
ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
Աբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում
Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները եւ դրա հետ մեկտեղ՝ չափազանց ցածր են աշխատավարձերը: Օրինակ, այնտեղ մասնավոր թերթերի լրագրողների միջին աշխատավարձը չէր գերազանցում 15 հազար դրամը: Սակայն չարժե Աբխազիայի աշխատավարձերը համեմատել մեր երկրի հետ, որովհետեւ այդ երկրի պետբյուջեն շատ համեստ է, կազմում է 1 միլիարդ 600 միլիոն ռուսական ռուբլի եւ հազիվ է բավականացնում երկրի նվազագույն ծախսերը հոգալու համար: Աբխազիայում նույնիսկ պատգամավորների աշխատավարձը ընդամենը 4000 ռուբլի է (47 հազար 200 դրամ), խոսնակներինը՝ 400 ռուբլիով ավելի:
Այս մասին տեղեկացանք Կովկասյան երկրների լրագրողների համար «Խոսքի ազատություն» թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակներում՝ Աբխազիա կատարած այցելության ժամանակ: Սեմինարը կազմակերպել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցեբկան իրենց երկրում գնաճային խոր ճնշումները բացատրեց նրանով, որ, անկախ իրենց բնակչության աշխատավարձերի մեծությունից, սննդամթերքն իրենք հիմնականում ներկրում են Ռուսաստանից, իսկ ՌԴ-ում գները բարձր են: Ու քանի որ բյուջեի հնարավորություններն էլ սահմանափակ են, չեն կարող համապատասխան սուբսիդիաների միջոցով միջին կենսամակարդակ ապահովել բնակչության համար: Պարոն Ցեբկան հավաստիացրեց, որ իրենց ուսուցիչները նույնքան աշխատավարձ են ստանում, որքան պատգամավորները. «Մենք բյուջեի 45%-ը աշխատավարձ ենք տալիս: Մեր երկրում կան ՌԴ քաղաքացիներ, որոնք հիմնականում թոշակառուի տարիք ունեն եւ հենց ՌԴ-ից են ստանում իրենց կենսաթոշակը: Միայն այդ կենսաթոշակառուներն են կարողանում իրենց ստացած գումարով, բացի կոմունալ վարձերից, սննդամթերք գնել ու գոյատեւել: Իսկ մեր կենսաթոշակառուներն այնքան ցածր թոշակ են ստանում, որ չեն կարողանում կենսական պայմանները ապահովել»: Ներկայումս աբխազ կենսաթոշակառուն բացարձակ գնողունակ չէ, մանավանդ՝ նման գնաճի պայմաններում: Աբխազիայի բնակլիմայական պայմանները նպաստավոր են ցիտրուսային մրգերի համար: Բայց նույնիսկ մանդարինը, կիվին ու արքայանարինջն Աբխազիայի շուկաներում ավելի թանկ էր, քան Հայաստանում, որտեղ նույն մրգերը ներմուծվում են: Այնտեղ 1 կգ մանդարինն արժե 15 ռուբլի, որը մոտ 180 դրամ է, արքայանարինջը՝ 220 դրամ, իսկ կիվին՝ 295 դրամ: Իսկ մեր երկրում մանդարինն արժե 250-300 դրամ, արքայանարինջը՝ 300-350 դրամ, իսկ կիվիի 1 կգ-ը՝ 200-300 դրամ:
Աբխազիայի հիմնական երկամտի աղբյուրը կարող էր դառնալ տուրիզմը, սակայն արդեն երկար տարիներ այնտեղ տուրիզմի գծով լուրջ ներդրումներ չեն կատարվել ո՛չ բյուջեի, ո՛չ տեղացի գործարարների, ո՛չ էլ օտարերկրյա կազմակերպությունների հաշվին: Չնայած դրան, այնուամենայնիվ, Աբխազիան համարվում է տուրիստական երկիր եւ ամեն տարի մոտ 2 միլիոն մարդ հանգստանում է Սեւ ծովի արեւելյան ափին ու հիանում այդ երկրի տեսարժան վայրերով (Նովի Աֆոնի քարանձավով, ջրվեժով, Սուխումի բուսաբանական այգով, կապիկների այգով): Ըստ տեղական լրատվամիջոցների, հանգստացողները շատ բողոքներ են ունենում՝ կապված եղանակային պայմանների, ինչպես նաեւ՝ սպասարկման որակի հետ: Եթե 2 միլիոն հանգստացողներից յուրաքանչյուրն Աբխազիայում ծախսեր անգամ 10 ռուբլի, ապա երկրում գումարի շրջանառությունը կավելանար եւս 2 միլիարդով: Մինչդեռ, տուրիզմից ստացվող գումարները, ըստ էության, չեն անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա: Պատճառը երկրում առկա խոր կոռուպցիան է:
Բացի տնտեսական խնդիրներից, Աբխազիայում կան քաղաքական մի շարք լուրջ հիմնահարցեր, որոնք բնակչության կենսամակարդակի վրա շատ վատ են անդրադառնում: Աբխազիայում ապրող մեգրելներն ու վրացիները ներկայումս մեծ խնդիրների առջեւ են կանգնած: Բանն այն է, որ տեղական իշխանությունները նրանց քաղաքացիություն չեն շնորհում, նրանք չեն կարողանում քաղաքացիություն ստանալ նաեւ ՌԴ-ից, ուստի այժմ ունեն ԽՍՀՄ-ի «կարմիր» անձնագրեր: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող դուրս գալ Աբխազիայից, չեն ընդունվի նաեւ Վրաստանի իշխանությունների կողմից:
Նշենք, որ աբխազական իշխանությունները չէին համաձայնել, որ լրագրողների սեմինարին մասնակցեն նաեւ վրացի լրագրողներ: Մեզ հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շալբան վստահեցրեց, որ դա քաղաքականության հետ կապ չունի, պարզապես սեմինարի կազմակերպիչները պետք է վրաց լրագրողների ժամանելու մասին ավելի վաղ զգուշացնեին եւ խնդիր չէր առաջանա: Խոսելով քաղաքականության մասին՝ պարոն Շալբան ասաց. «Ինչքան էլ մեր երկրի տնտեսության համար ձեռնտու է Վրաստանի հետ համաձայնության գալ, մենք չենք պատրաստվում վրացիների հետ որեւէ նոր պայմանագիր կնքել, քանի որ ոչ մի հին պայմանագիր կյանքի չի կոչվել, ի՞նչ իմաստ ունի նոր պայմանագրերի մասին խոսելը: Ի տարբերություն այլ չճանաչված երկրների, մենք չենք ցանկանում որեւէ երկրի մի մաս դառնալ, մենք ուզում ենք անկախ ու ազատ լինել: Մենք վրացական իշխանությունից լավ բան չենք տեսել, չենք կարող նրանց վստահել, չնայած դրան, հիմա արդեն շատ ավելի զուսպ քաղաքականություն ենք վարում»:
Վերջերս Աբխազիայի պառլամենտում քննարկում են աբխազական լեզուն պետական դարձնելու օրենքը: Դա բնակչության համար հավելյալ խնդիրներ է ստեղծելու, քանի որ աբխազերենը բավականին բարդ լեզու է, բնակչության մեծ մասը չգիտի այդ լեզուն: Միջին տարիքի մարդիկ հիմա աբխազերեն չեն պարապի, որովհետեւ սովոր են միմյանց հետ հաղորդակցվել ռուսերեն:
- ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ Աբխազիա-Երեւան
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
3«Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի ...ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն: - Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների ...ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑԵՐ ԿՏԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս: Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն ...«ԻՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ»
Մեջբերված է ըստ www.levonforpresident.com կայքի:Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից Թաթար-մոնղոլական խանություն Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը ...ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ Աբխազիա-ԵրեւանԱբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները ...ԱՄԵՆ ԳՆՈՎ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ: Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» ...«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում ...ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸՑմահների խնդրանքը Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու ...«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՈրովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով: Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՊԱԿԱՍԵՑ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

