
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
- 2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, որպես խրախուսանք, ընտանիքին է նվիրում 300.000 դրամ (968$): Մինչդեռ բազմազավակ ընտանիքներին օգնելու ու ծնելիությունը խրախուսելու պետության քաղաքականությունից ընտանիքների սոցիալական վիճակը չի փոփոխվում, նրանք շարունակում են գոյատևել ու ավելի աղքատանալ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որքան ավելանում է ընտանիքի անդամների թիվը, այնքան ընտանիքն աղքատանում է: 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքների գրեթե կեսը Հայաստանում աղքատ է: 2007-ին Հայաստանում նպաստ է ստացել 123.792 ընտանիք: Վիճակագրության համաձայն, աղքատության ընտանեկան նպաստ ստացողների շարքում գերակշռողը 2-18 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքներն են: Նրանք կազմում են նպաստառուների 75.9 տոկոսը: Անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, լավագույն նախապայմանն է աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար: Հանրապետության երրորդ քաղաքը` Վանաձորը, աղքատության ընդհանուր պատկերի մի մասն է: Նրա տնակային ավաններից մեկը՝ Լենինգրադյան թաղամասը, հիմնականում աղքատ ընտանիքների հանգրվանն է: Ավերված, կիսափուլ տնակները, որոնց առջևում բնակիչները իրենց հագուստն են չորացնում, վկայում են իրենց տերերի սոցիալական պայմանների մասին: Մի սենյականոց տնակում է ապրում Խաչատրյանեի բազմանդամ ընտանիքը: Տնակում գիշերում են 10 հոգով: Եթե նույնիսկ հնարավորություն լիներ մահճակալ գնելու, միևնույն է տնակի փոքր տարածքը թույլ չէր տա: Խաչատրյանները հազիվ երկու մեծ և մեկ փոքր մահճակալ են տեղավորել սենյակում, մի փոքր սեղան ու մի քանի աթոռ, երեխայի սայլակ ու սպասքի պահարան: Դպրոցահասակ երկու որդիները տնակում գիշերելու տեղ չունեն: Չնայած մտավոր նորմալ ունակություններին, տղաները հաճախում են Վանաձորի մտավոր հետամնաց երեխաների դպրոց, որտեղ էլ գիշերում են.: «Ընտեղ շոր են տալիս, կերակրում»,- բացատրում է նրանց մայրը՝ Լենա Շեստակովան: Ազգությամբ ռուս Շեստակովան 43 տարեկան է: Նա աշխարհ է բերել 10 երեխա՝ 5 տղա, 5 աղջիկ: Երկու որդիներն ու մեծ աղջիկն արդեն չափահաս են ու ընտանիք են կազմել, բայց միայն մի որդին է բնակվում ընտանիքից հեռու՝ Ռուսաստանի դաշնությունում: Շեստակովայի մնացած երեխաներից երկուսը ընտանեկան հարկից հեռու՝ Վանաձորի մանկատանն են ապրում: Մնացածը ապրում են տնակում: Ամուսինը կայուն աշխատանք չունի: Անցած տարի հեռացել է պահակի գործից՝ պատճառաբանելով ցածր՝ ամսական 16.000 դրամ (52$) աշխատավարձը: Ընտանիքի գոյատևման աղբյուրը թոշակն ու նպաստն են, որոնք ամսական կազմում են 50.000 դրամ (161$): Գումարը տուն էլ չի հասնում՝ փոստում պարտքերն են մարում ու կրկին ավելացնում պարտքերի ցանկը: «Հազիվ հաց ենք առնում, ուրիշ սննդի մասին խոսք չկա»,- ասում է Խաչատրյանը: Բազմազավակությունը խթանելու նպատակ ամուսինները չեն էլ ունեցել, հատկապես, երբ օրվա հացի խնդիր են լուծում: Այն հարցին, թե հղիությունից ինչո՞ւ չեն պաշտպանվում ամուսինը պատասխանեց. «ինչ պահպանակ, փող ունենայինք, հաց կառնեինք»: Խաչատրյանը կարծում է որ պետության տված գումարը քիչ է բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար՝ հաշվի առնելով նաև օր օրի բարձրացող գները: Ծնելիությունը խրախուսելու՝ պետության քաղաքականությունից, ինչպես վկայում են մասնագետները, հիմնականում օգտվում են աղքատ ընտանիքները: «Սոցիալապես ապահովված ընտանիքներից քչերին եմ հանդիպել, որոնք երրորդ երեխան են ունեցել»,- իր դիտարկումներն է ներկայացնում Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Պատճառը, ինչպես Սարգսյանն է նշում, սոցիալապես ապահով ընտանիքների կրթական մակարդակն է, երբ նրանք գիտակցում են երեխային մեծացնելու ու դաստիարակելու հետ կապված դժվարությունները: Սարգսյանը կարծում է, որ անապահով խավը հիմնականում չունենալով կրթական գոնե միջին զարգացվածություն՝ երեխայի ծննդին վերաբերվում է մակերեսորեն: «Աշխատանքային փորձս ցույց է տալիս, որ սոցիալապես անապահով ընտանիքներում ծնվում են երեխաներ, որոնք, ցավոք սրտի, հետագայում չստանալով դաստիարակություն՝ նետվելով փողոց, ծնողի կողմից մուրացկանության են դրդվում: Այդ երեխաները դառնում են նույն հասարակության համար ոչ պիտանի»,- ասում է Սարգսյանը: Ոչ միայն երեխայի համար պատասխանատու լինելու գիտակցման թյուրըմբռնումը, այլև ժամանակին բժշկական օգնությունից չօգտվելը աղքատ ընտանիքում նոր երեխայի ծննդի պատճառ է դառնում: Կրթական ցածր մակարդակից ու անիրազեկությունից զատ, երբ աղքատ ընտանիքում հայտնվում է նոր երեխա, մասնագետները մատնանշում են նաև սեռական կուլտուրայի բացակայությունը և ընտանիքի պլանավորման անտեղյակությունը: Հոգեբան Զարիկ Ավետիսյանը երկար տարիներ աշխատում է անապահով ընտանիքների հետ: «Գոնե մտածեն, որ կարելի է երկու երեխա ունենալ ու նորմալ պահել, բայց այդ մտածելակերպից հեռու են»:

- Նաիրա Բուլղադարյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե ԱբրահամյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ. ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ
Արիս Ղազինյան
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

