
ՏՈՆԱԾԱՌԸ՝ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԻՆ, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ՝ ԶՎԱՐՃԱԼԻ
Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանի եւ Նարեկ Մելքումյանի ինքնատիպ աշխատանքները
Օրերս «Մոսկվայի տանը» բացվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական ցուցահանդես: Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանը եւ Նարեկ Մելքումյանը ներկայացրին ոչ ավանդական տոնածառեր, տոնական զարդարանքներ, հետաքրքիր լուծումներով կոմպոզիցիաներ, խաղալիքներ եւ այլն: Աշխատանքները պատրաստված էին տարբեր նյութերից՝ ստվարաթուղթ, ընկույզի կեղեւ, թելեր, շյուղեր, եղեգ եւ այլն: Շարքերն առանձնանում էին ըստ գույների՝ մանուշակագույն, սեւ, կարմիր, կանաչ, շագանակագույն, վարդագույն... Նաիրա Մելքումյանը ասաց, որ այս անգամ չեն անտեսել նաեւ սեւն ու սպիտակը, չնայած շատերը խուսափում են այդ գույներից: «Օգտագործել ենք ամենաանհավանական եւ անգամ ամենաաննորմալ նյութերը»,- ասաց Նարեկը: Օրինակ, տոնածառերից մեկը «բուսնում» էր զուգարանակոնքից: Մի տոնածառ էլ սիրամարգի էր հիշեցնում:
«Կարեւորում եմ պրակտիկան՝ զուգահեռված տեսականի հետ: Եթե շատ ես ուսումնասիրում ծաղկարվեստին վերաբերող գրականությունն ու համապատասխան դաշտը, ցանկալի արդյունքն անխուսափելի է: Նմանատիպ ցուցահանդեսները հիմնականում հասցեագրված են բիզնես միջավայրին: Այսինքն՝ այս աշխատանքները բիզնեսմենները կարող են պատվիրել իրենց ցուցափեղկերի, բանկերի, ռեստորանների համար»,- ասաց Նարեկը:
Տոնածառերից մեկն էլ պատրաստված էր ստվարաթղթից՝ զարդարված գունավոր թելերով ու կոճակներով: «Սա թիթիզ տոնածառ է,- ասաց Ն. Մելքումյանը՝ ավելացնելով,- ես իմ աշխատանքներին անուններ չեմ տալիս: Երբ սկսում եմ՝ անունը հետն է ծնվում: Ամեն մարդ յուրովի է ընկալում ցանկացած գործ»: Նարեկ Մելքումյանի կոմպոզիցիաներից մեկն էլ պատրաստված էր ընկույզի կեղեւից: «Անկեղծ ասած, անցյալ տարվանից այդ կեղեւը մնացել էր ու չգիտեի ինչ անել: Վերջում մտածեցի՝ հարմար առիթ է, մի բան կստեղծեմ: Ընդհանրապես, ինչ որ լինում է ձեռքիս տակ՝ անպայման օգտագործում եմ»,- նշեց Նարեկը:
Նաիրա Մանուկյանի աշխատանքներից մեկն էլ պատրաստված էր եղեգնից: Այն սրվակներ էր հիշեցնում: Նաիրան մեկնաբանեց, որ աշխատանքը կարող է որպես ծաղկաման էլ «հանդես գալ». «Այն չի ենթարկվում ոչ մի օրինաչափության: Կարող է լինել ե՛ւ որպես սեղանի զարդ, ե՛ւ գեղեցիկ դիտվել պատի վրա»: Ն. Մանուկյանի մյուս կոմպոզիցիան թելերի մի խուրձ էր՝ կծիկներով եւ շյուղերով: «Այն տնական մթնոլորտ է ստեղծում»,- ժպտալով բացատրեց հեղինակը: Նա ասաց, որ ամեն տարի Զատիկին եւ Ամանորին ինքը ցուցահանդեսներ է կազմակերպում, սակայն ոչինչ իրեն չի մնում. «Իմ աշխատանքներից տանը համարյա ոչինչ չունեմ: Պատահել է, որ իմ պատրաստած որոշ իրեր այնքան եմ հավանել, որ ցուցահանդես-վաճառքին միտումնավոր բարձր գներ եմ դրել, որպեսզի չվաճառվեն ու տուն տանեմ»:
Նարեկը եւ Նաիրան դեկտեմբերի վերջին եւս մեկ համատեղ ցուցահանդես կկազմակերպեն, եւ այցելուները հնարավորություն կունենան մատչելի գներով ամանորի նվերներ ձեռք բերել:
- ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»
1ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայրենի իրավապահները յուրովի էին նախապատրաստվել: «Առավոտի» տեղեկություններով, ...ԲԱՐՁՐ ՃԱՇԱԿ ՉՈՒՆԵՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱկնարկում է ՕԵԿ փոխնախագահը ՕԵԿ երիտասարդական միության նախկին ղեկավարին, որն այժմ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: «Օրինաց երկիր» պաշտոնաթերթը հրապարակում է այն հասարակական կազմակերպությունների ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸստ այդմ, ամենահարուստը Վահան Հովհաննիսյանն է 2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած եւ պաշտոնապես առաջադրված բոլոր 9 թեկնածուները «Ընտրական օրենսգրքի» ...ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԱՂՋԻԿՆԵՐ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նրանց ընտրությունը թողնում է «կլիենտներին» «Այն, ինչը ես ասել եմ «Էքսպրես» թերթում, բացարձակ ճշմարտություն է, որեւէ բան խեղաթյուրված չէ: Յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու ...ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Սեփ. լր.Դեկտեմբերի 11-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են կառավարության լրատվականից, վարչապետը հանդիպումներ ունեցավ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար ...ՂԱԶԱՐԱՎԱՆԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ԲՈՍՏԱ՞ՆՆ» Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՍպարտակ Ասատրյանը գյուղը ոնց ուզում՝ տնօրինում է Վերջին տարիներին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղն իր աշխարհագրական դիրքով սկսել է գրավել մի շարք պաշտոնյաների ու մեծահարուստների, որոնք էլ ամառանոցներ ...ԻԲՐ ՄԻ ԲԱՆ ԷԼ «ՏԱԿ ԵՆ ՏՎԵԼ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԿարագ եւ ձեթ ներկրողները չլսված ու չտեսնված արդարացումներ էին գտնում տուգանքից խուսափելու համար՝ մինչեւ իսկ պնդելով, թե իրենք ոչ ձեթ են ներկրում, ոչ էլ կարագ: Երբ հանրապետության բոլոր խանութներում ձեթի ...ՏՈՒԺԵՑ ՄԻԱՅՆ «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
Գյումրեցի պաշտոնյաների՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի հանցագործ որդիները բանտում կանցկացնեն ընդամենը մեկ ...ԴՊՐՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱկադեմիկոս Ալեքսանդր Պոկրովսկին երեկ ԵՊՀ-ում առաջարկեց մի մոդել, որի շնորհիվ ոչ ծախսատար լաբորատորիաների առկայութամբ կարելի է դասավանդել բնական գիտություններ: «Բնական գիտությունների գծով երիտասարդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Շարունակելի 1Պատմաբանի հայացք Ինձ շարունակ մտահոգում է այն միտքը, որ ներկա նախագահական ընտրապայքարի հետ կապված «Հայաստանում եւ նրա շուրջը» ծավալվող քաղաքական գործընթացները Հայոց պատմությունից հայտնի՝ ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆկարիչ Կարեն Հովակիմյանը ազատ ժամանակ պատգամավորների հետ ֆուտբոլ է խաղում, հետո էլ սպորտաձեւերից ներշնչված՝ նկարում: «Ֆուտբոլն ու նկարչությունը ինձ համար նույն հարթության վրա են գտնվում: Երկուսն ...ՏՈՆԱԾԱՌԸ՝ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԻՆ, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ՝ ԶՎԱՐՃԱԼԻ
ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆԴիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանի եւ Նարեկ Մելքումյանի ինքնատիպ աշխատանքները Օրերս «Մոսկվայի տանը» բացվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական ցուցահանդես: Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանը ...
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

