
«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»
«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը:
- Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ դեկտեմբերի 5-ին հրավիրվելիք «ԱՎ» համագումարն ապօրինի համագումար է եւ դուք ոչ մի իրավունք չունեք այն անցկացնելու:
- Այդ համագումարը լիովին օրինական համագումար է, եւ ցավում եմ, որ այս լուրջ իրադարձությունների ժամանակ ստիպված եմ անլուրջ մարդկանց հերյուրանքներին պատասխանել, բայց որպեսզի հասարակությունը լիարժեք տեղեկացված լինի՝ կխոսեմ միայն փաստերով: Մենք ղեկավարվում ենք միմիայն կուսակցության կանոնադրութամբ եւ գործող օրենքներով: Այդ «թեւ» կոչեցյալը իրականում բաղկացած է լավագույն դեպքում 2 տասնյակ անձերից, որոնք էլ իրար հետ կապված են ազգակցական կապերով: Խոսքը Վաղարշակ Հարությունյանի, Թոռնիկ Թումանյանի եւ Սիմոն Գրիգորյանի մասին է, որը, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ոչ թե ղեկավարում է Արագածոտնի տարածքային կազմակերպությունը, այլ Աշտարակ քաղաքի Պետրոսյան փողոցի կառույցի ղեկավարն է, այսինքն՝ իր իսկ ընտանիքի անդամների ղեկավարը: Վերջին շաբաթների ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել այս մարզի Ուշի, Կարպի, Փարպի գյուղերի բնակիչների, Ապարանի տարածաշրջանի գյուղերի կուսակցականների հետ, որոնք ուղղակի զարմացել էին, որ նման մարդը իրեն իրավունք է վերապահել այդպիսի հայտարարություններ անել, որովհետեւ նա իրենց միշտ վատ վիճակի մեջ է դրել: Օրինակ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ ուղղակի քարոզել է «այո» ասել Սահմանադրությանը, եւ դրանից հետո նրա շրջապատից ոմանք աշխատանքի նշանակվեցին իրենց մարզում, դա նույն ժամանակն է, երբ նույն անձնավորությունն ամեն օր մաշեցնում էր գլխավոր դատախազի եւ դատախազի տեղակալի ընդունարանի կահույքը՝ փորձելով լուծել իր իսկ «սանտեխնիկայի» հարցերը: Մանրամասները կարող ենք նաեւ հետագայում հրապարակել: Իսկ Վաղարշակ Հարությունյանին, ով պնդում է, որ ինքը ընդգրկված է եղել Թոռնիկ Թումանյանի կազմակերպությունում, ուղղակի ուզում ենք հիշեցնել, որ ինքը՝ Վաղարշակ Հարությունյանը, մեզ ներկայացրել է անձնագիր, ըստ որի՝ նա գրանցված է Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 18 շենքի 9 բնակարանում, փաստացի նա նաեւ ապրում է այդ հասցեում: Իհարկե, նա կարող է նաեւ այլ անձնագիր բերել, որտեղ գրանցված կարող է լինել, ասենք, Բորվիխայում եւ ասել, որ ինքը Բորվիխայի կազմակերպության անդամ է եւ իրեն կուսակցությունից կարող է հեռացնել միայն այս կազմակերպությունը, բայց դա իր խնդիրն է: Իսկ պնդումը, որ իբր Շիրակի մարզային կազմակերպությունը եւս իրենց հետ է, դա անհեթեթություն է: Այնտեղից ոմն Հովիկ Մուրադյան է իրենց հետ, որը շատ տխուր կենսագրություն ունի, եւ սրանով վերջնականապես բացահայտվեց մի տխրահռչակ սեւ ֆինանսական գործարքում նրա եւ Վաղարշակ Հարությունյանի կապը, որը տեղի է ունեցել տարիուկես առաջ: Խոսքն այն մասին է, որ նույն Մուրադյանը, կատարելով բարոյական հանցագործություն, Վաղարշակ Հարությունյանի դրդմամբ յուրացրել էր 10 հազար ԱՄՆ դոլար նույն Հունան Մազմանյանի հետ միասին: Ի պատիվ վերջինիս, պետք է ասեմ, որ նա մինչեւ վերջ այդպես էլ չխոստովանեց, որ գործել է Վաղարշակ Հարությունյանի հետ:
- Այս ամբողջ աղմուկը ձեր կուսակցության ներսում ծագեց, երբ Ալբերտ Բազեյանը որոշեց «Դաշինք» կուսակցության հետ միավորվել ՀՌԱԿ-ի մեջ։ Սակայն ակնհայտ է, որ նույն ՀՌԱԿ-ը եւ Սամվել Բաբայանը պաշտպանելու են վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Փաստորեն, դուք ե՞ւս պետք է լծվեք այդ սուրբ գործին:
- Մենք մեր սկզբունքները չենք փոխել եւ այսօր էլ հայտարարում ենք, որ մեզ համար հիմնական հարցը մնում է Ղարաբաղի խնդիրը: Ինչ վերաբերում է, թե ում ենք սատարելու, ապա վերջին շրջանի մեր բավականին ակտիվ հանդիպումների ընթացքում շատ լուրջ վերապահում է եղել՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Մենք ոչ մի կերպ չենք ուզում, որ մեր այս միավորումը կապվի նախագահական ընտրությունների հետ: Եվ մենք որոշել ենք առանձին-առանձին հայտարարություն չանել, թե ում ենք սատարելու նախագահական ընտրություններում: Ինձ թվում է, ճիշտ կլինի, որ միասնական որոշում հրապարակվի նախագահական ընտրությունների մասին, եւ մենք հրապարակենք այն անունը, որին կպաշտպանենք: Չեմ բացառում, որ ընդհանրապես անգամ այդպիսի հայտարարություն չարվի, այլ փորձենք այլ լուծում տալ:
- Սակայն դուք պատրաստվում եք միավորվել երկու այն ուժերի հետ, որոնց ղեկավարները՝ ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Հարություն Առաքելյանը, կարծես չեն թաքցնում իրենց համակրանքը Սերժ Սարգսյան թեկնածուի հանդեպ, ուրեմն՝ նաեւ դո՞ւք եք նրան սատարելու:
- Շատ դժվար հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, քաղաքականության մեջ ոչինչ չենք բացառում, հնարավոր են ցանկացած զարգացումներ, եւ հնարավոր է, որ ձեր նշած գործիչները շատ այլ կեցվածք ընդունեն՝ ելնելով տվյալ պահից եւ պետության շահից:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԲԱՅՑ ԲՌՆԱՊԵՏ ՉԷ
Երեկ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը պարտություն կրեց իր իսկ կողմից նախաձեռնած հանրաքվեում, որով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Մասնավորապես, նախատեսվում էր հնարավորություն ...«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆԼՈՒՐՋ ՄԱՐԴԿԱՆՑ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը բացահայտում է իր նախկին կուսակիցների մեղքերը: - Ձեր՝ արդեն նախկին կուսակիցները կամ կուսակցության մյուս թեւը պնդում է, որ ...Ի՞ՆՉ ԿԱ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՓԱԼԱՍԻ ՏԱԿ»
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ«Նոր ժամանակների» նախագահը սպառնում է նոր բացահայտումներով «Այս ընտրություններին մասնակցելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերն ունեմ՝ Աստծու առաջից սկսած, մինչեւ ...ԸՆԴԳԾՎԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԿԱ
Ա. Ի.ՀՅԴ Գերագույն ժողովից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց. «Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ԵՎ ԴԻՄԱՆԱԼ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱսաց Արթուր Բաղդասարյանը, որին երեկ ՕԵԿ համագումարը բաց քվեարկությամբ եւ միաձայն առաջադրեց նախագահի թեկնածու: «Քիչ են Հայաստանում կուսակցությունները, որոնք անցել են ճանապարհ թե՛ ընդդիմադիր դաշտում ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԺՄ XVII ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
28. 11. 2007 թ. RՓետրվարի 19-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ, ինչպես միշտ, ժողովուրդը մեր երկրի իրավիճակի փոփոխության հույսեր է փայփայում: Խորհրդանշական է, որ այդ նույն օրը նշվելու է նաեւ մեր Շարժման ...«Ո՞ՆՑ ԵՔ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԴԻՄԵԼ ՄԵԶ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՇատ գործատուներ այսպես են պատասխանում հաշմանդամներին, երբ վերջիններս իրենցից աշխատանք են խնդրում: «Որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է նշանակում անվասայլակին գամված լինելն ու սեփական մաշկի վրա գոնե ...«ՀՈՒՆԴԱՅԻՆԵՐԸ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵ՞Լ ԵՆ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1Ազգային ծրագրով մեքենաներ են գնում ու սեփականի պես օգտագործում Առողջապահության նախարարության մի քանի վարչության պետեր վերջերս երթեւեկում են «Հունդայի» մակնիշի նոր «ջիփերով»: Մասնավորապես՝ ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻնչու էր կրակել «Մուլտի գրուպի» թիկնապահը Այս տարվա օգոստոսի 6-ին, 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի պաշտպանության տակ գտնվող տարածքում սպանվեց ռուս զինծառայող Դիմիտրի Երմոլովը: ...ՄԱՍԻՍԻՑ ՄԻՆՉԵՒ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրեխաներին սպասվում են Ամանորի տարաբնույթ ներկայացումներ «Առավոտը» հանրապետության թատրոնների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչ կարող են ակնկալել մեր մանուկները՝ Ամանորի տոներին: Հ. Պարոնյանի ...
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

«ԵՍ «ԲՈԲՈ» ՉԵՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

