
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- «Ալպիական մանուշակից» ու Չարենցից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն

«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքական գործիչների գրական-ստեղծագործական նախասիրություններն ու հնարավորությունները: Ստացանք ինքնատիպ պատասխաններ:
Ազատ Արշակյան, ՔԴՄ նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ. «Իմ ամենատպավորիչ շարադրությունը Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակն» էր... Դա գրեցի մի տարիքում, երբ նոր էի որոշ իմաստով հասունացել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է խանդ կոչվածը: Հասկանում էի, որ կարելի է գռեհիկ, ցնցոտիավոր, հոգնատանջ, բազմազբաղ լինել ու միաժամանակ շա՜տ սիրել, բայց կնոջը ծեծելը ոչ մի կերպ չէի ընկալում: Ինձ համար տրավմա էր, ես վիրավորվեցի, երբ մշակը մահակով խփեց ալպիական մանուշակի նման կնոջը, նեղսրտեցի խանդի նման դրսեւորման համար, դա վիրավորական էր... Որոշեցի խանդելու ժամանակ երբեք չծեծել: Ափսոս, այդ շարադրությունից ընդամենը «երեք» ստացա: Ախր ձախլիկ եմ, գրավորից վախենում էի, աջ ձեռքով մինչեւ մի կերպ նկարեցի շարադրությունս, գրելու ժամանակ որոշ բառեր ու մտքեր մոռացա կամ կրճատեցի-հարմարեցրի գրելու՝ իմ հնարավորությանը: Ուսուցիչս, իսկ ես Մ. Սարյանի անվան թիվ 86 դպրոցն եմ ավարտել, նայեց շարադրությունս ու դժկամությամբ ասաց՝ տղա ջան, շատ ես խորացել»:
Խորեն Թռչունի Սարգսյան, կոմունիստ. «Դպրոցական շարադրություններս չեմ կարող հիշել, բայց բուհի ընդունելության համար գրածս շատ լավ եմ հիշում: Ազատ թեմա էի ընտրել՝ հայրենասիրության մասին գրեցի: Իսկ ընդհանրապես երկու թեմա էլ կար՝ Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» եւ մայրական սերը Ավետիք Իսահակյանի քնարերգության մեջ: Այդ տարիներին ասում էին, որ իբր ազատ թեմա գրելու դեպքում ավելի բարձր կստանամ: Գյուղի տղա էի, գրել էի, երեւի մի քիչ էլ լավ էր ստացվել: Լուսահոգի Արարատ Ղարիբյանը հանձնաժողովի նախագահն էր: Քննությունն էլ հանձնում էինք Աղայանի անվան դպրոցում: Որ իմացել էի՝ շարադրությունս լավ է ստացվել, մի քիչ լոպազացել էի, հենվել էի մի ծառի՝ սպասում էի: Ծառն էլ իմ ծանրությունից մի քիչ թեքվել էր: Մեկ էլ Արարատ Ղարիբյանը ուսիս խփեց ու ասաց. «Տղա ջան, հայրենասիրությունը միայն պատերազմի դաշտում չէ, բնության պահպանությունն էլ է հայրենասիրություն: Մեղք չի՞ այդ ծառը»: Մինչեւ հիմա տպավորվել է ասածները: Ափսոս՝ կետադրական սխալների համար շարադրությունս «չորս» գնահատվեց»:
Դավիթ Հակոբյան, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ. «Իմ ամենատպավորիչ շարադրությունը գրել եմ 10-րդ դասարանի հայոց լեզվի քննության ժամանակ: Մայրս ինձ միշտ ստիպում էր թելադրությունների փոխարեն ազատ թեմայով շարադրություններ գրել, որպեսզի ընդհանուր գրական պատմական «բագաժս» կարողանամ ցուցադրել, դա նաեւ ինքնաստուգարք էր: Այսօրվա պես հիշում եմ ավարտական քննությունս՝ հայոց լեզու-գրականություն առարկայից, թեման շատ հետաքրքիր էր՝ «Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը՝ որպես մարդու ներքին դրության, բարոյահոգեբանական չափանիշների հեղափոխություն եւ նոր մարդու ստեղծման արարողակարգ»: Ես զուգահեռ տարա այդ չափանիշների եւ Վիլյամ Շեքսպիրի «Համլետում» մարդկային էակի բարոյական չափանիշների միջեւ: Չէ՞ որ Համլետի հռչակավոր մենախոսությունը ցանկալի երազանքն էր նոր մարդու: Առաջին ժամուկեսում պարալիզված-նստած էի, ոչինչ չէի գրում, ուսուցիչներս անհանգստանում էին, թե Հակոբյանը արգելակված վիճակում է: Մայրս, որ մեր դպրոցի տնօրենն էր եւ ճանաչվել էր որպես ԽՍՀՄ լավագույն ուսուցչուհի, շատ հանգիստ էր ու վստահ: Ես երկու ժամ խորհելուց հետո մեկ ժամում գրեցի շարադրությունս: Տվեցի համեմատական գնահատականը «Համլետում» ներկայացված մարդու ներքին դրության եւ սոցիալիստական հեղափոխության ամբողջ բարոյահոգեբանական արժեքային համակարգի»:
Մեր այն դիտարկմանը, թե 10-րդ դասարանցու համար բարդ թեմա էր ընտրված, պրն Հակոբյանը պատասխանեց. «4-րդ, 5-րդ դասարանից մայրս միշտ, եվրոպական գրականությանը զուգահեռ, հայ դասականներին էր ստիպում կարդալ: Ես հասակակիցներիցս հինգ-վեց տարի շուտ եմ ուսումնասիրել եվրոպական դրամատուրգիան, համաշխարհային կոսմոպոլիտ արժեքների ծաղկաքաղ կատարել: Առայսօր իմ ամենասիրած հեղինակներն են Շեքսպիրն ու Չարենցը: Նրանք հավասարազոր են՝ որպես խոսքի վարպետներ: Այսօրվա քաղաքական գործիչները եվրոպական գրականությունից շատ հեռու են, անգամ մեր դասականներին չգիտեն: Դրա համար էլ կաղում են խոսքի վարպետության ասպարեզում: Ցավոք, այսօրվա դպրոցական դասագրքերն էլ ողբալի վիճակում են՝ ոչ մեր հայ գրականությունն ու հայոց պատմությունը, ոչ էլ եվրոպականը չկան դրանցում: Երեխաները եվրոպական նորագույն պատմություն չեն անցնում, հայոց պատմությունն էլ ստից-մտից, կցկտուր է ներկայացված... Իսկ սովետահայ դպրոցը շատ առումներով հզոր էր: Այսօր շատերը զարմանում են, մտածում, թե հռետորական շնորհս բնածին է, իրականում այդպես չէ: Իհարկե, մայրս մեծ հռետոր էր, բայց նաեւ իմ ամենալավ ուսուցչուհին էր, քանի որ ստիպում էր կարդալ, պարապել: Դառնալով շարադրությանս, ասեմ, որ այն մինչեւ հիմա մորս արխիվներում պահպանվում է»:
Խոսրով Հարությունյան, ՀՔԴՄ նախագահ. «Իմ դպրոցական տարիների ամենալավ շարադրությունը նվիրված էր առաջին ուսուցչուհուս: Նա շատ բարի, համբերատար մարդ էր ու մեծ պրոֆեսիոնալ: Առայսօր պահպանվել են նրա մասին գեղեցիկ հիշողություններ: Ես այդ շարադրությունը գրեցի 6-րդ դասարանում եւ այն ճանաչվեց որպես դպրոցի լավագույն շարադրություն: Գրածս թիվ 29 դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Նահապետյանի մասին էր: Հետեւողականություն, աշխատասիրություն եւ այլ հատկանիշներ՝ նրա դաստիարակության արդյունքն են»:
Հովհաննես Հովհաննիսյան, ՀԱԱԿ նախագահ. «Ամենատպավորիչ դպրոցական շարադրության մասին ձեր հարցով ինձ հանկարծակիի բերեցիք, որովհետեւ մի 40 տարով պիտի հետ գնամ: Կարծում եմ՝ դպրոցական իմ ամենահաջող շարադրությունն այն էր, որտեղ գրել եմ, թե ինչ եմ ուզում դառնալ: Իսկ ես գրել էի, որ ուզում եմ դառնալ շինարար, որովհետեւ հայրս նույնպես շինարար էր: Շարադրության մեջ փորձել էի դպրոցական տարիքի երեխայի խելքով մանրամասներ գրել ու «բացատրել», թե շինարարությունն ինչ լավ բան է, ինչքան լավ է, որ կառուցում ենք... անգամ ցեմենտի ու այլ շինանյութերի մասին էի գրել, ինչը ակնհայտորեն դասատուին դուր չէր եկել: Ես դպրոցում շատ լավ էի սովորում եւ այդ շարադրությունից էլ «հինգ» էի ակնկալում, բայց չստացա: Ու չեմ էլ հիշում, թե ինչ գնահատվեց: Հետագայում ոսկե մեդալով ավարտեցի Շիրվանզադեի անվան դպրոցը: Իմ մանկական երազանքներից՝ դառնալ շինարար եւ լավ վոլեյբոլիստ, միայն առաջինն իրականացավ: Ի դեպ, մանկական շարադրությանս մեջ նաեւ զարմանք էի հայտնել, թե ինչպես կարող է դասարանը գտնվել 5-րդ հարկում: Ուստի որոշել էի, որ իմ կառուցելիք դպրոցները պիտի մի հարկանի լինեն: Ախր հինգ հարկանի դպրոցներ ոչ մի երկրում չկան, միայն խորհրդային երկրում էին կառուցում... Տարիներ անց, երբ ինստիտուտ էի ընդունվել, ուսուցիչս ծնողներիցս հետաքրքրվել էր, թե հատկապես հայերենից ինչ եմ ստացել: Ու երբ իմացել էր՝ «գերազանց», ուրախացել էր, ասելով՝ գիտեի, որ Հովիկը խելոք տղա է»:
Արշակ Սադոյան, ԱԺԴ նախագահ. «Ես կուզենայի տպավորիչ շարադրությունների եւ ոչ թե կոնկրետ շարադրության մասին խոսել: Դպրոցական տարիքում բավական հաճույքով կարդում էի հայ գրողներին, հատկապես Թումանյանին ու Չարենցին: Իսկ Չարենցը մեր ժամանակ համարյա արգելված էր: Տերյան էլ էի սիրում: Մեր ուսուցիչները պահանջում էին, որ շարադրությունները գրվեն որոշակի կանոններով եւ, որպես մեխանիզմ, դրվում էր հետեւյալը՝ գրողի մասին պաշտոնական թերթերում հոբելյանական հոդվածների հետ պետք է համահունչ լինեին մեր գրածները: Փոխանակ ներկայացնելով տվյալ հեղինակի մասին մեր անմիջական տպավորությունները, բոլորս թերթերից վերցնում էինք հոբելյանական նյութերը, որոշ կտորներ արտագրում՝ դարձնում շարադրություն: Մի օր ես որոշեցի լինել անկեղծ, գրել այն, ինչ իսկապես զգում եմ: Կարծում եմ՝ հետաքրքիր շարադրություն էր ստացվել՝ տերյանական թեմայով, սակայն դասատուն ցածր գնահատեց, մինչդեռ գերազանցիկ էի: Ընկերներս էլ նախատեցին, թե ինչու իրենց նման չեմ գրել: Շատ վատ էր, որ սոցռեալիզմի մեթոդը բարդություններ էր ստեղծում նաեւ դպրոցականների համար: Հենց դա էր պատճառը, որ հետագայում գնացի ճշգրիտ գիտությունների ճանապարհով: Ուսուցչուհուս մինչեւ հիմա հիշում եմ, բայց անունը չեմ ասի: Ընդհանրապես՝ ես հայերենի մի քանի ուսուցչուհիներ եմ փոխել»:
- Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ
1
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու փոխնախագահ Գալուստ Սահակյանը ոտքի չկանգնեցին, երբ կառավարության նիստերի ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ողջունելով ...«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ
Ասում է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը
- Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ մեր թերթում հրապարակած բաց նամակը նախկին ԱԳ նախարար Ա. Արզումանյանին նախապես համաձայնեցվա՞ծ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, որը երեկ ընտրվեց ՀՅԴ թեկնածու նախագահական ընտրություններում
Դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն դառնալուց հետո աստիճանաբար հրաժեշտ է տալիս հեղափոխական գործելակերպին: ...«ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՈՒՐԱԽԱԼԻ ԱՌԻԹՆԵՐ ՈՒՆԵՑԱ»
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԵրեկ ասաց Սերժ Սարգսյանը՝ իր մրցակիցների մասին հարցերին ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե սպասո՞ւմ էր ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ից նման քննադատություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. ...ԵԱՀԿ ՄԽ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել ղարաբաղյան դիմակայության երկու կողմերին ուղղված նոր կոչով՝ հորդորելով «անմիջապես դադարեցնել այնպիսի հայտարարությունների ...ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՞
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀայաստանում հարկերից խուսափելու ամենահեշտ ու տարածված ձեւը աշխատողներին թաքցնելն է Սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելը Հայաստանում շատ ընդունված ու արդեն արմատացած երեւույթ է: Որպես կանոն, ...ՁԻԱՀ-Ի 99 ՆՈՐ ԴԵՊՔ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՄեր երկրում գրանցված վարակակիրների թիվը պակասելու փոխարեն տարեցտարի ավելանում է Այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թեեւ ՀՀ առողջապահության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԳԱԼԱՅԻՆ» ՎՌՆԴՈՒՄ Է
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 3
Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ակտիվ աշխատում է Գյումրիի «Գալա» անկախ հեռուստաալիքը փակելու ուղղությամբ:
ՀՀ իշխանությունները, պարզվում է, գտել են «Գալա» հեռուստաալիքը ...«ՇՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՇԱՏ ԵՆ»
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 2Կենտրոն համայնքում շներն արդեն ոհմակներով են շրջում Շուրջ երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Չնայած քաղաքապետարանի ենթակայությամբ այժմ գործում է մրցույթով անցած ...«ՈՒԴԻՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹՈՇԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
45 տարվա «ստաժ ունեցող» նախկին դատապարտյալ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գրառումներից
Կոմունիստական «պայծառ» գաղափարի համաձայն, եթե նախկինում դատապարտված ես եղել, ուրեմն, թեկուզ չնչին ...ՎԱՂԱՐՇԱԿԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Ազգային վերածնունդում» ՀՌԱԿ դառնալու համար ջանքեր չեն խնայում «Ազգային վերածնունդ» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպությունը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել պաշտպանության ...ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՑԻՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ռուսաստանցի արվեստագետները ԵՊՀ-ում պատմեցին իրենց «հայկական» հուշերը
Երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպեցին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, ...«ԻՐԱՐ ԴԵՄ ՉԵՆՔ»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Ասում են հարեւան գյուղերի դպրոցի տնօրենները, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում
ակն են«Առավոտը» անդրադարձել էր Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի դպրոցների «սառը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Ալպիական մանուշակից» ու Չարենցից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն
«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքական գործիչների գրական-ստեղծագործական ...ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆՄարտունեցի երիտասարդների տխուր առօրյան «Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, ...ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ` ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈրոշ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար ստեղծված պայմաններ դեռ չկան: Թիվ 150 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակը դպրոց է գնում սայլակով, թիվ 20 դպրոցի սաներ՝ 2-րդ դասարանցի Լիլիթը, 5-րդ ...ԱՌԱՆՑ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Բյուրակն» կրթահամալիրի առանձնահատկությունները
Տղաները նկարում են իրենց հույզերը:
Փոքրիկ Սաթենիկը հետաքրքրված է շումերների պատմությամբ:
Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ԿԳ նախարարության ...ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՆ ՈՒ ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահը՝ թիկնապահներին ներկայացվող պահանջների մասին: «Կարեւոր չէ, որ թիկնապահը գիրք կարդա, հետո էլ մոռանա: Նա կարող է լսել ու միանգամից սովորել: ...ԵԹԵ ՈՉ ՆԱԽԱԳԱՀ, ԱՊԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ահա թե ինչ է երազում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը
«Ես ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չեմ բաժանելու: Ընտրակաշառք սովոր է տալ իշխանական թեկնածուն: Այս ընտրությունների ...ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐՏԱՔԻՆՈՎ, ՈՒՍԱՆՈՂԸ՝ «ԻՆՔՆԱՀԱՐԳՎԱԾ»
ԼԱՈՒՐԱ ԿՈՒՐԵԽՅԱՆԱյսպես են ուզում տեսնել միմյանց թատերականի դասախոսներն ու ուսանողները Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտում ինչ են ակնկալում ...ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1Սոցիոլոգիային սպառնում է քարոզչության վերածվելու վտանգը Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները ընթանում են որոշակի դժվարություններով եւ դա էապես ազդում է սոցիոլոգիայի՝ որպես գիտության, ...ՁԱԽԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻՉԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՕրերս Հայաստանի առաջադիմական կուսակցությունից իր թիմով հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Ահարոնյանը: Նա այս կուսակցությունում հայտնվել էր մի քանի ամիս առաջ՝ Հայաստանի նորացված կոմունիստական ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Է ՎԱՅԵԼՈՒՄ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆՊատճառները հիմնականում սոցիալական են Օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե, արդյոք, վերջինս տիրապետո՞ւմ է այն տեղեկությանը, որ ...«ԽԱԲՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՐԱՆՆԵՐ ԵՆՔ ԽՓԵԼՈՒ»
Գ. ՇԱՄՇՅԱՆ«Մենք եկել ենք մեր բողոքի ձայնը հասցնելու կառավարությանը, անձամբ վարչապետին, քանի որ մեր բողոքի պատճառը մեր անորոշ կարգավիճակն է»,- երեկ հերթական բողոքով կառավարության շենքի գլխավոր մուտքն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք հինգերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ՊԵՐՃԱԽՈՍ ԹՎԱԿԱՆՆԵՐ
Էդ պահին հանկարծակի միտքս պայծառացավ, ու անմիջապես հասկացա, որ էդ քարտեզը կարող է ինձ փրկել, եւ գրավաճառից էդ քարտեզը խլելով՝ ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

- 1842 Ծնվեց արևմտահայ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1842 Զմյուռնիայում ծնվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1900 Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ «Pro Armenia» երկշաբաթաթերթը:
- 1915 Ծնվեց հայ գրող Սերո Խանզադյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1920 Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ:
- 1958 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

