
ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Ասում է Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը
Հոկտեմբերի 31-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հ2-ի քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որն այս հեռուստաընկերությունում էր աշխատում 2000-ի նոյեմբերից: Մինչ այդ նա «Ա1+»-ի «Այբ-ֆե» լրատվական ծրագրի աշխատակից էր:
«Ազատվել եմ «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո,- պատմեց Լեւոն Սարդարյանը, ըստ որի՝ իրեն մեղադրել են աշխատանքային անկարգապահության մեջ:- Այն է՝ թե քիչ եմ դուրս գալիս եթեր: Այդ ամսվա ընթացքում ես արդեն 3 մեկնաբանություն էի հաղորդել: Հետո անձնական խնդիրներ կային, որոնց մասին զգուշացրել էի եւ որոշ ժամանակ չէի գնացել աշխատանքի: Դրանից հետո հոկտեմբերի 26-ին ներկա եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքին: Եվ հանրահավաքին հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը, երբ գնացի աշխատավայր՝ խնդրեցին դիմում գրել»:
Լեւոն Սարդարյանը խոսելով հանրահավաքին նախորդած շրջանի մասին՝ նշեց. «Աշխատանքային «անկարգապահությունս» շատ հարաբերական է, քանի որ դրանից առաջ իմ 2 մեկնաբանությունները չեն հեռարձակվել եթեր: Մեկն առնչվում էր Վրաստանի ընդհանուր իրավիճակին, արտաքին քաղաքականությանը՝ Ադրբեջան, Թուրքիա, ու խոսվում էր նաեւ Հայաստանի մասին: Եվ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի, մեղմ ասած, միջամտությամբ այդ մեկնաբանությունը եթեր չհաղորդվեց: Ու ինձ խնդրեցին, որ այդ թեմայով այլեւս չխոսեմ, քանի որ հարաբերությունները մի քիչ կարգավորվել են Վրաստանի հետ: Հաջորդ մեկնաբանությունը, որ եթեր չհաղորդվեց՝ առնչվում էր արդեն մեր ներքաղաքական զարգացումներին՝ նախագահական ընտրություններին, թեկնածուների շքերթին: Եթեր չհեռարձակելու պատճառաբանություն ներկայացվեց հետեւյալը՝ սա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է գրված: Չնայած ես ընդամենը երրորդ կողմի անունից էի խոսել, ժողովրդի մասին: Բայց հիմա այս սկզբունքն է գործում, թե ինչը մեր կողմից չէ՝ մեր դեմ է»:
Հարցին, թե հանրահավաքին իր մասնակցությունը ներկայացվե՞լ է որպես աշխատանքից ազատվելու դիմում գրելու պահանջի հիմնավորում՝ Հ2-ի նախկին մեկնաբանը պատասխանեց բացասաբար, սակայն հաստատեց մեր ենթադրությունը, թե ինքն այդ մասին իմացել է այլ աղբյուրներից. «Գիտեմ, որ դա նրանց նյարդայնացրել էր»:
Լեւոն Սարդարյանը պատմեց, թե իր հիմնական խնդիրներն առնչվում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին. «2003-ի նախագահական ընտրություններից 2 օր առաջ ինձ ուշ երեկոյան հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ հանդիպեցի Արմեն Գեւորգյանին եւ այդ ժամանակ դեռ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին: Ինձ խնդրեցին եթեր հեռարձակել, ընդ որում՝ պարտադիր էին համարում, որ ես լինեմ դա ասողը՝ Արմեն Սարգսյանի հետ կապված այն սկանդալային պատմությունը «Լիզին» գործարանի վերաբերյալ: (Հիշեցնենք, որ 2002-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ Չարենցավանի «Լիզին» ԲԲԸ-ն էլ էր նշվել այն ձեռնարկությունների շարքում, որոնք Իրանին փոխանցել էին արգելված տեխնոլոգիաներ, «երկակի նշանակության» նյութեր: Եվ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանն էր նշված իբրեւ «Լիզին»-ի սեփականատեր, ինչը կտրականապես հերքեց այդ ժամանակ հայտարարությամբ հանդես եկած «Լիզին» ընկերության տնօրենների խորհուրդը.- Ա. Ի.): Արմեն Գեւորգյանն արդեն գրել էր տեքստը՝ ռուսերեն: Ես ժամանակ խնդրեցի՝ մինչեւ հաջորդ օրվա կեսը, որ իմ աղբյուրների միջոցով փորձեմ պարզել՝ որքանո՞վ են էական բերված փաստարկները: Բնականաբար, հաջորդ օրը ո՛չ հարկայինից, ո՛չ մաքսայինից հնարավոր չեղավ գտնել որեւէ փաստաթուղթ, որով ինչ-որ ձեւով կհաստատվեր Արմեն Սարգսյանի կապը «Լիզինի» հետ: Միակ աղբյուրը մնաց ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որի մի դրույթն էլ Իրաքում քիմիական զենքի առկայությունն էր... Ես, բնականաբար, հրաժարվեցի: Գործը հասավ հեռախոսային հայհոյանքների: Ու դրանից հետո, կարելի է ասել, որ Արմեն Գեւորգյանի հետ մենք անձնական թշնամիներ ենք»:
Լեւոն Սարդարյանն աշխատանքից ազատվելուց հետո այլ հեռուստաընկերություններից առաջարկ չի ստացել. «2000-ին, երբ «Ա1+»-ից դուրս եկա՝ հենց հաջորդ օրն արդեն աշխատանքի 7 առաջարկ ունեի»: Ակնհայտ է, որ այժմ նա հայտնվել է «սեւ ցուցակում»: Որպես ապացույց, թե իր խնդիրները զուտ աշխատանքային չեն՝ պատմեց. «Դիմում գրելուց 2 օր անց եկա, որ վերցնեմ աշխատանքային գրքույկս: Ինձ ասացին, որ մուտքս Հ2-ի տարածք կտրականապես արգելված է: Եվ կադրերի բաժնի վարիչը փաստաթղթերս ինձ հանձնեց բուֆետում, որը գտնվում է մուտքի կողքին»:
Մենք փորձեցինք Լեւոն Սարդարյանի՝ աշխատանքից ազատման պատճառը ճշտել «Լրաբեր» ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանից, սակայն նա պատասխանեց, թե չի ուզում խոսել այդ մասին. «Դա մեր ներքին գործն է: «Լրաբերի» թղթակիցները կոռեկտ չեն համարում Արամ Աբրահամյանից ճշտել, թե իր կոլեկտիվի ո՛ր անդամն ինչո՛ւ է ազատվել աշխատանքից»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2Ընդդիմության հանրահավաքներին ներկա գտնվող պետական եւ իշխանական կառույցների աշխատակիցների մասնակցությունն արձանագրվում է, եւ արվում են համապատասխան կազմակերպական հետեւություններ: «Ոչ միայն իմ մասնակցությունն ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 9Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց աղետի գոտի եւ բացեց Դալլաքյանի անվան դպրոցի նոր շենքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղ մտնելուն պես վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն ...ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Ասում է Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը Հոկտեմբերի 31-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հ2-ի քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որն այս հեռուստաընկերությունում էր աշխատում ...Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Ն. Գ.Եվ հույսը դնում է փետրվարի 20-ի վրա «Ես սկսել եմ տպավորություն ստանալ, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է աղանդավոր»,- երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը երեկ քննել է նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության՝ մասնակիցներն ...ՀԶՈՐ ՄԱՐԴԻԿ ԽՈՑԵԼԻ՞ ԵՆ ԼԻՆՈՒՄ
Մ. ԵՍԱՅԱՆ 1- Հավատարի՞մ է մնալու ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրին եւ պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: - Ծառուկյանը պաշտպանելու է ինչ որ ասել է, ինչ որ ստորագրել է, կյանքում ոչ խաբել է, ոչ քցել է, միշտ իմ ...ՆԱԽԱՐԱՐՆ ԷԺԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵ՞Ղ ԳԻՏԻ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՆերսես Երիցյանը պնդում է, որ ներկրվող ապրանքներն էժան են, թոշակներն էլ լրիվ բավարար են՝ հաց, կարագ, ձեթ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: 2008-ի բյուջեն ոմանք համարում են քրտնաջան աշխատանքի, ...ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՍՈՒԼԻՍ ԱՐԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻր ասելով, նա ներկայացնում է 12 մտավորականի Երեկ «Հայոց տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե «Արմատ» հասարակական-քաղաքական ...«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին սպասարկած Լիանա Մկրտչյանի աշխատանքը գնահատվեց «վերեւների» կողմից: «Առավոտը» դեկտեմբերի 1-ի համարում («Սպասուհին՝ տնօրե՞ն») տեղեկացրել ...ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՎԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԱՃ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ 1Ոստիկանները դարձել են սանիտարներ Ավազակային հարձակումներն ու կողոպուտները մեր երկրում «հեղինակավոր» հանցագործություններից են: Վերջին 3 տարիներին նկատվում է նշված հանցատեսակների կտրուկ աճ: ...«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Նախագահական ընտրություններում Իսրայել Հակոբկոխյանը կսատարի «ամենաազգասեր տղուն» Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մեկ շաբաթ առաջ նամակ էր գրել «հայոց թագավորին», ...ԶՐԿՎԱԾ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ
Հ. ԲԱՐՍԵՂՅԱՆՆերքին Գետաշենի երեխաներն օրն անցկացնում են հանդերում՝ ծնողների կողքին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հռիփսիկ Շահինյանը երկու փոքրիկ թոռնիկ ունի: Նրանք մանկապարտեզ չեն հաճախում, քանի ...ԱԱԾ-Ն ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ...ՕՐԻՆԱԽԱԽՏ ԴԱՏԱՎՈՐԸ
ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ«Առավոտ» թերթի ս/թ. օգոստոսի 7-ի համարում զետեղվել էր հոդված՝ «Հին ընկերները դավաճանո՞ւմ են», ու նկարագրվել էր, թե ինչպես իմ մոտ ընկերը՝ Արշակ Բոստանջյանը, որը տնօրենն է «Ոսկի ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

