
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին
Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար տեղահանված բնակիչներից շատերի կարգավիճակը մինչ այսօր անհայտ է: Եթե Ադրբեջանից գաղթած հազարավոր մարդկանց տրվեց փախստականի կարգավիճակ եւ նրանց մեծ մասը բնակարան ստացավ, ապա ԼՂՀ-ից տեղահանվածների հարցն այդպես էլ չի լուծվում՝ չնայած այս մարդկանց բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Այս տարիների ընթացքում Մարաղայի, Սեյսուլանի, Այգեստանի, Ջրաբերդի, Լեւոնարխի, Կարմիրավանի, Լենինավանի եւ Յիարմջայի բնակիչներն այդպես էլ ՀՀ կառավարությանը չկարողացան ապացուցել, որ իրենք տունուտեղ կորցրած փախստականներ են եւ հետ դառնալու տեղ էլ չունեն: Թե ինչ հիմնավորմամբ է ՀՀ կառավարությունը նույն կարգավիճակն ունեցող Շահումյանից եւ Գետաշենից բռնագաղթվածներին փախստականի կարգավիճակ շնորհել, բնակարաններ հատկացրել, իսկ մյուսներին՝ ոչ, անհասկանալի է: Մեր իշխանությունների այն պատճառաբանությունը, թե Մարտակերտի գրավված գյուղերի փախստականները ցանկացած պահի կարող են հետ դառնալ ԼՂՀ, այնքան էլ հիմնավոր չէ, քանի որ հենց նույն տրամաբանությամբ, նույնը կարող էին անել նաեւ Գետաշենից եւ Շահումյանից տեղահանվածները: Ու թեեւ, ըստ մեր կառավարության, վերջիններս համարվում են ոչ թե Արցախից, այլ Ադրբեջանից բռնագաղթվածներ, սակայն նկատենք, որ 1991-ի ԼՂՀ անկախության հռչակագրում Գետաշենի եւ Շահումյանի ինքնավար մարզերը ներառվել են ԼՂՀ կազմում: Հետեւաբար, թե Մարտակերտի եւ թե Գետաշենի ու Շահումյանի փախստականներին, ըստ էության, պետք է նույն կարգավիճակը տրվի:
Նշենք, որ ութ գյուղերի բնակիչների մեծ մասը արտագաղթել է Ռուսաստան, շատերն էլ մնալով Հայաստանում, ստիպված ՀՀ քաղաքացիություն են ընդունել, որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան: Փախստականների միայն չնչին մասն է ԼՂՀ կառավարության առաջարկած պայմաններին համաձայնել ու վերադարձել՝ Ղարաբաղի այլ բնակավայրերում ապրելու:
Երեկ Մարտակերտի փախստականների կարգավիճակի վերաբերյալ «Առավոտի» հարցին Փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ իրենք զբաղվում են բացառապես Ադրբեջանից տեղահանվածների հարցերով ու իրենց վարչությունը ԼՂՀ բռնազավթված գյուղերի բնակիչների հաշվառում երբեւիցե չի իրականացրել, ավելին, իրենք նրանց հետ ոչ մի առնչություն չունեն: Չնայած սրան, մեր թերթին իրենց դժգոհությունը հայտնած փախստականները պնդում են, որ մինչ ՀՀ քաղաքացի դառնալն իրենք փաստաթղթային ու այլ հարցերով առնչվել են միայն Փախստականների եւ միգրացիայի վարչության հետ: Պարոն Եգանյանը հորդորեց այս հարցով դիմել Արցախի իշխանություններին:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը ճիշտ հակառակ կարծիքին էր: Ըստ նրա՝ «Հայաստանում ապրող բռնագաղթվածների հաշվառման ու կարգավիճակի հարցը ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչության խնդիրն է: Մենք միջազգայնորեն ճանաչված պետություն չենք ու չենք կարող անձին փախստականի կարգավիճակ տալ, կարող ենք միայն հաշվառման վկայական տրամադրել, իսկ Հայաստանն այդ իրավասությունները ունի, հետեւապես ղեկավարությունն է որոշում տա՞լ տվյալ մարդուն փախստականի կարգավիճակ, թե՞ ոչ: Բացի այդ, ես չեմ հասկանում ՀՀ կառավարության տրամաբանությունը, ըստ որի՝ մեր տարածքներից տեղահանվածներից կեսին տալիս են փախստականի կարգավիճակ, կեսին՝ ոչ»: Այդուհանդերձ, Ս. Ամիրխանյանը կոչ արեց իրենց քաղաքացիներին վերադառնալ Ղարաբաղ, քանի որ իրենց կառավարությունը նրանց բնակվելու համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է: Վարչության պետի հավաստմամբ, այդ մարդկանց կտրամադրվի բնակարան, հողատարածք, գումար, ինչպես նաեւ տվյալ ընտանիքը 10 տարի ժամկետով ազատվում է բոլոր կոմունալ վճարումներից: Նկատենք, որ ԼՂՀ-ից բռնագաղթված մարդկանց համար Հայաստանում նման արտոնյալ պայմաններ չկան, ու չնայած դրան, նրանցից շատերն առ այօր բնակվում են Հայաստանում եւ վերադառնալու միտք չունեն: Ս. Ամիրխանյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր ու կայուն է, քան Ղարաբաղինը, հետեւապես մարդիկ էլ գերադասում են ապրել Հայաստանում:
Շուրջ 15 տարի է՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Այգեստան գյուղից տեղահանված Գենյա Պողոսյանն ապրում է Հայաստանում: Մոտ 10 տարի վարձով բնակվելուց հետո նա տեղափոխվել է հարազատների մոտ: Հայաստան տեղափոխվելուց մի քանի տարի անց նա ՀՀ քաղաքացիություն է ստացել: 80-ամյա Գ. Պողոսյանը Ղարաբաղ վերադառնալ չի կարող, քանի որ ամուսինը վաղուց է մահացել եւ այդ տարիքում նա միայնակ չի կարող այնտեղ ապրել: Գ. Պողոսյանի խոսքերով. «Ամբողջ կյանքում տուն-տեղ եմ դրել, հող եմ մշակել ու էդ ամբողջ ունեցվածքս թողած՝ մենակ իմ հագի շորերով ճամփա եմ ընկել: Եթե մարդ գլուխը դնելու տեղ չունենա՝ ո՞նց պիտի լինի: 15 տարվա մեջ բոլոր հարազատներիս տանը հերթով ապրել եմ»: Նշենք, սակայն, որ նույն գյուղից տեղահանված այլ մարդկանց պետությունը տեղավորել է ժամանակավոր կացարաններում: Նախագահական ընտրություններից առաջ, որպես բարի կամքի դրսեւորում, օրերս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունեց որոշում՝ հանրակացարաններում ապրող բոլոր փախստականների բնակարանները սեփականաշնորհելու մասին: Արդյունքում ստացվում է, որ նույն բնակավայրից միեւնույն ժամանակահատվածում տեղահանված մարդկանց համար ստեղծվում են անհավասար պայմաններ: Նրանք, ում ժամանակին հաջողվել է տեղավորվել հանրակացարանում, արդեն սեփական բնակարան կունենան, իսկ նման հարյուրավոր այլ մարդիկ դարձյալ կապրեն կամ վարձով, կամ էլ հարազատների բնակարաններում: Նրանց բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ ղեկավար մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկում, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն եւս մի քանի հազար մարդու տան հարց լուծել:
- ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

