
ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն:
- Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների արդյունքում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առաջին տեղում է: Սակայն գաղտնիք չէ, որ սոցհարցումները սովորաբար լինում են պատվիրված: Արդյոք ՀՀԿ-ն որեւէ կապ ունի՞ սոցհարցումների հետ:
- Հասարակության կարծիքը ճշտելու երեք ուղղություն կա՝ շփումը հասարակության հետ, ԶԼՄ-ները եւ սոցհարցումները: Բնականաբար, ցանկացած կուսակցություն կարող է նաեւ պատվիրել սոցհարցումներ, բայց ինձ համար ուրախալի է, որ վերջին շրջանում հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին «Քոմրեսն» է կամ «Գելափը», իրենց կողմից եւ իրենց նախաձեռնությամբ անցկացրած սոցհարցումների արդյունքում պարզել են, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը «այո» է ասում նախագահ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության՝ ի դեմս վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից այսօր երկրում իրականացվող քաղաքական կուրսին: Վստահ եմ, այս տվյալները պատահական չեն: Վերջին տարիների ընթացքում հանրապետականները նախագահի հետ համատեղ իրականացրին իրատեսական քաղաքականություն: Եվ մեր ժողովուրդն իր մաշկի վրա զգաց, որ այդ քաղաքականությունը բավականին արդյունավետ է: «Հեյթեր» հեղինակավոր հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքներով, Հայաստանն իր բոլոր հարեւաններից տնտեսական ազատությունների չափանիշով շատ առաջ է, իսկ ներդրումային ազատությունների չափանիշով առաջին տեղը կիսում է Հոնկոնգի հետ: Սա նշանակում է, որ մեր երկրի քաղաքական իշխանությունները, Հանրապետական կուսակցությունը, վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահի հետ միասին ստեղծել են այնպիսի պայմաններ, որ ապահովվի մեր երկրի էվոլյուցիոն-շարունակական զարգացումը:
- Դուք շատ սիրուն ներկայացրիք մի իդեալական պատկեր, մինչդեռ ընդունեք, որ հանրապետության առաջին նախագահը իր հանրահավաքներում բավականին կոնկրետ եւ թափանցիկ մեղադրանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի մեղադրանքներին:
- Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ նախկին իշխանությունների, Հանրապետական կուսակցությունը չի տառապում քաղաքական մերժողականությամբ եւ չի ասում, որ մեր երկրում արդեն ամեն ինչ լավ է եւ թերություններ չկան: Մեր կուսակցությունում նման ավանդույթ է ձեւավորվել դեռեւս Անդրանիկ Մարգարյանի կառավարությունից սկսած: Նա էլ 2003-ին հնչեցրեց, որ Հանրապետականն այն քաղաքական ուժն է, որը պատասխանատու է ե՛ւ հաջողությունների, ե՛ւ անհաջողությունների համար: Այսօր էլ մեր կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրականացնում է նույն քաղաքականությունը: Մենք լուսնից չենք իջել եւ տեսնում ենք տարբեր ոլորտներում լուրջ թերություններ: Բայց հանրապետականները ոչ միայն խոսում են այդ խնդիրների մասին, այլեւ ամենօրյա աշխատանքով փորձում են դրանք լուծել: Այդ բանը շատ լավ գիտակցում եւ գնահատում է մեր հասարակությունը, եւ արդյունքը մենք տեսանք խորհրդարանական ընտրություններում: Ինչ վերաբերում է առաջին նախագահի ելույթին, որպես քաղաքացի՝ խոր հիասթափություն եմ ապրում, որ իմ երկրի առաջին նախագահը իրեն թույլ է տալիս զգացմունքային արտահայտություններ: Նա շատ է սիրում մեջբերումներ անել դասականներից, մի մեջբերում էլ ես անեմ. Շեքսպիրն ասում էր՝ չարությունը եւ կոպտությունը թուլության նշան են: Իրենք ունեն մեկ գաղափարախոսություն, այդ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, իսկ դրա ժամանակն անցել է: Մեր եւ նրանց տարբերությունը ակնհայտ է՝ իրենք ուզում են ուժեղ ցնցումներ, մենք ուզում ենք ուժեղ Հայաստան: Եվ համոզված եմ, փետրվարի 19-ից հետո մենք կունենանք ուժեղ Հայաստան եւ ուժեղ նախագահ՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, որովհետեւ Սերժ Սարգսյանի հաղթանակը կլինի ոչ թե Հանրապետականի, այլ մեր ժողովրդի հաղթանակը: Վերադառնալով առաջին նախագահին՝ մենք կարող ենք չկիսել մեկս մյուսի կարծիքը, մեկը կարող է լինել ազատական, մյուսը՝ պահպանողական, մյուսը՝ սոցիալիստ, բայց մենք պարտավոր ենք իրար հարգել:
- Ընդդիմության միասնական թեկնածուն այսպես կամ այնպես չստացվեց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
- Միասնական թեկնածուի անհրաժեշտության հարցը շրջանառության մեջ դրվեց հենց ընդդիմադիր գործիչների կողմից: Եթե հիշում եք, Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր ելույթում ասաց, որ այսօրվա իշխանությանը կարող է հաղթել միայն այն թեկնածուն, որը կարող է լինել միասնական թեկնածու: Եվ հենց մեր ընդդիմադիր գործընկերների տրամաբանությունից ելնելով, կարելի է ասել, որ իշխանությունների թեկնածուն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, հաղթելու է:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
Նոբելյան մրցանակ գրել է:
Բոլոր թերթերին տպագրելու խնդրանքով
Nobel Prize Awarded Organizations
Nobel Prize Announcements
The announcement of the Nobel Laureates for the year is made on the same day that the Nobel Prize-Awarding Institutions choose from among the names recommended by the respective Nobel Committees. Immediately after the vote, a press conference is held by the concerned Nobel Prize Awarder.
S. Sarkssian Adam Smith Karl Marx
Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի
Նոբելյան մրցանակի հանձնախմբին.
Դիմում
Հայաստանի Հանրապետության վարչապետ
պրն.Սերժ Սարգսյանին ներկայացնում ենք որպես
Նոբելյան մրցանակի թեկնածու՝
համախառն տնտեսական գծով
Մոտիվացիա (հիմնավորում)
1. Հիմք ընդունելով նրա տնտեսագիտական բազմակողմանի փայլուն տվյալները և
հատկապես «Հայաստանում դոլլարի կուրսի տատանման և մեծ ու փոքր նավերի
ծածաման տեսությունը »:
Այն հարցին, թե ինչու է Հայաստանում դոլլարի կուրսը մեծ տատանումներ ունի, Ս. Սարգսյանը պատասխանում է շատ պատկերավոր. «Երբ ծովում,ուր կան մեծ նավեր և փոքր նավակներ, փոթորիկ է լինում, բնակաբար փոքր նավերը ավելի շատ են տատանվում, նույն համեմատությամբ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, ուստի բնական է,որ դոլլարի կուրսի տատանումները բարձր լինեն... (խելքի ծով)
2. Մեջբերում «ԱԶԳ » թերթի հետ ունեցած նրա« անզուգական» հարցազրույցից.
Ես վստահ եմ, որ մեր գործարարները շատ շուտով գիտակցելու են, որ իրենց բարեկեցության, իրենց ինչու չէ, նաև հարստության ամենից հիմնական աղբյուրը ժողովուրդն է, իրենց աշխատողներն են, և նրանք պիտի շոյեն, պիտի փայփայեն(առանց սեռի խտրականության) իրենց եկամտի, իրենց հարստության, իրենց բարեկեցության աղբյուրը: Անշուշտ, նրանք պետք է գիտակցեն, որ իրենց համար շատ ավելի լավ կլինի, որ երկրում աղքատներ չլինեն, և իրենք դրանում պետք է շահագրգռված լինեն, որովհետև ինքներդ եք հասկանում՝ եթե կան սոված երեխաներ՝ հարուստի երեխաան չի կարող երջանիկ լինել: (Գիքոր ջան ո՞ւր ես, Բազազ Արտեմի երեխան մեռավ լալով քեզ համար):
Անշուշտ, նրանք պետք է զբաղվեն բարեգործությամբ (հարուստները), բայց պետք է զբաղվեն ճիշտ բարեգործությամբ, այսինքն՝ նրանք պետք է մաս հանեն իրենց եկամուտներից, իրենց շահույթից, այլ ոչ թէ հարկերից խուսափելու եղանակով՝ այն, ինչ որ պետությունը կարող էր անել, տան մարդկանց: (ով չհասկացավ ապուշ է)
Վերջի վերջո հարուստ մարդիկ պիտի հստակ հասկանան, որ փող ունենալը շատ իրավունքներ չի նշանակում... Բոլոր հարուստները պետք է հասկանան, որ փողը չի կարող պատճառ լինել, որպեսզի նրանք հայտնվեն դրախտում: Այսիսնքն՝ փող ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք դժողք չեն գնալու, իսկ դժողք չգնալու միակ, ամենաճիշտ ճանապարհը մեղքերը քավելն է, ապաշխարհելը, իսկ ավեկլի լավ է՝ ընդհանրապես մեղք չգործել: ( այս մասին հանդիպումներ է ունեցել, թե Աստծու , թե սատանայիև թե Արարատ թեմի վարդապետի հետ):
• Խնդրում ենք ձեր որոշումներ կատարելու ժամանակ հաշվի առնել նաև Սերժ Սարգսյանի (ՍՍ) աստվածաբանական, թեոլոգիական, դրախտի ու դժողքի խնդիրների շուջ ունեցած գիտելիքները: (ՍՍ-ն ապաշխարհելու պրոցեսի մեջ է):
• Համեմատելով Ադամ Սմիտի, Քարլ Մարքսի և Սերժ Սարգսյանի տեսությունները, անմիջապես կնշմարեք վերջինիս տեսությունների անժխտելի առավելությունները: Կապիտալիզմի ու սոցալիզմի բոլոր խրթին բաները հանել է և հարցերը լուծում է շոյելով ու փայփայելով: (Սիստեմից հանված են աշխատանք, բավարար աշխատավարձ, աշխատանքային պայմանագիր ու գրքույք, արհմիթյուններ, թոշակ, վճարովի արձակուրդ հիվանդության, դժբախտ պատահարի վճարում, հղիության արձակուրդ ու շատ այլ հասկացողություններ: Սատանան տանի, այսքան գիտելիքներ որտեղի՞ց այս մարդուն ):
• Հայաստանի վարչապետը այդքան էլ անգրագետ չէ, ինչպես երևում է իր ելույթներից, պարզապես իրա ստիլնա էտպես...
• Խնդրում ենք մրցանակի դրամը որքան հնարավոր է շուտ ուղարկել Երևան ցպահանջ (Եվրոյով), քանզի պրն. Ս. Սարգսյանը Հայաստանի պրեզիդենտի թեկնածու է, և դրամի շատ կարիքն ունի:
Շվեդիայի տարբեր քաղաքներում ապրող
մի խումբ համագյուղացիներ:
դեկտեմբեր 2007թ.
P.S. Ընդդիմադիր ճակատից խնդրվում է չխանգարել այս Աստվածահաջճո ու ազգանվեր գործին: Հազիվ մի խելոք մարդ է գտնվել մեր ազգի մեջ, թողեք հասնի իր մուրազին:
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
3«Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի ...ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն: - Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների ...ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑԵՐ ԿՏԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս: Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն ...«ԻՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ»
Մեջբերված է ըստ www.levonforpresident.com կայքի:Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից Թաթար-մոնղոլական խանություն Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը ...ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ Աբխազիա-ԵրեւանԱբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները ...ԱՄԵՆ ԳՆՈՎ ՎՌՆԴՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԳյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ: Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» ...«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում ...ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸՑմահների խնդրանքը Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու ...«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՈրովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով: Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՊԱԿԱՍԵՑ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԵվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

