
«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»
Ահա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին
Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել նախ «Հայսուպերսթար», ապա «Երկու աստղ» հեռուստանախագծերից: «Երեւի ժամանակը եկել էր, պահը՝ հասունացել, դրա համար էլ աշխատանքս նկատելով՝ ինձ հրավիրեցին TV: Հեռուստանախագծերում ընդգրկված լինելը ունի ինչպես հաճելի, այնպես էլ դժվար կողմեր: Հաճելին այն է, որ քեզ դիտում է ողջ հանրապետությունը, անգամ աշխարհը: Դժվարը՝ այդ նախագծերի աշխատատար եւ ժամանակատար լինելն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մ. Ավանեսովը: Հետաքրքրվեցինք ջազային երգչուհի Իլոնայի հետ Ավանեսովի համագործակցությամբ, որի հետ ինքը մեկշաբաթյա համերգներով հանդես է եկել Իրանում: Նշենք, որ Իլոնան կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին է:
«Իմ եւ Իլոնայի համագործակցությունը տարիների վաղեմություն ունի: Միասին աշխատել ենք «Պապլավոկում»: Ի դեպ, անցյալ տարվանից ես «Պապլավոկի» արտ-տնօրենն եմ, ոչ միայն երաժշտական մասն եմ ղեկավարում, այլեւ ինքս էլ նվագում եմ: Վերջերս մեկշաբաթյա համերգներով ես եւ Իլոնան Իրանում էինք: Այնտեղ քիչ տեղեր կան, որտեղ հայերը կարողանում են հավաքվել, լիցքաթափվել: Դրանցից մեկը Մարզավանն է, մյուսը՝ «Հայակումբը»: Մեր համերգներն էլ «Հայակումբում» էին: Այն 100 տեղանոց է, սակայն համերգներին 130-140 հոգի էր հավաքվել: Իլոնան, որ հայտնի է իր ջազային երգացանկով, այնտեղ երգեց նաեւ հայկական ժողովրդական երգեր, Աճեմյանի, Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլոց հայտնի գործերից: Համերգներից մեկի ժամանակ ներկա էին ՌԴ, Էստոնիայի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ այլ երկրների 15-20 դեսպաններ, պատկերացնում եք՝ բոլորը պարում էին: Ես նույնիսկ կատակով Իլոնային ասում էի՝ ամբողջ աշխարհը պարացրինք: Հատկապես շատ էին հավանել Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» երգի ռիթմիկ տարբերակը»,- պատմեց երաժիշտը:
Նշենք, որ Մ. Ավանեսովը վաղուց համագործակցում է Ֆորշի, Արամոյի եւ Էմմայի հետ: «Եթե մարդիկ իմ կարիքը զգում են, եւ ժամանակս հերիքում է, ոչ ոքի չեմ մերժում»,- ասում է նա:
Խոսելով այն միտումների մասին, որ արեւելքը առկա է հայաստանյան շոու-բիզնեսում, մեր զրուցակիցն ասաց. «Դա ճաշակի հարց է, չեմ կարող ասել՝ վա՞տ է, թե՞ լավ, դա իմը չէ: Կոնկրետ ես՝ ինձ արեւելքի մարդ չեմ համարում: Ինչո՞ւ դիմել արեւելյան լադին, երբ մերն ավելի ինքնատիպ է: Օրինակ, իսպանական երաժշտությունը նույնպես արեւելք է, բայց իրենք երբեք դա չեն համեմում օտար ելեւէջներով: Մինչդեռ մենք երգեր ունենք, որ լսում ես, չես հասկանում՝ թուրքակա՞ն է, արաբակա՞ն, թե՞... Այսօր շատերն իրենց աստղ են հռչակել: Այս պարագայում, կարծում եմ, գործ ունենք արժեքների անկման եւ «պլանկայի» իջեցման հետ: Ցավոք, պետական մակարդակով էլ շռայլորեն կոչումներ ու պարգեւներ են բաժանվում, ինչը եւս չեմ ընկալում: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց արդյո՞ք մենք ունենք այնպիսի աստղեր, որոնց Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում լսում են: Աստղը Ջեքսոնն է, Պոլ Մաքարտնին, Ալլա Պուգաչովան... Նրանց երաժշտությունը միայն իրենց ծննդավայրի համար չէ, բոլորի համար է: Աստղը նախ եւ առաջ պատասխանատվություն է եւ քրտնաջան աշխատանք՝ հանդիսատեսի, ռեպերտուարի, բեմական արտաքինի եւ այլնի առումով, ինչը մեր երգիչ-երգչուհիներից շատերի մոտ չեմ տեսնում: Մեզ համար մերոնք տարբեր են, բայց օտար մարդու համար՝ բոլոր հայ երգիչները միանման են: Այսօր ոչ թե երաժշտությունն է բարձրացնում հանրության մակարդակը, այլ երաժիշտներն են իջնում նրանց ընկալունակության մակարդակին»: Մ. Ավանեսովին հարցրինք՝ իր որոշ կոլեգաների նման «ծաղկեցնո՞ւմ» է «վերեւների» խրախճանքները: «Իհարկե, ես էլ եմ գնում, ուղղակի ռաբիս նվագել չգիտեմ, ինձ մոտ չի ստացվում... Գնում եմ միայն խնջույքներին, որտեղ ցանկանում են լսել ռետրո հայկական երգեր, ջազ կամ ռուսական էստրադա»,- անկեղծորեն պատասխանեց դաշնակահարը:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»
29«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ վստահեցրեց, թե ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀայաստանի քաղաքացիների վերաբերյալ այս տվյալն է արձանագրել «Գելափի» նոր հարցումը Կուսակցություններին են փոխանցվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացրած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր ...ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.«Հակաբազեյանականներն» արձագանքում են մեղադրանքին Երեկ «Առավոտում» Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության՝ ...«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸստ Երեւանի մասին օրինագծի՝ քաղաքապետը կդառնա ավագանու մեծամասնության առաջնորդը «Երեւանի մասին» օրենքի քննարկումները երեկ խորհրդարանում ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, քննարկումների ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ՝ ՀՅՈՒՍԻՍԻՑ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՓեսայի կողմը համոզված է, որ Գրանդի հարսնացուն կրկեսում դաստիարակված, իսկական տան աղջիկ է: Վերջապես Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի վաղեմի երազանքը կատարվել է. նա արդեն գտել է իր ...«ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԵՏ ԲԵՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ արտասահմանում սովորող հայ ուսանողները ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնելով՝ չվերադառնալ հայրենիք: Հայաստանը ...ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Սեփ. լր.Դեկտեմբերի 1-4-ը Հացադուլ՝ ԱԱԾ-ում «Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 28-ից արդարադատության նախարարության «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել ...«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱհա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել ...«ԲՈԿԱՆ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ակնարկելով որոշ թատերական ներկայացումների ցածր որակը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Հրանտ Թոխատյանն ու Կամերային երաժշտական թատրոնի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ
Որդիական յարգանքներով՝ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ RՎեհափա՛ռ հայր: Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր-օրի մարմնաւորւել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, ...ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: ...
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

«ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒՐԱԽԱԼԻ ԱՌԻԹՆԵՐ ՈՒՆԵՑԱ»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

