
«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»
Շատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում:
«Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե մի քանի վայրկյան զգան այն անկարող ու հոգեպես ճնշված վիճակը, որ ապրում ենք մշտապես, թող ներկաները փորձեն անվասայլակով մի քանի աստիճան բարձրանալ»,- երեկ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով կազմակերպված ակցիայի ժամանակ հաշմանդամներն այս խոսքերով էին դիմավորում հրավիրվածներին ու առաջարկում հաշմանդամի սայլակով Թեքեյան կենտրոնի մուտքի ընդամենը 6 աստիճաններով բարձրանալ շենք: Թեքեյան կենտրոնում «Ունիսոն» հասարակական կազմակերպության միջոցառմանը հրավիրված էին նաեւ Ազգային ժողովի, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Սակայն, բացի մի քանի հ/կ-ներից եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից, ոչ մի պետական պաշտոնյա հարկ չէր համարել ներկա լինելու միջոցառմանը: Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ անվասայլակով շենք մտնելուն առանձնապես ուշադրություն չդարձրեց եւ իր ոտքով մտավ շենք: Մարդկանց հորդորելով հաշմանդամների հանդեպ ուշադիր լինել՝ Ա. Հարությունյանը հեռացավ:
30-ամյա Շուշանիկ Նահապետյանն արդեն 17 տարի հաշմանդամ է ու առանց կողմնակի օգնության՝ ոչ մի քայլ ի վիճակի չէ անել: Իր իսկ խոսքերով՝ ոտքերին անվասայլակն է փոխարինում. «Ուզում ենք լիարժեք մարդ, ոչ թե բեռ լինել: Բայց ինչպե՞ս կարող ենք, երբ փողոցում մի մայթից մյուսն անգամ ինքնուրույն անցնելու հնարավորություն չունենք: Ամբողջ քաղաքում շինարարություն են անում, բայց մեզ համար 2 վեդրո ավազն ու ցեմենտն ափսոսում են, որ շենքերի մուտքերում կամ փողոցներում թեքահարթակներ կառուցեն: Ինչքա՞ն կարելի է ամբողջ կյանքում միշտ ինչ-որ մեկից կախված լինել»: Շ. Նահապետյանը դժգոհում էր նաեւ հասարակության վերաբերմունքից: Նրա ներկայացմամբ՝ մարդիկ մոտենում ու շատ ցավակցական հայացքով հարցնում են՝ ջահել, սիրուն աղջիկ ես, էդ ո՞նց ա պատահել, որ էդ վիճակին ես: Շուշանիկն «Առավոտի» հետ զրույցում պատմեց նաեւ, որ աշխատանք փնտրելիս էլ իրենք մշտապես շատ տհաճ ու վիրավորական վիճակների մեջ են ընկնում. «Շատ են դեպքեր լինում, երբ, ասենք, համապատասխանում ես իրենց պահանջներին, բայց ասում են՝ գիտես, շատ լավ մասնագետ ես, բայց էդ տեսքով քեզ չենք կարող աշխատանքի վերցնել: Հաշմանդամության համար մեզ ընդամենը 5900 դրամ թոշակ են տալիս: Բա եթե չաշխատենք, էդ գումարով ո՞նց ապրենք»: Նրա ներկայացմամբ՝ հաշմանդամները երազում են Եվրոպա մեկնել, քանի որ իրենց կարգավիճակի մարդկանց էնտեղ լավ են վերաբերվում, բարձր թոշակ են տալիս, իսկ խանութներ այցելելու կամ տրանսպորտից օգտվելու խնդիր ընդհանրապես չի լինում:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա 156 հազար 800 հաշմանդամ, որոնց միայն 8%-ն աշխատանք ունի: Մեզ հետ զրույցում հաշմանդամները հավաստիացնում էին, որ Հայաստանի գործատուներն իրենց հետ շատ վատ են վերաբերվում, ու նույնիսկ զարմանում են, որ համարձակվել են դիմել իրենց: Ըստ նրանց, Հայաստանում միակ ընկերությունը, որ իրենց հետ լավ է վերաբերվում ու իր մասնագիտական պահանջներին համապատասխանելու դեպքում իրենց գործի է ընդունում՝ «ՎիվաՍելլն» է, որտեղ ներկայումս 10 հաշմանդամ է աշխատում: Գոհար Ստեփանյանը 2 ամիս առաջ է այդ ընկերությունում աշխատանքի ընդունվել: Նա շատ գոհ է թե՛ գործընկերների, թե՛ ղեկավարության վերաբերմունքից: Միայն դժգոհում է, որ աշխատանքի գնալիս տրանսպորտի հետ կապված խնդիրներ է ունենում, որի պատճառով երբեմն ուշանում է. «Երթուղային տաքսիներից կամ ավտոբուսներից օգտվելը, բնականաբար, բացառվում է, անվասայլակով բարձրանալու համար ոչ մի հարմարանք չկա: Տաքսի էլ որ զանգում ենք, գալիս են, մի վարորդ օգնում ու սուսուփուս տանում է, մեկն էլ ասում է, որ անվասայլակի տեղ չունի ու հետ է գնում»: Ստացվում է, որ հաշմանդամների տեղաշարժվելն ու աշխատանքի գնալն անմիջականորեն կախված է տաքսիների վարորդների բարեգթությունից: Ներկայումս շատ տաքսիների բեռնախցիկներում գազի բալոններ են տեղադրված, ուստի «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի պատմելով՝ վարորդները հաճախ բեռնախցիկում տեղ չլինելու պատճառաբանությամբ հրաժարվում են հաշմանդամներին տեղափոխել ու ավելորդ ջանք թափել՝ նրանց նստեցնել-իջեցնելու եւ սայլակը մեքենայում տեղավորելու համար: «Մտավոր հետամնացությունը վտանգավոր եւ վարակիչ չէ, սակայն միայն այն բանի համար, որ նրանք արտաքնապես մի քիչ ուրիշ են, վարորդներն արգելում են նրանց տրանսպորտ բարձրանալ: Կամ եթե տվյալ տաքսի ծառայության աշխատակիցները մեզ ճանաչում են, ապա անմիջապես խուսափում են մեր պատվերն ընդունելուց»,- ասաց Ա. Ալավերդյանը: Ըստ նրա, Հայաստանում հաշմանդամների անվճար բուժօգնության հարցը եւս լուծված չէ. «Հիվանդանոցում բժիշկներն անվճար դեղը տալիս են ու ասում, որ դա լավը չի ու չի օգնի, իսկ եթե ուզում ենք բուժվել՝ պետք է վճարովի դեղեր վերցնենք»: Ա. Ալավերդյանի ներկայացմամբ՝ «Պետության կողմից հաշմանդամներին անվճար տրամադրվող սայլակներն ու լսողական ապարատներն էլ խիստ անորակ են եւ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ հետն են հանում»:
Համաձայն «Հաշմանդամների իրավունքների միջազգային մոնիտոր» կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի, 14 երկրների մեջ հաշմանդամների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը հինգերորդ, իսկ Թուրքիան՝ վերջին տեղում է: Սակայն «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի կարծիքով, մեր երկիրն այսքան լավ դիրքերում է, որովհետեւ ունենք հաշմանդամներին իրավական առումով պաշտպանող բոլոր օրենքները, բայց դրանք ձեւական են եւ գործնականում չեն կիրառվում: «Եթե այսպես շարունակենք խոսել ու ոչինչ չանել, ապա մյուս տարի ստիպված կլինենք համեմատվել ցուցակի վերջին տեղը զբաղեցնող Թուրքիայի հետ»,- կարծում է Ա. Ալավերդյանը:
- ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԲԱՅՑ ԲՌՆԱՊԵՏ ՉԷ
Երեկ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը պարտություն կրեց իր իսկ կողմից նախաձեռնած հանրաքվեում, որով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Մասնավորապես, նախատեսվում էր հնարավորություն ...«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը: - Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ ...Ի՞ՆՉ ԿԱ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՓԱԼԱՍԻ ՏԱԿ»
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով «Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ ...ԸՆԴԳԾՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԿԱ
Ա. Ի.ՀՅԴ Գերագույն ժողովից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՎ ԴԻՄԱՆԱԼ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսաց Արթուր Բաղդասարյանը, որին երեկ ՕԵԿ համագումարը բաց քվեարկությամբ եւ միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու: «Քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնք անցել են ճանապարհ թե՛ ընդդիմադիր դաշտում ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
28. 11. 2007 թ. RՓետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման ...«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՇատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում: «Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե ...«ՀՈՒՆԴԱՅԻՆԵՐԸ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵ՞Լ ԵՆ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1Ազգային ծրագրով մեքենաներ են գնում ու սեփականի պես օգտագործում Առողջապահության նախարարության մի քանի վարչության պետեր վերջերս երթեւեկում են «Հունդայի» մակնիշի նոր «ջիփերով»: Մասնավորապես՝ ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻնչու էր կրակել «Մուլտի գրուպի» թիկնապահը Այս տարվա օգոստոսի 6-ին, 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի պաշտպանության տակ գտնվող տարածքում սպանվեց ռուս զինծառայող Դիմիտրի Երմոլովը: ...ՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրեխաներին սպասվում են Ամանորի տարաբնույթ ներկայացումներ «Առավոտը» հանրապետության թատրոնների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարող են ակնկալել մեր մանուկները՝ Ամանորի տոներին: Հ. Պարոնյանի ...
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

«ԵՍ «ԲՈԲՈ» ՉԵՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

