
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՊԱԿԱՍԵՑ
Եվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից
Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների թվում առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանը: Դահլիճում ներկա էր շուրջ 10000 հանդիսատես, բոլոր տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ: Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, մեկ ամսից արդեն կվաճառվեն «Եվրատեսիլ-2008»-ի տոմսերը:
Միջազգային մրցույթում մեր երկիրը «Երազանք» երգով ներկայացրեց Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը, որը ստեղծվել է 28 տարի առաջ: Վերջինիս ընդամենը մեկ միավոր պակասեց հաղթող ճանաչվելու համար: 137 միավորով «Եվրատեսիլ-2007»-ի մրցանակակիր դարձավ Ալեքսեյ Ժիգալկովիչը՝ Բելառուսից: 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում Սերբիան եւ Վրաստանն էին, 5-րդ տեղում՝ Մակեդոնիան:
Անցյալ տարվա հաղթող Ռուսաստանը (Ալեքսանդրա Գոլովչենկո) «հանգրվանեց» ընդամենը 6-րդ հորիզոնականում:
Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր շնորհեցին Վրաստանը, Ռուսաստանը, Բելգիան, Կիպրոսը, Հոլանդիան, Ռումինիան եւ Ուկրաինան, իսկ Լիտվայից, Պորտուգալիայից ու Մալթայից միավորներ չստացանք: Ինչպես բնորոշ է եվրատեսիլներին, նախկին Հարավսլավիայի երկրները բարձր միավորներ շնորհեցին միմյանց, նախկին ԽՍՀՄ հանրապետությունները՝ իրար: Իհարկե, եղան նաեւ բացառություններ: Օրինակ, Վրաստանը Ռուսաստանին հասկանալի պատճառներով ընդամենը 1 միավոր տվեց, Բելգիան՝ նույնպես...
Ի դեպ, 2005թ. էլ է Բելառուսը հաղթել մանկական «Եվրատեսիլում»՝ գլխավոր մրցանակը տրվել է Քսենյա Սիտնիկին: Այս տարվա հաղթող Ալեքսեյ Ժիգալկովիչին «Եվրատեսիլ-2007»-ի Գրան պրին հանձնեցին անցյալ տարվա հաղթողներ Մաշա եւ Նաստյա Տոլմաչովա քույրերը (ՌԴ):
Հաջող էին մեր վրացի Մարիի, պորտուգալացի Խորխեի, 10 գրանպրիներ շահած ուկրաինուհի Իլոնայի, Սերբիայի ներկայացուցչի կատարումները: Սակայն շատ քչերն էին մնացել մանկական «ստանդարտների» մեջ, օրինակ՝ Մակեդոնիան ներկայացնող պատանին ականջօղով էր, հույն աղջիկները՝ հարսնաշորով, սերբուհին՝ էրոտիկ զգեստով ու ներկված աչքերով եւ այլն... Ի տարբերություն շատ-շատերի, գունեղ էին մեր արեւիկցիները եւ «ջրային» քաղաք Ռոտերդամի մրցույթին հարիր: Ափսոս, որ սկզբում կաշկանդված էին երգում եւ ավելի ուշ «բացվեցին»... Անկախ ամեն ինչից, նրանց՝ 2-րդ հորիզոնականում հայտնվելը հաղթանակի էր հավասարազոր, մանավանդ նման մրցույթներում առկա են քաղաքական «խաղերը»: Ու պատահական չէր, որ առաջին տեղը Հայաստանին չտրվեց:
Դառնալով «Եվրատեսիլ-2007-ի» հաղթող բելառուսցի Ալեքսեյ Ժիգալկովիչին, նշենք, որ նա 11 տարեկան է: Այն երգը, որը նա կատարեց եվրոպացի լսարանի համար՝ «Ընկերներիս հետ», ինքն է գրել: «Ես բազմաթիվ հավատարիմ ընկերներ ունեմ, որոնք ինձ չեն լքի դժվարին պահերին, դրա համար էլ երգս նրանց եմ նվիրել»,- լրագրողներին ասել էր Ալեքսեյը: Ըստ որոշ տեղեկությունների, «Եվրատեսիլում» լավ «մարզավիճակով» հանդես գալու համար տղան հրաժարվել է բոլոր համով ուտելիքներից, նույնիսկ՝ պաղպաղակից:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
3«Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի ...ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն: - Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների ...ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑԵՐ ԿՏԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս: Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն ...«ԻՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ»
Մեջբերված է ըստ www.levonforpresident.com կայքի:Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից Թաթար-մոնղոլական խանություն Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը ...ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ Աբխազիա-ԵրեւանԱբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները ...ԱՄԵՆ ԳՆՈՎ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ: Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» ...«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում ...ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸՑմահների խնդրանքը Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու ...«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՈրովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով: Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՊԱԿԱՍԵՑ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

