
ԳՈՐԾԱՐԱՐ-ԹԻԿՆԱՊԱՀԻ ԴԵՄ
Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած «Դվին-1» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը մեզ տրամադրեց իր նամակը:
Այն ուղարկվել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տնօրենը խնդրում էր նամակը տպագրել ամբողջությամբ: Նամակագիրը մեզ ասաց, որ ցանկացած տողի համար պատրաստ է պատասխան տալ:
«Ձեզ գրելու պատճառն իմ ընտանիքին սպառնացող վտանգն է: Ստորեւ կներկայացնեմ գործի էությունը, որի հեղինակը ձեր թիկնազորի պետի տեղակալ Վարուժան Խաչատրյանն է: Առողջական վիճակիս վատթարացման պատճառով 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Դվին-1» ՍՊԸ-ն պաշտոնական հայտարարություն է ներկայացրել «Գինդ» թերթին՝ խանութը ժամանակավորապես վարձակալության տալու նպատակով: 2006թ. հոկտեմբերի 7-ին Վարուժան Խաչատրյանի հետ կնքեցի «Դվին֊1» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Նորքի 2֊րդ զանգվածի Թոթովենցի 3 հասցեում գտնվող խանութի վարձակալության պայմանագիրը, որը նա ձեւակերպեց իր դստեր՝ Լիդիա Վարուժանի Խաչատրյանին պատկանող «Արմենակ Մեծ» ՍՊԸ-ի անունով։ Իրականում ընկերությունը ղեկավարում եւ գործերը վարում է Վարուժան Խաչատրյանը: Համաձայն պայմանագրի, նա պետք է յուրաքանչյուր ամիս «Դվին-1» ՍՊԸ֊ին վճարեր 400.000 դրամ վարձավճար: Սակայն պրն Վարուժանը, չարաշահելով իմ համեստությունը ու մարդկային վերաբերմունքը, սկսեց տարբեր պատճառներով ուշացնել վարձի վճարումը: Սկզբում պատճառաբանում էր, թե վերանորոգում է անում, որի վերաբերյալ վարձակալության պայմանագրում ոչինչ չկար նախատեսված: Իմ բազմաթիվ հորդորները, որ նա վարձը վճարի, մնում էին անպատասխան: Այս ընթացքում նա «Դվին֊1» ՍՊԸ- ին, մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ, պետք է վճարեր 4 միլիոն դրամ, սակայն վճարել է ընդամենը 630.000 դրամ, որով մասամբ մարել եմ հարկային պարտավորություններս: Ի դեպ, 11 տարի եղել եմ համայնքի լավագույն եւ պարտաճանաչ հարկատուներից մեկը:
Համաձայն մեր միջեւ կնքված պայմանագրի 2.11.2 կետի, բազմաթիվ բանավոր զգուշացումներից եւ խնդրանքներից հետո, ես 29.06.07-ին պատվիրված նամակով տեղեկացրի նրան, որ միակողմանի դադարեցնում եմ մեր միջեւ կնքված պայմանագիրը: Իմ այս քայլին հետեւեցին պարոն Վարուժանի սպառնալիքներով լի հեռախոսային զանգերը: Ես ստիպված նրան տեղեկացրի, որ եթե նա շարունակի իր պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ հրաժարվի ազատել «Դվին֊1» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը, ես կդիմեմ հանրապետության նախագահին: Պարոն Վարուժանը զանգահարում է կնոջս եւ սպառնում ընտանիքիս: Ապա ընկերոջն է ուղարկում բանակցությունների եւ պահանջում է տարածքն իր ուզած գնով իրեն վաճառել, որի ցանկությունը ՍՊԸ-ն ամենեւին չունի:
Պարոն նախագահ, բավական չէ, որ նա ընտանիքիս զրկել է հանապազօրյա հացից,
այժմ էլ փորձում է անօրինական ձեւով տիրանալ մեր ընկերության գույքին, չարաշահելով զբաղեցրած դիրքը՝ անվերջ սպառնալով ընտանիքիս:
Ես հայցում եմ ձեր միջամտությունը եւ օգնությունը, քաջ գիտակցելով, որ դուք եք հանրապետության բնակիչների ունեցվածքի եւ կյանքի անվտանգության երաշխավորը եւ որ դուք թույլ չեք տա ձեր անվտանգությունը պաշտպանելու իրավունքով օժտված անձը, իր անձնական շահերից ելնելով՝ սպառնալիք դառնա ձեր երկրի քաղաքացիների գույքի եւ կյանքի նկատմամբ:
Նրա կողմից վարձը չվճարելու պատճառով «Դվին-1» ՍՊԸ֊ի համար պետության նկատմամբ առաջացել են հարկային պարտավորություններ, իսկ ես ընտանիքս սովի չմատնելու համար կուտակել եմ մեծ անձնական պարտքեր: Սթրեսներից եւ թերսնվելուց հյուծվել եւ կորցրել ենք մեր առողջությունը, կյանքներս վեր է ածվել դժոխքի: Այս անելանելի եւ ընտանիքիս համար կործանարար վիճակից ելնելու համար ստիպված եղա դիմել ձեզ:
Ես համոզված եմ, որ ձեր միջամտության արդյունքում Վարուժան Խաչատրյանը կկատարի մեր պահանջը, կհրաժարվի գործարարին անվայել իր բռնած դիրքից, կվճարի 10 ամիսների ընթացքում չվճարած վարձերը, որպես անվստահելի գործընկեր կլուծարի պայմանագիրը, կազատի տարածքը, այն պատշաճ ձեւով վերադարձնելով սեփականատիրոջը՝ «Դվին-1» ՍՊԸ-ին:
Խնդրում եմ ձեր միջամտությունը իմ եւ ընտանիքիս նկատմամբ իրականացվող ապօրինությունները եւ սպառնալիքները կանխելու համար»:
ՀՀ նախագահի նստավայրից ստացվել էր պատասխան, թե վեճը կրում է մասնավոր բնույթ: Պատրաստ ենք տպագրել Վարուժան Խաչատրյանի պատասխան խոսքը:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
«Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել։ Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են՝ երկրի առաջ ...ՇԱՏ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Եթե, ինչպես պնդում է վարչապետը՝ շատ սովորական են այն ստուգումները, որոնք հարկային ծառայությունն անցկացնում է «ՍԻԼ»-ում, մնում է միայն սարսափով պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել ոչ սովորականները: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը
Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների շեմին մեր հասարակությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, սկսել ...ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՐԴՈՒՄՆԵՐ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն ամենամեծն է, իսկ Խոսրով Հարությունյանը հերթական անգամ ճիշտ կողմնորոշվեց: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր (Վարդենիս) Հակոբ ...ՄՃԽ-Ն ԽՈՐԱՊԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, դրանք փոխարինելով ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով ...ԳՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ 13.11.2007թ.Ես պատրաստակամորեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հանձնում եմ իր շահած 1000 դոլարը՝ 2004թ. հունվարին մեր միջեւ կայացած գրազի առթիվ։ Ցանկանում եմ նաեւ այդ կապակցությամբ ...«ՀԱՅՓՈՍՏՈՒՄ «ԱՆՑՅԱԼԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Ընկերությունում զանգվածային կադրային կրճատումների ժամանակ պարզապես ազատվել են անկարգապահ աշխատակիցներից:
«Հայփոստը» մեռյալ, հին կարգերով աշխատող, չկազմակերպված ու անկարգապահ աշխատողներով ...«ԽԻՂՃ ՈՒՆԵՑԵՔ ԵՒ ԼԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԵՔ»
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՍուքիասյաններին խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեկ հերթական անգամ կազմակերպվել էր «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որի ժամանակ հիմնականում ցուցադրվում է գյուղատնտեսական արտադրանք: ...ԳՈՐԾԱՐԱՐ-ԹԻԿՆԱՊԱՀԻ ԴԵՄ
Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած «Դվին-1» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը մեզ տրամադրեց իր նամակը: Այն ուղարկվել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ ...ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարգանքով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին
Սիրելի Ժիրայր.
Վաղուց պատրաստվում էի քեզ գրել, բայց գրել՝ հենց բաց նամակ, որովհետեւ այսօրվա Հայաստանում այն, ինչ կարող ենք իրար ասել մենք՝ քաղաքական հայացքներով միմյանցից ...«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳերմանացի ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի համոզմամբ, այն լցնում է իր կյանքը Հայ երաժիշտների, մասնավորապես՝ ջութակահարների շրջանում աժիոտաժ է սկսվել Գերմանիայից առաջին անգամ Հայաստան ժամանած երիտասարդ ...ԱԲՐԱՄՈՎԻՉՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Անգլիայի «The Daili telegraph» հրատարակությունը կազմել է բրիտանական ֆուտբոլում դրամ ներդրած ամենահարուստ մարդկանց եւ Բրիտանական կղզիներում ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը, որոնց վերին ...«ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների ընթացքում» կոնֆերանսին հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Ես էլ եմ եղել պաշտոնյա, գիտեմ, որ վերջիններս միշտ էլ խոչընդոտելու ...ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեկ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻշխանությունն իր ուժը փորձեց 20-ամյա երիտասարդի վրա Երեկ առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական ...«ՊԱՏԻՎԸ ՊԱՏԻՎ ՏՎՈՂԻՆՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՊԱՏԻՎ ՎԵՐՑՆՈՂԻՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱրարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն կարծիքին է, որ չի կարելի թշնամություն սերմանել ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: - ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ ...ԹՌՉՈՒՆԻՉԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՊՈՒՏԻՆԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵվ դրանով կատարելու է պապի պատգամը Կոմունիստ Խորեն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսվեց հումորից. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին»: ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անկախացմանը հաջորդած էներգետիկ ճգնաժամը եւ հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իրենց ուղղակի ազդեցությունն ունեցան ՀՀ անտառածածկ տարածությունների վրա։ ՀՀ անտառապատվածության ...ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿՆԻՔ ԴՆԵԼԸ ԽԱԽՏՈ՞ՒՄ Է
Ա. Ի.ԱԺ-ն երեկ երեկոյան սկսեց քննարկել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես արդեն նշել էինք՝ ՀՅԴ խմբակցության առաջարկով ամրագրվել է ընտրությունների ժամանակ քվեարկությանը ...ԲՅՈՒՋԵՆ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԱյս տեսակետը երեկ պնդում էին ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորները Եթե վարչապետ Սերժ Սարգսյանը 2008-ի բյուջեն որակել էր «հավակնոտ»՝ երեկ ԱԺ-ում հնչած 20-ից ավելի ելույթների ...ԿԱՆԱՅՔ ՓԱՌԱՄՈ՞Լ ԵՆ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀոգեբանը գտնում է, որ կանայք ուզում են պաշտոն զբաղեցնել ոչ թե աշխատելու, այլ փառքի հասնելու համար: Որքան էլ ՀՀ իշխանությունները ջանում են միջազգային կազմակերպությունների առաջ ցույց տալ, թե Հայաստանն ...ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸ
Ռ. Մ.Օգոստոսի 17-ին Ժաննա Խեմչյանի, Ռիտա Սարգսյանի, Առաքել Կիրակոսյանի, Մարուս Փաշինյանի, Հերիքնազ Ենգիբարյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հարուցել էր քրգործ: Ժաննա ...ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆԻ ԴՊՐՈՑՈ՞ՒՄ
Սեփ. լր.Գյումրիի քաղաքապետի կուսակցի դպրոցն էլ են ստուգել ՀՀ ԿԳՆ տեսչության մոտ երեսուն հոգանոց հանձնաժողովը օրերս ավարտեց իր ուսումնասիրությունները Գյումրիի բոլոր հանրակրթական ու արհեստագործական հաստատություններում ...«ՀՀԿ-ԱԿԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՔԱՐՈԶ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԵրեկ հավաստիացրին բուհերի ուսխորհուրդների կուսակցական նախագահները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» ...ԵՎՍ ՄԵԿ «ԱՆՏՈՒՆ» ԹԱՏՐՈՆ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԽորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մարտիրոսյանը հույսն արդեն կորցրել է «Առավոտը» 2004թ. հունվարի 21-ին անդրադարձել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացրած «Հավերժություն» ...ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԳեղասահորդների համար մրցաշրջանն սկսվել է դեռեւս օգոստոսի վերջերից՝ պատանիների եւ մեծահասակների աշխարհի գավաթի առաջնության փուլային մրցումներով, յուրաքանչյուր տարիքային խմբում 6-ական փուլով: Գեղասահքի ...ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ 13-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԷ
Եկող տարվա ամռանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ամիսներ են մնացել: Ու չնայած տարբեր մարզաձեւերում ուղեգրերի հիմնական մասի համար պայքարը դեռ առջեւում է, բայց այժմվանից ... 
ԽՈՅ 21.03-20.04: Օրը բավականին թեթեւ կանցնի։ Կամ դուք ինչ-որ տեղ հրավերք կունենաք, կամ ինքներդ հյուրեր կընդունեք։ ՑՈՒԼ 21.04-21.05: Մի կասկածեք ձեր ուժերին։ Դուք կարող եք կարեւոր դեր կատարել մարդկանց ...ԿՅԱՆՔԻ ԱՆԱՆՑԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՀաղթանակը հազար տեր ունի, պարտությունն անտեր է: Այնինչ, այդ երբ էր, որ միջնադարյան թանձր քնից արթնացած Խաչատուր Աբովյանը հայտնի վեպի առաջաբանում հրահրում-բորբոքում էր սեփական ժողովրդի թմրած գիտակցության ...
«ԲՋՆԻ» ՈՒ «ՆՈՅ» ՈՉ ԿՍՏԱՆԱՔ, ՈՉ ԿԾԱԽԵՔ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՎԻԿԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՏՎԵԼ Է
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՔՈՒ ՊՈԵԶԸ ՎԱՂՈՒՑ ԳՆԱՑԵԼ Ա.....»
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
ՀԻՆ ԹՇՆԱՄԱՆՔ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ՞
ՄԻԼԵՆԱ ՄԻՍԿԱՐՅԱՆՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԷ
Պատրաստեց Ա. ՍՈՒՐԵՆՅԱՆԸ
ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հարգանքով՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ-ԹԻԿՆԱՊԱՀԻ ԴԵՄ
- 1855 Ռուսական զորքերը գրավում են Ղարսը:
- 1869 Սուեզի ջրանցքի բացումը: Կառուցման աշխատանքը սկսվել էր 1859թ.-ին:
- 1896 Կ. Պոլսում լույս տեսավ «Բյուզանդիոն» օրաթերթը Բյուզանդ Քեչյանի խմբագրողթյամբ:
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

