
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի:
- Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր այդպես էլ չմիավորվեցին միասնական թեկնածու ունենալու գաղափարն իրականություն դարձնելու համար, այլ առանձին-առանձին առաջադրվեցին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործիչներն առաջադրվելու փոխարեն ավելի ճիշտ կանեին, եթե միանգամից հայտարարեին, որ սատարում են Սերժ Սարգսյանին:
- Նախ անհասկանալի է, որ մարդիկ ակնկալում են, որ իրենց հավասար մարդիկ պիտի զոհաբերեն իրենց քաղաքական հավակնությունները առանց պատշաճ բանակցությունների եւ խոսակցությունների. ինձ համար դա անհասկանալի երեւույթ է, որովհետեւ միասնական թեկնածուն ձեւավորվում է բանակցությունների միջոցով, կլոր սեղանի շուրջ հանդիպումների ընթացքում, ինչը եւ ես նախաձեռնել էի եւ կարծում էի, որ ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլեւ գաղափարական արժեքային բարձր նպատակներ ունեցող համակարգի քաղաքական ուժերը պիտի այդ ճանապարհով փորձեին ընդհանուր հայտարարի գալ եւ ոչ թե ինչ-որ թեկնածուի ասպարեզ գալուց հետո մտածեին այդ մասին:
- Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը իր հարահավաքային ելույթում ասաց, որ մի քանի կուսակցականապետերի համար քաղաքականությունը բիզնեսի տեսակ է, որով նրանք նպաստում են հուսալքմանը եւ ընդդիմության համախմբման կասեցմանը: Նշվել են նաեւ անուններ՝ Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան:
- Ոչ միայն չեմ բացառում, որ այդպես կարող է լինել, մեր իրականության մեջ նույնիսկ թեկնածուի առաջադրման խնդիրը երբեմն ծառայում է նյութական նպատակների, ինչը նույնիսկ բիզնես կոչել չի կարելի, որովհետեւ բիզնեսը հետեւողական, նպատակասլաց աշխատանք է, իսկ նախագահի առաջադրումը ժամանակավոր մի փուլ է: Բայց անգամ այդ ժամանակավոր փուլը դրամահավաքի համար օգտագործելու՝ որոշ կուսակցությունների եւ անհատների մասին ես պատկերացում ունեմ: Եթե կուսակցությունը կամ անհատ գործիչը գիտի, որ ինքն ունի առնվազն 5 կամ 10 տոկոս ձայն եւ գնում է նախագահ դառնալու, այստեղ պիտի մտածես, որ սա կամ հոգեկան հիվանդ է, կամ ծախված է, կամ էլ անձնական հաշիվներ ունի: Ես չեմ ուզում ասել, թե որը՝ ով է, բայց Ալիկ Արզումանյանի ասածի մեջ ճշմարտություն կա: Բայց այլ բան է, որ ինքը դա ասում է՝ հենվելով նույն նպատակն ունեցող մարդկանց մի թիմի վրա, քննադատելով մյուսներին: Որովհետեւ, եթե ՀՀՇ-ն ասպարեզ էր գալիս քաղաքական նպատակներով, պիտի գար խորհրդարանականի ժամանակ: Հիմա ի՞նչ նպատակով է ինքը մնացել ասպարեզում, եթե միասնական թեկնածուի ձեւավորումը չկայացավ եւ չկայացավ ամենից առաջ իրենց մեղքով: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի մարդիկ, որ մասնակցում էին իմ գումարած հավաքներին, շարունակեին մասնակցել, եկեք չբացառենք, որ քաղաքական ուժերից մի քանիսը կարող էին հայտարարի գալ ծրագրի շուրջ եւ նույնիսկ Տեր-Պետրոսյանի շուրջ: Չէ՞ որ նա եւ որեւէ մեկը ի սկզբանե մեր կողմից մերժված չի եղել: Իսկ իրենք եկան մերժելով եւ օլիգարխիկ ճանապարհով իրենց ենթակայեցնելու փորձով, եւ հիմա ուրիշներին քննադատելը, կարծում եմ, տեղին չէ: Այսօր քննադատական խոսք ասելու իրավունք ունեմ միայն ես, որովհետեւ նաեւ իմ վարքով ցույց տվեցի, որ այս ամեն ինչից բարձր եմ կանգնած:
- Դարձյա՞լ մնում եք այն կարծիքին, որ չի կարելի ձայն տալ Տեր-Պետրոսյանին:
- Ես մնում եմ այն կարծիքին, որ քաղաքական գործունեությունը մեկ օր քնից զարթնելով չի լինում, քաղաքական գործիչը հետեւում է ընթացքին, անկախ նրանից, թե այդ պահին ինչ դիրք է զբաղեցնում: Խորհրդարանական ընտրություններին հանդես չգալով՝ ՀՀՇ-ն ցույց տվեց, որ քաղաքական հիմնական գործընթացից ինքն իրեն դուրս է դրել, այսինքն՝ հանդես եկավ որպես մեռած ուժ: Մասնավորապես Տեր-Պետրոսյանը 10 տարի մեռած էր: Չի կարելի լինել պետության նախագահ, անգամ պարզապես քաղաքական գործիչ եւ ժամանակ առ ժամանակ չասել իր խոսքը, եթե ոչինչ անել չես կարող, գոնե կա խոսքի ուժը, մանավանդ՝ փորձառու մարդու խոսքի ուժը: Հիմա 10 տարի քաղաքականապես մեռած մարդու ասպարեզ գալը իր համար կարող է ողբերգական հետեւանք ունենալ:
- Ուրեմն, այս դեպքում ո՞վ է ընտրվելու հանրապետության նախագահ:
- Տարրական տրամաբանությունը հուշում է, որ հենց առաջին փուլով նախագահական ընտրությունները կավարտվեն եւ կավարտվեն Սերժ Սարգսյանի հաղթանակով, որովհետեւ ինքը խորհրդարանական մեծամասնությունն ունեցող ուժերի ներկայացուցիչն է: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների հետեւանքով հավաքեցին 70 տոկոս, ի՞նչն է հիմա իրենց խանգարում հավաքել 50 պլյուս մեկ տոկոս:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
ՇԱՆԹ գրել է:
PARUYR HAYRIKYAN@ mets qaghaqakan gortsich e u nra
kanxatesumner@ misht jisht en u teghin: Hayrikyan@
miakn e, vor uni azniv kensagrutyun, nviryal e, bayc
mer joghovurd@ ir tsocum tsnvats nviryalin chkaroghacav
gnahatel u amen angam mi taptpuki peshic brnec:
Aydpisi xelqi ter nviryaln aysor ir teqnatsutyun@ chi dnum. inchu? vorovhetev tesnum e, vor qaghaqakan dash@
apakanvats e. zorbanern en eghanak steghtsogh@, dra hamar el qani vor joghovrdi mot der chi hasunacel irenc xghji het azniv linel, tac@ choric zatelu, sepakan shah@ azgi shahic ver daselu kulturan dra hamar
el gitakcabar mi koghm e qashvel: Hayrikyani gin@ heto
kimanan, bayc heto ush klini: Nran serundner@ kgnahaten
inchpes aysor NSHDEYIN: Ays e irakanutyun@:
Մանան գրել է:
Պարույր Հայրիկյանը ազգային մեծ գործիչ է , ցավոք, այսօր մեր հասարակության դիմագծի հետ անհարիր:Մի ծաղկով գարուն չի գա:Ինչու՞ ենք դժգոհում, մենք արժանի ենք մեր ղեկավարներին ու մեր ընդդիմությանը:Համաձայն եմ Շանթի հետ, Հայրիկյանը ժամանակիս վաղվա պատմիչի հերոսն է,աներկբա՛:
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
7Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի ...«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: - Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ...ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ Է ԿԱԽՎՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- ...ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար ...ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱռաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» ...ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար - Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸԻրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սեփ. լր.Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի ...ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը ...ԲՈԼՈՐ ԱՆՎԱՆԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» ...Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԵվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել ...ՔԱՌՅԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի ...ՌՈՒՍՍՈՆ՝ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳԵՐՈՎ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

