
ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ակումբը, SENGER & FRISCHMANN EVENTS-ը եւ Երեւանի «Մոսկվայի տունը»:Ա. Ռուսսոն հայտնեց, որ այժմ ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում, պատրաստվում է թողարկել նոր CD, որում տեղ գտած երգերը հիմնականում ինքնակենսագրական են. «Կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, մարդիկ պետք է պատրաստ լինեն անկանխատեսելիին: Եթե դու ունես հազարավոր երկրպագուներ եւ ընդամենը 2-3 թշնամի, ապա անհրաժեշտ է զգուշանալ հենց այդ 2-3 մարդուց: Աստվածաշունչն ասում է՝ եթե քո թշնամին մրջյունն է, ապա պետք է զգույշ լինես անգամ մրջյունից: Վերջին դեպքերից հետո (նկատի ունի դաժանորեն ծեծվելն ու հրազենային վնասվածքներ ստանալը- Ե. Հ.) ես Աստծո շնորհիվ ողջ մնացի եւ այժմ սկսել եմ ավելի շատ աղոթել»: Երեւանյան համերգային ծրագրի հետ կապված էլ երգիչն ասաց, որ կերգի ոչ միայն իր «հիթ» դարձած երգերը, այլեւ կհնչեցնի նորերը: Ռուսսոն անկեղծացավ նաեւ Մոսկվան լքելու իր պատճառների վերաբերյալ. «Չնայած ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն ստիպված էի հեռանալ Մոսկվայից: Եթե նույնիսկ շարունակեի այնտեղ ապրել, այլեւս ոչ մի խնդիր չէր լինի, սակայն ես գերադասեցի հեռանալը...Չնայած մեծ դժվարություններին, ամեն ինչ նորից սկսեց նորմալ հունով ընթանալ: Վերջերս ավարտվեցին իմ ամերիկյան, կանադական եւ իսրայելյան համերգները: Շատ ուրախ եմ, որ Երեւանում էլ պետք է երգեմ: Վերջին անգամ այստեղ 3 տարի առաջ եմ եղել»: Նա հպարտորեն նշեց, որ ինքը կարողանում է հայերեն խոսել ու գրել, սակայն իր խոսքերով՝ հայերենին տիրապետում է «ախպարական» մակարդակով: Երգիչը նաեւ հայտնեց, որ երբ մեկնում է Լոս Անջելես, անպայման հայերեն է երգում՝ «Չեմ կարող քեզ մոռանալ» երգը: Խոսելով ռուսական շոու-բիզնեսում տիրող ներկա վիճակի մասին, Ա. Ռուսսոն փաստեց, որ այնտեղ դժվար է հաջողությունների հասնել, որովհետեւ ամեն ինչ որոշում է գումարի չափը. «Ռուսաստանում շոու-բիզնեսը կենտրոնացած է ոչ թե ստեղծագործողների, այլեւ մի քանի բիզնեսմենների ձեռքում, որոնք երաժշտությունից գլուխ չեն հանում: Ռուսաստանում ոչ մեկին չի հաջողվի հեշտությամբ «ռասկրուտկա» լինել, դառնալ աստղ, որովհետեւ այնտեղ ճանապարհը ամբողջությամբ փակ է: Աջ ու ձախ պետք է վճարես բոլորին: Շատերը վաճառում են անգամ իրենց ավտոմեքենաներն ու բնակարանները, որ տեսահոլովակ նկարեն, բայց արդյունքում այն ոչ մի հեռուստաալիք չի ցուցադրում: Այնտեղ շոու- բիզնեսը կեղտի մեջ է, մարդիկ կեղտոտ խաղեր են խաղում: Հիմա Ռուսաստանում ցանկացած քայլ անելուց առաջ պետք է երկար մտածել»,- նշեց Ա. Ռուսսոն: Երգիչը դժգոհությամբ տեղեկացրեց, թե օդանավակայանում պարզել է, որ իր ուղեբեռը կորել է. «Հիմա ես չունեմ հագուստ, որով պետք է հանդես գամ, օծանելիք, հարդարման միջոցներ, հիգիենայի պարագաներ»: Վերջում, երբ լրագրողները Ռուսսոյին խնդրեցին որեւէ հայերեն երգ կատարել, նա կատակեց. «Միայն թռչուններն են անվճար երգում»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

