
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
- Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը` առաջ անցնելով 68-րդ տեղում գտնվող Ուկրաինայից, 78-րդ տեղում գտնվող Ադրբեջանից և 103-րդ տեղում գտնվող Ռուսաստանից: Հունիսին հրապարակված զեկույցն ուսումնասիրել և վերլուծել է երկրների միջև ապրանքների ազատ հոսքերի հիմքում ընկած գործոնների արդյունավետությունը, գնահատվել են 4 հիմնական ոլորտներ` շուկայի մուտքը, սահմաններում կարգավորումը, տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքներն ու երկրի գործարար միջավայրը: Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը տեղեկացնում է, որ ուսումնասիրության համար երկու տիպի աղբյուրներ են օգտագործվել: «Առաջինը` օգտագործվել են այսպես կոչված «կոպիտ» աղբյուրներ, այսինքն` վիճակագրություն, որ տրամադրում են միջազգային կառույցները `Համաշխարհային բանկ, Արժույթի հիմնադրամ և այլն: Եվ երկրորդ` «փափուկ» տվյալներ, որոնք հավաքվում են հարցումների միջոցով»,- նշում է Հերգնյանը: Հայաստանում 2007-ին շուրջ 100 ձեռնարկությունների շրջանում տնտեսական նման հարցումներ իրականացրել է հենց Հերգնյանի ղեկավարած հետազոտական կենտրոնը: «Մենք փորձում ենք ընդգրկել կազմակերպությունները ըստ համախառն ներքին արդյունքի ոլորտային կառուցվածքի, այսինքն` որքան մեծ է ՀՆԱ-ում ոլորտի չափը, այնքան շատ կազմակերպություններ են մասնակցում հարցմանը այդ ոլորտից: Հարցումներում զգալի մաս են կազմում նաև օտարերկրյա կապիտալով և արտահանող-ներմուծող կազմակերպությունները»: Հայաստանի դեպքում բարձր ցուցանիշներից մեկն է շուկայի մուտքի ազատությունը, ըստ որի երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը բավականաչափ խթանում է օտարերկրյա արտադրանքի ներհոսքը երկիր: Սա նշանակում է, որ Հայաստանը ներկրող տնտեսությամբ երկիր է, ինչը տնտեսական բանաձևերի համաձայն` դրական ցուցանիշ չէ երկրի արդյունաբերության կամ տնտեսության համար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008-ի առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 420 մլն դոլարի արտադրանք, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ընդամենը 2 տոկոսով: Այնինչ 2008-ի հունվար-մայիսին ներմուծվել է ավելի քան 1 մլրդ 560 մլն դոլարի ապրանք, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 40 տոկոսով: Գումարային արտահայտությամբ` ներմուծումը մոտ 4 անգամ գերազանցում է արտահանումը: Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել էր, որ երկրում այս տարի գրանցված տնտեսական զարգացման բարձր տեմպերն արտացոլված են Հայաստանի արտաքին հաշվեկշռում, քանի որ ներմուծման աճը բարձր է՝ շուրջ 40 տոկոս։ Միաժամանակ էկոնոմիկայի նախարարի համար մտահոգիչ էին արտահանման աճի դանդաղ տեմպերը։ «Այս պարագայում հարկ է վերլուծել խնդրի պատճառները և հիմնական խոչընդոտները։ Կարևոր է նոր ներդրումների ուղղումն արտահանման խթանմանը և առկա ներուժի ճիշտ գնահատումն ու խմբավորումը։ Պետք է նաև միջազգային շուկաներ դուրս գալու նպատակ ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերել»,- ընդգծել էր Երիցյանը։ Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` արտահանման ոլորտում առկա խնդիրները ժամանակավոր են, ու նա վստահեցնում է, որ արտահանման խթանմանն արդեն իսկ ուղղված ներդրումների արդյունքները մոտ ժամանակներս ակնառու կդառնան, չնայած Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավման ուղղությամբ առաջարկվող լուծումները երկարաժամկետ են: «Դրանք ենթադրում են նաև ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման անհրաժեշտություն»,- ասել էր Երիցյանը։ Զեկույցը հաստատում է նախարարի գնահատականը, քանի որ Հայաստանի ցուցաբերած արդյունքներից առավել խոցելի են փոխադրամիջոցների առկայությունը և որակը (Հայաստանը 89-րդ տեղում է), ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցության միջոցների մատչելիությունը և որակը (86-րդ տեղ): Նույն զեկույցի համաձայն` ցածր է մաքսային կարգավորման արդյունավետությունը (103-րդ տեղ), սահմաններում կարգավորող մարմինների գործունեության թափանցիկությունը (92-րդ տեղ): Տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ոչ առաջնային է համարում օրենսդրության անկատարությունը. «Մեր գործարար միջավայրի առաջընթացի կարևորագույն խոչընդոտը ոչ այնքան օրենքների անկատարությունն է, որքան այն, որ օրենքների (հատկապես հարկային և մաքսային) կատարումը պարտադիր չէ բոլորի համար: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ, եթե հիշողությունս չի դավաճանում, մինչև այսօր որևէ խոշոր գործարար հիշյալ օրենքների խախտումների համար պատասխանատվության չի ենթարկվել»:

- Սառա Խոջոյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան 15
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական դաշինքը, որով նա մասնակցել էր փետրվարի նախագահական ընտրություններին, անվանեց «անախրոնիզմ» և անցյալ շաբաթվա վերջին, դիմելով խորհրդարանական իր աջակցին` Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան 4
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար արմատական ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը նախորդ նախագահի գրասենյակի կողմից «հիմարություն» որակվեց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ...ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան «ոչ բավարար» է գնահատել Հայաստանի իշխանությունների առայժմ ձեռնարկած քայլերը, որոնք կոչված են բավարարելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` հետընտրական քաղաքական ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009 թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Կիպրոսում 0:1 հաշվով պարտություն է կրել Նիկոսիայի «Անորթոսիս» թիմից: Թիմերն ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
13Հակասեմիտականությունը մի ցավալի երևույթ է, որը հետապնդել է հրեաներին նրանց ողջ պատմության ընթացքում, ուստի դրա դրսևորումը հայերի կողմից կրկնակի ցավալի է, քանի որ հայերն իրենք` որպես անցանկալի փոքրամասնություն, ...ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Հայրումյան
Երեք տարի առաջ ղարաբաղցի լրագրող Սուսաննա Բալայանը Հադրութի շրջանի Տող գյուղում մտադրվեց արվեստի դպրոց բացել: Երկար փնտրեց հովանավոր, բայց սկզբում հենց իր պես խանդավառ մարդկանց գտավ և դպրոցը բացեց: Օրերս ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք: Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային ...«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։ 15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Կապանում ուսանողական հանրակացարանը դարձել է անօթևանների ապաստան` ուսանողներին մնալու տեղ չթողնելով: Հանրակացարանի բնակիչները հրաժարվում են դուրս գալ այնտեղից` պատճառաբանելով, որ ապրելու տեղ չունեն: Միևնույն ...ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
Մերօրյա Հայաստանի դիմագծի անբաժան մասն է կազմում աղավնիներ պահելու սովորությունը: Երևանի կենտրոնից մի փոքր հեռանալիս յուրաքանչյուր երկրորդ-երրորդ փողոցում կարելի է հանդիպել աղավնիների: Թեպետ հենց կենտրոնում` ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների ...ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ ...ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա Խոջոյան
Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ միջազգային կառույցները շարունակում են Հայաստանի երկու ճամբարներին «ժողովրդավարության ուղի» բերելու իրենց ջանքերը, ընդդիմությունը ի թիվս այլ հիմնական հարցերի շարունակում է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Այս շաբաթ լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ինչը կարճ ժամանակահատված է նույնիսկ նորանկախ Հայաստանի երիտասարդ պատմության մեջ, որն առայժմ հաշվվում է 6145 օրով: Եթե այդ ժամանակահատվածը արտահայտենք ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի Հակոբյան
Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր ...ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
«Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՄՐՑԱԿՑԱՅՆՈՒԹՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑԱԾՐ ՏԵՂ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՄԵՆՔ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՉԵՆՔ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 և 77-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋև
Մարիաննա ԳրիգորյանՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՂԹՈՒՄ. ԱՅՑ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ
Վահան ԻշխանյանՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ Է «ԿԱՐՄԻՐ ՀՐԵՇՆԵՐԻՆ». ՀԱՐԲՈՒԽԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՏԻՏՂՈՍԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ
Սուրեն Մուսայելյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ՆՈՐ ՍԿԻ՞ԶԲ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՉՆԱՅԱԾ ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ
Մարիաննա Գրիգորյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարիաննա Գրիգորյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏՆՈ՞ՐԴ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՒՄ
Մարիաննա ԳրիգորյանՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ. ԵՐևԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է 9-10 ՀԱԶԱՐՈՎ
Սառա ԽոջոյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

