
ՉԱՐԵՆՑԻ ՄԱՀԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՆ
Երեկ Եղիշե Չարեցի հուշարձանի մոտ նշեցին նրա ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակները
Չարենցը մահացել է 1937-ի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.30, Երեւանի բանտում: Երեկ Երեւանում գտնվող նրա հուշարձանի մոտ մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ եւ քաղաքացիներ պոետի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակների կապակցությամբ հիշեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրան: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը փաստեց. «Պահպանվել է նրա մահվան տեղեկանքը, նրան դիահերձել են, որի արձանագրությունը եւս կա: Իսկ թե հետո ինչ է կատարվել, այդ մասին առայժմ փաստաթղթերը լռում են, քանի որ դրանք ժամանակին տարվել են Հայաստանից»: Չարենցագետը նաեւ նկատեց. «1937-ը 1915-ի նման մի տարեթիվ է. այդ տարի զոհվեցին նաեւ Ակսել Բակունցը, Ներսես Ստեփանյանը, Զապել Եսայանը եւ այլք: Ապրիլի 24-ի հետ էլ նույնանում է 1936-ի օգոստոսի 9-ը, երբ նշված գործիչները ձերբակալվեցին: Դրսում էր միայն Չարենցը, որը սեպտեմբերի 24-ից տնային կալանքի դատապարտվեց, իսկ նոյեմբերի 15-ին նրան ենթարկեցին հարցաքննության: 1937-ի հուլիսի 27-ին նրան ձերբակալեցին: Չարենցը դատապարտվեց այնպիսի հոդվածներով, որ եթե ապրեր, Բակունցի պես կգնդակահարեին: Իսկ բանտում նա դժգոհում էր, թե ինչու իրեն չեն հարցաքննում»: Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ հիշեց նրա դստեր` Անահիտի խոսքերը, թե Չարենցի ճակատին դեռ ծնված օրվանից կարծես դաջված էին «տառապանք» եւ «Երկիր Նաիրի» բառերը: «Նա ապրեց զրկանքներով լի մի կյանք՝ 40 տարի, բայց կարողացավ իրեն հավերժություն ապահովել: Այսօր նշում ենք ոչ թե նրա հիշատակի, այլ անմահության օրը»,- ասաց Լ. Հակոբյանը:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ առաջարկեց, որ հենց տվյալ պահից մեկնարկի չարենցագիտության եւ չարենցասիրության մի նոր փուլ: «Այսօր, երբ համաշխարհայնությունը քառասմբակ արշավում է մեր ինքնության, կերպի դեմ, պարտավոր ենք տոչորվել ոչ թե գալիք ընտրությունների համար, այլ մտածել գալիք սերունդների մասին»,- ասաց նա: Հետո էլ անդրադառնալով Չարենցի ապրած կյանքին՝ նշեց. «Չարենցի ստեղծագործությունը կրկնում է նրա ողջ ճակատագիրը, իսկ այդ ճակատագիրը դրվագներով նույնանում է հայ ժողովրդի՝ 20-րդ դարի դժվարահաճ ճակատագրին»: ՀԳՄ նախագահը հայտնեց, որ Չարենցին նվիրված տոնակատարությունները միայն այս տարով չեն սահմանափակվի: Մյուս տարի բանաստեղծի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ՝ կկազմակերպվի Չարենցի պոեզիայի միջազգային փառատոն:
Միջոցառմանը ներկա աշակերտներից եւ ուսանողներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գիտեն Չարենցի մասին: Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտուհի Կարինե Ասոյանն ասաց. «Նրա «Ես իմ անուշ Հայաստանին» կարծես աղոթք լինի: Չարենցը դարձավ իր ժամանակի, բարքերի զոհը»: ԵՊՀ ուսանողուհի Հայարփի Մախսուդյանն էլ կարծում է. «Չարենցն ինքն իր զոհն էր, քանի որ հանճարներին բնորոշ է վայրիվերումներով վարքագիծն ու կյանքը: Չեմ կիսում այն կարծիքը, որ նա համակարգի զոհն էր, քանի որ, եթե Չարենցն ուզենար, կկարողանար ճկուն կերպով խուսափել այդ համակարգից՝ չպարելով վերջինիս դուդուկի տակ»: Դերասան Ազատ Գասպարյանն էլ նման կարծիք հայտնեց. «Չարենցը դարձավ հայ ժողովրդի անտարբերության, ժամանակի, բռնատիրության զոհը»:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»
4
Երեկ լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատեց մամուլում տպագրված այն լուրերը, որ օրերս տեղի է ունեցել իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի ...ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱբովյանի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները 2008-ի պետբյուջեում ներառվել են, իսկ Գյումրիի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկները՝ մերժվել: ԱԺ արտահերթ նիստում երեկ շարունակվեց «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի ...«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1
Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան պատերազմում դերակատարությունը, հայտարարում է Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նոյեմբերի 24-ին «Դաշինք» կուսակցության ...«ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ» ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 5Արտաշես Գեղամյանը տեղի տվեց իր կուսակիցների համառ պահանջներին եւ որոշեց մասնակցել նախագահական մրցավազքին: Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ընդլայնված կազմով նախագահության նիստը ...ՄԻՋՆՈՐԴԵՑԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
Ա. Ի.«Ժառանգություն» խմբակցությունը երեկ երաշխավորություն էր նախապատրաստել՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին եւ «ՍԻԼ գրուպին» պատկանող տպարանի ղեկավար Մարտին ...ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ԴՈԼԱՐ ՄԻ ՄԱՆՐԵՔ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Ըստ Կենտրոնական բանկի՝ հանգստյան օրերին փոխանակման կետերն ինչ խաղեր ասես, որ չեն անում
Վերջին շաբաթ-կիրակի օրերին դոլարի կուրսի կտրուկ իջեցումը հասարակության շրջանում շոկ է առաջացրել: Հիշեցնենք, որ հանգստյան ...«ՄԵՆՔ ՁԵՐՆ ԵՆՔ, ԴՈՒՔ՝ ՄԵՐԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս խոսքերով «փշի-փշի» արեց ցուցարարներին ու ուղարկեց տուն: Երեկ «ԱրմենՏելից» դժգոհ բաժանորդները, հ/կ ...ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Հյուսիսային պողոտայի մասին բացասաբար արտահայտվողները գործում են երկակի չափանիշներով:
Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ...«ՄԻՆԻ 27-Ի ԳՈՐԾԸ»
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԽտրականությունը՝ դատավճռի հիմքում Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեց փաստաբան Կարեն Մեջլումյանը: Նա անդրադարձավ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ իրականացված 2001թ. ...«ԿԱՄ ԴՈՒ ՊԻՏԻ ՄՌՈՒԹ ՋԱՐԴԵՍ, ԿԱՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Կամար Արտ» փառատոնի հիմնադիր Լեւոն Իվանյանը մշակույթի դաշտում գործելը համեմատում է ռինգի հետ:
Նորաստեղծ «Կամար Արտ» հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը երեւանյան մշակութային ...ՉԱՐԵՆՑԻ ՄԱՀԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ Եղիշե Չարեցի հուշարձանի մոտ նշեցին նրա ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակները Չարենցը մահացել է 1937-ի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.30, Երեւանի բանտում: Երեկ Երեւանում գտնվող նրա հուշարձանի մոտ ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

ՄԵԴԱԼԸ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ

ԱՐՎԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Է. ՍԱՐԳՍՅԱՆ Edoaper@rambler.ru
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

