
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
- «Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կո´չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»: Այս խոսքերը իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ: Սրան հետևած 100 օրերի ընթացքում իշխանությունը, նոր ռազմավարություն ընտրելով, սկսեց բարեփոխումների ժամանակաշրջանը, հատկապես մաքսային ու հարկային ոլորտներում: Պաշտոնավորության հարյուր օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում երկրի ղեկավարը խոսում է ձեռքբերումների մասին «գործունեության բոլոր ոլորտներում» և նշում. «Ես չեմ ասում համբերել է պետք. հավատացե՛ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները»: Եվ եթե նախագահի թիմակիցները դա դրական են գնահատում, ապա ընդդիմադիրներն այլ կարծիքի են: 100 օրվա պաշտոնավարման ընթացքում որքանո՞վ է քանդվել «չհասկացվածության պատը»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը այդ բարեփոխումները գնահատում է մեկ արտահայտությամբ`ժամանակավոր շոու: «Պատը քանդելու համար նախագահը նախ երկու բան պետք է նախաձեռներ`ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին և մարտի 1-ի դեպքերի անաչառ հետաքննություն իրականացներ,- ասում է Ենոքյանը: - Եվ, վերջապես, գնար արտահերթ նախագահական ընտրությունների: Եթե առաջին երկու խնդիրը նա կյանքի կոչեր, համոզված եմ` նոր ընտրությունների դեպքում նրա նկատմամբ հասարակության վստահությունը կմեծանար»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ոչ մի փոփոխություն չի տեսնում: Այլապես, ըստ նրա, քաղբանտարկյալներն ազատության մեջ կլինեին, մեծացած կլիներ հասարակության վստահությունը, և կատարված կլիներ մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննությունը: «Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետևողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ», -իր ուղերձում ասել է նախագահը: Նախագահի պաշտոնավարման 100 օրվան անդրադարձել է հայաստանյան մամուլը: «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ուրբաթ օրվա խմբագրականում գրում է. «Ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների անազատության մեջ մնալը մեծապես բարդացնում է նախագահի գործունեությունը բոլոր ոլորտներում, ընդ որում`թե երկրի ներսում և թե միջազգային ասպարեզում… 100 օրվա մեջ փորձենք տեսնել նաև դրականը: Օրինակ` քայլեր են կատարվել հարկային և մաքսային մարմիների, ոստիկանության աշխատանքը բարեփոխելու ուղղությամբ»: «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Ասք 100 օրվա մենության և օգոստոսի 1-ի մասին» հոդվածում նշում է, որ առաջին 100 օրը Սերժ Սարգսյանը քաղաքականապես գտնվում էր մենության մեջ. «Բնականաբար, և նախագահի, և նրա թիմի առջև ծառացած է խնդիր`լուծումները վարչական հարթությունից տեղափոխելու քաղաքական հարթություն, քանզի միայն այդ դեպքում… միս ու արյուն կստանա համակարգային բարեփոխումների մտադրությունը որպես այդպիսին»: Նախօրեին Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց ֆիլմ` նվիրված նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվան: Ֆիլմում նախագահի գործունեությանը իրենց գնահատականն էին տալիս լրատվամիջոցների (այդ թվում` ընդդիմադիր) խմբագիրներն ու լրագրողները: Ֆիլմում «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն ասում է. «Պետք է անկեղծորեն հավատալ այն բոլոր ծրագրերին, որ ինքը և կառավարությունը առաջ են քաշում»: «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը ֆիլմում նշում է. «Մարդիկ պատրաստ են նոր կյանքի, նոր քայլերի և պատրաստ են մի անգամ էլ քարտ բլանշ տալ, մի անգամ էլ հույս ունենալ, մի անգամ էլ «ստավկա դնել» այսպես ասած այս իշխանության վրա, որ կփոխի իրենց կյանքը: Հասարակությունը, այնպես չէ, որ անընդհատ հակված է արմատական փոփոխությունների, ոչ, ինքը ուզում է լավ ապրել ուղղակի»: Իսկ «Առավոտի» խմբագիրը խորհուրդ է տալիս` այն, ինչ նախագահը չի հասցրել անել 100 օրում, կարող է դեռ անել 1000 օրում: «… Ցույցերի ազատությունը ապահովել, լրատվամիջոցների անկախությունը, եթե այդ բանը 1000 օրվա ընթացքում անի, ուրեմն `բռավո»,- ասում է Աբրահամյանը:

- Գայանե Մկրտչյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան 15
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական դաշինքը, որով նա մասնակցել էր փետրվարի նախագահական ընտրություններին, անվանեց «անախրոնիզմ» և անցյալ շաբաթվա վերջին, դիմելով խորհրդարանական իր աջակցին` Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան 4
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար արմատական ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը նախորդ նախագահի գրասենյակի կողմից «հիմարություն» որակվեց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ...ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան «ոչ բավարար» է գնահատել Հայաստանի իշխանությունների առայժմ ձեռնարկած քայլերը, որոնք կոչված են բավարարելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` հետընտրական քաղաքական ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009 թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Կիպրոսում 0:1 հաշվով պարտություն է կրել Նիկոսիայի «Անորթոսիս» թիմից: Թիմերն ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
13Հակասեմիտականությունը մի ցավալի երևույթ է, որը հետապնդել է հրեաներին նրանց ողջ պատմության ընթացքում, ուստի դրա դրսևորումը հայերի կողմից կրկնակի ցավալի է, քանի որ հայերն իրենք` որպես անցանկալի փոքրամասնություն, ...ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Հայրումյան
Երեք տարի առաջ ղարաբաղցի լրագրող Սուսաննա Բալայանը Հադրութի շրջանի Տող գյուղում մտադրվեց արվեստի դպրոց բացել: Երկար փնտրեց հովանավոր, բայց սկզբում հենց իր պես խանդավառ մարդկանց գտավ և դպրոցը բացեց: Օրերս ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք: Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային ...«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։ 15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Կապանում ուսանողական հանրակացարանը դարձել է անօթևանների ապաստան` ուսանողներին մնալու տեղ չթողնելով: Հանրակացարանի բնակիչները հրաժարվում են դուրս գալ այնտեղից` պատճառաբանելով, որ ապրելու տեղ չունեն: Միևնույն ...ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
Մերօրյա Հայաստանի դիմագծի անբաժան մասն է կազմում աղավնիներ պահելու սովորությունը: Երևանի կենտրոնից մի փոքր հեռանալիս յուրաքանչյուր երկրորդ-երրորդ փողոցում կարելի է հանդիպել աղավնիների: Թեպետ հենց կենտրոնում` ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների ...ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ ...ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա Խոջոյան
Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ միջազգային կառույցները շարունակում են Հայաստանի երկու ճամբարներին «ժողովրդավարության ուղի» բերելու իրենց ջանքերը, ընդդիմությունը ի թիվս այլ հիմնական հարցերի շարունակում է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Այս շաբաթ լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ինչը կարճ ժամանակահատված է նույնիսկ նորանկախ Հայաստանի երիտասարդ պատմության մեջ, որն առայժմ հաշվվում է 6145 օրով: Եթե այդ ժամանակահատվածը արտահայտենք ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի Հակոբյան
Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր ...ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
«Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ՆՈՐ ՍԿԻ՞ԶԲ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՉՆԱՅԱԾ ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ
Մարիաննա Գրիգորյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարիաննա Գրիգորյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏՆՈ՞ՐԴ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՒՄ
Մարիաննա ԳրիգորյանՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ. ԵՐևԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է 9-10 ՀԱԶԱՐՈՎ
Սառա Խոջոյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

