
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՆԿԱՐԻՉԸ
Նկարիչ Կարեն Հովակիմյանը ազատ ժամանակ պատգամավորների հետ ֆուտբոլ է խաղում, հետո էլ սպորտաձեւերից ներշնչված՝ նկարում:
«Ֆուտբոլն ու նկարչությունը ինձ համար նույն հարթության վրա են գտնվում: Երկուսն էլ արվեստ են...փոքր ժամանակ երազում էի ֆուտբոլիստ դառնալ, ավա՜ղ, ծնողներս չթույլատրեցին»,- ահա այսպես՝ իր մանկական երազանքներով «Առավոտի» հետ զրույցը սկսեց նկարիչ, մոլի ֆուտբոլասեր Կարեն Հովակիմյանը: Նա այնքան է սիրում ֆուտբոլը, որ պատրաստվում է առաջիկայում արվեստասեր հասարակությանը ներկայանալ ֆուտբոլային թեմաներով անհատական ցուցահանդեսով:
Կ. Հովակիմյանը 1986 թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի ֆակուլտետը, 1991-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նա ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ ոչ միայն Հայաստանում. «1994 թ. Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1996-ին Նյու Յորքում են նկարներս ցուցադրվել: Նյույորքյան ցուցահանդեսը կազմակեպել էր ՀՀ Ազգային ժողովը, ես ներկայացա իմ 4 աշխատանքներով, որոնցից 1-ը հենց ցուցահանդեսի ժամանակ վաճառվեց: Նկարում եմ ոչ միայն սպորտային թեմաներով, նկարում եմ նաեւ կանանց»: Կ. Հովակիմյանն ասաց, որ ինքը քանիցս մասնակցել է Պեկինում կազմակերպված բիենալեներին. «2003 թ. Պեկինի բիենալեին Հայաստանից միայն ես մասնակցեցի՝ 3 աշխատանքով: Հաջորդ բիենալեին Հայաստանից մասնակցության իրավունք ընձեռվեց ինձ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին եւ ճանաչված նկարիչ Ֆելիքս Խաչատրյանին: Այժմ 2008թ. Պեկինի 3-րդ բիենալեին մասնակցելու հայտ եմ ներկայացրել: Կարծում եմ, ինձ կընտրեն, որովհետեւ ներկայանալու եմ երեք՝ «Զիդանի հրաժեշտը», «Զիդանի հիշողությունները», Պեկինի օլիմպիադայի գավաթը խորհրդանշող աղջկա ֆիգուր պատկերող աշխատանքներով: Նշեմ, որ Չինաստանը մեծ գումարներ է ներդնում մշակույթի մեջ, այդ բիենալեներին հրավիրելով տարբեր երկրների ներկայացուցիչների՝ ինքը դառնում է առաջատար»:
Նկարիչն ասաց, որ չի սիրում զբաղվել նկարների կոմերցիայով, թեեւ վերջինս իր ապրուստի միջոցն է. «Ցավոք, ժամանակները փոխվել են, այս դարում ամեն ինչ գնվում- վաճառվում է: Պատահում է, երբ գնորդ է գալիս ինձ մոտ, որոշ նկարներ, որոնք թանկ են ինձ համար, միտումնավոր թաքցնում եմ: Թեեւ դժվար է բաժանվել իմ նկարներից, սակայն ասեմ, որ շատ եմ սիրում նաեւ նվիրել: Օրինակ, «Արարատ 73»-ի բոլոր մասնակիցներին նկարներ եմ նվիրել...»:
Դառնալով առաջիկայում Երեւանում բացվելիք ֆուտբոլային թեմաներով իր ցուցահանդեսին՝ նկարիչը հայտնեց, որ այն կազմակերպելու հարցում իրեն օգնում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ում հետ հաճախ ֆուտբոլ է խաղում. «Վիկտոր Դալլաքյանը իմ ցուցահանդեսի մասին տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, վերջինս էլ առաջարկել է ցուցահանդեսը բացել հենց ֆեդերացիայի դահլիճում: Ցուցահանդեսը պահանջում էր ֆինանսական միջոցներ, որը, ցավոք, Նկարիչների միությունը չուներ»: Կ. Հովակիմյանը ասաց, որ ավելի շատ կողմ է կամերային՝ փոքր մասշտաբով ցուցահանդեսներին, որոնք տեւում են 2- 3 օր. «1993 թվից ցուցահանդեսներ եմ բացում նաեւ մեր բակում, հրավիրում եմ տարբեր ոլորտների ներկայացուցիչների, անպայման լրագրողների եւ այլն»: Ֆուտբոլասեր նկարիչը հասցրել է նկարներ նվիրել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Իսկ Երբ Բլատտերին պատմել է ֆուտբոլային թեմաներով ցուցահանդեսի մտահղացման մասին, վերջինս առաջարկել է այն բացել նաեւ իր սեփական տանը: Կ. Հովակիմյանը նկարում է շախմատի ու ջրացատկի թեմաներով եւս. «Ջրին հպումը մի ուրիշ զգացողություն է, մի այլ ներշնչանք, շախմատն էլ իր գեղեցիկ ու անկանխատեսելի քայլերով կարող է վերածվել նկարչական արվեստի»: Նկարիչը հայտնեց, որ Վ. Դալլաքյանի առաջարկությամբ 20-25 նկարներով 2008-ի մարտին ցուցահանդես կունենա նաեւ ԱԺ-ում՝ նվիրված կանանց միամսյակին:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»
1ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայրենի իրավապահները յուրովի էին նախապատրաստվել: «Առավոտի» տեղեկություններով, ...ԲԱՐՁՐ ՃԱՇԱԿ ՉՈՒՆԵՍ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱկնարկում է ՕԵԿ փոխնախագահը ՕԵԿ երիտասարդական միության նախկին ղեկավարին, որն այժմ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: «Օրինաց երկիր» պաշտոնաթերթը հրապարակում է այն հասարակական կազմակերպությունների ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՑԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸստ այդմ, ամենահարուստը Վահան Հովհաննիսյանն է 2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած եւ պաշտոնապես առաջադրված բոլոր 9 թեկնածուները «Ընտրական օրենսգրքի» ...ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԱՂՋԻԿՆԵՐ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Նրանց ընտրությունը թողնում է «կլիենտներին» «Այն, ինչը ես ասել եմ «Էքսպրես» թերթում, բացարձակ ճշմարտություն է, որեւէ բան խեղաթյուրված չէ: Յուրաքանչյուր բառի համար ես պատասխանատու ...ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Սեփ. լր.Դեկտեմբերի 11-ին ավարտվեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել եւ Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են կառավարության լրատվականից, վարչապետը հանդիպումներ ունեցավ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար ...ՂԱԶԱՐԱՎԱՆԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ԲՈՍՏԱ՞ՆՆ» Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՍպարտակ Ասատրյանը գյուղը ոնց ուզում՝ տնօրինում է Վերջին տարիներին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղն իր աշխարհագրական դիրքով սկսել է գրավել մի շարք պաշտոնյաների ու մեծահարուստների, որոնք էլ ամառանոցներ ...ԻԲՐ ՄԻ ԲԱՆ ԷԼ «ՏԱԿ ԵՆ ՏՎԵԼ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԿարագ եւ ձեթ ներկրողները չլսված ու չտեսնված արդարացումներ էին գտնում տուգանքից խուսափելու համար՝ մինչեւ իսկ պնդելով, թե իրենք ոչ ձեթ են ներկրում, ոչ էլ կարագ: Երբ հանրապետության բոլոր խանութներում ձեթի ...ՏՈՒԺԵՑ ՄԻԱՅՆ «ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
Գյումրեցի պաշտոնյաների՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի հանցագործ որդիները բանտում կանցկացնեն ընդամենը մեկ ...ԴՊՐՈՑՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱկադեմիկոս Ալեքսանդր Պոկրովսկին երեկ ԵՊՀ-ում առաջարկեց մի մոդել, որի շնորհիվ ոչ ծախսատար լաբորատորիաների առկայութամբ կարելի է դասավանդել բնական գիտություններ: «Բնական գիտությունների գծով երիտասարդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Շարունակելի 1Պատմաբանի հայացք Ինձ շարունակ մտահոգում է այն միտքը, որ ներկա նախագահական ընտրապայքարի հետ կապված «Հայաստանում եւ նրա շուրջը» ծավալվող քաղաքական գործընթացները Հայոց պատմությունից հայտնի՝ ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՆկարիչ Կարեն Հովակիմյանը ազատ ժամանակ պատգամավորների հետ ֆուտբոլ է խաղում, հետո էլ սպորտաձեւերից ներշնչված՝ նկարում: «Ֆուտբոլն ու նկարչությունը ինձ համար նույն հարթության վրա են գտնվում: Երկուսն ...ՏՈՆԱԾԱՌԸ՝ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԻՆ, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ՝ ԶՎԱՐՃԱԼԻ
ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆԴիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանի եւ Նարեկ Մելքումյանի ինքնատիպ աշխատանքները Օրերս «Մոսկվայի տանը» բացվել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական ցուցահանդես: Դիզայներ-ֆլորիստներ Նաիրա Մանուկյանը ...
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

