
«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
- Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի՝ 1993 թվականին Ղարաբաղը լքելու փաստի առնչությամբ մեկնաբանությունները տարբեր են:

Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահը անդրադառնալով իրեն ուղղված հարցին, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նա Ղարաբաղից Հայաստան բերեց մասնավորապես Սերժ Սարգսյանին, ասել էր. «Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Ս. Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր, նա այնտեղ ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր: Որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր: Նա արդեն մեկ տարի ապրում էր Մոսկվայում, շատ օգտակար գործ էր անում. բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ, եւ Ղարաբաղի իշխանավորներից ոմանց հետ»:
Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը, որը իշխանական մամուլը գնահատեց իբրեւ «խայտառակ սուտ», 10 օր ուշացումով, բայց արձագանքեց ոչ թե ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը՝ ինչպես ընդունված է, այլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանը: Նա որպես «ոչ ճիշտ գնահատական» որակեց Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. «Ասել, որ նա եղել է արտաքսված, այն տարիներին, որ նա կարճ ժամանակով բացակայել է կարեւոր խնդիրներ լուծելու համար, ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, լուրջ չէ»:
Փոխարենը այդ տարիներին ՀՀ Գերագույն խորհրդի Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը, որը նաեւ ի պաշտոնե հաճախ ու պարբերաբար էր լինում ԼՂ-ում, այդ առնչությամբ «Առավոտին» ասաց. «Տեր-Պետրոսյանը բացարձակապես ճիշտ է ասել, եւ դա բոլորին է հայտնի՝ ամբողջ Ղարաբաղին: Հենց այդպես էլ եղել է: 1993-ին, այո, նա «աքսորված» էր Ղարաբաղից եւ ավելի քան 6-7 ամիս գտնվում էր Մոսկվայում՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը տեղակայված Ղարաբաղի ներկայացուցչության տրամադրության տակ, մինչեւ որ հետագայում, ինչ-ինչ բաներից ելնելով, վերադարձավ Հայաստան ու անմիջապես նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար»:
Ըստ որոշ տեղեկությունների, այն ժամանակ Ղարաբաղում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի (ԻՈՒԿ) նախագահ Ս. Սարգսյանի «մրցակիցն էր» պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, նրանց միջեւ լուրջ հակասություններ էին ծագել: Սակայն այժմ պարոն Բաբայանը հերքում է այդ տեղեկությունները: Այդուհանդերձ, Ե. Աբգարյանը, ըստ էության, հաստատեց այդ փաստը. «Նա հակասություններ ուներ ԼՂ պաշտպանության բանակի հետ՝ անկախ այն բանից, թե հիմա դա ով ինչպես է ներկայացնում: Սեյրան Օհանյանը այն ժամանակ բավականին հեռու էր այդ հարցերից, նա ընդամենը հրամանատարներից մեկն էր»:
Իսկ ո՞րն էր եղել դրա հիմնական պատճառը՝ Ս. Սարգսյանի եւ Ս. Բաբայանի միջեւ տնտեսակա՞ն, թե՞ բանակին վերաբերող հարցերի շուրջ էին հակասությունները: «Անկեղծ ասած, ես չէի ցանկանա խոսել այդ մասին, բայց ամփոփ ասեմ՝ կային ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, եւ դրանք նոր չէին: Երբ Սամվել Բաբայանը դարձել էր բանակի հրամանատար, այդ հակասությունների նշաններն արդեն կային»,- ասաց Ե. Աբգարյանը: Վերջինս ավելացրեց, թե Հայաստանն այդ հակասություններին չէր միջամտում: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները ոչ մի դեր դրանում չեն ունեցել, եւ ՀՀ ղեկավարության վերաբերմունքը այն էր, որ դա կատարվում է ԼՂ-ում, եւ ղարաբաղցիներն իրենք են որոշել իրենց անելիքները, ուստի՝ ճիշտ կլինի այդ պատմության առնչությամբ հարցը տալ այդ ժամանակ ԼՂ-ն փաստացի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին:
«Ես ընդհանրապես չէի ցանկանա խոսել այս հարցի մասին, եթե իր պաշտոնական դիրքը հաշվի առնելով՝ Սեյրան Օհանյանն իրեն թույլ չտար միջամտել քաղաքական հարցերին, ինչը ճիշտ չէ»,- ասաց նախկին պատգամավորը: Իսկ մեր այն հարցին, թե՝ ինչո՞վ է զբաղվել Ս. Սարգսյանը Մոսկվայում, պարոն Աբգարյանը չկամեցավ ասել. «Դուք ինձ դժվար հարցեր եք տալիս, որոնց ես կարող եմ պատասխանել, թերեւս, փետրվարի 19-ից հետո միայն»:
Մեր մեկ այլ աղբյուր, որը եւս ի պաշտոնե քաջատեղյակ էր այդ տարիների անցուդարձին՝ «Առավոտի» համար մանրամասնեց, որ ղարաբաղյան բանակի ձեւավորումից հետո, երբ Ս. Բաբայանը դարձել էր բանակի փաստացի հրամանատար, իսկ Ս. Սարգսյանը մնում էր ԻՈՒԿ նախագահ, նրանց միջեւ հակասությունները խորացել էին: «Դա բնական էր, որովհետեւ երկու առաջին դեմքերի առկայություն բանակում չէր կարող լինել»,- նկատեց մեր աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ: 1993-ի փետրվարին՝ Քելբաջարի ազատագրումից հետո, երբ պատերազմական գործողություններում հարաբերական անդորր էր, Ս. Սարգսյանի եւ Ս. Բաբայանի հակասությունները նոր թափ էին ստացել, քանի որ Ս. Բաբայանը՝ օգտվելով կարճ հրադադարից, սկսել էր նաեւ քաղաքականությամբ զբաղվել: Հե՛նց այդ ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին տարել էր Մոսկվա, ծանոթացրել էր ռուսական բանակի բարձրաստիճան սպաների հետ, որոնց հետ համագործակցելով՝ նա օգնում էր բանակի մատակարարման կարեւորագույն խնդիրներին, թեեւ այդ ամենը, ի վերջո, համակարգում էր ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանը:
Բնականաբար, այս «պատմական» հարցում պարզություն կարող է մտցնել ինքը` վարչապետ Սերժ Սարգսյանը: Շատ ցանկալի կլիներ, որ նա այս ընտրարշավի ընթացքում հանդես գար նաեւ այս թեմայով, քանի որ, կարծում ենք, հասարակությունը իրավունք ունի իմանալու նախագահի թեկնածուի կենսագրության բոլոր մանրամասները:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
9
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով իրենց հայտարարությանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որտեղ նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ ...ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Վերջինիս պնդումը, թե նախկին իշխանության օրոք իրեն ցանկացել են վերացնել, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչները համարում են ինքնագովազդի միջոց:
ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը վերջերս իր ...«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի՝ 1993 թվականին Ղարաբաղը լքելու փաստի առնչությամբ մեկնաբանությունները տարբեր են:
Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երիտասարդության ներկայացուցիչների ...ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3Ըստ նրա՝ ընդդիմադիրների մի մասը «սրիկա է, մյուսը՝ տգետ կամ ծախված» Oրեր առաջ տեղի է ունեցել «Մետելիցայի», ըստ նախաձեռնության կնքահայր Պարույր Հայրիկյանի, «վերջին հանդիպումը»: ...ՐԱՖՖԻԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆՓՈՓՈԽ
«Մեդիամաքս» գործակալությունը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի ծառայություն՝ խնդրելով հայտնել երկրի ղեկավարի վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության նոյեմբերի 21-ին տարածած հայտարարության ...ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 38
Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ
Անշուշտ, Ռուսաստանը բարբարոսական երկիր է նախ իր սահմանների ներսում՝ Կուստյինի նկարագրած ժամանակներից մինչեւ այսօր, երբ այդ երկրի անգամ մայրաքաղաքային երիտասարդները ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
1
«Առավոտին» ասում է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Հետաքրքիր է, թե որպես սկիզբ առած նախագահական ընտրապայքարին չմասնակցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում պետության ղեկավարի ...ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԿրպակների ցուցափեղկերում թերթը երեւացող տեղում ցուցադրելու համար խմբագրությունները պետք է ավելի շատ վճարեն: «Երբ թերթերին առաջարկում ենք տպաքանակը նվազեցնել, քանի որ լավ չեն վաճառվում եւ ստիպված ...ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՀաջորդ տարվա բյուջեի նախագծից նախարարներ Միքայել Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ներսես Երիցյանը եւ Հարություն Քուշկյանը դժգոհելու տեղ չունեն: 2008թվականի պետբյուջեի նախագիծն այս տարվա բյուջեից ավելի ...ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ «ՉԵՅՆՋ» ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ
ՄԻԼԵՆԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԸստ փաստաբանի, բանդիտիզմի հանցակազմ չկա Անցյալ տարի հունվարին, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոխանակման կետերի վրա զինված հարձակում իրականացնելու համար ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Վրաստանի ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
Պատրաստեց Ն. ԱՎԱԳՅԱՆԸԴատի են տալիս Աստծուն, հեռուստատեսությանը «Առավոտը» ներկայացնում է դատաիրավական ոլորտի զավեշտալի պատմությունների գիտակ եւ հավաքող, պրոֆեսոր Գարի Սլեպպերի հավաքածուի առավել զվարճալի դրվագներից: ...ՍԵՐԲԱԿԱՆ «ԳԻՔՈՐԸ»՝ HAPPY END-ՈՎ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» կատակերգությունը՝ հայկական կինոէկրաններին
Վերջերս «Նաիրի» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Պատգամ» ...ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ուսանողները քննարկում են թատրոնի ներկայացումները
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այս ամիս քննադատների պակաս չուներ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում բուհի ...ՄԵՐ ՕՊԵՐԱՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԵՆ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԽՍՀՄ տարիներին եւ այսօր՝ վիճակը Հայաստանում նույնն է
ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Յուրի Գեւորգյանին, որը շուրջ 5 տարի բնակվում է Վիեննայում, ներկայացնելու հարկ չկա: Կոմպոզիտորի ստեղծագործական դիապազոնը ...«ՄԵՐ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ՉԷ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ճարտարապետների միության 16-րդ համագումարում երեկ հայտարարեց նախագահ Մկրտիչ Մինասյանը
Երեկ հրավիրվեց Ճարտարապետների միության 16-րդ երկօրյա համագումարը: Առաջին անգամ այն գումարվել էր 1937-ին: Ըստ կանոնադրության՝ ...ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԲԱՑՎՈՒՄ Է
ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3-րդ կուրս 1
Տարիներ առաջ թաղված վտանգավոր թունաքիմիկատները սպառնում են թունավորել շրջակա միջավայրը
Մոտ 20 տարի առաջ Արտաշատ քաղաքի մոտակայքում «Հայգյուղքիմիա» միավորումը կառուցել է թունաքիմիկատների «դամբարան», ...ՖԻՐՄԱՅԻՆՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՉես կարող վստահ լինել, որ թանկարժեք աչքի տուշերը, շրթունքի ներկերն ու կրեմ-դիմափոշիները հենց «իրենք» են, քանի որ կեղծվում են անգամ ապրանքի կոդերն ու տարբերանշանները: Այսօր հանրապետություն ...«ԶՈՆ» ՆԱՅՈՂ ՉԿԱ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Դատապարտյալ կանայք վստահեցնում են, որ բանտի պատերից դուրս՝ դատապարտյալ անունը շատ վատ է հնչում, իսկ ներսում այդ բառը ոչ մի իմաստ չունի:
Ա. Մնացականյանը զղջում է, որ թմրադեղեր տարածելով՝ շատ մարդկանց ...15 ՔՄ-ՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՅՈԹ ՀՈԳՈՎ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Տասը տարի է՝ Կարախանյանների ընտանիքն ապրում է առանց լույսի, ջրի ու անգամ զուգարանի
Սա տնակի բնակիչների «լոգարան-զուգարանն» է. այստեղ նրանք ե՛ւ լողանում են, եւ լվացք անում, ե՛ւ օգտագործում ...«ՓԵՇԱԿԸ» ՁԵՌՔՆԵՐԻՑ ԿԱՌՆԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸնտանեկան բժիշկը ե՛ւ ականջ է մաքրելու, ե՛ւ կոկորդ է բուժելու, ե՛ւ ուռուցք է հեռացնելո՞ւ Ընտանեկան բժշկի ինստիտուտն արդեն մի քանի տարի է՝ ներդրվել է մեր երկրում, սակայն պոլիկլինիկայի մի շարք բուժաշխատողների ...ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ«Տէցի» հանրակացարանից ոչ աղջիկ են ուզում, ոչ էլ այստեղ հարս են գալիս «Երկու տղաներիցս մեկն էս հայրենիքի համար է զոհվել, բայց ոչ մեկն էդ մասին էսօր չի հիշում: Նրան էլ են մոռացել, ինձ ...ՄԱՅԹԵՐԸ՝ ԱՎՏՈԿԱՆԳԱ՞Ռ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
Գյումրի գնացող երթուղայիններն ու տաքսիները մայրաքաղաքի կենտրոնը դարձրել են ավտոկանգառ:
«Այրարատ» տոնավաճառի հետեւի մասում՝ Խորենացու փողոցի երկու մայթերն արդեն քանի տարի ավտոմեքենաներով բռնագրավված ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ 1
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք հինգերորդ
Գլուխ քսանվեցերորդ
ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ
Եվ ահա՝ Գեներալ Լոտիեի արձանի դեմդիմաց նստած՝ ճգնում էի նշմարել իր ծննդյան ու մահվան թվականները, եւ չնայած արդեն տասը տարվա հեռատես ...
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐՎԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Է. ՍԱՐԳՍՅԱՆ Edoaper@rambler.ru
ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՄԵԴԱԼԸ՝ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՓԵՏԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ

«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ

ՕԵԿ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՍԱՄԲ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

