փողոցում գործող թիվ «23», «24» եւ «28» ԱՀԿ-ները (ATC) տեղափոխվել են «ԱրմենՏելի» վարչական շենքին կից գտնվող սպասարկման գլխավոր կենտրոն: Եվ ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

«ԿՐԱԿՈՑ»՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

