
ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար
- Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ապա՝ նախագահի օգնականի պաշտոնները վարել:
- Նախ ես եղել եմ ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում. դա ենթադրում էր, որ ես պիտի ապրեմ Հայաստանում: Որպես նախագահի խորհրդական, իմ հիմնական աշխատավայրը եւ բնակավայրը Երեւանն էր: Նույնը՝ արտգործնախարարի պաշտոնում, որովհետեւ քաղաքական որոշում կար, որ հիմնական աշխուժությունը պետք է տեղափոխվի Երեւան: Այսինքն՝ այնպես ստացվեց, որ ես մշտապես ապրել եւ գործել եմ Երեւանում:
- Ըստ Ձեզ, ընտրազանգվածի քանի՞ տոկոսն է ծանոթ Ձեր գործունեությանը եւ ձայների ի՞նչ տոկոս եք ակնկալում:
- Կարծում եմ, որ այդ տոկոսը բավականին բարձր է, որպեսզի իմ մասնակցությունն ընտրություններին արդարացված լինի: Մտնելով ընտրապայքարի մեջ, ես ակնկալում եմ այնքան տոկոս, որ բավարարի հաղթանակի համար:
- Թեկնածուներն արդեն իսկ ի ցույց են դնում սեփական «առավելություններն» ու «բարեմասնությունները»: Տիգրան Կարապետյանը նույնիսկ հայտարարեց, որ ինքն ամենաշատ փող ունեցողն է: Ձեր ո՞ր «բարեմասնության» համար պիտի մարդիկ ձեզ ձայն տան:
- Գիտեք, սա բարեմասնությունների առք ու վաճառքի խնդիր չէ. ես մոտեցումներ եմ առաջարկում, հանրությունը պիտի որոշի, թե դրանք որքանո՞վ են արժանի իր ուշադրությանը, որքանո՞վ են արժանի կյանքի կոչելուն: Օրինակ՝ կցանկանա՞ հայաստանցի ընտրողը տեսնել կոռուպցիոն կառավարման համակարգի շարունակականություն: Կամ՝ Ադրբեջանին փոխանցվեն այն տարածքային ձեռքբերումները, որոնք այսօր ունի ԼՂՀ-ն: Այդ առումով, ես կարծում եմ, որ իմ դիրքերում կանգնած ընտրազանգվածը բազմաքանակ է: Անձնական եւ անձնավորված առավելությունները չեն կարող ծրագրի հետ իրական, անմիջական կապ ունենալ:
- Հմայակ Հովհաննիսյանը հատարարեց, որ Ձեզ ընտրապայքարում ներդրել է Սերժ Սարգսյանը՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դուք չհերքեցիք այդ հայտարարությունը: Ձեզ իսկապե՞ս ներդրել է Սերժ Սարգսյանը:
- Սա ընտրապայքար է եւ գործի են դրվելու տարատեսակ մեթոդներ. դրա համար ես որեւէ մեկին մեղադրանք ներկայացնելու խնդիր չունեմ եւ որեւէ մեկի մեղադրանքներին արձագանքելու խնդիր էլ չունեմ: Սա մեղադրանք է, որը կարող եմ վառ երեւակայության դրսեւորում համարել:
- Իսկ ովքե՞ր են Ձեր թիմում, ովքե՞ր են կանգնած լինելու Ձեր կողքին:
- Իմ կողքին կանգնած են լինելու նրանք, ովքեր դեմ են տարածք հանձնելուն, նրանք, ովքեր դեմ են Հայաստանում կոռուպցիային: Իմ կողքին են լինելու ադրբեջանահայ փախստականները, որոնց խնդիրն առ այսօր անտեսված է բանակցային գործընթացում: Եվ այդ տեսանկյունից իմ թիմը գնալով ընդլայնվում է մարդկանցով, որոնց համար այս խնդիրները հոգեհարազատ են:
- Ես նկատի ունեի Ձեր ստվերային կաբինետը: Կարո՞ղ եք որոշ անուններ հրապարակել:
- Կարծում եմ՝ այսօր դեռ վաղ է այդ մասին խոսելը: Առջեւում լուրջ նախընտրական գործընթաց ունենք եւ առաջին խնդիրը, որ ունենք Հայաստանում լուծելու՝ գաղափարներ եւ մոտեցումներ շրջանառության մեջ դնելն է: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական թիմերում կան ունակ, հայրենասեր, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, որոնք կարող են ներգրավվել պետական շինարարության աշխատանքում: Այդ առումով, ես չեմ ուզում բաժանել մարդկանց թիմակիցների եւ հակառակորդների: Իմ եւ իմ թիմակիցների առաջարկած սկզբունքների շուրջ ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած քաղաքական թիմի հետ:
- Արդեն իսկ մեկնարկած պայքարը Դուք համարում եք քաղաքական եւ գաղափարների՞ պայքար:
- Երկու բեւեռների միջեւ ընթացող այս պայքարը անձնական առաքինությունների եւ թերությունների նկարագրություն է, որը քաղաքական պայքարի հետ առնչություն չունի: Բայց դա կարող է արդյունքի հանգեցնել՝ բացառապես բացասական. թե հանրային կարծիքի ձեւավորման, թե քաղաքական մշակույթի անկման տեսանկյունից: Ի վերջո, կարող է հանգեցնել երկրի ներսում լուրջ քաղաքացիական դիմակայության, ինչը շատ վտանգավոր է:
- Կարծում եք, որ լուրջ ընտրախախտումնե՞ր են լինելու:
- Որոշ մտավախություններ ունեմ, բայց դրանք այս պահին առարկայական չեն: Որոշ նախանշաններ կան, որոնց կանդրադառնամ ավելի ուշ, որոշակի վերլուծական աշխատանք կատարելուց հետո:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

