
ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Երեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: Կոմանդոսը ուսանողներին ասաց. «Ռազմական գործի համար էլ է գիտություն պետք: Թշնամուն իմանալու համար նախ պիտի կեղծ հարձակման դիմես, ինչը առաջին անգամ կիրառել է մարշալ Բաղրամյանը»: Ուսանողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը, որ սկզբում Ադրբեջանի կողմից էին, ինչո՞ւ սկսեցին հանկարծ պաշտպանել հայերին: «Խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ Ելցինը իշխանության եկավ, քաղաքականությունը փոխվեց: Այդ ժամանակ էլ ռուսական զորքերը սկսեցին պաշտպանել մեզ: Մեր բանակում վիճակը ծանր էր, իսկ ռուս զինվորներին կերակրել էր պետք: Այդ իրավիճակից օգտվեցին ադրբեջանցիները ու մեծ փողեր վճարեցին»,- պատասխանեց գեներալը: Դասախոսներից մեկն էլ հարցրեց, թե ճի՞շտ է, որ ժամանակին հայ զինվորները ցանկացել են մտնել նաեւ Նախիջեւան, սակայն ՀՀ ղեկավարները թույլ չեն տվել: «Լսել եմ դրա մասին, բայց այդ քննարկումներին ներկա չեմ եղել եւ չգիտեմ մանրամասները»,- ասաց գեներալը: Մոնթե Մելքոնյանի ընկերներն էլ փորձեցին կերտել ազգային հերոսի դիմանկարը: Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, որը հերոսին նվիրված տեսաֆիլմերի ռեժիսորն է, պատմեց. «Նա ինձ համար անհասկանալի կերպար էր... Սփյուռքում ապրած կյանքը մեծ ներգործություն է թողել Մոնթեի վրա: Նա նաեւ ԱՍԱԼԱ-ի մութ պատմության ականատեսն է: Կարծում եմ, որ անցյալում եղել են այնպիսի դեպքեր, որոնց հետ Մոնթեն չէր կարողացել հաշտվել ու Ղարաբաղ գալն էլ ոչ միայն հայրենիքի պաշտպանության համար էր, այլ այդ անցյալից կտրվելու»: Մ. Մելքոնյանի ընկերներից սփյուռքահայ Ալեք Ենիքգոմշյանն էլ ասաց. «Մոնթեն զոհվեց 1993-ին: Նա Սփյուռքից եկավ եւ մեծ ներդրում ունեցավ արցախյան ազատամարտում»: Ազգային հերոսի զինակից ընկեր Հրայր Կարապետյանն էլ փաստեց. «Մոնթեն 12-13 տարեկանում է գիտակցել, որ հայ է: Մինչ այդ մտածում էր, թե ամերիկացի է: Երբ իսպաներենի ուսուցչուհին հարցրեց, թե ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, այդ ժամանակ նա որոշեց դա պարզել իր ծնողներից: Մոնթեն բարդ մարդ չէր, ինչպես շատերն են կարծում: Նա ամենապարզ մարդն էր, հենց այդ պարզությունն էլ դժվար է նկարագրել»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»
29«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ վստահեցրեց, թե ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀայաստանի քաղաքացիների վերաբերյալ այս տվյալն է արձանագրել «Գելափի» նոր հարցումը Կուսակցություններին են փոխանցվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացրած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր ...ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.«Հակաբազեյանականներն» արձագանքում են մեղադրանքին Երեկ «Առավոտում» Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության՝ ...«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸստ Երեւանի մասին օրինագծի՝ քաղաքապետը կդառնա ավագանու մեծամասնության առաջնորդը «Երեւանի մասին» օրենքի քննարկումները երեկ խորհրդարանում ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, քննարկումների ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ՝ ՀՅՈՒՍԻՍԻՑ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՓեսայի կողմը համոզված է, որ Գրանդի հարսնացուն կրկեսում դաստիարակված, իսկական տան աղջիկ է: Վերջապես Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի վաղեմի երազանքը կատարվել է. նա արդեն գտել է իր ...«ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԵՏ ԲԵՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ արտասահմանում սովորող հայ ուսանողները ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնելով՝ չվերադառնալ հայրենիք: Հայաստանը ...ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Սեփ. լր.Դեկտեմբերի 1-4-ը Հացադուլ՝ ԱԱԾ-ում «Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 28-ից արդարադատության նախարարության «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել ...«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱհա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել ...«ԲՈԿԱՆ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ակնարկելով որոշ թատերական ներկայացումների ցածր որակը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Հրանտ Թոխատյանն ու Կամերային երաժշտական թատրոնի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ
Որդիական յարգանքներով՝ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ RՎեհափա՛ռ հայր: Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր-օրի մարմնաւորւել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, ...ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

