
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
- Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր շերտերը: Բանահյուսության և պատմության այս գոհարները հասանելի են դարձել բնակիչներին, մասնավորապես` զբոսաշրջիկներին, քանի որ «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) շնորհիվ այցելուներին ուղղորդող 5 լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն) տեղեկատվական վահանակներ տեղադրվեցին: Ծրագրի շրջանակներում ամռան սկզբին այսպիսի վահանակներ տեղադրվեցին նաև զբոսաշրջության հայտնի վայրերից մեկում` Գառնիում, որտեղ այցելուները այժմ կարող են ոչ միայն տեսնել մշակույթի տարբեր հուշարձաններ, այլև կարդալ դրանց մասին: Գյումրու տեղեկատվական վահանակների պաշտոնական բացումը կլինի հուլիսի 26-ին: Ինչից հետո հյուրերը զբոսապտույտի կելնեն, և նրանց կներկայացվեն հին տների կենսագրությունը ներկայացնող պատմական կամ պարզապես հետաքրքիր փաստեր ու մանրամասներ: Օրինակ`«Ձախ անկյունում. Խալաթյանների տունը, 1860-1880 թթ.: Սա Ալեքսանդրապոլում հաստատված Խալաթյան երեք եղբայրների կառուցած համալիր տան առաջին հատվածն է: Միհարկանի տուն է` Ալեքսանդրապոլի 1860-1880 թթ. բնորոշ սև ու կարմիր տուֆ քարերով շարված: Տան ճակատի վերին եզրը զարդարված է սև տուֆի ֆոնի վրա տեղադրված կարմիր ադամանդաձև տուֆաքարերով: Սա դեպի Գորկու փողոց ձգվող անկյունային շենքի մի հատվածն է: Տան պատի մեջ կառուցված է եղել աղեղնաձև կամարով նախշազարդ աղբյուր, որի վրա քանդակված են հայկական և ռուսական խաչեր: Ռուսական խաչը քանդակել է որդիներից մեկը, որը անուսնացել է ռուս աղջկա հետ: Նախագծի մտահաղացման հեղինակներն են տեխասցի Ռիկ Նեյը, ով մեկ տասնամյակից ավելի աշխատում է Հայաստանում, և «ԱրմենիաՆաու» ինտերնետային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջոն Հյուզը, ով 2000 թ. ապրում և աշխատում է Հայաստանում: Նրանք միասին են սկսել ՀՀՃԾ-ն` Հայաստանի տեսարժան վայրերն օտարերկրացիներին ավելի մատչելի դարձնելու, ինչպես նաև` տեղացիներին իրենց պատմությունը հիշեցնելու հույսով: «Այս տեղեկատվական վահանակները նախատեսված են նախևառաջ տեղացիների, ապա նոր` զբոսաշրջիկների համար: Այս ծրագիրն ինչ-որ չափով կարող է խթան հանդիսանալ, որ մարդիկ ասեն. «Օ՜, Աստվա՜ծ իմ, սա ի՜մ քաղաքն է: Գուցե Գյումրին այնքան էլ վատը չէ, գուցե ես էլ մի բան կարող եմ անել հարազատ քաղաքիս համար»,- ասում է Ռիկ Նեյը: Սկսելով Գյումրու «Կումայրի» թաղամասից` ՀՀՃԾ-ն իրականացվելու է երեք փուլով: Այն պետք է միմյանց միացնի քաղաքի տարբեր մասեր: Առաջին փուլում տեղադրվել է 14 վահանակ: «Կումայրի» արգելոց-թանգարանն ընդգրկում է Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու կենտրոնական` պատմական միջուկը` ավելի քան 200 հեկտար ընդհանուր մակերեսով: Արգելոց-թանգարանի պահպանության տակ են շուրջ 1600 կառույցներ` հիմնականում 18-20-րդ դարերի եկեղեցիներ, թանգարաններ, դպրոցներ, մշակութային այլ օջախներ: Թանգարանում ընդգրկված կառույցների գերակշիռ մասը բնակելի շենքեր ու տներ են: Դրանք սև ու կարմիր տուֆով կառուցված 1-3 հարկանի շինություններ են` դրսից զարդաքանդակ քիվերով, փայտե առաստաղով, նեղ ու բարձր պատուհաններով: Պատմամշակութային արժեք ներկայացնող այս կառույցներից ոչ բնակելիները պետական ծրագրերով քիչ թե շատ վերանորոգվել են, իսկ ահա բնակելի տները խիստ անմխիթար վիճակում են, թեև դրանք բոլորն էլ վերապրել են 1926 և 1988 թվականների երկրաշարժերը: Գյումրու համար այս նորամուծությունը իրոք մեծ հետաքրքրություն էր առաջացրել մարդկանց մոտ: «Այսպիսի տեղեկատվական վահանակներ Գյումրում երբևէ չեն եղել: Խորհրդային տարիներին, երբ տուրիստներ էին գալիս, նրանց ուղեկցող գիդերն էին ամեն ինչ պատմում քաղաքի մասին: Վստահ եմ, որ մի քիչ անտարբեր գյումրեցիները մինչ օրս էլ քիչ բան գիտեն քաղաքի պատմական հուշարձանների մասին»,- ասում է 64-ամյա Սարգիս Խաչատրյանը: Ծրագրի գաղափարը, Ռիկ Նեյի խոսքերով, հղացել է դեռ 17 տարի առաջ, երբ ինքն առաջին անգամ եկել էր Հայաստան: «Եթե ուզում էիր ինչ-որ տեղեկություն ստանալ այս կամ այն հուշարձանի մասին, ստիպված էիր մի ամբողջ հաստափոր գիրք կարդալ: Դա հարմար չէր, և ես մտածում էի նմանատիպ մի ծրագրի մասին: Ուրախ եմ, որ իմ կարծիքը ուրիշներն էլ կիսեցին»,- ասում է ՀՀՃԾ նախագահը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Գյումրում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի և «Վիվասելի» աջակցությամբ: Առաջիկա ամիսներին ՀՀՃԾ-ն տեղեկատվական վահանակներ կտեղադրի Խոր Վիրապում, Նորավանքում և Զվարթնոցի մոտ: Ծրագիրը նախատեսում է նաև ճանապարհային նշաններ տեղադրել, որոնք կհեշտացնեն զբոսաշրջիկների համար գտնել Հայաստանի մշակութային, պատմական, բնական և հոգևոր արժեքները:

- Անի Հակոբյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան 15
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական դաշինքը, որով նա մասնակցել էր փետրվարի նախագահական ընտրություններին, անվանեց «անախրոնիզմ» և անցյալ շաբաթվա վերջին, դիմելով խորհրդարանական իր աջակցին` Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան 4
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար արմատական ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը նախորդ նախագահի գրասենյակի կողմից «հիմարություն» որակվեց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ...ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան «ոչ բավարար» է գնահատել Հայաստանի իշխանությունների առայժմ ձեռնարկած քայլերը, որոնք կոչված են բավարարելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` հետընտրական քաղաքական ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009 թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Կիպրոսում 0:1 հաշվով պարտություն է կրել Նիկոսիայի «Անորթոսիս» թիմից: Թիմերն ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
13Հակասեմիտականությունը մի ցավալի երևույթ է, որը հետապնդել է հրեաներին նրանց ողջ պատմության ընթացքում, ուստի դրա դրսևորումը հայերի կողմից կրկնակի ցավալի է, քանի որ հայերն իրենք` որպես անցանկալի փոքրամասնություն, ...ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Հայրումյան
Երեք տարի առաջ ղարաբաղցի լրագրող Սուսաննա Բալայանը Հադրութի շրջանի Տող գյուղում մտադրվեց արվեստի դպրոց բացել: Երկար փնտրեց հովանավոր, բայց սկզբում հենց իր պես խանդավառ մարդկանց գտավ և դպրոցը բացեց: Օրերս ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք: Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային ...«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։ 15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Կապանում ուսանողական հանրակացարանը դարձել է անօթևանների ապաստան` ուսանողներին մնալու տեղ չթողնելով: Հանրակացարանի բնակիչները հրաժարվում են դուրս գալ այնտեղից` պատճառաբանելով, որ ապրելու տեղ չունեն: Միևնույն ...ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
Մերօրյա Հայաստանի դիմագծի անբաժան մասն է կազմում աղավնիներ պահելու սովորությունը: Երևանի կենտրոնից մի փոքր հեռանալիս յուրաքանչյուր երկրորդ-երրորդ փողոցում կարելի է հանդիպել աղավնիների: Թեպետ հենց կենտրոնում` ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների ...ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ ...ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա Խոջոյան
Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ միջազգային կառույցները շարունակում են Հայաստանի երկու ճամբարներին «ժողովրդավարության ուղի» բերելու իրենց ջանքերը, ընդդիմությունը ի թիվս այլ հիմնական հարցերի շարունակում է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Այս շաբաթ լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ինչը կարճ ժամանակահատված է նույնիսկ նորանկախ Հայաստանի երիտասարդ պատմության մեջ, որն առայժմ հաշվվում է 6145 օրով: Եթե այդ ժամանակահատվածը արտահայտենք ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի Հակոբյան
Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր ...ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
«Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է «ԱԴԱՄԱՆԴԻ» ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Սուրեն Մուսայելյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ՆՈՐ ՍԿԻ՞ԶԲ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՉՆԱՅԱԾ ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ
Մարիաննա Գրիգորյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարիաննա Գրիգորյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏՆՈ՞ՐԴ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՒՄ
Մարիաննա ԳրիգորյանՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ. ԵՐևԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է 9-10 ՀԱԶԱՐՈՎ
Սառա ԽոջոյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

