
«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը
Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» բաժինը, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը զարմացած է «այդ մարդու անտեղյակության» վրա: Ուստի համոզված է, որ ներկաների եւ նախկինների փոխադարձ մերկացումները լրացնում են իրար. «Լավ էլ իրար գտել են, իրար նման մարդիկ են: Այս դեպքի համար է Թումանյանն ասել՝ «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...»: Բանը հասել է դիվանբաշուն՝ ժողովրդին. նրա համբերության բաժակն էլ արդեն լցվել է»: Անդրադառնալով ըստ էության՝ ընկեր Թովմասյանը զարմանում է՝ «Եթե Տեր-Պետրոսյանը 20-ական թվականներին գար իշխանության, ի՞նչ կար, ի՞նչ պիտի վաճառեր: Կոմունիստները հատիկ-հատիկ հավաքեցին եւ զրոյական արդյունաբերությունից հասցրին համաշխարհային մակարդակի արդյունաբերության: Մի՞թե նա տեղյակ չէ, թե Երեւանում ինչպիսի գործարաններ կային՝ Կիրովի անվան գործարանը, «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը, Կանազը, Պոլիվինիլ-ացետատը, Ավտոդողերի գործարանը, «Հիդրոհաղորդակը», ռազմական արդյունաբերության շատ ճյուղեր, գիտության զարգացումը... Ես զարմացած եմ, որ նա այդպես է մտածում եւ այդպես էլ ուզում է գա երկիրը շտկի»:
Լճացման տարիների մասին հնչող ամենը «բարբաջանք» որակելով, ընկեր Թովմասյանը պաշտոնապես հայտարարում է, որ «երկիրը երբեք ու երբեք լճացում չի ապրել»՝ հիմնավորելով, որ դրա մասին խոսում են թվերը՝ «այդ տարիներին արդյունաբերությունն աճել է երեք անգամ»: «Առավոտի» դիտարկմանը, որ այժմ էլ հայրենի տնտեսությունը երկնիշ թվերով է աճում, իսկ իրականությունն այլ բան է վկայում, այնպես որ, այն ժամանակ էլ կարող էին թվերը պարզապես նկարվել, ՀԿԿ առաջին դեմքն ասաց. «Սովետական տարիներին ոչ մի թիվ չի նկարվել. ժողովուրդն անմիջապես զգում էր նկարվածի եւ չնկարվածի ազդեցությունը: Այդ երկնիշը ժողովրդի կենսամակարդակի վրա պիտի ազդի՞, թե՞ հույսը պիտի դնեն արտասահմանից ստացվող դոլարների վրա, այն էլ՝ այստեղ գրպանելու պայմաններում»:
Իսկ 1980 թվականին Տեր-Պետրոսյանի՝ ԳԴՀ-ում անցկացրած մեկ ամսվա եւ ըստ այդմ՝ ԳԴՀ-ում լավ կյանքի համեմատությունների մասով էլ մեր զրուցակիցն ասում է. «Որովհետեւ ԳԴՀ-ն նստած էր թալանչիների կապիտալի վրա, իսկ ՍՍՀՄ-ում բանվորը, հասարակ մարդը՝ ինքը ստեղծում էր, ինքն էլ վայելում: ԳԴՀ-ի նման շատ երկրների պահում էր Սովետական Միությունը: Գերմանիայում մտածում էին մեքենայի մասին, որովհետեւ նրա տնտեսության հիմքում դրված էր խորհրդային բանվորի, գյուղացու քրտինքը: Չի կարելի, սուտն էլ պիտի չափերի մեջ տեղավորվի: Ուրեմն՝ 11 միլիարդը դրամարկղերում է՞լ էր սուտ, որ ինքը դիմեց մի-մի գրամ ոսկի հավաքելու, դա է՞լ էր սուտ... ասում են հերթեր էր... է, ի՞նչ անենք, ինքն էլ դիմեց Թուրքիային, որ հաց բերի»: Մեկ անգամ եւս վստահություն հայտնելով, որ Տեր-Պետրոսյանն ու նրա «շքախումբը» քայքայեցին երկիրը, Ռ. Թովմասյանը օրինակ է բերում Բելառուսը, որը «ոչ միայն չքայքայվեց, ավելին՝ շարունակում է ծաղկել»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
brasil ma գրել է:
park em talis ain el vorkan ,erani ain orern hangist yrax ,amenks mer gortsin .apsos lavagyin orern antsan ,da miain erazank er .gone menk apretsink ,krtvetsink ,aisor intch enk amen meks mi erkri tsairym haiots azgin enk tsavym kandetsink y hima el yzym enk antsialn .antsialn et tchi ga kani vor da miain eraz er aisor es partakan em aid orerin kani vor .......................
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է
5Վերջերս ելույթ ունենալով ԱԼՄ հեռուստատեսությամբ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դժգոհություն է հայտնել, որ թերթերը միտումնավոր կերպով աղավաղել են իր լուսանկարը: ...ԵՎՍ ՄԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ «ՉԻ»-Ի ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱնհայտ անձը կամ անձինք փորձել են պայթեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատունը Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:00-4:30-ի սահմաններում, փորձ է արվել պայթեցնել ...ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Երեւանի պետական համալսարանի առաջատար դասախոսները եւ հայտնի հայ գիտնականները դեկտեմբերի 3-ին հայտարարություն էին տարածել, ...«ՓԱՌՔ ՏՎԵՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նախկիններին եւ ներկաներին ասում է ՀԿԿ առաջին քարտուղարը Ուսումնասիրելով դեկտեմբերի 8-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Հայաստանի «արդյունաբերության քայքայումը» ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք ...ՑԱՎՈՏ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՀսկայական եկամուտներ ունեցող, բայց պարզեցված հարկ վճարող շատ խոշոր բիզնեսմեններ վերջապես ստիպված կլինեն իրենց եկամուտներին համապատասխան հարկ վճարել: Հայաստանում պարզեցված հարկով աշխատող 26 հազարից ավելի ...ԿԱԴԱՍՏՐԸ ԴԻՏՄԱ՞ՄԲ Է ՁԳՁԳՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Սեփականությունը չեն գրանցում, որ գերակա շա՞հ ճանաչեն Վերջին շրջանում Կադաստրի պետական կոմիտեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների՝ սեփականությունը գրանցելու համար: Մարդիկ ստիպված են լինում ...ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԳյումրիի քաղաքապետը, Վահան Խաչատրյանն ու Լեւոն Բարսեղյանը երկուշաբթի կորոշեն, թե որքան գումար է պետք «Գալային» հանգիստ թողնելու համար: «Եթե լենինականցի շունը մեր բարբառով հաչա, ես նրան ...ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆՆախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը: Գարեգին ...«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՓԱՅԼԱԿԸ ՄԵԿՆԵՑ ԱՄՆ
Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸՀարցազրույց դերասան Աշոտ Եդիգարյանի հետ - Սովորաբար, դերասաններից ոմանք, ճանաչվելով Հայաստանում, ձգտում են «երկրորդ հայրենիք»՝ հայաշատ Լոս Անջելես: Դուք հատկապես «Վերվարածները» ...«ԱՆԼՈՒՐՋ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՉԵՆ ԽՈՍԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀայկական պատվիրակությունը Նյու Դելիի գիտաժողովին խոսել է Ջուղայի ավերումներից եւ չի անդրադարձել Արցախի Տիգրանակերտին: Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ու ՀՀ ԳԱԱ ազգագրության ...ԽԵԼԱԳԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԿԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները, պնդում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան խորանում է տպավորությունը, որ ռուսական քաղաքագետները ...ԱՄԵՆ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸստ ներկայացրած տեղեկանքների, մեր նախագահացուների կյանքն այնքան էլ քաղցր չէ Երեկ արձագանքելով «Առավոտում» հրապարակված եւ ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերին վերաբերող հրապարակմանը` ...
ՖՈՏՈՄՈՆՏԱ՞Ժ Է

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է
Մ. ԵՍԱՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

