
ԿՐՈՄՎԵԼԻ ՕՐԵՆՔԸ՝ «ՍԵՒ» ՑՈՒՑԱԿՈՒՄ
Վերջերս Մեծ Բրիտանիայում UK TV Gold հեռուստաալիքի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքում անգլիացիները ընտրել են իրենց երկրի տասը ամենահիմար օրենքները:
«Արգելված է մեռնել Մեծ Բրիտանիայի պառլամենտում». օրենքը ճանաչվել է անգլիական օրենքներից ամենաանհեթեթը, այն ստացել է ձայների 27%-ը: Երկրորդ պատվավոր տեղում է օրենքը, ըստ որի՝ փոստային ծրարների վրա միապետի պատկերով նամականիշը գլխիվայր փակցնելը հավասարազոր է պետական դավաճանության: Համաժողովրդական քվեարկության արդյունքների համաձայն, երրորդ տեղում է Լիվերպուլի տարօրինակ օրինական հրամանագիրը, որը արգելում է կանանց հասարակական վայրերում հայտնվել կիսամերկ, սակայն բացառություն է արվում էկզոտիկ ձկների խանութում աշխատող վաճառողուհիների համար: Հարցման արդյունքները հասարակության մեջ վիճաբանությունների պատճառ են դարձել: Լիվերպուլի քաղխորհրդի ներկայացուցիչը հերքել է նման օրենքը, հայտարարելով, թե դա ընդամենը քաղաքում շրջանառվող հին առակ է: Անգլիական օրենսդրության փորձագետ եւ «Հին Անգլիայի կուրյոզ օրենքներ» գրքի հեղինակ Նայջլ Քոութորնը պարզաբանել է որոշ օրենքների «ստուգաբանությունը». պառլամենտում մեռնելու արգելքը բացատրվում է նրանով, որ շենքը պաշտոնապես պատկանում է Անգլիայի միապետին եւ ունի թագավորական պալատի կարգավիճակ: Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով կմեռնի այս շենքում, ունի պետական հուղարկավորության իրավունք: Եվ եթե դուք վատառողջի տպավորություն թողնեք, ձեզ իսկույն շենքից դուրս կհրավիրեն: Իսկ ահա 1279 թվականին ընդունված օրենքում, որով արգելվում է զրահազգեստ կրել պառլամենտի շենքում, ըստ փորձագետի, տրամաբանություն կա՝ պառլամենտը բռնության տեղ չէ:
Բայց այն, որ նույնիսկ ամենահիմար օրենքները մինչեւ հիմա գործում են, որոշ բրիտանացիներ զգացել են սեփական մաշկի վրա: Յոթերորդ տեղում է «թագավորական առանձնաշնորհ» թիվ 1324-ը, ըստ որի՝ մառախլապատ Ալբիոնի ափերի մոտ լողացող ցանկացած կետ կամ թառափ պատկանում է անգլիական թագին: 2004թ. ձկնորս Ռոբերտ Դեւիսը ֆաքսի միջոցով տեղեկացրել է Բուկինգհեմյան պալատին, որ թառափ է բռնել: Նրան պատասխանել են, որ կարող է ձուկը վերցնել իրեն: Սակայն, երբ Դեւիսը փորձել է այն վաճառել (ինչը, միեւնույն է, անօրինական էր), նրա նկատմամբ քրգործ են հարուցել եւ միայն լրատվամիջոցների բարձրացրած աղմուկն է օգնել ձախորդ ձկնորսին՝ խուսափել բանտից կամ տուգանքից: Ի թիվս այլ օրենքների, ցուցակում հայտնվել է 1644թ. Օլիվեր Կրոմվելի ընդունած դեկրետը, որը արգելում էր Զատկին ուտել մսով կարկանդակ: Իսկ որոշ օրենքներ պահանջում են չեղյալ հայտարարել հենց ոստիկանները եւ նույնիսկ դիմել են վարչապետ Գորդոն Բրաունին: Խոսքը Լոնդոնի այն օրենքի մասին է, որը թույլատրում է հղի կանանց՝ հոգալ բնական կարիքները, երբ եւ որտեղ պատահի, այդ թվում՝ նաեւ ոստիկանների սաղավարտի մեջ:
UK TV Gold-ը բրիտանացիներին առաջարկել է գնահատել նաեւ արտասահմանյան անհեթեթ օրենքները: Այս խմբում հարցման առաջատարն է ԱՄՆ Օհայո նահանգի այն օրենքը, որը արգելում է տեղաբնակներին՝ հարբեցնել ձկներին: Ցուցակում տեղ է գտել նաեւ օրենք, որը թույլատրում է ոստիկանին կծել շան ականջը՝ հաչոցը կտրելու նպատակով: Գլխադաս օրենքներից է նաեւ Պիտսբուրգ քաղաքի իշխանությունների հրամանագիրը, որը թույլատրում է կ (պի) թիվը՝ 3,14, համարել 4-ին հավասար:
Վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ճանապարհատրանսպորտային երթեւեկության մասին օրենքը, որը կարող է լավագույն մաս կազմել հիշյալ կուրյոզների հավաքածուի: Ըստ այդ օրենքի, փոխադրամիջոցների ցանկում տեղ է գտել էշը, իսկ էշատերը ստացել է վարորդի կարգավիճակ: Սակայն «վարորդ» էշատիրոջ համար հստակ չէ՝ իր փոխադրամիջոցի համար պե՞տք է «փսիխո» հանել:
- Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸ
ԱՄԲՈԽԻ ՏՎԱԾ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Երեկ Մամուլի ազգային ակումբում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն իրենց ամբոխահաճ՝ պոպուլիստական քարոզչությամբ ժողովրդին ամբոխ չպետք է դարձնեն: Այսօր, ...Ո՞Վ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Իհարկե, մենք»,- ասում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Արդեն հայտնի է, թե նախագահական ընտրություններում ով ում դեմ է պայքարելու, եւ մոտավորապես հայտնի է նաեւ, թե ով ինչ է ասելու: ...ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆա կապացուցի, որ Քոչարյանն ավելի շատ է թալանել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը, որը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԺԱԿ-Ի ԵՒ ԳՀՄ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
RԴեկտեմբերի 5-ին «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության եւ «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով երկու տասնյակ համախոհ քաղաքական-հասարակական ...ՎԵՐՋԻՆ ԲՐԻՖԻՆԳԸ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների օրն էր: Միջոցառմանը չներկայացան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին լրագրողները ...ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՑեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողներն իրենց արտադրանքի գինը սահմանում են ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ՝ իրենց քմահաճույքով: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2007-ի նոյեմբերին, ...19 ՏԱՐԻ՝ ԽԱՐԽԼՎԱԾ «ԴՈՄԻԿՆԵՐՈՒՄ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԱնօթեւան գյումրեցիները նախագահին մեղադրում էին խոստումները չկատարելու մեջ Երեկ Գյումրի էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վերջին անգամ ի պաշտոնե ծաղկեպսակ դրեց գյումրեցի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
RՄԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Հեղինե Բիշարյան (ՕԵԿ փոխնախագահ) - Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել եւ շարունակում ...ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՌուսաստանցի հայ գործարարը հարյուրավոր գյումրեցիների սովի է մատնում Օրերս Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերի ու դատական ակտերի հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուք ...ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԻՐԱՐԻՑ ԽԼԽԼՈՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸնտանեկան բժիշկները մեծ դժկամությամբ են իրենց տեղամասի այցելուներից հրաժարվում Այս օրերին ընտանեկան բժիշկների միջեւ թեժ պայքար է գնում: Բանն այն է, որ պոլիկլինիկաները մինչեւ տարեվերջ պետք է առողջապահության ...«ԻՄ ԿՈՉՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼՆ Է»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է մաթեմատիկոս Արամ Հարությունյանը, ում կուսակիցներն իրենց համեստ ներդրումներով ապահովել են անհրաժեշտ ընտրագրավը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, ...ԿՐՈՄՎԵԼԻ ՕՐԵՆՔԸ՝ «ՍԵՒ» ՑՈՒՑԱԿՈՒՄ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸՎերջերս Մեծ Բրիտանիայում UK TV Gold հեռուստաալիքի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքում անգլիացիները ընտրել են իրենց երկրի տասը ամենահիմար օրենքները: «Արգելված է մեռնել Մեծ Բրիտանիայի ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿՄԱՆ ՊԱՀԸ ՄՈՏԵՑԵԼ Է
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԱրեւմուտքն անհանգստացած է Մոսկվայի հնարավոր հակաքայլերից Արդեն հայտնի է, որ Կոսովոյի շուրջ ընթացող բանակցությունները վերջնականապես տապալվել են: Մի քանի օր առաջ այս իրողությունը փաստեցին ձեւականորեն դեռեւս ...ԹԵՀՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ «ԹԱՐԳԵԼ» Է ԴԵՌԵՒՍ 2003-ԻՆ
Տ. Ա.ԱՄՆ-ին, սակայն, դա ամենեւին էլ չի հանգստացնում Թվում էր, թե Արեւմուտքն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները պետք է հաճելիորեն զարմացած լինեին ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության՝ Իրանի միջուկային ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՍՏԿԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻսկ միջազգային փորձագետները պատերազմի վերսկսման կոնկրետ ժամկետներ են նշում Ադրբեջանի տարբեր ռանգի ու ազդեցության պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի կողմից մերթընդմերթ հնչեցվող ռազմաշունչ հայտարարությունները, ...«ՄՏՐԱԿԻ ԵՒ ԲԼԻԹԻ» ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
kommersant.ru-ի, newsru.com-ի եւ inopressa.ru-ի նյութերով՝ պատրաստեց Զ. ԱՎԱԳՅԱՆԸՌԴ խորհրդարանական ընտրություններին նախորդած եւ հաջորդած գործընթացներն այլ բան չէին, քան տեղական իշխանությունների ընտրական հնարամտության հետաքրքրաշարժ մրցություններ: Քվեաթերթիկների լցոնումներ, ընտրազանգվածի ...ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ «ՈՒԶՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿրթական հաստատությունները կա՛մ լողավազան չունեն, կամ էլ ով ունի՝ չի գործում Հին Հունաստանում անուս, անքաղաքավարի մարդկանց այսպես էին բնորոշում. «Ոչ կարդալ գիտի, ոչ լողալ»: Եթե հունական այս ...ՓՆԹԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ
ԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆՔաղաքաշինական նոր մոտեցումների արդյունքում Երեւանը նմանվել է իր չափսերից փոքր հագուստ կրող մարդու: Դեկտեմբերին փոխվելու է Երեւանի կարգավիճակը, այն մարզից վերածվելու է համայնքի: Հավանաբար այս փոփոխությունն ...ՍԱԹՅԱՆՆ ԻՐԵՆ «ՌԵՏՐՈ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՃանաչված կոմպոզիտորը կողմ է նորամուծություններին, բայց ոչ «ստամոքսային» երաժշտությանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին կատարվելիք ստեղծագործությունների թվում ...ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸստ գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի՝ ռեժիսուրան բնավորություն է, իսկ «կոտրվելը»՝ անընդունելի: Գեղագիտության ազգային կենտրոնում շուրջ 25 տարի «Պատուհան» անունով թատրոն էր ...ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԿԱԴԻ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎՔաղաքացու մտորումները՝ նախագահական ընտրություններից առաջ Վերջերս «Վերնիսաժում» ակամա ունկնդիր դարձա վաճառականների կրքոտ երկխոսության. «Նրանք հիմա էլ Լեւոնին մեյդան գցեցին, որ կառավարեն ...ԱՅՍՕՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՈՒԵՅՆ ԷՔԼՈՔ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱյսօր IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) աշխարհի չեմպիոն 27-ամյա Արթուր Աբրահամը Բազելի (Շվեյցարիա) «Սենթ Յակոբ Հալլե» մարզասրահում չեմպիոնական գոտին է պաշտպանելու բրիտանացի ...ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ
ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ Հոլանդիա-ՀայաստանՀրանուշ-Անի Շահբազյանը 8 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց հեռավոր Հոլանդիա: Ծնվել է 1991-ին, Երեւանում եւ ուսումնառությունը սկսել Ավանի միջնակարգ դպրոցներից մեկում: Օտար միջավայրում հայտնված ... 
ԽՈՅ 21.03-20.04: Օրը կնպաստի ընտանեկան հարաբերությունների ներդաշնակացմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Բիզնեսի հետ կապված նոր ծանոթությունները ձեզ եկամուտներ կբերեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս օրը ձեր կյանքում ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք վեցերորդ
Գլուխ առաջին
ԵՐԿՐԻ ՋԻՂԸ
Ես հինգերորդ գիրքս ավարտեցի եւ ահա անմիջապես անցնում եմ վեցերորդին. այսինքն, գոնե մի քանի ժամ կանգ չեմ առնում եւ շունչ չեմ քաշում, որովհետեւ, ...«ՓԻՆԱՉՈՒ» ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ
Գ. Ս.Ջեռուցման կաթսաների պահանջարկն այս տարի կտրուկ մեծացել է: Այդ պատճառով հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազի կաթսաներ ներկրող եւ տեղադրող ընկերություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ երբեմն ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

