
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
Նրա ասելով, 1993-ին Սերժ Սարգսյանը համաձայնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել, որ Ղարաբաղին «թիկունքից չխփեն»:
Երեկ ԱԺՄ արտահերթ համագումարին հյուրի կարգավիճակով ներկա էր նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ի պատասխան լրագրողների հարցերին, նա անդրադարձավ իր իսկ արած հայտարարությանը, թե 1993թ.-ին Սերժ Սարգսյանի՝ մի կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը լքելու փաստը կապված էր Հայաստանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործության՝ ԼՂ տարածքները ազատագրելը թույլ չտալու հետ: Նա նաեւ հայտարարել էր, թե առաջիկայում կհրապարակի այն մարդկանց անունները, ովքեր դա արել են, խոչընդոտել են նաեւ, որ ռազմամթերք հասնի Ղարաբաղ եւ այլն:
Երեկ պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ե՞րբ է պատրաստվում հրապարակել իր մատնանշած փաստերը, «Դաշինքի» ղեկավարն ասաց. «Դա կհայտարարենք, երբ ժամանակ գտնենք՝ ճիշտ եւ հարմար»: Իսկ չի՞ կարծում, որ դրանք կարող են պետական գաղտնիք պարունակել, որից կարող է օգտվել Ադրբեջանը: «Panorama. am»-ի թղթակցի այս դիտարկման հետ Ս. Բաբայանը, թերեւս, մասամբ համաձայնեց. «Այո: Եթե այդքանը ճիշտ էր հասկանում պետության առաջին դեմքը (նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին), չէր փորձի հերյուրանքներ տարածել»: Ըստ նրա, 17 տարի իր մասին ինչ ասես՝ գրվել է, բայց ինքը չի խոսել այդ գաղտնիքների մասին: Բայց երբ այսօր, Ս. Բաբայանի ձեւակերպմամբ, «շանտաժով փորձում են մարդկանց վախեցնել» եւ երկընտրանքի առաջ կանգնեցնել՝ «կա՛մ էստեղ պետք է լինես, կա՛մ էնտեղ, կամ, որ՝ Բաբայանը սրան քշեց, նրան կոտորեց կամ ձերբակալեց, ես արդեն պարտավոր էի խոսել: Եթե իմ անունը չտային, ես ինչի՞ պետք է խոսեի»: Ս. Բաբայանը դժգոհեց նաեւ, որ փորձ է արվում իր արած հայտարարությունը ներկայացնել որպես ինչ-որ մեկին պաշտպանելու դրսեւորում, կամ խնդիրը ներկայացնել հայաստանցի-ղարաբաղցի բանավեճի հարթությունում, կամ իրեն վերագրում են մի բան, որն ինքը չի ասել. «Ասում են, որ մթամ Բաբայանը ներկայացրել ա, որ հայաստանցիք չեն կռվել... Ստեղ հայաստանցու, ղարաբաղցու հարց չկա: Հայաստանցիները ղարաբաղցիներից էլ լավ կռվել են: Բոլորն էլ գիտեն: Հայ ժողովուրդն ա կռվել: Բայց կան հարցեր, որոնց մասին հետո կխոսենք, մի վռազեք»:
Ս. Բաբայանի հայտարարությանը օրերս արձագանքել էր նաեւ այդ տարիներին Զանգեզուրի պարետ Պարույր Հայրիկյանը: Նրա ասելով, այն ժամանակ Արցախի դատարկման վտանգը կանխելու համար իրենք Զանգեզուրում փակում էին Արցախից հեռացող տղամարդկանց ճանապարհը, «եւ բաց էինք թողնում միայն այն դեպքերում, երբ լինում էին Արցախից եկած ստորագրություններ: Երկու ստորագրություն կար, պայմանավորվածության համաձայն՝ մեկը Ռոբերտ Քոչարյանինն էր, մյուսը՝ Սերժ Սարգսյանինը, եւ միայն այդ ստորագրությամբ տղամարդկանց ենք բաց թողել Հայաստան: Այդ ամբողջ շրջանում, որ ես եղել եմ պարետ, Մարտակերտի ու Շահումյանի այդ շրջանում հիմնականում Սերժի ստորագրություններն էին, մի քանի հարյուր այդպիսի փաստաթղթեր մինչեւ հիմա մեր գրապահոցում պահվում են»:
Ի պատասխան այս բացահայտման՝ Ս. Բաբայանն ասաց. «Ես չգիտեմ, թե Պ. Հայրիկյանն ինչից է խոսում, գուցե՝ քաղաքական պրոցեսների մասին է խոսքը: Ես խոսում եմ զուտ ռազմական պրոցեսների մասին, որին տեղյակ եմ: Քաղաքական ի՞նչ պրոցեսներ են եղել, ի՞նչ փաստաթղթեր եւ ովքե՞ր են ստորագրել, որտե՞ղ՝ խնդրեմ, թող հրապարակեն»:
«Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր Ս. Սարգսյանը համաձայնել 1993-97 թվականներին աշխատել այն ժամանակվա «հանցագործ իշխանությունների» հետ, «Դաշինքի» ղեկավարն ասաց, թե Ս. Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց քիչ առաջ՝ 1993-ի մայիսին, Վազգեն Մանուկյանին ազատել էին պաշտպանության նախարարի պաշտոնից: «Հայաստանում պետք է նշանակեին մի անձ, որը ընդդիմության համար անխոցելի լիներ: Ղարաբաղի հաջողության ֆոնի վրա էլ նշանակեցին Սերժ Սարգսյանին: Ինքը եկավ, քանի որ դա Ղարաբաղում որոշված էր, եւ մենք էինք խնդրել նրան, որ համաձայնություն տա, կոնկրետ՝ որ կարողանա թիկունքը ապահովել, որ մեզ թիկունքից չխփեն: Դա է եղել իրական փաստը»,- եզրափակեց Ս. Բաբայանը:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ
2ԱԺՄ համագումարին երեկ ներկա էր նաեւ 1999-ին կուսակցությունը լքած եւ Ռ. Քոչարյանի իշխանության օրոք պաշտոններ զբաղեցրած Դավիթ Վարդանյանը: «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ժամանակին ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Նրա ասելով, 1993-ին Սերժ Սարգսյանը համաձայնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել, որ Ղարաբաղին «թիկունքից չխփեն»: Երեկ ԱԺՄ արտահերթ համագումարին հյուրի կարգավիճակով ներկա էր նաեւ ...ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2Բայցեւ քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց ոչ թե իր, այլ գաղափարների շուրջ Երեկ ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարի թվով 184 պատվիրակները միաձայն որոշեցին 2008թ.-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում ...ՄԱԿ-Ը ԴԵՌ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԳուրգեն Արսենյանը ողջունում է առաջին նախագահի վերադարձը «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով արժանապատվորեն տանելով Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության ...ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑԻՆ
Ն. Գ.Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը հրաժարվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: ...«ՊԱՐԵՆԸ»՝ ՊԱՀԵՍՏ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԳիտահետազոտական լուրջ հիմնարկը վերածվել է սովորական պահեստի «Պարեն» գիտաարտադրական ընկերությունը, որն իր եզակի լաբորատորիաներով Հայաստանում սննդի միակ գիտահետազոտական ձեռնարկությունն էր, ...ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Քաղաքապետարանը թույլատրել է կառուցապատողներին այգու տարածքում շենք կառուցել, բայց դա արել է «անգիտակցաբար»: Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել: ...ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՆԵՐՎԵ՞Ց
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Պատրաստակամ ենք լսել նաեւ հակառակ կողմի կարծիքը:Բազմամյա փորձ ունեցող բուժքրոջը աշխատանքից ազատեցին «շեֆին» ընդդիմանալու համար, եւ դա օրինականացրեց դատարանը: Ֆլորա Բաղդասարյանը 1978 թվականից աշխատել է նույն հիմնարկում, այժմ՝ «Թիվ ...ԼԵՀԱՍՏԱՆԸ ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԵԶ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇոկ տեսած Հայաստանի թերապիան ուշանում է Լեհաստանը Եվրամիության անդամ է դարձել 2004թ. մայիսի 1-ին: Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման հարցերով վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի ...ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ 75-ԱՄՅԱԿԻՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հոբելյանական միջոցառումները կձգվեն մինչեւ 2008-ի գարուն: Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը հինգերորդ տարին է, ինչ անցկացնում է գարնանային ...ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՎԱՀԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻնչո՞ւ էր առաջադրվում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը Վերջերս «Հայոց Աշխարհ» օրաթերթը հիշեցրեց Հայաստանի անկախության ժամանակաշրջանում նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների մասին: ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Արոնյանն ու Հակոբյանը շարունակում են պայքարը Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկության մեկնարկային տուրից հետո պայքարն սկսած 128 գրոսմայստերներից ասպարեզում ... 
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում տիրող գործնական մթնոլորտը ընկերների հետ շատ շփվելու ժամանակ չի թողնի: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հաջող է հեռանկարային ծրագրեր կազմելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սեքսի պահանջն ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՄԵԴԱԼԸ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՎԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Է. ՍԱՐԳՍՅԱՆ Edoaper@rambler.ru
«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԵՍ «ԲՈԲՈ» ՉԵՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

