
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
- Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: Միակ բացառությունը Երևան-Բաքու հարթությունն է, որոնց միջև հարաբերությունները մեծ մասամբ «շտկվում» են հենց վերոհիշյալ առանցքների միջոցով:Հաշված օրերի ընթացքում կայացան հանդիպումներ Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի, Բաքվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, Անկարայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև: Հատկանշական է, որ բարձր մակարդակի որոշ շփումներ ընթանում էին զուգահեռ, ինչպես, օրինակ՝ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական բանակցությունները: Ռուսաստանի և Բաքվի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են շատ առանցքային հարցերում: Սա կապված է նաև Ադրբեջանի և Արևմուտքի փոխհարաբերությունների խնդրին և Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնման մարտահրավերներին: Բաքուն հանդես է գալիս որպես՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման և դաշինքի կազմում Ադրբեջանի ու Վրաստանի շուտափույթ ընդգրկվելու կողմնակից: Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խիստ տարբերվում են թե՛ հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման և թե՛ էներգետիկ ոլորտոմ հարաբերությունների հարցերով: Գաղտնիք չէ, որ արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվեց հենց ի հակակշիռ ռուսական նախագծերի: Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես` փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, բազմիցս խոսել են այն մասին, որ Արևմուտքը պետք է անհապաղ սկսի ասիական գազ գնել անմիջականորեն Թուրքմենստանից և հրաժարվի Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում առևտրատնտեսական հարաբերություններից: Ադրբեջանը զբաղվում է նաև Ռուսաստանի շահերը ոտնահարող այլ հարցերի լոբբիով: Այս ամենը խոսում է այն մասին, որ երկու երկրների փոխհարաբերությունների հեռանկարները ակնհայտորեն մշուշոտ են: Հենց այս հեռանկարներն էլ քննարկել են Մեդվեդևն ու Ալիևը Բաքվում: Ամեն ինչից զատ, անցնող շաբաթվա ընթացքում նոր միտումներ ի հայտ եկան հայ-թուրքական հարաբերությունների կայացման ոլորտոմ: Թեև Երևանի և Անկարայի պաշտոնական ներկայացուցիչների միջև անմիջական շփումներ դեռ չեն եղել, բայց հենց այս շաբաթ հայտնի դարձավ Հայաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն հուլիսի 6-ին Աստանայի` Ղազախստանի մայրաքաղաք դառնալու 10-ամյակի առնչությամբ հանդիսավոր երեկոյին: Համաձայն որոշ աղբյուրների` բացառված չէ նաև միջոցառման շրջանակներում Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի հանդիպումը: Հանդիսավոր երեկոյին Երևանի և Անկարայի ղեկավարներից զատ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հյուրերը կլինեն նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ղեկավարները, ինչպես նաև Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը: Այդուհանդերձ, Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման փաստն ինքնին, հատկապես տարածաշրջանային գործընթացների կտրուկ ակտիվացման ֆոնին, չի կարող պատահական լինել: Վերջերս Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մի շարք հայտարարություններ էր արել: Նա, մասնավորապես, նշել է, որ Երևանը դեմ չէ 1915 թ. ցեղասպանությունը ուսումնասիրող պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման Անկարայի առաջարկին, բայց միայն միջպետական հարաբերություններ հաստատելուց և հայ-թուրքական սահման բացելուց հետո: Հայաստանի նախագահի խոսքերը դրական ընկալվեցին թե թուրքական մամուլի և թե մի շարք միջազգային փորձագետների և դիվանագետների, մասնավորապես` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից: Հունիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը նշեց նաև, որ Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի հետ ներկա սահմանները, իսկ նա պետք է ընդունի իր պատմության ծանր էջերը: Հավանաբար, հենց այս հարցերն էլ կքննարկվեն հուլիսի 6-ին Աստանայում:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՎԱՅԵԼԵՆՔ ՄԻԱՍԻՆ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան«ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱԲԱԹ». ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՈՉԻ` ՄԵԴՎԵԴևԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ
Սուրեն Մուսայելյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե ԱբրահամյանՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս ՂազինյանՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

