
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը:
- Պրն Ազարյան, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով անցյալ տարի ստեղծվեցին դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ: Դրանց գործունեության վերաբերյալ կան դժգոհություններ եւ բողոքներ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:
- Բնական է՝ դատապարտյալներին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը դատարանն ի զորու չէ լուծել առանց համապատասխան պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի, ինչպես նաեւ տարբեր տեսակի մարմինների հետ համագործակցության: Իրական պատիժ կրելուց վաղաժամկետ ազատվելու դատապարտյալների հույսը պատիժը դարձնում է իմաստալից, ավելի արդյունավետ եւ մարդու արժանապատվությանը համապատասխան, քանի որ ազատությունը գնահատվում է մարդու կողմից՝ այն կորցնելուց հետո, իսկ մարդու արժանապատվության եւ հակումների վեհության աստիճանը լիովին գիտակցվում է այն ժամանակ, երբ այդ արժանապատվությունն ազատազրկման եւ հարկադրման պայմաններում խիստ սահմանափակվում է: Ինչ վերաբերում է անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգին, ապա այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես, նշված կարգի 21-րդ կետով նախատեսվում է, որ «հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն»: Դրանով կամայականորեն սահմանափակվում է դատապարտյալի նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի, նաեւ՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու նրա իրավունքը: Նկատի ունենալով, որ ՀՀ Քրօրի 76 հոդվածով չի սահմանվում դատապարտյալին առանց դատարանով նշանակված պատիժը կրելու վերջնական ուղղվելու հնարավորությունը որոշելու իրավական չափանիշներ, ապա այդ առումով նպատակահարմար կլինի՝ այդ նույն հոդվածում դատարանի համար սահմանել պարտականություն՝ պարբերաբար (ասենք՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ) ստուգել, թե արդյոք պետք չէ՞ ազատազրկման դատապարտվածին պայմանական վաղաժամկետ ազատել հետագա պատիժը կրելուց: Դատարանի այդպիսի պարբերական պարտականությունը մի կողմից լիովին կհամապատասխաներ պատժից վաղաժամկետ ազատվելու դատապարտյալների իրավունքին, իսկ մյուս կողմից՝ «փորձառու օրինավորներ» ձեւացնողներին թույլ չէր տա խուսափել պատիժը կրելուց:
Ազատազրկվածները պետք է ունենան պատժից վաղաժամկետ ազատվելու մշտական իրավունք եւ հույս, իսկ դատարանը՝ համապատասխանաբար դատապարտյալների օրինավոր հետաքրքրասիրությունների եւ իրավունքների պահպանման հսկողությունը, ինչպես նաեւ նրանց ուղղելու եւ սոցիալական վերականգնման չափի համապատասխան պատժից ազատելու կամ ժամանակին պատժի մեղմացում իրականացնելու մշտական պարտականություն՝ կախված օրենքով նախատեսված այլ հանգամանքներից: Օրինակ, երբ դատապարտյալն ուսման, մասնագիտական նախապատրաստության, աշխատանքի եւ կարգապահության ձգտում ունի, ՀՀ Քրօրի 77 հոդվածը դատարանին հնարավորություն է ընձեռում պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժով, ինչպես նաեւ փոփոխել դատապարտյալին պահելու պայմանները՝ քրեակատարողական հիմնարկության մի տեսակը մեկ այլ, ավելի մեղմ ռեժիմով փոփոխելու միջոցով: Նշված հոդվածով սահմանվում է միայն պատիժը փոփոխելու համար նախապայման հանդիսացող ժամկետը, սակայն չեն սահմանվում այդպիսի փոփոխության իրավական չափանիշները: Տվյալ դեպքում դատարանի (բայց ոչ հանձնաժողովի) համար նպատակահարմար է ուսումնասիրել դատապարտյալի ընդհանուր կրթական եւ մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքի եւ կարգապահության հաջողությունների ժամանակացույցը, որը բացառապես պետք է կազմվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից եւ դատարանի համար ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք հանդիսանա:
Քանի որ դատապարտյալի պատիժը կարող է մեղմացվել նույն պատժի շրջանակներում, կարծում եմ, ՀՀ Քրօրի 77 հոդվածը նպատակահարմար կլիներ վերանվանել որպես «Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կամ ռեժիմով փոխարինում» եւ դրանով հենց նախատեսել դատապարտյալներին մի տեղից մեկ այլ՝ ավելի մեղմ ռեժիմով տեղ փոխադրելու կարեւորագույն սկզբունքը եւ կարգը: Այն կլիներ ավելի տարբերակված մոտեցում՝ նշանակված պատժի ժամանակին եւ նպատակահարմար կատարման՝ դատարանի եւ պատիժ կատարող հիմնարկների համատեղ ծրագրի իրականացման առումով:
- Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

