
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական շարժառիթներ է ունեցել:
Նոյեմբերի 8-ին, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի շուկայի մոտ սպանվել էր Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ ակտիվիստ Սայադ Դավթյանը: Նրա ուղղությամբ հրազենից արձակվել էր երեք կրակոց: Գլխի մասում ստացած վնասվածքներից Ս. Դավթյանը մահացել էր: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նույն օրը, ժամը 18:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ այդ հասցեում փոխհրաձգություն է: Այս տեղեկությունն ու նաեւ այն, որ դեպքի վայրում իրավապահները, բացի 9մմ տրամաչափի մեկ պարկուճ եւ մեկ գնդակ հայտնաբերելուց, առգրավել էին նաեւ բեյսբոլի արնաշաղախ մի ձող, վկայում էին այն մասին, որ մինչեւ սպանությունը Ս. Դավթյանի եւ մարդասպանի միջեւ վիճաբանություն է եղել: Մինչեւ նոյեմբերի 12-ը իրավապահներին հայտնի էր այն «BMW» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշը, որում եղել էին հանցագործները՝ թվով երեք հոգի, որոնցից մեկն էլ հենց կրակել էր Ս. Դավթյանի վրա: Կային կասկածյալներ, մասնավորապես` մեքենայի վարորդը, որն այսօր էլ փախուստի մեջ է, նաեւ ոմն Հակոբ՝ երկուսն էլ նախկինում դատապարտված: Փոխարենը նոյեմբերի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր ներկայացել նախկինում երբեւէ չդատապարտված ոմն Վալերի Բաբայան եւ խոստովանել, որ սպանությունն ինքն է կատարել: Նա կալանավորված է: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, հայտնաբերվել է նաեւ սպանության գործիք հանդիսացող զենքը: «Մակարով» տեսակի ատրճանակը գտնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքում:
ԲՀԿ-ական Ս. Դավթյանի սպանությունից հետո սույն կուսակցության մամուլի խոսնակը շտապեց հայտարարել, թե կատարված սպանությունը «քաղաքական» չէ: Սակայն «Առավոտի» աղբյուրները, որոնք, ի դեպ, հե՛նց Ս. Դավթյանի մտերիմ ընկերների եւ հարազատների շրջանակներից են, այլ բան են ասում:
Ս. Դավթյանի սպանությունը կատարելու մասին ինքնախոստովանական ցուցմունքներ գրած Վալերի Բաբայանի անունը մեր հանրությանը, թերեւս, ոչինչ չի ասում: Վերջինս Արաբկիրի «ավտարիտետներից» մեկն է՝ «Բիձա» մականունով: Նա ու նաեւ սպանության մեջ կասկածվող եւ առայժմ որոնվող Հակոբը այդ համայնքում հայտնի են որպես «քրեածին տարրեր» եւ ամենատարբեր ընտրություններում ՀՀԿ կողմից օգտագործվող «ծանր հրետանի»: Համենայնդեպս, այս «Բիձան», մեր աղբյուրների ասելով՝ նաեւ Հակոբը, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ջանքեր չեն խնայել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու համար ու առիթ են ունեցել այդ հողի վրա բախվելու ԲՀԿ-ական Ս. Դավթյանի հետ: Բանն այնտեղ է հասել, որ Ս. Դավթյանը «Բիձուց» «առգրավել» էր նաեւ ՀՀԿ-ի անունից որպես ընտրակաշառք բաժանվելիք խոշոր գումարը, որը ընտրություններից հետո՝ միայն ԲՀԿ-ՀՀԿ վերնախավի միջեւ եղած բանակցություններից հետո էր վերադարձվել ՀՀԿ-ին: Ավելին, մեր աղբյուրների մատուցմամբ, խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ի Քանաքեռ-Զեյթունի եւ Ավանի տարածքային կազմակերպությունների գրասենյակների պայթեցումներին զուգահեռ` մի պայթուցիկ էլ նետվել էր Ս. Դավթյանի տան վրա, բայց դրա մասին վերջինս ու իր կնքահայրը՝ Գագիկ Ծառուկյանը, նախընտրել էին լռել: Իհարկե, այն, որ կոնկրետ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀԿ-ից 202 քվե ավելի էր հավաքել, որը համարվել էր նաեւ Ս. Դավթյանի ձեռքբերումը, «հանրապետականների» կողմից չէր ներվել: Ընտրություններից հետո էլ այս երկու հակամարտող կողմերի, մի կողմից՝ Ս. Դավթյանի, մյուս կողմից՝ «Բիձու», միջեւ ժամանակ առ ժամանակ հաշիվներ պարզելը «խասիաթ» էր դարձել: ԲՀԿ-ականները՝ Ս. Դավթյանն ու, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը՝ «Տոնուսի Աշոտը», որի գրասենյակն էր պայթեցվել, որոշակի հակասություններ ունեին նաեւ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ, ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանի հետ:
Հետեւաբար, Ս. Դավթյանի սպանության համատեքստում «քաղաքական» շարժառիթներ, այնուամենայնիվ, կան, մանավանդ, եթե հավատալու լինենք Հայաստանի որսորդների միության նախագահի մտերիմ-հարազատների կողմից նեղ շրջանակներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությանը, թե սպանությունից առաջ Ս. Դավթյանը ասել է, որ ինքը միանշանակորեն ընդունում է Գ. Ծառուկյանին եւ նրա համար պատրաստ է ամեն ինչ անել, բայց դա չի նշանակում, որ նա կարող է օգնել Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու հարցում: Թերեւս, վերը նշված եւ այս վերջին հանգամանքներից ելնելով է, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը, մեր աղբյուրների ասելով, չի էլ մասնակցել իր սանիկի՝ Ս. Դավթյանի հուղարկավորության արարողությանը ու սահմանափակվել է դրան իր մոր ու կնոջ ներկայությունն ապահովելով:
Ի դեպ, Ս. Դավթյանին մոտ կանգնածները հույս չունեն, թե այդ սպանությունն իրականացրած անձն ու անձինք իրենց կատարած հանցանքին համարժեք պատիժ կկրեն, մանավանդ որ, «Բիձեն», նրանց մատուցմամբ, վայելում է ոստիկանության բարձր էշելոններում գտնվողների հովանավորությունը:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ
1Երեկ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցող չինովնիկները պողոտայով շրջելիս, հասնելով Թումանյան փողոց՝ շրջանցեցին բողոքի ցույցը, որը կազմակերպել էին այդ պողոտայի՝ ...«ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»
Ընկերական ջերմ բարեւներով՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ 15 նոյեմբերի 2007 թ.
Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը Ալեքսանդր Արզումանյանին
Ալիկ ջան.
Ընդունելով հանդերձ բաց նամակի ձեւով ինձ ուղղված երկխոսության կոչը, դժվար էր վշտիս օրերին գրիչ վերցնել: Սակայն նկատի ունենալով մեր երկխոսության ...«ՎԵՐԱԴԱՐՁ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 2
Այսպես ձեւակերպեց ՀՀ առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հրավիրած ...ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԼԻՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱվելի վատը կարող էին լինել այն փոփոխությունները, որոնք երեկ, բարեբախտաբար, չկատարվեցին «Ընտրական օրենսգրքում»: Ակնհայտ էր շտապողականությունը, որով ԱԺ-ն ձեռնամուխ եղավ «Ընտրական օրենսգրքի» ...ՆԿԱՏԵԼԻ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր եւ լրագրողների հարցերին նրա պատասխանները բացառապես տնտեսությանն էին առնչվում: Քանի որ պարոն Բոստանջյանը խոսում ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
5
2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
որեւէ հանցանք կատարած լինեին ու քրեական հետապնդումներից վախենալու բան ունենային, ապա ինչո՞ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրաժարվեին պաշտոններից՝ հաստատապես գիտենալով, որ թշնամանքով ու քինախնդրությամբ լցված ...ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի նախագահական ընտրություններում, ուրեմն ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում»,- ասել էր Հրանտ Խաչատրյանը հոկտեմբերի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑՎԵՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ
Թամանյանի եւ Երեւանի քաղաքապետերի երազանքն այլեւս իրականություն է
Հնաբնակ երեւանցի Կառլեն Բաբայանին հաճելի է տեսնել, թե օր օրի ինչպես է շենանում եւ գեղեցկանում Երեւանը: Նա հույս ունի, որ այս զարգացումները ...ԻՍԿ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՒՐԱԶԸ ՓՈՐԸ ՄՆԱՑ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՀամաշխարհային բանկից 40 մլն դոլար ստանալու՝ ՀՀ իշխանավորների երազանքը գրվեց սառույցին: Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան: Այդ փոփոխությունները սկսվեցին, ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՀայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական շարժառիթներ է ունեցել: Նոյեմբերի 8-ին, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի շուկայի մոտ սպանվել էր Հայաստանի ...ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՍՊԱՆՎԵԼ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Որդեկորույս հորը նախարարը չի ընդունում
Օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասերից մեկում հոսանքահարվել ու մահացել էր ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նա հասցրել էր 9 ամիս ծառայել ազգային բանակում: ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ կարիերիստները վախենում են զորակցության խոսք ասել Նարեկ Գալստյանին
«Առավոտը» փորձեց կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներից եւ կառույցներից պարզել, թե ինչպես են գնահատում ...ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԼՍԱՐԱՆՆԵՐ ԵՒ ԿԻՍԱՆԴՐԻ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրցախյան ազգային ազատագրական պայքարում զոհվել է 26 համալսարանական ԵՊՀ-ում երեկ բացվեցին Արցախյան ազատագրական շարժման երեք հերոսների անվան լսարաններ: Տնտեսագիտական ֆակուլտետի երկու լսարան անվանակոչվեց ...ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԿԵՐԳԵՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աշխարհահռչակ «Հորտուս մյուզիկուս» անսամբլը կներկայանա հայ հանդիսատեսին
Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ, «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ...«ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ԱՆԳԼԻԱ»
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Ճանաչված դերասանուհի Ժենյա Ներսիսյանը խռոված է հայ հանդիսատեսից
Բեմի վրա կեսդարյա կյանք ապրած դերասանուհի Ժենյա Ներսիսյանը սիրված եւ ընդունված է բոլորի կողմից: 40 տարուց ավելի բեմ դուրս գալով Պատանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՀԱՅ
ԳԱՅԱՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«Մի հարցրու հայրենիքից, թե ինչ կարող է անել քեզ համար, այլ հարցրու, թե դո՛ւ ինչ կարող ես անել հայրենիքի համար». Ջոն Քենեդու այս խոսքերը ամբողջովին արդարացված են Լեւոն Ահարոնյան անունը կրող ...ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
«ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը Նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին, ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք հինգերորդ
Գլուխ քսանհինգերորդ
ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Եվ ահա Վերայի Կարինեից Սարյանի էդ ասածը լսելով՝ միանգամից հասկացա, որ Սարյանն էդ երկուսուկես բառանոց նախադասությունն ասելով՝ ասել ...
«ԲՋՆԻ» ՈՒ «ՆՈՅ» ՈՉ ԿՍՏԱՆԱՔ, ՈՉ ԿԾԱԽԵՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԻՆ ԹՇՆԱՄԱՆՔ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ՞
ՄԻԼԵՆԱ ՄԻՍԿԱՐՅԱՆՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ
Պատրաստեց Ա. ՍՈՒՐԵՆՅԱՆԸ
ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարգանքով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԳՈՐԾԱՐԱՐ-ԹԻԿՆԱՊԱՀԻ ԴԵՄ
«ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»
Ընկերական ջերմ բարեւներով՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ 15 նոյեմբերի 2007 թ.«ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉՄՆԱՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1853 Բաշ-Քադըկլարի ճակատամարտը:
- 1903 Մահացավ պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Ծնվ. 1818 թ.-ին):
- 1918 Կ. Պոլսում վախճանվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1936 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների IX արտակարգ համագումարը:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

