
«ՎԱՏԱՄԱՐԴ» ԼԻՆԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ ոստիկանության համակարգում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելուց հավանական թեկնածուները ձեռնպահ են մնում:
Դեռ խորհրդային տարիներից ի վեր ոստիկան լինելը Հայաստանում ոմանց համար համարվել է «պրեստիժնի» աշխատանք, բայց ոչ այն պատճառով, որ հասարակությունը ոստիկանին մեծ ակնածանքով եւ վստահությամբ է վերաբերվում, ա
յլ այն պատճառով, որ դա ոմանց թույլ է տալիս այլոց «վերեւից» նայել, նրանց ղեկավարել եւ պետության, օրենքի անունից խոսել ու պատժել: Նորանկախ Հայաստանում ոստիկանի ուսադիրը, եթե, իհարկե, այդ ուսադիրի վրա մի մեծ կամ մի քանի փոքր աստղեր կան, շատերի համար «գործ դնելու» կամ եղած օբյեկտների «տանիք» լինելու եւ «լավ ապրելու» հոմանիշ է: Այդպես է նաեւ հիմա: Բայց վերջին վեց ամիսների ընթացքում այս իմաստով անհասկանալի բաներ են տեղի ունենում: Օրինակ՝ այսօր ՀՀ ոստիկանությունում առանցքային կամ ոչ այնքան «նկատելի» պաշտոններ կան, որոնք 1-6 ամիս շարունակ թափուր են մնում: Խոսքն ամենեւին էլ «դատարկ» պաշտոնների մասին չէ: Ասենք, հունիսի 11-ից՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի պաշտոնազրկումից այս կողմ, թափուր է մնում ՀՀ ոստիկանության առանցքային պաշտոններից մեկը՝ ՀՀ ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալի պաշտոնը: «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի՝ «Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները», 11-րդ կետով սահմանված է, որ «Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում, ոստիկանի եւ տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում՝ 6 ամսվա ընթացքում»: Բայց կոնկրետ այս՝ փոխոստիկանապետի պաշտոնը դեռ թափուր է: Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում հավակնորդներ կան, ովքեր վայելում են իշխանական ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների ղեկավարների հովանավորությունը, բայց չեն նշանակվում, որովհետեւ «յուղոտ» պատառի համար մրցակցությունն է մեծ, իսկ հավակնորդների թվում են, օրինակ՝ ԲՀԿ-ի թեկնածու, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը, ՀՀԿ ղեկավարի հովանավորությունը վայելող Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Աֆյանը, որի համար միջնորդում է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Բայց, ըստ ոստիկանության մեր աղբյուրների, քանի որ ՀՀ փոխոստիկանապետի նշանակման հրամանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը, իսկ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի առաջնորդները չեն կարողանում իրենց թեկնածուի օգտին լուրջ հիմքեր ներկայացնել՝ այդ թափուր պաշտոնում նշանակումը հետաձգվում է: Չի բացառվում նաեւ, որ այդ պաշտոնն ընդհանրապես հանվի:
Բայց առավել հետաքրքիր է այն, որ, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն շուրջ երեք ամիս է, ինչ թափուր է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քրեական հետախուզության պետի տեղակալի պաշտոնը, որը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի հրամանով համակարգից հեռացված Մայիս Անտոնյանը: Շուրջ մեկուկես ամիս էլ թափուր են մնացել նաեւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի ոստիկանապետի, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնները: Սեւանում միայն օրերս է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել՝ ոստիկանության փոխգնդապետ Յուրա Գեւորգյանը, որը մինչ այդ ոստիկանության Սեւանի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր:
Նույնքան կամ ավելի ժամանակ է, ինչ թափուր են Ոստիկանության Լոռու, Շիրակի մարզային վարչությունների քրեական հետախուզության մի քանի ավագ օպերլիազորների ու օպերլիազորների, տեղամասային տեսուչների պաշտոնները: Այդ մարզում նման իրավիճակ է մասնավորապես ոստիկանության Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի բաժիններում: Նույնպիսի թափուր պաշտոններ կան նաեւ Սյունիքի մարզում՝ Գորիսում, Կապանում, անգամ Երեւանում, կոնկրետ՝ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում: Հայաստանի տարածքում կան նաեւ ավելի քան 1-2 ամիս թափուր մնացած քննիչների եւ հետաքննիչների պաշտոններ եւ այլն:
Մեր տեղեկություններով, ոստիկանության համակարգում սպայական կազմում եւ այդ պաշտոններում նշանակումներ չանելու պատճառը ոչ թե կադրերի պակասն է, այլ այն, որ թեկնածուներն իրենք են հրաժարվում զբաղեցնել դրանք՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ առջեւում ընտրություններ են, ու իրենք «գլուխները ցավի տակ» դնել չեն ուզում, առավել եւս, որ նախընտրական զարգացումներն են թավագլոր ընթանում, եւ պարզ չէ՝ գործող իշխանությո՞ւնն է մնալու, թե՞ հնարավոր է, որ իշխանափոխություն լինի, եւ ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվի, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հենց այդ պատճառով է, որ ոստիկաններից ոմանք չեն ուզում, որ իրենց անունը կապվի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, կամ որ իրենք դիտվեն որպես ՀՀԿ ղեկավարի համար «աշխատած» մարդիկ: Մեզ հետ զրույցում էլ որոշ ոստիկաններ նկատի ունենալով առաջիկա զարգացումները եւ ընդդիմության շրջանում «մարդաորսով» զբաղվելու հեռանկարը՝ ասացին, թե չեն ուզում իզուր վատամարդ լինել կամ, հանցագործությունների դեմ պայքարել-բացահայտելու կամ դրանք կանխելու փոխարեն, իրենց ասելով՝ «սանիտարի դեր տանել ու պոկել քաղաքի պատերին փակցված հակաիշխանական բնույթի թռուցիկները» ու հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկել:
Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրները նաեւ ակնարկում են, թե համակարգում ու մասնավորապես ոստիկանության բաժինների միջին ու ստորին մակարդակներում արդեն խմորումներ են սկսվել: Ոմանք հակված են պաշտպանելու ՀՀ առաջին նախագահի շուրջ համախմբված ընդդիմության գործողությունները՝ կախված այն բանից, թե որքանով ուժեղ ու հետեւողական կլինի վերջինս:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ
5Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում վերջերս կայացավ ձյուդոյի միջազգային մրցաշարը: Երեկ ԳԱԱ-ում «Արմինֆո»-ի թղթակիցը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ ...«ՎԱՏԱՄԱՐԴ» ԼԻՆԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀՀ ոստիկանության համակարգում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելուց հավանական թեկնածուները ձեռնպահ են մնում: Դեռ խորհրդային տարիներից ի վեր ոստիկան լինելը Հայաստանում ոմանց համար համարվել է «պրեստիժնի» ...«ՀԱՂԹԵԼՈՒ Է ԱՎՏՈՐԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱլեքսանդր Աղամալյանը հոռետես է Երբ 2003 թվականին ընդդիմությունը ձախողվեց՝ Ալեքսանդր Աղամալյանն իր համար արձանագրեց. «Քաղաքական կյանքը Հայաստանում մեռնում է, քաղաքական գործընթացներն այդպիսով Հայաստանում ...ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 5Երեկ ակադեմիկոսների եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ հնչած ելույթներն ապացույց էին, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» երկն այսօր էլ արդիական է: Երեկ գումարվել էր Գիտությունների ...ՈՍԿԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՈսկերիչները հավաստիացնում են, որ շուկայում էժան ոսկի վաճառողներն իրականում վաճառում են ոսկեջրած պղինձ: Ոսկու եւ ադամանդի գինը Հայաստանում բարձրանում է ոչ թե օր օրի, այլ նույնիսկ ժամ առ ժամ: Միայն նախորդ ...ՏՈՒԺՈՂԻՑ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻնչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հոկտեմբերի 14-ին Զեյթուն թաղամասի թռչնի շուկայում բռնարարքի էր ենթարկվել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Վերջինս ...ԱՍՏԱՆԱՅԻ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»
Լ. ԿՈՒՐԵԽՅԱՆԱՊՀ երկրները «հումանիտար շփվեցին» Երեկ մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Հ. Պողոսյանը խոսեց նոյեմբերի 10-12-ը ... 
ԽՈՅ 21.03-20.04։ Աստղերն այսօր բարեհաճ են ձեր հանդեպ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Սեքսուալ կյանքը կարող է շատ ակտիվ լինել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Խուսափեք ընդհարումներից։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Աշխատեք շրջապատին ...ՄԵՆԱՄԱՐՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Ա. Հ.IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորրեսի միջեւ մենամարտն անցկացնելու նպատակով պրոումոթերների համար հայտարարված մրցույթը, որ պետք է կայանար երեկ, տեղի չի ...ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԱՔԱՐՈՒՄ
Երեկ երեկոյան տեղի է ունեցել հերթական հրաձգությունը: Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհին գտնվող «Ռուբինա» հյուրանոցային համալիրի մոտ 9 անձանց միջեւ անձնական փոխհարաբերությունների ...ՏՂԱՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Ա. Ի.Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իրենք միշտ կարեւորել են քաղաքական նոր մշակույթի առաջացումը, սակայն ...«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ԵԼՑԻՆԻ ՍՑԵՆԱՐՈՎ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԿարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու հավաստիացնում, որ ՀՀ առաջին նախագահին պաշտոնավարության 3 տարի է անհրաժեշտ՝ հայոց Պուտինի համար հող նախապատրաստելու համար: «Առավոտը» Հայաստանի մարքսիստական ...
ՄԵԾԱՊԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻ, ԲԱԼԵՏԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԹԱՏՐՈՆ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՔ

ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարգանքով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ» Է, «ՄԵՐԺԵԼԻ» Է, «ՇԱՆՏԱԺ» Է
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԳՈՐԾԱՐԱՐ-ԹԻԿՆԱՊԱՀԻ ԴԵՄ
«ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»
Ընկերական ջերմ բարեւներով՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ 15 նոյեմբերի 2007 թ.
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

