
10 ԱՌԱՋԱՐԿ՝ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Երեկ Մադրիդում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները:
Ավելի ուշ նրանց են միացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմը «Թրենդին» հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ համանախագահները Օսկանյանին ու Մամեդյարովին են փոխանցել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գրավոր առաջարկներ: Ըստ Իբրահիմի, փաթեթը ներառում է 10 առաջարկ, որոնցից մեկը համաձայնեցված չէ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը չհամաձայնեցված հարցը որակել է «սկզբունքային», սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Արմինֆոյի» հատուկ թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշել է, թե «այս հանդիպմանը հնարավորություն է ստեղծվել կողմերին ներկայացնելու հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների լավագույն նախագիծը»: Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում իրենց համաձայնությունը կհայտնեն առաջարկված նախագծին: «Գլխավորն այն է, որ դա արվի մինչեւ սպասվող ընտրությունների սկիզբը: Այժմ նախագահներից է կախված փաստաթղթի քննարկման եւ գործընթացի զարգացման հետագա ուղու ճակատագիրը: Մենք ակնկալում ենք ստանալ կողմերի թեկուզ բանավոր համաձայնությունը՝ մինչ ընտրությունների սկիզբը: Ես միանգամայն հնարավոր եմ համարում դա»,- հավելել է նա: Մեկնաբանելով նոր պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Սաֆար Աբիեւի վերջին հայտարարությունը, Բրայզան ասել է. «Սա խաղաղ գործընթաց է, եւ պատերազմն այստեղ անընդունելի է»:
«Մեդիամաքսն», իր հերթին, փոխանցում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի՝ ԼՂ հարցի առնչությամբ հնչեցրած գնահատականները: Հանդես գալով Մադրիդում ընթացող ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, նա նշել է, թե շարունակում է հավատալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ոսկե հնարավորության» առկայությանը: «Գրեթե 4 տարի ես ակտիվորեն աջակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտության կարգավորմանը: Ես ասել եմ, որ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար ոսկե հնարավորություն եմ տեսնում եւ շարունակում եմ այդպես մտածել: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, ներկայացրել է լավ շրջանակային համաձայնագիր: Այն պատրաստ է երկու երկրների ղեկավարների ստորագրման համար` քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Հակամարտող կողմերին կոչ է ուղղել նաեւ Պորտուգալիայի ԱԳ նախարար, ԵՄ Խորհրդի նախագահ Լուիշ Ամադուն՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին հորդորելով «լիարժեք ներգրավվել» բանակցությունների մեջ:
- Սեփ. լր.
ԴԱՏԱՎՃԻՌ՝ «ՌՈՅԱԼԻ» ԴԵՄ
Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, Սուրեն Ղազարյանի նախագահությամբ, 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ 2 տարվա ազատազրկման էլ ընկերության ...ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱնկախ ամեն ինչից, Արամ Կարապետյանը եթերում կխոսի «Քաղաքական պատվեր է, որի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, առանց որեւէ լուրջ փաստարկի: Մենք ...ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀույս ունենալով, թե այս համագործակցությունն այլընտրանք կլինի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը ներկայացնող թեկնածուներին: Նախանձելի գաղտնապահություն դրսեւորեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, երբ երեկ ...ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԿԿ կենտկոմի բյուրոն որոշում է ընդունել առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրել եւ չպաշտպանել որեւէ մեկի թեկնածությունը: Երեկ՝ Հայաստանի սովետականացման 87-րդ տարեդարձի օրը կայացած ...10 ԱՌԱՋԱՐԿ՝ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Սեփ. լր.Երեկ Մադրիդում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները: Ավելի ուշ նրանց են միացել ...«ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»
Սեփ. լր.2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկությունը բարձրաձայնած, հանուն դրա իր վաստակած մեդալները վաճառելու կամ գրավադնելու պատրաստ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, բազմաթիվ ...ՀՀՇ-ԻՆ ՈՒ ՀՅԴ-ԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզում հիմա էլ սկսել են ՀՀՇ-ականներին հալածել Մեր աղբյուրների հավաստմամբ՝ վերջերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հավաքել է իր հավատարիմ ենթականերին ու խիստ նախազգուշացրել, որ ուշի-ուշով հետեւեն ...«ՈՒՄ ՁԱՅՆ ԵՔ ՏՎԵԼ՝ ՆՐԱՆ ԷԼ ԴԻՄԵՔ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՎեդիի քաղաքապետը, ըստ բնակիչների, նախընտրական խոստումները չի կատարում «Ամեն ընտրությունների ժամանակ մեր տարածքի պատգամավորության թեկնածուները սկսում են խոստումներ տալ, իբր թե գազ կքաշեն կամ մեր ...ԱՂԱՆԴԸ «ԲՈՒՅՆ» Է ԴՐԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԹիվ 26 դպրոցում աղանդավոր ուսուցչուհին հայ եկեղեցու պատմություն է ուսուցանում «Արմենակյանը ցույց կտա» լուրում («Առավոտ», 27.11.2007) տեղեկացրել էինք Արմենակ Արմենակյանի անվան ...«ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ԵՆ ՉԱՐ ԿԱՏՎԻ ՎՐԱ»
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆՍտեղծագործում են օմբուդսմենի «պատվին» Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանն ունի 2004 թվականից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել բոլորը՝ անկախ սոցիալական դրությունից, ազգությունից ...ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ԱԺ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՊատգամավորները դժգոհ են հայ բեմի ներկայացուցիչներից, իսկ «աստղերը» ոմանց մոտ սրտխառնուք են առաջացնում Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ նախասիրություններ ունեն մեր ժողովրդի ...«ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ թուրքերը կփոխեն իրենց քաղաքականությունը, եթե մենք էլ դիմենք այդ քայլին: «Թուրքերը չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն եւ գերմանացիների հետ դասվել այնպիսի ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԼեւոնն ու Վլադիմիրը շարքում են Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության ամեն մի տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը հիսուն տոկոսով կրճատվում է: Ասպարեզում մնում են միայն ուժեղները, ... 
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՓԵՏԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

