
ԱՍՏՎԱԾ ԲԱՑԵԼ Է, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿԵԼ
Խաչատրյանների ընտանիքը 4 սենյականոց բնակարանում ապրում է 20 հոգով
«Աստված մեզ մի պատուհան բացեց, այն էլ կառավարությունից փակեցին: Երկու տղաներս էլ կոոպերատիվ էին գրվել: Անցյալ տարի պատահմամբ իմացանք, որ փոխհատուցում են տալիս: Թղթերը ուրախ-ուրախ վերցրինք տարանք, ասացին՝ ուշացել եք: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ օգոստոսի 1-ը պիտի ստանայի: Բայց իրենք պարտավոր էին մեզ գրավոր տեղեկացնել ու զգուշացնել, որ եթե չստանանք՝ հետաձգվելու է: Հիմա պիտի սպասեմ՝ 2011թ. հետո: Չգիտեմ էլ էդքան կապրե՞մ, որ էդ փողը տեսնեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 77-ամյա Ռազմիկ Խաչատրյանը:
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 27 շենքում Ռ. Խաչատրյանին պատկանող չորս սենյականոց բնակարանում ապրում են ոչ ավել, ոչ պակաս՝ վեց ընտանիք. թոշակառու ամուսինները, չորս տղաներն իրենց կանանցով ու երեխաներով, ինչպես նաեւ ամուսնուն կորցրած դուստրը՝ որդու հետ, ընդհանուր հաշվով 20 հոգի: Նրանց ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են նպաստով ու մեծահասակ ծնողների թոշակով: Ռազմիկ Խաչատրյանի խոսքերով՝ այս տարվա հունվարի 1-ից դստերը՝ Սիրանուշին աշխատանքից ազատել են՝ իրենց բազմանդամ ընտանիքի միակ աշխատողին: Նա որպես բուժքույր աշխատել է մայրաքաղաքի թիվ 159 դպրոցում: «Ողնաշարի խնդիր ուներ, 3 տարի բուժվել է եւ այդ պատճառով աշխատանքի չգնալու թույլտվություն ուներ, սակայն սահմանված ժամկետից 10 օր ուշ է աշխատանքի ներկայացել, դրա հիման վրա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Մինասյանը աղջկաս հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի՝ դրանով նպաստելով մեր աղքատացմանը»,- պատմեց Ռ. Խաչատրյանը:
Այս տարի Խաչատրյանները 4 անգամ գրավոր դիմում են գրել վարչապետ Ս. Սարգսյանին. «Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով նամակներս կառավարությունից հասցեագրվել են պաշտպանության նախարարությանը: Ժամանակին կոոպերատիվի համար 7200 ռուբլի ենք մուծել, այժմ նույնիսկ չգիտենք էլ, թե ինչքան ենք ստանալու»:
Այս առնչությամբ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ կոոպերատիվների գումարները ոչ թե փոխհատուցում են տալիս, այլ, որպես դրամական օգնություն: Ըստ ֆիննախի, եթե քաղաքացին սահմանված երեք ամսվա ընթացքում չի հասցնում գումարը ստանալ, ապա գումարի տրամադրումը հետաձգվում է:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին ծանուցագրերով տեղեկացնելուն, ապա նախարարությունից հայտնեցին, որ իրենք ոչ բոլոր քաղաքացիների ցուցակներն ունեն եւ միայն տեղեկացնում են նրանց, որոնց տվյալներն ունեն, բացի այդ. «Հայտարարությունը տպագրում ենք թերթերում եւ տեղեկացնում ենք հեռուստատեսությամբ: Այդ մասին մեր կայքէջում էլ է հայտարարություն տեղադրվում»: Թե այս ընտանիքը որքան գումար պետք է ստանա, ըստ պատասխանատուների՝ կախված է, թե վճարումները որ տարում են կատարվել եւ նրանից, թե այդ տարի դրամ-դոլար հարաբերակցությունը որքան է:
- ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
«ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ»
Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը ...ՀԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄոսկովյան թերթերից մեկին Սարգիս Ասատրյանը պատմել է իր հիշողությունները Սադամ Հուսեյնի եւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին: Ռուսական «Էքսպրես» պարբերականի նոյեմբերի 29-ի համարում հրապարակվել է Նիկիտա ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎարչապետ Սերժ Սարգսյանը հպարտ է, որ նախագահական ընտրություններում իրեն պատրաստ են սատարել նաեւ ազգային փոքրամասնությունները: Կառավարությանն ուղղված այս տարվա վերջին հարցուպատասխանի ընթացքում կառավարության ...ԲԱԶԵՅԱՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՌԱՄԿԱՎԱՐ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԴրանից բխող բոլոր հետեւանքներով «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը երեկ միաձայն որոշեց լուծարվել եւ միավորվել ՀՌԱԿ-ին: Իր ելույթում Ալբերտ Բազեյանն ասաց, որ հիմնադրելով ԱՎԿ-ն, ...ԱՆՀԵԹԵԹ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ ԵՆ
«Սփյուռքահայությունը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) գործունեության միջոցով աշխատում է խորտակել Թուրքիայի տնտեսությունը. PKK-ի ծախսերի մոտ 75%-ը հոգում են հենց հայերը»: Ըստ «Նոյյան ...«ԳԵԼԱՓԻ» ԵՌՅԱԿԸ
Ա. Ի.«Գելափ» ընկերության համակարգմամբ անցկացված հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի՝ տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ գործչին: Ուստի միայն նրանք կարող ...ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽաչատուր Սուքիասյանը համոզված է, որ այնտեղ ստուգումների արդյունքում հարկային ու մաքսային մարմիններին խորը հիասթափություն է սպասվում, քանի որ բանկն աշխատում է արդար, մաքուր ու թափանցիկ: Վերջին ամիսների ...ԱՍՏՎԱԾ ԲԱՑԵԼ Է, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿԵԼ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԽաչատրյանների ընտանիքը 4 սենյականոց բնակարանում ապրում է 20 հոգով «Աստված մեզ մի պատուհան բացեց, այն էլ կառավարությունից փակեցին: Երկու տղաներս էլ կոոպերատիվ էին գրվել: Անցյալ տարի պատահմամբ իմացանք, ...ԹԻԿՆԱՊԱՀԸ՝ ԳՈՐԾԱՐԱՐԻ «ՇԱՆՏԱԺԻ» ՏԱԿ
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՀ նախագահի թիկնազորի պետի տեղակալԻ պատասխան «Առավոտ» թերթի նոյեմբերի 14-ին տպագրված «Գործարար թիկնապահի դեմ» վերնագրով հոդվածի (հրապարակվածը հոդված չէր՝ «Դվին-1» ՍՊԸ տնօրենի նամակն է-խմբ.), Ձեր ուշադրությանն ...ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵ՞ՐՆ ԵՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԲարձր դասարանցիները հարցեր կուղղղեն ապագա նախագահին, բայց եթե անգամ հաղթեն «հարցերի մրցույթում», ոչինչ չեն ստանա: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Իմ հարցը ապագա նախագահին» ...ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՌեժիսոր Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը Դեկտեմբերի 4-ին Հովհ. Թումանյանի անվան թատրոնում ներկայացվեց Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշը»՝ ըստ Հովհաննես ...ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Նախընտրական առաջին փուլում ձեւավորվել են հետաքրքիր վեկտորներ Այն սկսվեց անակնկալով: Նկատի ունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական մուտքը: Այս փուլում Տեր-Պետրոսյանի խաղաքարտերից էր անսպասելիությունը: Այդ տեխնոլոգիան ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

«ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒՐԱԽԱԼԻ ԱՌԻԹՆԵՐ ՈՒՆԵՑԱ»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ«ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ»
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

