
ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները
Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» (Ը-շ): Առաջին էջին ԼՂՀ զինանշանն է, հաջորդ էջին՝ ԼՂՀ պետական օրհներգը, նաեւ մեջբերում Արցախի մասին՝ XII դարի մտածող Մխիթար Գոշից:
Սա հանրագիտարանի երկրորդ՝ լրամշակված եւ ճշգրտված տարբերակն է, գիրքը ռուսերեն է, այն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում: Առաջաբանում հեղինակը գրում է, որ աշխատությունը, բացի հանրագիտարանային գիտելիքներ մատուցելուց, ընդգրկում է Արցախ-Ղարաբաղի բազմամյա պատմության մասին հարուստ տեղեկատվություն: «Հանրագիտարանը ստիպում է վերապրել պատմական անցուդարձը եւ գերտերությունների նպատակների ու շահերի բախումների արանքում հայտնված ղարաբաղյան հերոսների ճակատագրերը... Հայ ժողովրդի ճակատագրի ու մասնավորապես Օսմանյան կայսրության իրականացրած եղեռնից հետո ցինիզմն ու բարոյազրկումը առայսօր շարունակվում են»,- փաստում է Ս. Սարգսյանը: Հետո էլ հավելում, որ այս հրատարակությունը նախաձեռնելիս երեք նպատակ է ունեցել՝ մեկ գրքում մեկտեղել ճակատագրի բերումով աշխարհի տարբեր երկրներում ապրած եւ ապրող հայտնի արցախցիներին, թարմացնել բարի կամքի տեր մարդկանց հիշողությունները, բարոյական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին, որ փորձում են, իր խոսքով՝ վերածել ժամանակակից Մուսադաղի: «Քաջության անասելի օրինակներ տված եւ անվանի զավակներ ծնած Արցախի ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի անկախ պետություն լինելու»,- կարծում է հեղինակը: Հանրագիտարանում տեղեկություններ կան արցախյան արմատներով այնպիսի երեւելիների մասին, որոնց թվում են գեղանկարիչ Մհեր Աբեղյանը, ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը, գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը, ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը, անվանի դիրիժոր Մելիք-Փաշաեւը, գիտնականներ, դեսպաններ, միջազգայնագետներ ու ռազմական գործիչներ տված Մելիք-Շահնազարովները եւ այլք: Ճանաչված լուսանկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը, որին հայկական Միքելանջելո են անվանել, չնայած ծնվել է Թիֆլիսում, սակայն ծնողները արմատներով Շուշիից են: Ղարաբաղյան արմատներ ունեն նաեւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը, այս ցանկը կարելի է շարունակել:
Հանրագիտարանում ծավալուն տեղեկություններ կան Արարատ սրբազան լեռան, Արմենոիդ ռասայի, Ավարայրի ճակատամարտի, Ազերբայջանի, 1939 թվականից հետո ԽՍՀՄ սահմանադրության համաձայն՝ ադրբեջանցիներ դարձած կովկասյան թաթարների եւ այլնի մասին:
Հանրագիտարանից տեղեկանում ենք, թե ինչ վիթխարի դեր են ունեցել հայերը Բաքվում, Ապշերոնյան թերակղզում: Ամենախոշոր արդյունաբերողներն են եղել Տեր-Ղուկասովը, Մանթաշովը, Արամյանցը, Ծատուրյանը: Միայն Լեւոն Մանթաշովը անցյալ հարյուրամյակի սկզբին կառուցել է ողջ Բաքվի կեսը: Այդ տարիներին նավթարդյունահանությունից ստացվող եկամուտի 55%-ը եւս հայերինն էր: Հզոր գործարանատեր էին Սարկիսովը, Ավանեսյանցը, Գեւորգովը, մարմարի, օճառի, սպիրտի, ծխախոտի արտադրության եւ ձկնարտադրության ֆաբրիկաները եւս Ադրբեջանում հայերին են պատկանել: Հանրագիտարանում նշված է, որ հայերը խոշոր դեր են ունեցել նաեւ Վրաստանում, օրինակ՝ 1835թ. Վրաստանի բնակչության 74,41%-ը հայեր էին, իսկ 1897-ին՝ 38,12%-ը: «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանում» մանրամասն խոսվում է հայկական խոհանոցի՝ անգամ ամառային խորովածի, թփով տոլմայի, թթու դրած խաղողի տերեւի մասին, պատմվում է հայկական ծեսերի ու ավանդույթների, հարսանիքի առանձնահատկությունների մասին: Հեղինակը համոզված է, որ ղարաբաղյան ընտանիքում ամենաշատն են պահպանվել հայի տեսակին բնորոշ գծերը, իսկ հայկական հարսանիքների գլխավոր հերոսներից քավորը, քավորկինը, հարսնաքույրը համարյա անփոփոխ են մնացել, ինչպես 19-րդ դարի արցախյան հարսանիքներում էր: Գրքում կան բացառիկ լուսանկարներ ու քարտեզներ: 622 էջից բաղկացած այս աշխատությունը կարդացվում է մեկ շնչով:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

