
ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
Ռեժիսոր Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը
Դեկտեմբերի 4-ին Հովհ. Թումանյանի անվան թատրոնում ներկայացվեց Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի:
Երաժշտությունը՝ Սեդրակ Երկանյանինն էր, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանինը: Անուշի եւ Սարոյի դերերում հանդես եկան Անահիտ Կիրակոսյանն ու Վարշամ Գեւորգյանը, Մոսիին մարմնավորել էր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, Անուշի մորը՝ Կարինե Ջանջուղազյանը, հորը՝ Գուրգեն Անտոնյանը: Սարոյի մայրը Անետ Հարությունյանն էր, Բիձիկը՝ Գեւորգ Հովակիմյանը, քահանան՝ Արման Միրիջանյանը եւ այլն:
Ճիշտ է, Դավիթ Հակոբյանի «Անուշը» անգույն չէր, ինչպես թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի բեմադրությունները, բայց նաեւ հեռու էր կատարյալ լինելուց:
Հակոբյանի Անուշը մի քիչ լկստված էր. նահապետական ընտանիքում դժվար թե այդպիսի զավակ մեծացրած լինեին: Հիշեցնեմ, որ «Անուշի» առաջին տարբերակը Թումանյանը գրել է 1890թ., կարծեմ թե այդ ժամանակ կանայք նույնիսկ տղամարդկանց հետ չէին էլ ճաշում, այն էլ Լոռու հեռավոր գյուղերում: Նոր «Անուշում» աղջիկը շատ «պատրաստված» է, անչափ կանացի ու կոկետ է եղբոր վզովն ընկնում՝ նվերներ ստանալիս ու դեռ հասուն կնոջ նման էլ կոտրատվում է: Սարոն էլ է միջակ, սովորական, շարքային... Ամենահաջողվածը, թերեւս, Մոսին էր: Զոհրապ Բեկ-Գասպարենցը իսկապես հուզեց հանդիսատեսին եւ համոզեց, որ Մոսի է՝ կրծքի տակ փափուկ սիրտ ունեցող, սիրող եղբայր եւ միաժամանակ նահապետական ընտանիքի ու բարքերի գերի դաժան տղամարդ: Տպավորիչ էր նաեւ Մոսիի հորն ու Սարոյի մորը մարմնավորած դերասանների խաղը: «Խաբարբզիկ» Բիձիկի «ներմուծումը» «Անուշ»՝ հետաքրքիր էր, իսկ, այ, բաբմասասերներին ականջ դնող ու հետո սաստող հոգեւորականը աշխարհիկ էր ու կաշկանդված էր խաղում: Թույլ էին սարի գլխին հավաքված փերիները, ձանձրալի՝ արտասանվող պոեմի նախերգանքը: Հասկանալի է, որ վերջինս հետագա գործողությունների հոգեբանական նախապատրաստությունն է, բայց նախերգանքն ամբողջությամբ կարդալն անիմաստ էր, մանավանդ բեմադրիչը, այսպես թե այնպես, տառացիորեն հարազատ չէր մնացել Թումանյանին: Շատ պրիմիտիվ էր նաեւ այն, որ որեւէ արտառոց բան պատահելուց առաջ մեկ էլ ամպրոպ էր որոտում, ինչպես հնդկական ֆիլմերում:
Մի բան եւս ինձ զարմացրեց՝ ջանգյուլում կանչող լոռեցի աղջիկները, չգիտես ինչու, ռազմաշունչ Յարխուշտայի տարրերով պարեր էին պարում ու տխուր տեքստերը խայտալով ու թռվռալով՝ «խորով» արտասանում: Ներկայացման մեջ հաջողված կտորներ էլ կային, օրինակ՝ հարսանիքի տեսարանը, երբ Սարոն՝ Անուշի հայացքից շփոթված, գետնում է ընկերոջը, մինչդեռ հնոց ադաթի համաձայն՝ «ամբոխի առջեւ իգիթն իր օրում գետին չէր զարկի ընկեր իգիթին»: Ստացվել էր նաեւ Մոսիի՝ Սարոյին պատժելու տեսարանը. կարեւորը՝ բեմի վրա «արյուն» չթափվեց. Սարոն հանդիպելով ընկերոջը, հանեց գոտին, որը տղամարդու հպարտությունն է խորհրդանշում, իր մեղքն ու Մոսիի քայլի անհրաժեշտությունը գիտակցելով՝ այն հանձնեց ընկերոջը եւ ձուլվեց մթությանը: Անհաջող էր Անուշի եւ Սարոյի սիրախաղի տեսարանը: Բեմի վրա թավալվելով՝ պոեմն արտասանելը դեռ խաղ չէ, ոչ էլ սիրո տառապանքի իմիտացիա:
Մի նկատառում եւս՝ Կամերային երաժշտական թատրոնի ներկայացումը պիտի այդքան երաժշտազուրկ չլիներ: Չեմ ուզում անդրադառնալ «հին» պատմություններին, թե իբր Հայաստանում չկան մյուզիքլի գիտակներ ու բեմադրիչներ, եւ որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով՝ ավելորդ է մյուզիքլի թատրոնի գոյությունը ու պարտադիր՝ վերջինիս «վերապրոֆիլավորումը» իբրեւ սովորական թատրոնի: Ընդամենն ուզում եմ փաստել, որ կարելի է հրավիրել արտերկրի արվեստի բուհերում սովորած մեր շնորհալի երիտասարդներին, որոնք քիչ չեն, ու նրանց հնարավորություն տալ մյուզիքլներ բեմադրել:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ»
Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը ...ՀԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄոսկովյան թերթերից մեկին Սարգիս Ասատրյանը պատմել է իր հիշողությունները Սադամ Հուսեյնի եւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին: Ռուսական «Էքսպրես» պարբերականի նոյեմբերի 29-ի համարում հրապարակվել է Նիկիտա ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎարչապետ Սերժ Սարգսյանը հպարտ է, որ նախագահական ընտրություններում իրեն պատրաստ են սատարել նաեւ ազգային փոքրամասնությունները: Կառավարությանն ուղղված այս տարվա վերջին հարցուպատասխանի ընթացքում կառավարության ...ԲԱԶԵՅԱՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՌԱՄԿԱՎԱՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԴրանից բխող բոլոր հետեւանքներով «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը երեկ միաձայն որոշեց լուծարվել եւ միավորվել ՀՌԱԿ-ին: Իր ելույթում Ալբերտ Բազեյանն ասաց, որ հիմնադրելով ԱՎԿ-ն, ...ԱՆՀԵԹԵԹ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ ԵՆ
«Սփյուռքահայությունը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեության միջոցով աշխատում է խորտակել Թուրքիայի տնտեսությունը. PKK-ի ծախսերի մոտ 75%-ը հոգում են հենց հայերը»: Ըստ «Նոյյան ...«ԳԵԼԱՓԻ» ԵՌՅԱԿԸ
Ա. Ի.«Գելափ» ընկերության համակարգմամբ անցկացված հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի՝ տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ գործչին: Ուստի միայն նրանք կարող ...ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽաչատուր Սուքիասյանը համոզված է, որ այնտեղ ստուգումների արդյունքում հարկային ու մաքսային մարմիններին խորը հիասթափություն է սպասվում, քանի որ բանկն աշխատում է արդար, մաքուր ու թափանցիկ: Վերջին ամիսների ...ԱՍՏՎԱԾ ԲԱՑԵԼ Է, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԽաչատրյանների ընտանիքը 4 սենյականոց բնակարանում ապրում է 20 հոգով «Աստված մեզ մի պատուհան բացեց, այն էլ կառավարությունից փակեցին: Երկու տղաներս էլ կոոպերատիվ էին գրվել: Անցյալ տարի պատահմամբ իմացանք, ...ԹԻԿՆԱՊԱՀԸ՝ ԳՈՐԾԱՐԱՐԻ «ՇԱՆՏԱԺԻ» ՏԱԿ
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՀ նախագահի թիկնազորի պետի տեղակալԻ պատասխան «Առավոտ» թերթի նոյեմբերի 14-ին տպագրված «Գործարար թիկնապահի դեմ» վերնագրով հոդվածի (հրապարակվածը հոդված չէր՝ «Դվին-1» ՍՊԸ տնօրենի նամակն է-խմբ.), Ձեր ուշադրությանն ...ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵ՞ՐՆ ԵՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԲարձր դասարանցիները հարցեր կուղղղեն ապագա նախագահին, բայց եթե անգամ հաղթեն «հարցերի մրցույթում», ոչինչ չեն ստանա: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Իմ հարցը ապագա նախագահին» ...ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՌեժիսոր Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը Դեկտեմբերի 4-ին Հովհ. Թումանյանի անվան թատրոնում ներկայացվեց Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշը»՝ ըստ Հովհաննես ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Նախընտրական առաջին փուլում ձեւավորվել են հետաքրքիր վեկտորներ Այն սկսվեց անակնկալով: Նկատի ունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական մուտքը: Այս փուլում Տեր-Պետրոսյանի խաղաքարտերից էր անսպասելիությունը: Այդ տեխնոլոգիան ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

