
Ի՞ՆՉ ԿԱ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՓԱԼԱՍԻ ՏԱԿ»
«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով
«Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ օրենք: Ես աշխատել եմ եւ եղել եմ այստեղ. «դեմ» որոշում կայացնելը կլինի քաղաքական, որը կլինի ընտրությունների թաղելը մեր երկրում: Անկախ ընտրություններին իմ մասնակցությունից, ես համոզված եմ, որ դրանք հիմք են հանդիսանալու այս իշխանությունը փոխելու: Եթե վաղը քաղաքական որոշումով մեզ զրկեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, մենք կդառնանք ազգային հեղափոխության թեկնածու»,- երեկ դատարանում հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ հետաձգեց Արամ Կարապետյանի հայցի լսումն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության, որը չի տրամադրել տեղեկանք 10 տարի Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը նախ հայտարարեց, որ դատական նիստը չի ձայնագրվի համակարգի խափանման պատճառով: Ապա նիստի ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը միայն երեկ է տեղեկացվել դատական նիստի մասին, եւ ներկայացուցիչներ` Իրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գրիգորյանը եւ նույն բաժնի աշխատակից Վալերի Գրիգորյանը չեն հասցրել պատրաստվել: Այս հիմնավորմամբ նիստն ընդհատվեց: Ակնկալվում է, որ ոստիկանության ներկայացուցիչներն այսօր դատարան կներկայանան համապատասխան փաստաթղթերով, եւ Արամ Կարապետյանի ճակատագիրը կվճռվի: Մինչ այդ, վերջինս միջնորդեց, որ ոստիկանությունը դատարանին ներկայացնի մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաեւ այն փաստաթղթերը, որոնք 2003 թվականին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել են ՆԺԿ ղեկավարին եւ որոնց հիման վրա այդ ժամանակ նա մասնակցել է նախագահական մրցարշավին:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի հեգնական արտահայտությանը՝ «Բա դու լինես՝ չես վախենա՞ Արամ Կարապետյանից: Բա հանկարծ որ Փարաքարը փակեց, ո՞նց է լինելու», ՆԺԿ ղեկավարն ասաց. «Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց գիտեմ, որ նորմալ հասարակություններում հեգնանքը, կատակը, անեկդոտ պատմելը համարվում են ցածր վարմունքի տեր մարդկանց տոն: Ես գտնում եմ, որ պետական-քաղաքական գործիչը, որը ձգտում է ինչ-որ պաշտոնի, ուղղակի պատասխաններ պիտի տա: Գիտեք՝ «դհոլ», հետո՝ «դհոլի» հետ պայմանավորվել, երկրորդ «դհոլ», անասնակեր... մի քիչ վայել չէ: Ես կարծում եմ, որ մարդիկ պիտի հասկանան, որ հինգ հազար տարեկան ազգի մեջ... այսինքն, ինչպես հասկանան, եթե չգիտեն»:
Ի դեպ, քաղաքացի Հրաչյա Սարգսյանը, ով դիմել էր Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` փաստաթղթեր ստանալու համար, Ա. Կարապետյանի կուսակիցն է: ՆԺԿ-ում, սակայն, առայժմ չցանկացան մեկնաբանել քայլի նպատակը: «Եթե որեւէ մեկը կարծում ա, թե մեր փալասի տակ շատ բան չկա՝ սխալվում ա»,- հայտարարեց Ա. Կարապետյանը՝ խոստանալով, որ այսօրվա դատական նիստի ընթացքում լուրջ բացահայտումներ է անելու մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաեւ Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանի վերաբերյալ:
- Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԲԱՅՑ ԲՌՆԱՊԵՏ ՉԷ
Երեկ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը պարտություն կրեց իր իսկ կողմից նախաձեռնած հանրաքվեում, որով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Մասնավորապես, նախատեսվում էր հնարավորություն ...«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը: - Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ ...Ի՞ՆՉ ԿԱ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՓԱԼԱՍԻ ՏԱԿ»
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով «Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ ...ԸՆԴԳԾՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԿԱ
Ա. Ի.ՀՅԴ Գերագույն ժողովից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՎ ԴԻՄԱՆԱԼ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսաց Արթուր Բաղդասարյանը, որին երեկ ՕԵԿ համագումարը բաց քվեարկությամբ եւ միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու: «Քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնք անցել են ճանապարհ թե՛ ընդդիմադիր դաշտում ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
28. 11. 2007 թ. RՓետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման ...«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՇատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում: «Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե ...«ՀՈՒՆԴԱՅԻՆԵՐԸ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵ՞Լ ԵՆ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1Ազգային ծրագրով մեքենաներ են գնում ու սեփականի պես օգտագործում Առողջապահության նախարարության մի քանի վարչության պետեր վերջերս երթեւեկում են «Հունդայի» մակնիշի նոր «ջիփերով»: Մասնավորապես՝ ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻնչու էր կրակել «Մուլտի գրուպի» թիկնապահը Այս տարվա օգոստոսի 6-ին, 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի պաշտպանության տակ գտնվող տարածքում սպանվեց ռուս զինծառայող Դիմիտրի Երմոլովը: ...ՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրեխաներին սպասվում են Ամանորի տարաբնույթ ներկայացումներ «Առավոտը» հանրապետության թատրոնների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարող են ակնկալել մեր մանուկները՝ Ամանորի տոներին: Հ. Պարոնյանի ...
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

«ԵՍ «ԲՈԲՈ» ՉԵՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

