
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
- Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում

Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ կարեւոր չէ, թե որերորդն է»,- ժպիտով ասաց սիրված դերասանուհին: Կինոյում՝ տասնյակ, իսկ թատրոնում ավելի շատ դերեր խաղացած արվեստագետը պնդում է, որ դժվար է լավ դերասան լինելը. «Մարդ պիտի նախ ներքուստ անկեղծ լինի, թե չէ ժողովուրդը կեղծ դերն ու կեղծ պահվածքը չի ընդունում... Այսօր ով պատահի՝ իրեն դերասան է համարում, սաղ աստղ են, մարդու լաց է գալիս: Մյուս կողմից էլ, իրենք այդքան մեղավոր չեն, այնքան հաղորդաշարեր կան՝ «Երկու աստղ», տասը աստղ, չգիտեմ ինչ... Եթե մեկը երգում կամ պարում է մեկի հետ, որը քիչ թե շատ ճանաչում ունի, դա չի նշանակում, թե երկրորդն էլ է աստղ: Ի՞նչ կարող ես անել, շոուներ են, զոռով ուտացնում են ժողովրդին»:
Մեր դիտարկմանը, թե իր մասնակցությամբ «Շանթ» TV-ով ցուցադրվող «Վերվարածները» հեռուստանախագիծն էլ ունի ե՛ւ «կողմնակիցներ», ե՛ւ այն քննադատողներ, վերջիններս հատկապես դժգոհում են «Վերվարածների» «լեզվից», տիկ Կիրակոսյանն ասաց. ««Վերվարածների» նման նախագծերը ժողովրդին պետք են: Մեր սցենարիստը, պրոդյուսերը եւ դերասաններն այնպես են աշխատում, որ հանկարծ ավելորդ խոսքեր չհնչեն եթերում, որովհետեւ այն երեխաներն էլ են դիտում: Ինչ վերաբերում է խոսակցականին, օրինակ՝ ես մեծ մասամբ խոսում եմ գյումրվա բարբառով, որի մեջ վատ բան չկա: «Վերվարածները» երեւանյան մի ընտանիքի պատմություն է, իսկ Երեւանում չկա որեւէ ընտանիք, որտեղ մաքուր գրական հայերեն խոսեն»:
Նա տեղեկացրեց, որ իրեն «Արմենիա» TV-ից էլ էին հրավիրել նկարահանվելու նմանօրինակ մեկ այլ նախագծում, սակայն երրորդ սերիայից հետո համագործակցությունն ընդհատվել է՝ իր հիվանդության պատճառով. «Ափսոս, շատ լավ նախագիծ էր, էլի գյումրեցու պիտի խաղայի»:
Պարզեցինք, որ Լ. Կիրակոսյանը շատ է սիրում կենդանիներ, ապրում է երեք շների եւ մեկ կատվի հետ: «Դրսում էլ եմ կենդանիների մասին հոգ տանում: Ամեն օր «Երիցյաններից» միս եմ առնում, ճաշ եփում, որ 30-35 շուն ու կատվին կերակրեմ: Դա յուրօրինակ առաքելության նման է, անգամ հիվանդ էլ լինեմ, ջերմությունս էլ՝ 45 աստիճան լինի, գիշերը չեմ քնի, մինչեւ նրանց ճաշը չեփեմ: Երբ դուրս եմ գալիս բակ, էդ 30-35 շունն ու կատուն հետեւիցս ընկած ման են գալիս, ասես Սասունցի Դավիթը լինեմ: Եթե իմ տանը անգամ գայլ ու գառ էլ լինեին, էլի խաղաղ կապրեին իրար հետ: Մեկ-մեկ մտածում եմ, եթե մի օրով պրն Քոչարյանը թագավորությունն ինձ տար, էնպիսի՜ բաներ կանեի, ամեն ինչ տեղը կգցեի»,- կես կատակ-կես լուրջ պատմում է դերասանուհին: Նա նեղսրտում է, որ չնայած Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանն իրենից գոհ է, բայց ինքն ընդամենը մեկ՝ Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդ» ներկայացման մեջ է զբաղված. «Մի ամիս սպասում ենք՝ մինչեւ հերթներս հասնի, որ բեմ դուրս գանք: Լինում է նաեւ այնպիսի ամիս, որ ընդհանրապես չենք խաղում: Ինձ այդ պատճառով լքված եմ զգում, զարմանում եմ՝ եթե մարդը շնորհք ունի, ինչո՞ւ պիտի չխաղա: Պարոն Խանդիկյանն ասում է՝ համբերի, ինչքա՞ն: Ախր սերն ու մահը տարիք չեն հարցնում: Կամ հո 100 տարեկանում չեմ խաղալու... Վահե Շահվերդյանն էլ է խոստացել ինձ համար մի բան գտնել, առայժմ լուր չունեմ: Դրամատուրգ Աննա Պետրոսյանն էլ առաջարկում է մոնոներկայացումներ խաղալ, ասում է՝ կստացվի: Ի դեպ, ես ստեղծագործում եմ՝ ե՛ւ չափածո, ե՛ւ արձակ: Մի առիթով Սերժ Սարգսյանն ու իր կինն ինձ օգնել էին, իրենց անուններով աքրոստիկոսներ գրեցի, էնպե՜ս էին հավանել...»:
Չնայած դժվարություններին, Գյումրու կոլորիտով այս արտիստուհին միշտ աշխույժ է, ծիծաղկոտ, դիմացինին դրական էներգիա հաղորդող, ամեն պատմության մեջ էլ հումոր է դնում. «Գիտե՞ք, երեք երթուղայինով եկա ձեզ մոտ, երեքում էլ ինձ զգում էի, ինչպես հանդիսատեսի հետ հանդիպման վայրում: Երկխոսության մեջ մտանք, ուղեւորներն այնքան ջերմ խոսքեր ասացին իմ հասցեին, որ ստիպված ներողություն խնդրեցի մեջքով նստած լինելուս համար»:
- Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ՕԵԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը նախապատրաստել եւ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ ...ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 7
Քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հայտարարել իր առաջադրման մասին
Վերջին շրջանում սաստկացած քաղաքական բանավեճը ստիպեց վերհիշել ընդամենը մի քանի ամիս առաջ տրվող այն գնահատականները, որոնք հնչում էին Հայաստանի ...ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Եվ զղջում է իր որոշ արարքների համար
Առաջին՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր կազմած «սեւ ցուցակում» գործող երկու «տխրահռչակ» թաղապետեր ...«ԵՍ «ԲՈԲՈ» ՉԵՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4Հայտարարում է Սամվել Բաբայանը եւ մտնում է նախընտրական պայքարի մեջ որպես իշխանության համախոհ: «Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- լրագրողներին ասաց ...ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԵԳՆԵՔ
Տ. Ա.ԵՄ-ն աջակցում է արդեն գործող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններին եւ դեմ է այնպիսի նոր՝ զուգահեռ ուղիների ստեղծմանը, ինչպիսին Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծն է: Այդ մասին ...«ԴԱՇԻՆՔԸ»՝ ԱՅԼԵՎՍ ՀՌԱԿ
Ն. Գ.Նոյեմբերի 24-ին կայացած համագումարում «Դաշինք» կուսակցությունը միաձայն որոշումով վերակազմակերպվեց եւ 20 հազար անդամով միացավ մոտ 10 հազար անդամ ունեցող Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը ...ՈՒԺԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ՊԱՏՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԵթե հարկայինը ստուգումներ անելու փոխարեն միայն իր հրապարակած ցանկն ուսումնասիրի՝ կհայտնաբերի, թե, բացի Սուքիասյաններից, մյուս պատգամավորներն ինչպես են հարկային պարտավորությունները կատարում: Հարկային ...ԿԳՆԱ՞Ն ԲԱԶԵՅԱՆԻ ՀԵՏԵՒԻՑ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ«Ազգային վերածնունդի» որոշ անդամներ դեմ են Ալբերտ Բազեյանի՝ կուսակցությունը լուծարելու ու ՀՌԱԿ-ի հետ միավորվելու ծրագրին: «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային ...«ՊԻՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՆՔ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 1
Երեկ ԺԿ համագումարին ինքն իր մասին հայտարարեց Տիգրան Կարապետյանը
Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) 14-րդ համագումարը, որի ընթացքում միաձայն ...ՎՏԱՐՄԱՆ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԱրդարադատության համակարգի նախկին աշխատակիցը՝ արդարադատության դեմ Ասյա Սարգսյանը 50-ից ավելի տարիներ աշխատել է արդարադատության համակարգում՝ Լենինականի ժողդատարանում, ապա ՀԽՍՀ Գերագույն դատարանի դատական ...«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ 1
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում
Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ ...ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՄԻՐԶՈՅԱՆ ՀՆՉԵՑՐԵՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կոմպոզիտորի՝ 1961 թվականին գրված Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար, չի կորցրել իր թարմությունը:
Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ՉԳՏՆՎԵՑ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Դուրբան քաղաքում (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության վիճակահանությունը:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, արարողությանը ներկա են եղել ... 
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքի վայրում շատ բան անկազմակերպ է: Կարող եք որեւէ իր կորցնել:
ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր մեջ շրջապատին իշխելու ցանկություն է նկատվում: Իզուր մի չարչարվեք՝ չի ստացվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԵԴԱԼԸ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ

ԱՐՎԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Է. ՍԱՐԳՍՅԱՆ Edoaper@rambler.ru
ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՔ

- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

