
ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
Մարտունեցի երիտասարդների տխուր առօրյան
«Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, թե չէ՝ պարապությունից կխելագարվեի»,- այսպիսին է ոչ միայն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակչուհի Հռիփսիմե Սամվելյանի առօրյան, այլեւ շատերինը: Մարտունիում չկան ժամանցի վայրեր: Գոյություն ունեցող մի քանի սրճարաններում տղաներն են ժամանակ «սպանում», իսկ աղջիկները ողջ օրը տանն են անցկացնում: Չկա թատրոն, կինո, զբոսայգի, համերգներ կազմակերպվում են առիթից առիթ: Շատերի համար ողջ օրը տանը փակված լինելուց խուսափելու միակ միջոցը որեւէ ուսումնական հաստատությունում սովորելն է:
«Ինչ Ռուսաստանից եկել եմ՝ ամբողջ օրը պարապ փողոցներն եմ չափչփում, զբաղմունք չկա: Հիմա գոնե ցերեկները քոլեջ եմ գնում, դա պարապ ֆռֆռալուց հազար անգամ լավ ա»,- ասում է Մարտունու պետական հումանիտար քոլեջի ուսանող Արկադի Արշակյանը:
Ավարտելուց հետո աշխատանքը շատերի համար մնում է անիրագործելի երազանք:
Ըստ Մարտունու պետական հումանիտար քոլեջի տնօրեն Մարտին Խլղաթյանի, տարեկան 80-100 շրջանավարտից լավագույն դեպքում աշխատանք է գտնում 10-ը, որից միայն 1-2-ը՝ իր մասնագիտությամբ:
Թե մարտունեցի երիտասարդների քանի տոկոսն է գործազուրկ, պարզ չէ: Սակայն Մարտունու զբաղվածության կենտրոնում գրանցված է 236-ը: Զբաղվածության կենտրոնի միջոցով տարվա ընթացքում աշխատանք է գտնում դիմողների 8%-ը: Ըստ Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Արայիկ Թարփոշյանի, կենտրոնն ավելի արդյունավետ կաշխատի, եթե գործատուն գիտակցի, որ իրեն որակյալ մասնագետներ են պետք, ոչ թե իր ոչ մասնագետ բարեկամներին տեղավորի աշխատանքի ու այդ պատճառով քիչ շահույթ ստանա:
Աշխատատեղերի բացակայությունը դառնում է արտագաղթի հիմնական պատճառ: Եվ մարտունեցի ուսանողներից շատերն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, քանի որ համոզված են, որ այստեղ աշխատանք չեն գտնի:
Իրենց դրությունից դժգոհում են նաեւ աշխատող երիտասարդները: «Էդքան աշխատում ենք, երկու կոպեկ աշխատավարձ ենք ստանում, բայց էդ էլ չենք կարող վայելել: Նորմալ շոր ու կոշիկ էլ չեն ծախում: Մարտունի բերում են էն ապրանքը, ինչը Երեւանում ոչ ոք չի գնում»,- ասում է Արփինե Ավետիսյանը:
38-ամյա Ռուզաննա Մնացականյանը, համեմատելով այսօրվա երիտասարդության առօրյան իրենց ժամանակի հետ, եզրակացնում է, որ հիմա երիտասարդները կյանք չեն տեսնում. «Նրանք անասուն են պահում, տնային գործեր կատարում: Ո՛չ նորմալ աշխատանք կա, ո՛չ ժամանց: Դրա համար էլ տղաները խոպան են գնում, աղջիկները՝ բանտարկվում տանը»:
Մեզ հետ զրույցում երիտասարդները նշում էին, որ հետաքրքիր ժամանցի համար ցանկալի կլիներ կազմակերպվեին կինոդիտումներ, համերգներ, հիմնվեր բարեկարգ զբոսայգի: Ախր սեփական նախաձեռնությամբ՝ երգիչներ հազվադեպ են Մարտունի գալիս, կոնկրետ կազմակերպություններ էլ տեղում չկան, որպեսզի նրանց հրավիրեն:
«Երիտասարդության առօրյան արտակարգ լավ է կազմակերպվում»,- իր հերթին հավաստիացնում է Մարտունու քաղաքապետարանի սոցիալական եւ ընդհանուր հարցերի բաժնի պետ Պապին Եղոյանը: Իսկ եղած միակ զբոսայգու անուշադրության մատնված լինելը այսպես է բացատրում. «Ես հո բահ չեմ առնի՝ գնամ այգին մշակեմ: Երիտասարդներն իրենք պիտի գիտակցեն, որ այգին պետք է խնամեն, աղբ չթափեն, բույսերն էլ չտրորեն»:
Ցավոք, մարտունեցի երիտասարդներին հաճախ պակասում է ոգեւորությունը, խոսքը գործի վերածելու վճռականությունը: Նրանք գիտակցում են, որ իրենք էլ կարող են միջոցառումներ, հավաքույթներ կազմակերպել, պարզապես նախաձեռնելու ցանկություն չկա: «Ո՞վ հավես ունի զուր տեղը գլուխ ցավեցնի, մեկ ա, վերջում բան էլ դուրս չի գա: Էսպես էլ ապրում ենք, էլի»,- կարծում է 19-ամյա Աննա Մարտիրոսյանը:
Երիտասարդները դժգոհում են նաեւ, որ չկա անգամ սիրահարների հանդիպման վայր:
«Միակ տեղը, ուր կարող ես ընկերուհուդ հանդիպել՝ Կազարի կաֆեն է ու բուլվարը (զբոսայգին), բայց հաջորդ օրը էդ դառնում է բամբասանքի թեմա: Ստիպված հեռախոսով ենք շփվում, կամ երբ ընկերուհիս խանութ է գնում, իբրեւ պատահաբար հանդիպած, միանում եմ նրան: Իսկ եթե խանութում հերթ է լինում, դա իսկական երջանկություն է»,- ասում է Հակոբ Սամվելյանը:
Մարտունեցի երիտասարդներից քչերն են թերթ կարդում: Հարցման ենթարկված 50 երիտասարդից՝ 25-ը նախընտրում է երիտասարդական ամսագրեր, ժամանցային թերթեր, որովհետեւ կրպակներում միայն դրանք են վաճառվում: Իսկ այլ թերթեր կարելի է գնել փոստից, որտեղ ստանում են հետեւյալ քանակությամբ՝
«Առավոտ»՝ 9 օրինակ, «Հայկական ժամանակ»՝ 5, «Հայաստանի Հանրապետություն»՝ 1, «Իրավունք»՝ 13, «Եթեր»՝ 160, «TV ալիք»՝ 133, խաչբառեր՝ 50: Ըստ փոստատար Կորյուն Ադիլխանյանի, սրանք էլ լավ չեն վաճառվում: Թերթերն ամբողջությամբ սպառվում են միայն ձմռանը, երբ արտագնա աշխատանքից տղամարդիկ տուն են վերադառնում: Տարվա մյուս եղանակներին կանայք հանդերում են լինում, այնպես որ՝ թերթ կարդացողները քիչ են լինում:
Ներկայումս ինտերնետն իր բազմազան հնարավորություններով մարդու կյանքի անբաժան մասն է կազմում: Սակայն մարտունեցի երիտասարդները ինտերնետի միայն մեկ առավելությունն են գիտակցում ու օգտագործում. ծանոթություն հաստատել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հետ: Մեր հարցախույզի միջոցով պարզեցինք, որ 50 երիտասարդից միայն տասն է երբեմն-երբեմն օգտվում ինտերնետից: «Դե, չաթով աղջկերքի հետ եմ խոսում: Բոլորն էլ ազատ խոսում են, իսկ մեզ մոտ ում մոտենում ես՝ թողնում-փախչում են»,- ասում է ուսանող Վաղինակը: Շատերը ինտերնետից չեն կարող օգտվել համակարգչին չտիրապետելու պատճառով: «Երիտասարդներ քիչ են գալիս, գալուց էլ ընդամենը 15-20 րոպե են նստում: Երբեմն էլ ուսանողներ են գալիս՝ կուրսային կամ ռեֆերատ գտնելու հույսով»,- ասում է Մարտունու թիվ 2 դպրոցում գործող ինտերնետային կենտրոնի աշխատակից Էլմիրա Խաչատրյանը: Երբեմն էլ երիտասարդները այստեղ համակարգչային դասընթացների են գալիս: Սակայն, ըստ տիկին Խաչատրյանի, նրանք այնքան անվճարունակ են, որ դասընթացների գալիս են միայն այն դեպքում, երբ որեւէ աշխատանք գտնելու հույս է լինում: Օրինակ՝ 25-ամյա Աննա Ոսկանյանը համակարգչային դասընթացների է հաճախում, քանի որ խոստացել են աշխատանքի տեղավորել համակարգչին լավ տիրապետելու դեպքում:
- ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ
1
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու փոխնախագահ Գալուստ Սահակյանը ոտքի չկանգնեցին, երբ կառավարության նիստերի ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ողջունելով ...«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
Ասում է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը
- Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ մեր թերթում հրապարակած բաց նամակը նախկին ԱԳ նախարար Ա. Արզումանյանին նախապես համաձայնեցվա՞ծ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, որը երեկ ընտրվեց ՀՅԴ թեկնածու նախագահական ընտրություններում
Դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն դառնալուց հետո աստիճանաբար հրաժեշտ է տալիս հեղափոխական գործելակերպին: ...«ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒՐԱԽԱԼԻ ԱՌԻԹՆԵՐ ՈՒՆԵՑԱ»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵրեկ ասաց Սերժ Սարգսյանը՝ իր մրցակիցների մասին հարցերին ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե սպասո՞ւմ էր ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ից նման քննադատություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. ...ԵԱՀԿ ՄԽ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել ղարաբաղյան դիմակայության երկու կողմերին ուղղված նոր կոչով՝ հորդորելով «անմիջապես դադարեցնել այնպիսի հայտարարությունների ...ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՞
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում հարկերից խուսափելու ամենահեշտ ու տարածված ձեւը աշխատողներին թաքցնելն է Սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելը Հայաստանում շատ ընդունված ու արդեն արմատացած երեւույթ է: Որպես կանոն, ...ՁԻԱՀ-Ի 99 ՆՈՐ ԴԵՊՔ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄեր երկրում գրանցված վարակակիրների թիվը պակասելու փոխարեն տարեցտարի ավելանում է Այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թեեւ ՀՀ առողջապահության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԳԱԼԱՅԻՆ» ՎՌՆԴՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 3
Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ակտիվ աշխատում է Գյումրիի «Գալա» անկախ հեռուստաալիքը փակելու ուղղությամբ:
ՀՀ իշխանությունները, պարզվում է, գտել են «Գալա» հեռուստաալիքը ...«ՇՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՇԱՏ ԵՆ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 2Կենտրոն համայնքում շներն արդեն ոհմակներով են շրջում Շուրջ երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Չնայած քաղաքապետարանի ենթակայությամբ այժմ գործում է մրցույթով անցած ...«ՈՒԴԻՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹՈՇԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
45 տարվա «ստաժ ունեցող» նախկին դատապարտյալ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գրառումներից
Կոմունիստական «պայծառ» գաղափարի համաձայն, եթե նախկինում դատապարտված ես եղել, ուրեմն, թեկուզ չնչին ...ՎԱՂԱՐՇԱԿԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Ազգային վերածնունդում» ՀՌԱԿ դառնալու համար ջանքեր չեն խնայում «Ազգային վերածնունդ» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպությունը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել պաշտպանության ...ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՑԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուսաստանցի արվեստագետները ԵՊՀ-ում պատմեցին իրենց «հայկական» հուշերը
Երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպեցին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, ...«ԻՐԱՐ ԴԵՄ ՉԵՆՔ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Ասում են հարեւան գյուղերի դպրոցի տնօրենները, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում
ակն են«Առավոտը» անդրադարձել էր Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի դպրոցների «սառը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Ալպիական մանուշակից» ու Չարենցից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն
«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքական գործիչների գրական-ստեղծագործական ...ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆՄարտունեցի երիտասարդների տխուր առօրյան «Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, ...ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ` ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈրոշ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար ստեղծված պայմաններ դեռ չկան: Թիվ 150 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակը դպրոց է գնում սայլակով, թիվ 20 դպրոցի սաներ՝ 2-րդ դասարանցի Լիլիթը, 5-րդ ...ԱՌԱՆՑ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Բյուրակն» կրթահամալիրի առանձնահատկությունները
Տղաները նկարում են իրենց հույզերը:
Փոքրիկ Սաթենիկը հետաքրքրված է շումերների պատմությամբ:
Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ԿԳ նախարարության ...ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՆ ՈՒ ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահը՝ թիկնապահներին ներկայացվող պահանջների մասին: «Կարեւոր չէ, որ թիկնապահը գիրք կարդա, հետո էլ մոռանա: Նա կարող է լսել ու միանգամից սովորել: ...ԵԹԵ ՈՉ ՆԱԽԱԳԱՀ, ԱՊԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ահա թե ինչ է երազում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը
«Ես ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չեմ բաժանելու: Ընտրակաշառք սովոր է տալ իշխանական թեկնածուն: Այս ընտրությունների ...ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐՏԱՔԻՆՈՎ, ՈՒՍԱՆՈՂԸ՝ «ԻՆՔՆԱՀԱՐԳՎԱԾ»
ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսպես են ուզում տեսնել միմյանց թատերականի դասախոսներն ու ուսանողները Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտում ինչ են ակնկալում ...ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Սոցիոլոգիային սպառնում է քարոզչության վերածվելու վտանգը Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները ընթանում են որոշակի դժվարություններով եւ դա էապես ազդում է սոցիոլոգիայի՝ որպես գիտության, ...ՁԱԽԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻՉԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՕրերս Հայաստանի առաջադիմական կուսակցությունից իր թիմով հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Ահարոնյանը: Նա այս կուսակցությունում հայտնվել էր մի քանի ամիս առաջ՝ Հայաստանի նորացված կոմունիստական ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Է ՎԱՅԵԼՈՒՄ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆՊատճառները հիմնականում սոցիալական են Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե, արդյոք, վերջինս տիրապետո՞ւմ է այն տեղեկությանը, որ ...«ԽԱԲՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՐԱՆՆԵՐ ԵՆՔ ԽՓԵԼՈՒ»
Գ. ՇԱՄՇՅԱՆ«Մենք եկել ենք մեր բողոքի ձայնը հասցնելու կառավարությանը, անձամբ վարչապետին, քանի որ մեր բողոքի պատճառը մեր անորոշ կարգավիճակն է»,- երեկ հերթական բողոքով կառավարության շենքի գլխավոր մուտքն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք հինգերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ՊԵՐՃԱԽՈՍ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Էդ պահին հանկարծակի միտքս պայծառացավ, ու անմիջապես հասկացա, որ էդ քարտեզը կարող է ինձ փրկել, եւ գրավաճառից էդ քարտեզը խլելով՝ ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
- 1842 Ծնվեց արևմտահայ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1842 Զմյուռնիայում ծնվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1900 Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ «Pro Armenia» երկշաբաթաթերթը:
- 1915 Ծնվեց հայ գրող Սերո Խանզադյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1920 Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ:
- 1958 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

