
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
- Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ են տալիս` կառավարության շենքից տեղափոխվելով փողոց: Ճանապարհային ոստիկանները, որ խորհրդային տարիներից ի վեր կաշառակերության խորհրդանիշ են եղել, դատապարտված են ազնիվ աշխատելու, չնայած շատերը դա որակում են «ժամանակավոր ակցիա»: Սակայն թեկուզ ժամանակավոր` օրինապահ վարորդը իր վարորդական գրքույկի մեջ 5000-անոց չի պահի: Մեկ ամիս առաջ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանների հետ հանդիպմանը պահանջել էր «ճանապարհներից արմատախիլ անել լկտիությունն ու անդաստիարակությունը»: Սակայն նախագահի ուշադրության կենտրոնում ոչ թե կաշառակերությունն էր, այլ արտոնյալ վարորդներին չպատժելու հանգամանքը: «Երկու ամիս առաջ ինձ հարցրին, թե ի՞նչ եմ մտադիր անել այն պաշտոնյաների երեխաների ու իրենց արտոնյալ համարող մարդկանց հետ, ովքեր խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Ես պատասխանեցի. «Կանեմ` կտեսնեք»,- ասել էր նախագահն ու բերել մի օրինակ, որը ծանոթ է գրեթե բոլոր վարորդներին: - Ճանապարհային ոստիկանի աչքի առաջ անցնում է թանկարժեք ու այսպես կոչված «գոլդ» համարներով մեքենաների շարասյուն, և ճանապարհային ոստիկանն ուրիշ բան չի գտնում անելու, քան շրջվելն ու չտեսնելու տալը։ Ավելին, այդ ընթացքում նա գտնում է խեղճ ու կրակ մի վարորդի և փորձում տուգանել։ Այսինքն` պատրանք է ստեղծում, թե աշխատում է։ Սա անթույլատրելի է»: Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն ասում է, որ նախագահի հայտարարությունը շատ անհրաժեշտ էր, քանի որ այն հանձնարարական էր ոչ միայն ոստիկանների, այլև հենց պաշտոնյաների համար: «Եթե նախկինում հաճախ ոստիկանը աչք էր փակում որևիցե պաշտոնյայի որդու կատարած խախտման վրա, հիմա չի կարող»,- ասում է Օհանյանը: Թե որքանով են խիզախացել ոստիկանները, ըստ Օհանյանի, ցույց են տալիս թվերը: Անցած մեկ ամսվա ընթացքում Երևանում գրանցվել է կանոնների խախտման 22.310 դեպք, ինչը մոտ 8.000-ով գերազանցում է նախկին ամիսներին գրանցված խախտումները։ «Այս ամենը խոսում է այն մասին, որ նախկինում չգրանցվող խախտումները ներկայումս չեն վրիպում ճանապարհային ոստիկանի աչքից»,- ասում է Օհանյանը: Օրենքը չի «խնայել» անգամ նույն համակարգի աշխատողներին, որոնք ճանապարհային կանոնների խախտման համար խիստ նկատողություն են ստացել: Իսկ երկու ճանապարհային ոստիկան կաշառակերության համար նույնիսկ հեռացվել է աշխատանքից: Ոստիկանների աշխատավարձը բարձրացվել է մինչև 180.000-200.000 դրամի (մոտ 600- 660 դոլար)`փորձելով հետ պահել նրանց շորթումից: Կաշառակերության դեմ սկսված թեժ պայքարը քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը որակում է «քաղաքական ակցիա»: «Այս շոուները պարզապես քաղաքացիներին բուն խնդիրներից, առավել օրակարգային հարցերից շեղելու միտում ունեն, բայց հասարակությունը դա շատ լավ հասկանում է»,- ասում է նախկին պատգամավոր Հովհաննիսյանը: Սակայն այս ոլորտում կոռուպցիայի նվազման միտումներ է արձանագրել վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը: «Եթե 6 ամիս առաջ մեր թեժ գծի զանգերի մոտ 70 տոկոսը վերաբերում էր կաշառակերության, անտեղի գումար շորթելու դեպքերին, ապա հիմա դա 10 տոկոս էլ չի կազմում»,- ասում է ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ճանապարհային բարեփոխումների մասին վարորդները երկակի կարծիքի են. ոմանք գոհ են, որ «օրենքն աշխատում է բոլորի համար», իսկ ոմանք էլ պնդում են, որ խստացումները, միևնույն է, հարվածում են ոչ հարուստ քաղաքացիների գրպանին: «Տուգանքներն ահավոր բարձրացել են, իսկ հարուստների համար էդ 20.000-ը (60 դոլար) փող չի, մեջտեղը մենք ենք տուժում, իսկ էս խցանված ճանապարհներին խախտում չանելը պարզապես անհնար է, իրենք էլ դա շատ լավ գիտեն»,- ասում է տաքսու վարորդ Միսաք Մարգարյանը: Մեկ այլ տաքսու վարորդ նույնպես դժգոհում է տուգանքների բարձր չափերից և, որքան էլ տարօրինակ է, ասում է, որ շատ դեպքերում կաշառքը պարզապես փրկություն է: «Եթե, ասենք, մի խախտում են գրանցում ու 100.000-ի (330 դոլար) չեկ դեմ տալիս, առաջ կարող էինք ոստիկանին մի 20.000 (60 դոլար) դրամ տալ ու պրծնել: Հիմա դա էլ հնարավոր չէ, իսկ մեկ ամսվա մեջ չմուծելու դեպքում էդ 100.000-ը դառնում է 300.000 (990 դոլար): Եթե ես օրական աշխատում եմ ընդամենը 5000 դրամ (16 դոլար), ո՞նց մուծեմ էդ փողը»,- զայրանում է տաքսու վարորդն ու ցույց տալիս մեկ ամսվա ընթացքում կուտակված, իր խոսքով` «մանր-մունր» խախտումների կտրոնները, որոնք կազմում էին մոտ 50.000 դրամ (165 դոլար): Տուգանքներից դժգոհում է նաև Հովհաննիսյանը` ընդգծելով, որ դրանք պետք է վերանայվեն, այլապես հանրապետության կեսը կկանգնի դատարանի առաջ: Տուգանքները 3000-30.0000 դրամ են, բայց ամեն ինչ տանելի կլիներ, եթե վերջին մեկ տարում չմտցնեին նոր խստացում, ըստ որի` մեկ ամսվա ընթացքում չմուծելու դեպքում գումարը եռապատկվում է, իսկ երկու ամսվա դեպքում` հնգապատկվում: «Սա օրենք է ճորտի, այլ ոչ թե քաղաքացու համար: Ոչ մի երկրում նման կտրուկ բարձրացում չկա, սա նաև հակասում է մեր քաղաքացիական օրենսգրքի դրույթներին, որը նախատեսում է տոկոսներով բարձրացում, ասենք` 50, բայց ոչ 300 կամ 500 տոկոսով»,- ասում է Հովհաննիսյանը: Վարորդների իրավունքների պաշտպանը այս օրենքի փոփոխության առաջարկություններ է ուղարկել Ազգային ժողով, սակայն տարեվերջից շուտ պատասխան չի ակնկալում: Իսկ մինչ այդ երևանյան փողոցներում մեքենա վարելու մարտահրավերն ընդունած քաղաքացիները դեռ պետք է բավարարվեն ազնիվ ոստիկանների հետ շփվելու եզակի հնարավորությամբ:

- Գայանե Աբրահամյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան 15
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական դաշինքը, որով նա մասնակցել էր փետրվարի նախագահական ընտրություններին, անվանեց «անախրոնիզմ» և անցյալ շաբաթվա վերջին, դիմելով խորհրդարանական իր աջակցին` Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան 4
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար արմատական ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը նախորդ նախագահի գրասենյակի կողմից «հիմարություն» որակվեց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ...ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան «ոչ բավարար» է գնահատել Հայաստանի իշխանությունների առայժմ ձեռնարկած քայլերը, որոնք կոչված են բավարարելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` հետընտրական քաղաքական ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009 թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Կիպրոսում 0:1 հաշվով պարտություն է կրել Նիկոսիայի «Անորթոսիս» թիմից: Թիմերն ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
13Հակասեմիտականությունը մի ցավալի երևույթ է, որը հետապնդել է հրեաներին նրանց ողջ պատմության ընթացքում, ուստի դրա դրսևորումը հայերի կողմից կրկնակի ցավալի է, քանի որ հայերն իրենք` որպես անցանկալի փոքրամասնություն, ...ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Հայրումյան
Երեք տարի առաջ ղարաբաղցի լրագրող Սուսաննա Բալայանը Հադրութի շրջանի Տող գյուղում մտադրվեց արվեստի դպրոց բացել: Երկար փնտրեց հովանավոր, բայց սկզբում հենց իր պես խանդավառ մարդկանց գտավ և դպրոցը բացեց: Օրերս ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք: Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային ...«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։ 15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Կապանում ուսանողական հանրակացարանը դարձել է անօթևանների ապաստան` ուսանողներին մնալու տեղ չթողնելով: Հանրակացարանի բնակիչները հրաժարվում են դուրս գալ այնտեղից` պատճառաբանելով, որ ապրելու տեղ չունեն: Միևնույն ...ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
Մերօրյա Հայաստանի դիմագծի անբաժան մասն է կազմում աղավնիներ պահելու սովորությունը: Երևանի կենտրոնից մի փոքր հեռանալիս յուրաքանչյուր երկրորդ-երրորդ փողոցում կարելի է հանդիպել աղավնիների: Թեպետ հենց կենտրոնում` ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների ...ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ ...ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա Խոջոյան
Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ միջազգային կառույցները շարունակում են Հայաստանի երկու ճամբարներին «ժողովրդավարության ուղի» բերելու իրենց ջանքերը, ընդդիմությունը ի թիվս այլ հիմնական հարցերի շարունակում է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Այս շաբաթ լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ինչը կարճ ժամանակահատված է նույնիսկ նորանկախ Հայաստանի երիտասարդ պատմության մեջ, որն առայժմ հաշվվում է 6145 օրով: Եթե այդ ժամանակահատվածը արտահայտենք ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի Հակոբյան
Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր ...ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
«Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԵՆՔ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՉԵՆՔ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 և 77-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋև
Մարիաննա ԳրիգորյանԱՐՏԱՍՈՎՈՐ ՎԵՊ. ՀԵՂԻՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ «ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ՆՈՐ ՍԿԻ՞ԶԲ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՉՆԱՅԱԾ ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ
Մարիաննա Գրիգորյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարիաննա Գրիգորյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏՆՈ՞ՐԴ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՒՄ
Մարիաննա ԳրիգորյանԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ. ԵՐևԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է 9-10 ՀԱԶԱՐՈՎ
Սառա ԽոջոյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

