
«ԱՆԼՈՒՐՋ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՉԵՆ ԽՈՍԵԼ
Հայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին:
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ասուլիս էին հրավիրել: Թեման՝ դեկտեմբերի 3-5-ը Նյու Դելիում կայացած ազգային հիմնադրամների՝ միջազգային 12-րդ համաժողովն էր (ICNT 12), որին մասնակցում էին 54 երկրների (Իտալիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Հայաստան, Ռուսաստան, Հոնկոնգ, Ֆիլիպիններ, Ադրբեջան, Աֆղանստան եւ այլն) 150 ներկայացուցիչներ:
Նյու Դելիի համաժողովին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանն ու Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: Հայկական պատվիրակությունը Դելիում մասնակցել է «Մշակութային ժառանգության պահպանությունը բնական աղետների եւ հակամարտության գոտիներում» նստաշրջանին, այնտեղ ներկայացնելով Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից Ջուղայի հուշարձանային համալիրի ոչնչացման փաստերը, ինչպես նաեւ մշակույթի հուշարձանների պահպանությանը կոչված միջազգային կառույցների կողմից՝ այդ խնդրում ցուցաբերած ոչ օպերատիվ քաղաքականությունը: Գ. Գյուրջյանի փոխանցմամբ, չնայած գիտաժողովի ժամանակ քննարկվել են 10 տարբեր թեմաներ, սակայն հայկական պատվիրակությունը նպատակահարմար է գտել մասնակցել միայն երկուսին: «Մասնակցել ենք «Մշակութային ժառանգության պահպանությունը բնական աղետների եւ հակամարտության գոտիներում» սեկցիային, այն պատճառով, որ կոնֆերանսի մասնակիցներին բաժանված նյութերում կար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի ելույթը: Մենք մեր պարտքը համարեցինք հանդես գալ համապատասխան ելույթով՝ կապված Ջուղայի ավերումների հետ: Պարոն Զարդարյանը իր ելույթում շատ դիպուկ ներկայացրեց Ջուղայի խաչքարերի ավերումների փաստը, ինչն էլ մեծ արձագանք ունեցավ: Օրինակ, «Europa Nostra» համաեվրոպական մշակութային կազմակերպությունը մեզ առաջարկեց իր կողմից հրատարակվող ամսագրում անդրադառնալ Ջուղայի ավերումներին: Ի դեպ, «ԻԿՈՄՈՍ»-ի միջազգային կազմակերպության նախագահը իրենց կողմից հրատարակված տարեգրքում նույնիսկ նշել է, որ Ադրբեջանի կողմից կատարվել է պետական հանցագործություն»,- ասաց Գ. Գյուրջյանը: Մ. Զարդարյանի ձեւակերպմամբ, Նյու Դելիի գիտաժողովի ժամանակ երբ ներկայացվել են Ջուղայի փաստերը՝ INTO կազմակերպության սահմանադրության մեջ մտցվել է հատուկ կետ. հուշարձանների ավերումը գնահատվում է որպես հանցագործություն՝ ընդդեմ մարդկության: Իսկ այդ դրույթը, ըստ բանախոսի, կարեւոր է հետագայում նման ավերումները արգելելու կամ ավելի լուրջ հասարակական արձագանքներ ստանալու առումով:
«Առավոտը» հետաքրքրվեց Գ. Գյուրջյանից, Ջուղայի խաչքարերի եղեռնից հետո որոշ կազմակերպություններ արձագանքեցին, նույնիսկ այդ մասին հոդվածներ հրատարակելու խոստումներ տրվեցին, այնուամենայնիվ, ի՞նչ տվեցին այդ արձագանքները: «Նույն բանն է, որ, ասենք թե, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ենք, դրանից մեզ ի՞նչ օգուտ... Չէ՞ որ միջազգային կազմակերպությունների դատապարտումներից է նաեւ գոյանում հիմնական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ»,- պատասխանեց փոխնախարարը: Մեր հաջորդ հարցին էլ՝ Դելիում խոսվե՞լ է Արցախի Տիգրանակերտի մասին, արդյո՞ք հարմար առիթ չէր հիշեցնելու, որ Աղդամը, որտեղ հայտնաբերվել է հայոց արքա Տիգրանի քաղաքը, հայկական է, փոխնախարարն ասաց. «Երբ քննարկման համար այլ խնդիր է դրված լինում, մի տեսակ անիմաստ է դառնում ուրիշ հարցից խոսելը: Եթե անտեղի խնդիրներ բարձրացնենք, դա անլրջություն կթվա ու նույնիսկ մեր հիմնական ասելիքը անլուրջ կդառնա»: Իսկ ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ավագ գիտաշխատող Մ. Զարդարյանն էլ հավելեց. «Եթե ոչ մեկը չի հակադրվել, էլ ինչո՞ւ ավելորդ տեղը հիշեցնեինք»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է
5Վերջերս ելույթ ունենալով ԱԼՄ հեռուստատեսությամբ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դժգոհություն է հայտնել, որ թերթերը միտումնավոր կերպով աղավաղել են իր լուսանկարը: ...ԵՎՍ ՄԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ «ՉԻ»-Ի ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱնհայտ անձը կամ անձինք փորձել են պայթեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատունը Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:00-4:30-ի սահմաններում, փորձ է արվել պայթեցնել ...ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի առաջատար դասախոսները եւ հայտնի հայ գիտնականները դեկտեմբերի 3-ին հայտարարություն էին տարածել, ...«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք ...ՑԱՎՈՏ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՀսկայական եկամուտներ ունեցող, բայց պարզեցված հարկ վճարող շատ խոշոր բիզնեսմեններ վերջապես ստիպված կլինեն իրենց եկամուտներին համապատասխան հարկ վճարել: Հայաստանում պարզեցված հարկով աշխատող 26 հազարից ավելի ...ԿԱԴԱՍՏՐԸ ԴԻՏՄԱ՞ՄԲ Է ՁԳՁԳՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Սեփականությունը չեն գրանցում, որ գերակա շա՞հ ճանաչեն Վերջին շրջանում Կադաստրի պետական կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների՝ սեփականությունը գրանցելու համար: Մարդիկ ստիպված են լինում ...ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԳյումրիի քաղաքապետը, Վահան Խաչատրյանն ու Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի կորոշեն, թե որքան գումար է պետք «Գալային» հանգիստ թողնելու համար: «Եթե լենինականցի շունը մեր բարբառով հաչա, ես նրան ...ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆՆախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը: Գարեգին ...«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՓԱՅԼԱԿԸ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀարցազրույց դերասան Աշոտ Եդիգարյանի հետ - Սովորաբար, դերասաններից ոմանք, ճանաչվելով Հայաստանում, ձգտում են «երկրորդ հայրենիք»՝ հայաշատ Լոս Անջելես: Դուք հատկապես «Վերվարածները» ...«ԱՆԼՈՒՐՋ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՉԵՆ ԽՈՍԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության ...ԽԵԼԱԳԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԿԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները, պնդում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան խորանում է տպավորությունը, որ ռուսական քաղաքագետները ...ԱՄԵՆ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸստ ներկայացրած տեղեկանքների, մեր նախագահացուների կյանքն այնքան էլ քաղցր չէ Երեկ արձագանքելով «Առավոտում» հրապարակված եւ ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին վերաբերող հրապարակմանը` ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՏՈՆԱԾԱՌԸ՝ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԻՆ, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ՝ ԶՎԱՐՃԱԼԻ
ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

