
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
Սա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է
2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած երկու թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված բեւեռների մասին, ապա քաղաքական ուժերի՝ իրար հաջորդած համագումարներում ոմանք, ի դեմս ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի, անհրաժեշտություն համարեցին ձեւավորել նաեւ երրորդ, իրենց ձեւակերպմամբ՝ «ո՛չ նախկին եւ ո՛չ ներկա»-ների բեւեռ:
Այս եւ ներքաղաքական այլ զարգացումների շուրջ երեկ զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ:
Նա համոզմունք հայտնեց, որ նույնիսկ ՀՀ նախագահի թեկնածուների առատության պայմաններում հիմնական պայքարն ընթանալու է իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: «Ես հակված եմ կարծելու, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ՝ մեր հասարակության մեջ ավելի է ամրապնդվում այն ընկալումը, որ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կա իշխանությունների իրական եւ հաղթող այլընտրանք: Վստահ եմ, որ դեկտեմբերի առաջին 10 օրում հանրության մեջ այդ կարծիքն էլ ավելի կամրապնդվի»,- հույս հայտնեց Ս. Աբրահամյանը: Ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալով՝ արդեն իսկ դրական քայլ արել է՝ «ցնցելով ճահճացած քաղաքական դաշտը», որից հետո, բնականաբար, նաեւ քաղաքական դաշտի զուլալման գործընթաց է գնալու: Հե՛նց այդ համատեքստում դիտարկելով նաեւ իշխանական եւ հատկապես ընդդիմադիր դաշտում գործող ուժերի քայլերը՝ Ս. Աբրահամյանն ասաց. «Իշխանությունների բախտը հերթական անգամ բերեց, որովհետեւ մեր երկրում տեղի ունեցող ընդհանուր գնաճին զուգահեռ՝ շատ կտրուկ ընկավ քաղաքական պոռնիկների գինը: Իշխանությունները հիմա նրանց օգտագործում են, ներեցեք բառերիս համար, ոչ թե անհատապես, այլ՝ դաստայով, խառը կանաչու նման: Եթե առանձին ինքնասիրահարվածների չհաշվենք, որոնք իրողությունները չեն կարողանում ռեալ գնահատել, ապա մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իրենք միայնակ չեն կարող հաղթել: Թեկնածուների մի մասի համար Տեր-Պետրոսյանին չմիանալու շարժառիթը միանշանակորեն իշխանությանը հաճոյանալն է, մյուսի համար՝ անձնական վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի հանդեպ առաջնային դարձնելը, բայց, ի վերջո, դրանք բոլորը տեղավորվում են իշխանական սցենարի շրջանակում: Անհեթեթ է մտածել, որ այդ ուժերը այնքան միամիտ են, որ լուրջ ակնկալիք ունեն, թե Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանն իրար հետ կռիվ կանեն եւ իրենք արանքում կշահեն: Իրենք ուղղակի ջուր են լցնում իշխանության ջրաղացին: Բայց սա ժամանակավոր է: Այդ ուժերն էլ շուտով կսպառվեն իրենց վայրահաչություններով, եւ կսկսվեն նորմալ քաղաքական գործընթացներ: Համոզված եմ, որ փետրվարի 20-ին մեր երկրում լրիվ այլ իրավիճակ ենք ունենալու»:
Խոսելով ընտրապայքարը գաղափարական, ծրագրային, թե վարչական լծակների կիրառման եւ ահաբեկման հարթության վրա անցկացնելու մասին, «Հանրապետության» ներկայացուցիչն ասաց, թե՝ «ցավոք, մեր երկրում առայժմ իրականությունն այն է, որ բացի գաղափարական պայքարից, կարեւորվում են նաեւ անձերը»: «Իմ, գուցե, սուբյեկտիվ գնահատմամբ, Տեր-Պետրոսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի այլընտրանք դիտարկելն ուղղակի ծիծաղելի է»,- ասաց Ս. Աբրահամյանը՝ նկատի ունենալով այդ թեկնածուների բարեկրթության, մտավոր ունակությունների ու քաղաքական կշռի միջեւ առկա այն ակնհայտ տարբերությունը, որը, մեղմ ասած, Ս. Սարգսյանի օգտին չէ:
Իհարկե, Ս. Աբրահամյանի մատնանշած անձանց միջեւ ընտրությունը ոմանք համարում են ընտրություն՝ վատի ու վատթարագույնի միջեւ: «Ես չեմ կիսում այդ կարծիքը: Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում, երբ մարդ երկրի ապագայով մտահոգված եւ կամովին որոշակի խնդիրների հետ կապված հրաժարական է տալիս, 10 տարի լռում, ապա նույն մտահոգությամբ վերադառնում է քաղաքականություն, դա խոսում է այդ մարդու առաքինության մասին: Եթե այս իշխանությունների օրոք երկրում նորմալ իրավիճակ լիներ, կարծում եմ, Տեր-Պետրոսյանը երբեք քաղաքականություն չէր վերադառնա»,- կարծիք հայտնեց Ս. Աբրահամյանը: Նա տարակուսեց. «Այն ընդդիմադիր գործիչները, որոնք քննադատում են Տեր-Պետրոսյանին, մինչ այս՝ 10 տարի ժամանակ ունեին գլխավորելու եւ համախմբելու ընդդիմությանն ու հասարակությանը, լուծելու իշխանափոխության խնդիրը: Նրանք ավելի ամպագոռգոռ եւ ավելի սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին, բայց մինչ այժմ համակարգ փոխել նրանց չէր հաջողվում՝ կա՛մ այդ վարկանիշը չունեին, կա՛մ չկարողացան հանրությանը համախմբել իշխանափոխության հարցում: Թե դրանում ո՞վ էր մեղավոր՝ քննարկման այլ թեմա է: Տեր-Պետրոսյանի առաքելությունն այսօր արդեն կայացած կրիմինալ բուրգը քանդելն ու իշխանության վերարտադրությունը կանխելն է, ինչի պատասխանատվությունը նա ստանձնել է, ու դա միայն ողջունել կարելի է: Մնացած բոլոր քննադատությունները նրա անձի հետ կապված՝ անլուրջ են, որովհետեւ նոյեմբերի 16-ի իր ելույթով նա բոլոր հարցերի պատասխանը տվեց»:
Վերջին շրջանում տեղի են ունենում տարօրինակ գործընթացներ. ասենք՝ իշխանամետ ուժեր են պառակտվում, որոնց անդամների մի մասը հայտարարում է ընդդիմության թեկնածուին՝ կոնկրետ Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Մինչեւ հիմա մեր երկրում նման գործընթաց եղել էր մեկ էլ 1988-90-ականներին: Ընդդիմությունը որոշել է իշխանության դեմ պայքարել նրա՞ մեթոդներով: «Համենայնդեպս, մեր կողմից հատուկ տեխնոլոգիաներ չեն կիրառվում: Պարզապես ժողովրդին մատուցվում են ոչ թե պոպուլիստական հայտարարություններ, այլ իրողությունը, եւ, կարծում եմ, առաջիկայում Տեր-Պետրոսյանին սատարողներն ավելի շատ կլինեն, ու այդ պրոցեսներն ավելի ակնառու կլինեն, որովհետեւ մարդիկ Տեր-Պետրոսյանի մեջ տեսնում են իսկապես հաղթող այլընտրանք: Բացի այդ, իշխանությունները սկսեցին այնքան ցածր մակարդակի բառապաշարով հակադարձել Տեր-Պետրոսյանին, ու դա արեցին այնքան տգեղ, որ հասարակության այն հատվածը, որ չէր համակրում Տեր-Պետրոսյանին, սկսեց համեմատել նրան իշխանության ներկայացուցիչների հետ եւ համակրել Տեր-Պետրոսյանին»,- պարզաբանեց Ս. Աբրահամյանը:
Հստակ է, որ ՀՀ-ում նախընտրական շրջանից ավելի կարեւոր են նաեւ հետընտրական գործընթացները, երբ, որպես կանոն, պարզվում է, որ ընտրության արդյունքները կեղծված են, կամ մարդիկ քվեարկել են պարտադրանքի եւ ճնշման տակ: Այս դիտարկմանն ի պատասխան Ս. Աբրահամյանն ասաց. «Վա՛յ նրանց, ովքեր այս անգամ էլ են փորձելու ընտրություններ կեղծել: Մեր ձեռքի տակ կան ընտրական բոլոր այն հանձնաժողովների անդամների, ղեկավարների անունները, ովքեր նախկինում էլ են կեղծել, իսկ հետագայում դրա դիմաց գումար, հողակտորներ ու պաշտոններ են ստացել: Մենք դա պահում եւ հաշվառում ենք: Թո՛ղ բոլորը համոզված լինեն՝ կեղծելու փորձ չի՛ լինելու եւ չի՛ ներվելու: Փետրվարի 20-ից հետո մթնոլորտը կտրուկ փոխվելու է, եւ քաղաքական գործընթացներ են գնալու: Ես համոզված եմ, որ նրանք՝ բոլոր կեղծարարները՝ քվեաթերթիկ լցոնողները, թվեր գրող-ջնջողները, մարդ տանող-բերողները, օրենքի առջեւ պատասխան են տալու: Անպատիժ մարդ չի՛ մնալու: Այսօր բոլորին անհանգստացնող այս երեւույթներն ու թերահավատության մթնոլորտը իշխանության թելադրած խաղի կանոնների արդյունքն են: Ասում եմ, որ մենք չենք զիջելու, մենք գնալու ենք ազնիվ եւ արդար ընտրությունների»:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»
29«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ վստահեցրեց, թե ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀայաստանի քաղաքացիների վերաբերյալ այս տվյալն է արձանագրել «Գելափի» նոր հարցումը Կուսակցություններին են փոխանցվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացրած ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍա Սուրեն Աբրահամյանի դիտարկումն է 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում համախմբման որոշակի քայլեր են արվում: Ու եթե մինչեւ վերջերս խոսվում էր ...ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.«Հակաբազեյանականներն» արձագանքում են մեղադրանքին Երեկ «Առավոտում» Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության՝ ...«ՍԱ ՊԱՅՔԱՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸստ Երեւանի մասին օրինագծի՝ քաղաքապետը կդառնա ավագանու մեծամասնության առաջնորդը «Երեւանի մասին» օրենքի քննարկումները երեկ խորհրդարանում ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում, քննարկումների ...ՀԱՐՍՆԱՑՈՒՆ՝ ՀՅՈՒՍԻՍԻՑ
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՓեսայի կողմը համոզված է, որ Գրանդի հարսնացուն կրկեսում դաստիարակված, իսկական տան աղջիկ է: Վերջապես Երեւանի կենդանաբանական այգում բնակվող մեր Գրանդ փղիկի վաղեմի երազանքը կատարվել է. նա արդեն գտել է իր ...«ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ ԵՏ ԲԵՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը կարծում է, որ արտասահմանում սովորող հայ ուսանողները ազատ քաղաքացիներ են եւ իրավունք ունեն աշխատանք գտնելով՝ չվերադառնալ հայրենիք: Հայաստանը ...ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Սեփ. լր.Դեկտեմբերի 1-4-ը Հացադուլ՝ ԱԱԾ-ում «Առավոտի» տեղեկություններով, նոյեմբերի 28-ից արդարադատության նախարարության «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել ...«ՄԵՆՔ ՊԱՐԱՑՐԻՆՔ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱհա թե ինչ է պատահել դաշնակահար Մադաթ Ավանեսովի եւ երգչուհի Իլոնայի իրանյան համերգին Դաշնակահար Մադաթ Ավանեսովին, որը արդեն քանի տարի հանդես է գալիս «Պապլավոկում», հեռուստադիտողը սկսեց ճանաչել ...«ԲՈԿԱՆ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ակնարկելով որոշ թատերական ներկայացումների ցածր որակը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Հրանտ Թոխատյանն ու Կամերային երաժշտական թատրոնի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՈՒՂՂՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ
Որդիական յարգանքներով՝ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ RՎեհափա՛ռ հայր: Տարիներ է, ինչ մտքումս մի հարց է ծագել եւ օր-օրի մարմնաւորւել մինչեւ այն աստիճան, որ այլեւս չպիտի միայն ինքս մտածեմ, այլ իմ մտածմունքը պիտի կիսեմ Ձեր ու մեր համայնքի ազնիւ ժողովրդի հետ, ...ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ ԵՊՀ ֆիզիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու հանդիպում՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) եւ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընկերների հետ: ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

«ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՏՈՒՌՆԻԿՆ» ԷԼ ՉԻ ՓՐԿԻ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ԲԱԶԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՓՈՂԵ՞Ր ԵՆ ՎԵՐՑՎԵԼ
Ն. Մ.«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

