
ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի կունենա նաեւ քառյակի՝ այս տարի թողարկած CD-ի շնորհանդեսը: Երեկ այդ առիթով մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը, Սուրեն Հախնազարյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Արամ Թալալյանը (թավջութակ) եւ տնօրեն Արման Պադարյանը: Էդ. Թադեւոսյանը նշեց, որ Ս. Ասլամազյանը կյանքի 45 տարիները նվիրել է Կոմիտասի անվան քառյակին. «Շնորհիվ Ասլամազյանի՝ արտասահմանյան շատ երկրներ ճանաչեցին «Կոմիտաս» քառյակին ու Կոմիտասին: Նրա մանրանվագների մշակումները լարային կվարտետի համար՝ արվել են գեղարվեստական բարձր ճաշակով»: Էդ. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այսօր քառյակի ջութակահար Սուրեն Հախնազարյանի վերջին համերգը կկայանա. «Շատ ենք ցավում, որ նա տեղափոխվելու է Ռուսաստանի Դաշնություն: Առանց ճանաչված ջութակահարի ընկերակցության, մեզ համար դժվար կլինի»: Ս. Հախնազարյանն էլ ասաց, որ իր մեկնելու պատճառն այն է, որ որդին՝ Նարեկ Հախնազարյանը, 2005թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը, այժմ սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Կինը նույնպես Մոսկվայում է. «7 տարի ապրում եմ առանց ընտանիքիս: Վերջապես ուզում եմ միանալ նրանց»: 2-րդ ջութակահարի թափուր տեղի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Էդ. Թադեւոսյանը խոսեց նաեւ իրենց՝ վերջերս կայացած թբիլիսյան եւ մյուս համերգներից. «Ներկա էր Թբիլիսիի արվեստագետների սերուցքը: Ջերմ ընդունելության արժանացանք: Այս տարի համերգներ ունեցանք նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում...: Օրինակ, «սառը» Շվեդիայում 7 րոպե ոտքի կանգնած բրավոներ են հնչեցրել՝ Կոմիտասի մշակումների կատարումից հետո: Իսկ տարիներ առաջ, երբ Մոզամբիկում նվագեցինք «Վաղարշապատի պարը», անգամ երեխան մեջքին կապած մի նեգրուհի այնքան էր ոգեւորվել, որ պարում էր»:
- Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

