
Հրատարակված է Հուլիս 18, 2008
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
- Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով: «Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը: Ծծմբի երկօքսիդի ահռելի ծավալի 23,000 տոննա հիմնական չափաբաժինը «ԷյՍիՓի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատինն է, որը շահագործում է նաև բնապահպանների աղմուկի տեղիք տված Թեղուտի հանքը: «Այս քաղաքում 11.6 անգամ գերազանցում է ծծմբի թույլատրելի սահմանը: Եվ ես ստիպված ամեն երկուշաբթի այդ մասին հեռագիր եմ ուղարկում նախարարություն»,- ասում է «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը: Նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խնդրին անդրադառնալիս նշում էր, որ նախարարությունը հարկադրել է ընկերությանը ֆիլտրեր տեղադրել: 2005 թ. «ԷյՍիՓի»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը «ԱրմենիաՆաուի» լրագրողներին վստահեցնում էր, որ շուտով ֆիլտրերը տեղադրելու են, ինչն այդպես էլ չարվեց: Եվ այսօր նույն սցենարը կրկնվում է ներկայիս նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Բնապահպաններն այդ իրավիճակն արդեն քանի տարի է` համարում են ճգնաժամային, քանի որ ծծումբը համարվում է խիստ վտանգավոր մարդու առողջության, հատկապես` շնչառական, վերարտադրողական ֆունկցիան ապահովող օրգանների համար: Պղնձի արտադրությամբ զբաղվող կոմբինատների հարակից տարածքներում տեղացող թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու թունավոր նյութերի խառնուրդից, տեղափոխվում են ավելի մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը: «Էկոմոնիթորինգի» տվյալների համաձայն, սակայն, Հայաստանում հողի մոնիթորինգի որևէ դիտակետ դեռևս չկա, հետևաբար` որևէ նկարագիր տալ հնարավոր չէ: «Այսօրվա դրությամբ մեզ առնվազն 260 դիտակետ է պետք` հողը հետազոտելու համար,- ասում է Ս. Մինասյանը,- ԽՍՀՄ տարիներին օդային ավազանի մոնիթորինգի 19 դիտակետ է գործել 6 բնակավայրերում: 2003-ին մնացել էր ընդամենը 11 դիտակետ: Ներկայումս գործում է 13 դիտակետ 6 բնակավայրում`Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրում, Հրազդանում և Արարատում. 2003 թվականից էլ Ծաղկաձորում սկսել ենք ֆոնային մոնիթորինգ»: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` հանգստավայրային գոտի համարվող Ծաղկաձոր քաղաքն այն բնակավայրերից է, որի անտառային հողերի ապօրինի օտարումը և կառուցապատումը հենց հանգեցնում են բնապահպանական ճգնաժամի: «Վերջին շրջանում Ծաղկաձորում մոտ 180 հա անտառային տարածք է օտարվել, որից 6 հա տրվել է Դավիթ Լոքյանին (նախկին գյուղնախարար), 6 հա` Արմեն Գևորգյանին (փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար) և նույնքան էլ Հովիկ Աբրահամյանին (նախագահի աշխատակազմի ղեկավար), 2 հա էլ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտին Մաթևոսյանին»: Անդրադառնալով անտառային տարածքների բաշխմանը` Սանասարյանը փաստում է, որ նույնկերպ Արմավիրի մարզի արագաճ բարդու պլանտացիայից էլ մոտ 40 հա հատկացվել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչին` Ռուզան Մկրտչյանին: «Հայաստանի անտառներ» ՀԿ բուսաբան Կարեն Աֆրիկյանի խոսքերով` նախկինում այդ տարածքը պատկանել է Բուսաբանության ինստիտուտին: Աֆրիկյանի մտահոգության թիրախն է նաև ջրային ավազանը, ինչն ուղղակիորեն կապված է մնացած միջավայրերի հետ: «Բավական աղտոտված է Հրազդան գետի ներքևի հատվածը: Մենք խնդիրներ ունենք` Կապանից ներքև Ողջի գետի հատվածում, Ախթալայից ներքև` Դեբեդի վիճակի հետ կապված, որտեղ գերակշռողը մետաղներն են` պղինձ, վանադիում, երկաթ, սելեն»,- փաստում է Մինասյանը`ավելացնելով, որ ջրային ավազանի դիտացանցը ընդգրկում է 48 գետ, 6 ջրամբար և լիճ, ներառյալ Սևանը: Ամեն նմուշում որոշվում է ջրի որակը բնութագրող 30-60 ցուցանիշ: «Ջրի որակը գնահատվում է ըստ ջրօգտագործման նպատակի: Իհարկե, մտահոգիչ բաներ շատ կան. ձկնատնտեսական նորմերն այսօր չեն բավարարում, կան գերազանցումներ: Երևանից ներքև` Հրազդան գետում, կան բիոգեն աղտոտիչներ, քանի որ Երևանի կոյուղին առանց մաքրման լցվում է գետը: Ու ամեն ամիս նախարարին հեռագիր ենք տալիս ամոնիումի իոնի, նիտրատի վերաբերյալ»,- ասում է Մինասյանը` անդրադառնալով նաև օդային ավազանի մոնիթորինգին, ըստ որի` ամենից աղտոտված օդը Ալավերդիում է և Երևանի կենտրոնում: Մասնագետները պնդում են, սակայն, որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան մոնիթորինգ կատարելու համար միայն Երևանում առնվազն 14 դիտակետ պետք է գործի (ներկայիս 5-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100,000 եվրո է: Գյումրում ընդամենը մեկն է, բայց առնվազն 3-ը պետք է լինի: Կապանի, Քաջարանի նման արդյունաբերական քաղաքներում ընդհանրապես չկա: «Խորհրդային տարիներին մոնիթորինգը պասիվ, վերահսկողական ճանապարհով վիճակի գնահատում էր: Այսօր շրջակա միջավայրի, մասնավորապես` ջրային միջավայրի որակի արդյունավետ կառավարման համար առաջացել է նոր ինֆորմացիոն պահանջ: 2006-ին ընդունված մոնիթորինգի նոր հայեցակարգը ներառում է ինֆորմացիայի մշակման վերլուծական դիտարկում ևս»,- նշում է Մինասյանը`հավելելով, որ 2007-2008 թթ. մոտ 190 մլն դրամ է (629 139 $) ներդրվել կառավարության կողմից` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու:

- Արփի Հարությունյան
Վերջին լուրերը, Հուլիս 18, 2008
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան 15
Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական դաշինքը, որով նա մասնակցել էր փետրվարի նախագահական ընտրություններին, անվանեց «անախրոնիզմ» և անցյալ շաբաթվա վերջին, դիմելով խորհրդարանական իր աջակցին` Րաֆֆի Հովհաննիսյանի ...ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան 4
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար արմատական ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը նախորդ նախագահի գրասենյակի կողմից «հիմարություն» որակվեց: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ...ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան «ոչ բավարար» է գնահատել Հայաստանի իշխանությունների առայժմ ձեռնարկած քայլերը, որոնք կոչված են բավարարելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` հետընտրական քաղաքական ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009 թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում Կիպրոսում 0:1 հաշվով պարտություն է կրել Նիկոսիայի «Անորթոսիս» թիմից: Թիմերն ...ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
13Հակասեմիտականությունը մի ցավալի երևույթ է, որը հետապնդել է հրեաներին նրանց ողջ պատմության ընթացքում, ուստի դրա դրսևորումը հայերի կողմից կրկնակի ցավալի է, քանի որ հայերն իրենք` որպես անցանկալի փոքրամասնություն, ...ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Հայրումյան
Երեք տարի առաջ ղարաբաղցի լրագրող Սուսաննա Բալայանը Հադրութի շրջանի Տող գյուղում մտադրվեց արվեստի դպրոց բացել: Երկար փնտրեց հովանավոր, բայց սկզբում հենց իր պես խանդավառ մարդկանց գտավ և դպրոցը բացեց: Օրերս ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք: Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային ...«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։ 15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել ...ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Կապանում ուսանողական հանրակացարանը դարձել է անօթևանների ապաստան` ուսանողներին մնալու տեղ չթողնելով: Հանրակացարանի բնակիչները հրաժարվում են դուրս գալ այնտեղից` պատճառաբանելով, որ ապրելու տեղ չունեն: Միևնույն ...ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
Մերօրյա Հայաստանի դիմագծի անբաժան մասն է կազմում աղավնիներ պահելու սովորությունը: Երևանի կենտրոնից մի փոքր հեռանալիս յուրաքանչյուր երկրորդ-երրորդ փողոցում կարելի է հանդիպել աղավնիների: Թեպետ հենց կենտրոնում` ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների ...ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Կաշառակերության դեմ պայքարի վարչապետի ելույթները, ըստ որոնց` «Հայաստանի թիվ մեկ թշնամին ոչ թե ժողովրդավարության խնդիրն է կամ խոսքի ազատության բացակայությունը, այլ կաշառակերությունը», գործնական արդյունքներ ...ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա Խոջոյան
Համաշխարհային առևտրի խթանման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2008թ. hամաշխարհային առևտրի խթանման» զեկույցի գնահատմամբ: Հայաստանը 118 երկրների շարքում ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Մինչ միջազգային կառույցները շարունակում են Հայաստանի երկու ճամբարներին «ժողովրդավարության ուղի» բերելու իրենց ջանքերը, ընդդիմությունը ի թիվս այլ հիմնական հարցերի շարունակում է պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ...ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Այս շաբաթ լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, ինչը կարճ ժամանակահատված է նույնիսկ նորանկախ Հայաստանի երիտասարդ պատմության մեջ, որն առայժմ հաշվվում է 6145 օրով: Եթե այդ ժամանակահատվածը արտահայտենք ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի Հակոբյան
Գյումրու պատմական թաղամասն ունի պատմություններ, որոնք նույնիսկ շատ տեղացիներ չգիտեն: Բայց այդ հետազոտությունը բացահայտեց Հայաստանի` մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրորդ քաղաքի` Գյումրու նոր ...ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
«Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե Մկրտչյան
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
ՆՈՐ ՍԿԻ՞ԶԲ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՉՆԱՅԱԾ ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ
Մարիաննա Գրիգորյան
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ` ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարիաննա Գրիգորյան
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԵՏՆՈ՞ՐԴ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԵՐՈՒՄ
Մարիաննա ԳրիգորյանՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՇՆԱՆԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ. ԵՐևԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՐԵԿԱՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է 9-10 ՀԱԶԱՐՈՎ
Սառա Խոջոյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

