
ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Նախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական
ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը:
Գարեգին Ղազարյանը, որը բնակվել է մայրաքաղաքի Ա. Ահարոնյան 2/1 շենքի 18 բնակարանում (նախկինում՝ Ս. Դավթի փողոց), փորձել է տեղեկանք ստանալ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչությունից՝ ԱԺ համամասնական ընտրություններին մասնակցելու համար: Ղազարյանն աշխատել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում՝ սոցիալական ապահովության բաժնի պետն էր, ապա առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: Ոստիկանությունից նրան տրվել է տեղեկանք, որ նա 5 տարի մշտապես չի բնակվել Հայաստանում եւ որ նրա ժամանակավորապես գրանցման վայրը նշվել է Բերձորը:
«Ոստիկանության 2-րդ ձեւը պատճառ դարձավ, որ ինձ չգրանցեն»,- ասում է Գ. Ղազարյանը, ապա հարցնում, թե այդ ինչպե՞ս է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղեկանք տվեցին Մոսկվայում բնակվող Գարիկ Մարտիրոսյանին, կամ այսօր՝ Արման Մելիքյանին, որը ԼՂՀ փոխարտգործնախարարն էր: «Ազատագրված տարածքում ապրողը մարդ չի՞»,- հարցնում է բողոքաբերը: Վերջինս հիշեց նաեւ, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվեց անգամ Ալեքսան Հակոբյանը: Իրեն չգրանցելը նա դիտում է «անթույլատրելի խտրականություն»: Գ. Ղազարյանը մտադիր է դատարանով ստանալ իր քաղաքացիության եւ բնակության վայրի մասին ճշգրիտ տեղեկանքը, եւ իր հարցը չդարձնել միջազգային սկանդալ: Նա նախկինում աշխատել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար, եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի օգնական: Այդ ընթացքում դուրս չի եկել հայաստանյան գրանցումից եւ, իր կարծիքով, ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու հնարավորությունից զրկվել է: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ գալիք՝ Առնետի տարվա հունվարի 9-ը:
- Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է
5Վերջերս ելույթ ունենալով ԱԼՄ հեռուստատեսությամբ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դժգոհություն է հայտնել, որ թերթերը միտումնավոր կերպով աղավաղել են իր լուսանկարը: ...ԵՎՍ ՄԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ «ՉԻ»-Ի ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱնհայտ անձը կամ անձինք փորձել են պայթեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատունը Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:00-4:30-ի սահմաններում, փորձ է արվել պայթեցնել ...ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի առաջատար դասախոսները եւ հայտնի հայ գիտնականները դեկտեմբերի 3-ին հայտարարություն էին տարածել, ...«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք ...ՑԱՎՈՏ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՀսկայական եկամուտներ ունեցող, բայց պարզեցված հարկ վճարող շատ խոշոր բիզնեսմեններ վերջապես ստիպված կլինեն իրենց եկամուտներին համապատասխան հարկ վճարել: Հայաստանում պարզեցված հարկով աշխատող 26 հազարից ավելի ...ԿԱԴԱՍՏՐԸ ԴԻՏՄԱ՞ՄԲ Է ՁԳՁԳՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Սեփականությունը չեն գրանցում, որ գերակա շա՞հ ճանաչեն Վերջին շրջանում Կադաստրի պետական կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների՝ սեփականությունը գրանցելու համար: Մարդիկ ստիպված են լինում ...ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԳյումրիի քաղաքապետը, Վահան Խաչատրյանն ու Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի կորոշեն, թե որքան գումար է պետք «Գալային» հանգիստ թողնելու համար: «Եթե լենինականցի շունը մեր բարբառով հաչա, ես նրան ...ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆՆախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը: Գարեգին ...«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՓԱՅԼԱԿԸ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀարցազրույց դերասան Աշոտ Եդիգարյանի հետ - Սովորաբար, դերասաններից ոմանք, ճանաչվելով Հայաստանում, ձգտում են «երկրորդ հայրենիք»՝ հայաշատ Լոս Անջելես: Դուք հատկապես «Վերվարածները» ...«ԱՆԼՈՒՐՋ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՉԵՆ ԽՈՍԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության ...ԽԵԼԱԳԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԿԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները, պնդում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան խորանում է տպավորությունը, որ ռուսական քաղաքագետները ...ԱՄԵՆ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸստ ներկայացրած տեղեկանքների, մեր նախագահացուների կյանքն այնքան էլ քաղցր չէ Երեկ արձագանքելով «Առավոտում» հրապարակված եւ ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին վերաբերող հրապարակմանը` ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

