
ՕՐԻՆԱԽԱԽՏ ԴԱՏԱՎՈՐԸ
«Առավոտ» թերթի ս/թ. օգոստոսի 7-ի համարում զետեղվել էր հոդված՝ «Հին ընկերները դավաճանո՞ւմ են», ու նկարագրվել էր, թե ինչպես իմ մոտ ընկերը՝ Արշակ Բոստանջյանը, որը տնօրենն է «Ոսկի պատառաքաղ» եւ «Նոր Ձորաբերդ» ռեստորանների, ինձանից պարտքով վերցրել էր 86000 դոլար՝ 6 ամիս ժամկետով ու չէր վերադարձրել:
Դատական միջամտությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց վերցրած գումարը ամբողջությամբ վերադարձնելու եւ համաձայն Քաղօրենսգրքի N141 հոդվածի՝ վճարելու նաեւ տոկոսներ՝ սկսած կետանցման օրվանից (այսինքն՝ ստացականի ժամկետը լրանալու օրվանից) մինչեւ գումարի վերադարձման օրը։
Ա. Բոստանջյանը խուսափելով վճռի կատարումից, դիմեց վերաքննիչ դատարան՝ նախօրոք պայմանավորվելով դատավոր Տիգրան Սահակյանի հետ, որպեսզի նոր վճիռ կայացվի, տոկոսները չհաշվարկվի։ Օրինախախտ դատավորին հենց այդ էլ պետք էր, անտեսելով N 141 հոդվածը՝ իր բոլոր կետերի պահանջով, աղավաղեց օրենքը՝ վճռի եզրափակիչ մասում գրելով, որ պետք է վերցրած գումարը լրիվ վերադարձվի, բայց տոկոսները տրվի միայն դատարանի վճռից հետո ընկած ժամանակահատվածի համար, մինչեւ վճարման օրը, իսկ նույն վճռի պատճառաբանական մասում իր իսկ ձեռքով գրել էր, որ համաձայն N 141 հոդվածի, պետք է հայցվորին վճարվի տոկոսներ՝ սկսած կետանցման օրվանից, առ վերադարձման օրը։
Այսպիսով, քմահաճ դատավորի հայեցողությամբ, ես պետք է տուժեմ 10-12 հազար դոլար, որը 10 ամիս տեւողությամբ դատական քաշքշուկի ժամանակահատվածում պարտք վերցրած եւ չվերադարձրած գումարի վրա ավելացված տոկոսներն են, համաձայն N 141 հոդվածի պահանջի՝ սահմանված բանկային տոկոսների հաշվարկային դրույքի չափով եւ որը չգիտեմ թե ում է փայ հասնելու..., միգուցե ախպերաբաժին է դառնալու։
Ես մտադիր եմ դիմել վճռաբեկ դատարան, որը, հուսով եմ, արդարացի եւ օրինական կարգով կբեկանի վերաքննիչ դատարանի անօրինականությունը, բայց հոդվածովս ուզում եմ կոչ անել ժողովրդին եւ զգուշացնել, որ վերաքննիչ դատարանի դատավորներից (որը ավելորդ օղակ է) եւ հատկապես դատավոր Տիգրան Սահակյանից պետք է զգուշանալ եւ զոհ չդառնալ նրան, որին ես արդարադատության նախարարին գրածս բողոքի մեջ անվանել եմ անգրագետ, տգետ եւ կաշառակեր, իհարկե՝ կաշառակեր եմ անվանել նրան ոչ անտեղի, քանի որ մինչ դատը նա ինձ առաջարկել էր տոկոսաբաժինը կիսել, այսինքն՝ իրեն տալ 5000 դոլար, որը ես մերժել էի: Արդյունքն էլ եղավ նրա օրինազանցությունը եւ, իհարկե, նաեւ վրեժ լուծելը...
- ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2Ընդդիմության հանրահավաքներին ներկա գտնվող պետական եւ իշխանական կառույցների աշխատակիցների մասնակցությունն արձանագրվում է, եւ արվում են համապատասխան կազմակերպական հետեւություններ: «Ոչ միայն իմ մասնակցությունն ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 9Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց աղետի գոտի եւ բացեց Դալլաքյանի անվան դպրոցի նոր շենքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղ մտնելուն պես վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն ...ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Ասում է Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը Հոկտեմբերի 31-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հ2-ի քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որն այս հեռուստաընկերությունում էր աշխատում ...Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Ն. Գ.Եվ հույսը դնում է փետրվարի 20-ի վրա «Ես սկսել եմ տպավորություն ստանալ, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է աղանդավոր»,- երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը երեկ քննել է նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության՝ մասնակիցներն ...ՀԶՈՐ ՄԱՐԴԻԿ ԽՈՑԵԼԻ՞ ԵՆ ԼԻՆՈՒՄ
Մ. ԵՍԱՅԱՆ 1- Հավատարի՞մ է մնալու ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրին եւ պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: - Ծառուկյանը պաշտպանելու է ինչ որ ասել է, ինչ որ ստորագրել է, կյանքում ոչ խաբել է, ոչ քցել է, միշտ իմ ...ՆԱԽԱՐԱՐՆ ԷԺԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵ՞Ղ ԳԻՏԻ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՆերսես Երիցյանը պնդում է, որ ներկրվող ապրանքներն էժան են, թոշակներն էլ լրիվ բավարար են՝ հաց, կարագ, ձեթ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: 2008-ի բյուջեն ոմանք համարում են քրտնաջան աշխատանքի, ...ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՍՈՒԼԻՍ ԱՐԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻր ասելով, նա ներկայացնում է 12 մտավորականի Երեկ «Հայոց տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե «Արմատ» հասարակական-քաղաքական ...«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին սպասարկած Լիանա Մկրտչյանի աշխատանքը գնահատվեց «վերեւների» կողմից: «Առավոտը» դեկտեմբերի 1-ի համարում («Սպասուհին՝ տնօրե՞ն») տեղեկացրել ...ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԱՃ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ 1Ոստիկանները դարձել են սանիտարներ Ավազակային հարձակումներն ու կողոպուտները մեր երկրում «հեղինակավոր» հանցագործություններից են: Վերջին 3 տարիներին նկատվում է նշված հանցատեսակների կտրուկ աճ: ...«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Նախագահական ընտրություններում Իսրայել Հակոբկոխյանը կսատարի «ամենաազգասեր տղուն» Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մեկ շաբաթ առաջ նամակ էր գրել «հայոց թագավորին», ...ԶՐԿՎԱԾ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ
Հ. ԲԱՐՍԵՂՅԱՆՆերքին Գետաշենի երեխաներն օրն անցկացնում են հանդերում՝ ծնողների կողքին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հռիփսիկ Շահինյանը երկու փոքրիկ թոռնիկ ունի: Նրանք մանկապարտեզ չեն հաճախում, քանի ...ԱԱԾ-Ն ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ...ՕՐԻՆԱԽԱԽՏ ԴԱՏԱՎՈՐԸ
ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ«Առավոտ» թերթի ս/թ. օգոստոսի 7-ի համարում զետեղվել էր հոդված՝ «Հին ընկերները դավաճանո՞ւմ են», ու նկարագրվել էր, թե ինչպես իմ մոտ ընկերը՝ Արշակ Բոստանջյանը, որը տնօրենն է «Ոսկի ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

