
Հրատարակված է Հուլիս 25, 2008
ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼՈՒ ՄԵՋ
- Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունները վերջին մեկ ամսում ոչ մի քայլ չեն արել Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար (ինչպես պահանջում է Եվրոպան), ինչն իրենց այլընտրանք չի թողնում, բացի պայքարը շարունակելուց: «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը վերահաստատեց օգոստոսի 1-ին հանրահավաք անցկացնելու մտադրությունը` չնայած քաղաքապետարանի արգելքին: «Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան բողոքի և ընդվզման հզոր ալիք բարձրացնել` իր ոտնահարված իրավունքների վերականգնման նպատակով,- ասաց Զուրաբյանը: - Օգոստոսի 1-ի հանրահավաքը այս առումով առանցքային նշանակություն կունենա ազատության և ժողովրդավարության վերականգնման համար մղվող պայքարում»: Գնահատելով իշխանությունների վերաբերմունքը` շարժման ներկայացուցիչը դրա ընդհանրացումը համարեց Սերժ Սարգսյանի ասուլիսը. «Հուլիսի 21-ի իր ասուլիսում Սերժ Սարգսյանը երկու կարևոր բացահայտում արեց. նախ` որ չի պատրաստվում երկխոսության մեջ մտնելու ընդդիմության հետ, և երկրորդ` բավարարելու ընդդիմության, իսկ իրականում` ամբողջ հասարակության պահանջը` ազատել քաղբանտարկյալներին»: Զուրաբյանի գնահատմամբ` եթե մինչև ԵԽԽՎ հունիսի 25-ի նստաշրջանը իշխանությունները որոշ փորձեր արել էին բանտարկյալներին ազատ արձակելու և բաց էին թողել տասնյակ մարդիկ, ապա անմիջապես նստաշրջանից հետո այդ փորձերը, ըստ էության, դադարել են, քանի որ ազատվել է ընդամենը 3 մարդ: «Իշխանությունները իրականում որևէ նպատակ չունեն վերականգնելու ժողովրդավարությունը Հայաստանում, նրանք ցուցաբերում են խորը արհամարհանք Եվրոպայի խորհրդի պահանջների նկատմամբ, իրականում զբաղվում են մանր ժուլիկությամբ` փորձելով խաբել ԵԽ պաշտոնյաներին»,- հավելեց Զուրաբյանը: Մինչդեռ, ըստ ընդդիմության ներկայացուցչի, ԵԽԽՎ երկու բանաձևերն էլ հստակորեն նշում են, որ երկխոսություն է անհրաժեշտ «քաղաքական ուժերի միջև»` քաղաքական ներկա ճգնաժամը հաղթահարելու համար: «Իրականում Սերժ Սարգսյանը մոգոնում է պատրվակներ բանակցություններից խուսափելու համար»,- ասաց Զուրաբյանը: Գալիք հանրահավաքի օրակարգից Զուրաբյանը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ եթե մինչև օգոստոսի 1-ը ընդդիմության 4 պահանջները չկատարվեն, իրենք շարժման կարգախոս կդարձնեն նախագահ Սարգսյանի հրաժարականը: Հուլիսի 4-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը նախագահից ու իշխանություններից, մասնավորապես, պահանջել էր ազատել ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները, բացահայտել ու դատապարտել մարտի 1-ի դեպքերի մեղավորներին, ինչպես նաև պաշտոնից ազատել ներկա կառավարության մի շարք անդամների:

- Սառա Խոջոյան
Վերջին լուրերը, Հուլիս 25, 2008
ԱՐԳԵԼԱՎԱԶՔ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ևՍ ՄԵԿ ԱՐԳԵԼՔ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ընդդիմությունը կրկին ցույց տվեց իր պատրաստակամությունը անտեսելու իր հայտարարած հանրահավաքի վրա դրված արգելքը և անցկացնելու օգոստոսի 1-ի բողոքի ակցիան: Երկուշաբթի Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Սառա ԽոջոյանԵրկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կատարելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երկու բանաձևերի պահանջները` նվազ կարևորելով առաջարկությունները կատարելու ժամկետները: ...ՈՉ ՄԻ ՍԵՆՍԱՑԻԱ. ԵՐևԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է «ԳԱՂՏՆԻ» ՇՓՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Սառա Խոջոյան 93
Նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է Հայաստանի ու Թուրքիայի դիվանագետների միջև «գաղտնի բանակցությունների»` ըստ թուրքական մամուլի վերջին հրապարակումների «սենսացիոն բնույթը»` նշելով, որ չնայած դիվանագիտական ...ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանԱմերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի միջազգային միջնորդները Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ բոլոր կողմերին հորդորում են «զերծ մնալ առավելագույն արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից», ...ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼՈՒ ՄԵՋ
Սառա Խոջոյան
Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությունները վերջին մեկ ամսում ոչ մի քայլ չեն արել Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար (ինչպես պահանջում է Եվրոպան), ինչն իրենց այլընտրանք չի ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՊԵԿԻՆ ԿՄԵԿՆԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍՈՎ
Սուրեն Մուսայելյան
Օլիմպիական խաղեր Հայկական սպորտի ղեկավարը խստորեն նախազգուշացրել է երկու տասնյակից ավելի մարզիկներին ու նրանց մարզիչներին` Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերում «մեդալներ ապահովել կամ մեղադրել միայն ...ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐՎԱԾ. «ԱՐՄԵՆԻԱՆԱՈՒԻ» ԼՐԱԳՐՈՂՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԳԻՇԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Սառա Խոջոյան 4
Ողջ գիշեր նրանք արթուն մնացին` Երևանի նորակառույց Հյուսիսային պողոտայի շքեղ խանութների աստիճաններին նստած: Հուլիսյան գիշերային զովից պաշտպանվելու համար նրանք փաթաթվել էին ծածկոցներով ու նստել իրար մոտ: ...ՀԱՎԱՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱԼԱԾՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ` ՉՆԱՅԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ
Վահան Իշխանյան 4
18-24 տարեկան 66 երիտասարդներ իրենց պատիժն են կրում «էրեբունի» քրեակատարողական հիմնարկում (գաղութում) այն բանի համար, որ հրաժարվում են ենթարկվել զինվորականության հրամաններին։ Նրանք Եհովայի վկա են, որոնց ...ՀԵՏՈՒԱՌԱՋ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ, ԻՍԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱ ԱՆՎԱՆՈՒՄ Է ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նաիրա Հայրումյան
Կադրային քաղաքականությունը համարվում է Ղարաբաղի ներկա իշխանությունների թույլ կողմերից մեկը: Մի շարք փորձագետներ համակարծիք են, որ նորընտիր իշխանությունները բարեփոխումներ իրականացնելու ցանկություն ունեն, ...ԱՊԱԳԱՅԻ ՍԵՐՄԵՐ. «ԷՅԹԻՓԻ»-Ն ՆՈՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԻՄՔ Է ԴՆՈՒՄ
Արփի Հարությունյան
Մյուս տարվանից «Հայաստան ծառատունկ ծրագիր» («ԷյԹիՓի») կազմակերպության` Երևանից մոտ 120 կմ հեռավության վրա գտնվող Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տնկարանը տարեկան 1 մլն տնկի կմատակարարի: 12 հա տարածք զբաղեցնող ...ՊԱՏԻ՞Ժ, ԹԵ՞ ՀԱԼԱԾԱՆՔ. ԶԻՆՎՈՐՆ ԱՍՈՒՄ Է` ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Նաիրա ԲուլղադարյանՎանաձորցի Կարեն Հովսեփյանի զինվորական ծառայությանը մնացել է կես տարի, բայց նա այլևս չի կարող մնալ բանակում ծեծի և վիրավորանքի պատճառով: 19-ամյա վանաձորցին ծառայում է հայկական ուժերի կողմից վերահսկվող ...ՍԽԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈԳԵՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ
Նաիրա ԲուլղադարյանՎանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդները, անկեղծանալով իրավապաշտպան կազմակերպության անդամների առջև՝ պատմել են իրենց ծեծելու ու բռնությունների դեպքերի մասին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ...ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՄՆԱՑԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԽԱՐԽԼՎԱԾ ՇԵՆՔԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ
Անի Հակոբյան
Միլիտոնյանների բազմանդամ ընտանիքը արդեն ավելի քան 20 տարի բնակվում է Գյումրու Իսահակյան 9 վթարային շենքում: Ընտանիքը որքան էլ փորձում է խնամքով թաքցնել խոնավությունից բորբոսած ու կանաչած, ծեփազերծ պատերը, ...ԱՆՀԵՏԱՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԿԼԱՅԵԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հայոց աշխարհում արհեստները միշտ էլ հարգի են եղել, ինչն արտահայտվել է, մասնավորապես, նրանով, որ տվյալ արհեստը ազգանվան հիմք է ծառայել այդ գերդաստանի համար և այդպիսով հարատևել դարեր շարունակ, օրինակ` Հացագործյան, ...ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց. ԵԽԽՎ-Ն ԴԵՌևՍ ՄՏԱՀՈԳ Է ԻՐ ԲԱՆԱՁևԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ իշխանությունները հերթական անգամ մերժում են արտոնել Երևանի կենտրոնում արմատական ընդդիմության` օգոստոսի 1-ին նախատեսված հանրահավաքը` ժամանակ առ ժամանակ հայտարարելով իրենց քաղաքական կամքի և երկիրը ժողովրդավարական ...ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԿԱԽՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՐ ՁևԱՎՈՐՎՈՂ ԴԱՇԻՆՔԻՆ
Սառա Խոջոյան
Հայաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը դեռևս ձեռնպահ է մնում Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսին միանալուց: Ուրբաթ կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը ներկայացրեց ...PROBE OR PRETENSE: INVESTIGATION OF MARCH 1 CONTINUES BUT WITH NO OPPOSITION COMMISSION MEMBER
Գայանե Մկրտչյան
Several weeks have passed since a parliamentary ad hoc commission was tasked with a probe into the March 1 events. Nearly four months after the dark day, the commission continues its work without participation ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ. ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԸ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան
Հունիսի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ բարձրաձայնեց իր անձնական պատրաստակամությունը Հայաստանի մայրաքաղաք հրավիրելու իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին` երկու երկրների ֆուտբոլի հավաքականների ...ԸՍՏ ԳՐՔԻ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԳԻՐՔԸ` ԻՐ ՆԱԽՈՐԴԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան 3
1998 թ. համեմատությամբ 2007 թ. Հայաստանի Հանրապետությունում, պաշտոնական ցուցանիշների համաձայն, տնտեսական աճը կազմել է 13.7%: Տարեկան միջին գնաճը 2000-2007 թթ. ԱՊՀ երկրների համեմատությամբ ամենացածրն է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՎԱՅԵԼԵՆՔ ՄԻԱՍԻՆ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան«ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱԲԱԹ». ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՈՉԻ` ՄԵԴՎԵԴևԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ
Սուրեն ՄուսայելյանՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Գայանե Մկրտչյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՈՉ ՄԻ ՍԵՆՍԱՑԻԱ. ԵՐևԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է «ԳԱՂՏՆԻ» ՇՓՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Սառա Խոջոյան
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ԱՐԳԵԼԱՎԱԶՔ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ևՍ ՄԵԿ ԱՐԳԵԼՔ
Սառա Խոջոյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ՀԱՎԱՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱԼԱԾՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ` ՉՆԱՅԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ
Վահան Իշխանյան
ԸՍՏ ԳՐՔԻ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԳԻՐՔԸ` ԻՐ ՆԱԽՈՐԴԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐՎԱԾ. «ԱՐՄԵՆԻԱՆԱՈՒԻ» ԼՐԱԳՐՈՂՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԳԻՇԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Սառա Խոջոյան
ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Սառա ԽոջոյանԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

