
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
- Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում են այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել ամենակոռումպացվածներից մեկը համարվող կառույցում, մինչդեռ ուրիշները թերահավատ են, որ օրինական գործունեությունը կշարունակվի: Հարկային ու մաքսային մարմինների աշխատանքի բարեփոխումը իր գործունեության հիմնական ուղղություն ընտրած կառավարությունը «կենտրոնացված ուշադրություն» է դարձնում այս ամենին: «Հարկային ու մաքսային մարմինների հավաքագրումներից զատ մեր երկիրը սոցիալական խնդիրների լուծման այլ աղբյուրներ չունի: Այնպես որ, մենք ինքնամաքրման ճանապարհ պիտի անցնենք»,- ընդգծել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 18-ին ՄՊԿ-ի նիստի ընթացքում: «Ինքնամաքրման ուղին» միանգամից բռնել էր ՄՊԿ-ն, որտեղ, նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ` «ծաղկում է կաշառակերությունը»: Փոփոխություններն այնքան անսպասելի ու արագ էին, որ գործարար աշխարհն ու շարքային քաղաքացիները զարմացած էին ու թերահավատ, որ այս ամենը ժամանակավոր չէ: Կարապետ Ալեքսանյանը մեկն է նրանցից, ով անձամբ զգացել է դրական փոփոխությունները. մի քանի ամիս առաջ նա մեքենա էր գնել ԱՄՆ-ից, և հունիսի սկզբին այն հասել էր Հայաստանի Հանրապետության սահման: «Իմանալով Հայաստանում ամեն ինչի կատարման ձևը` անհանգստանում էի: Բացի այդ, տարբեր մարդկանցից մաքսազերծման տարբեր գների մասին էի լսել ու մի քիչ անհանգստացած էի: Մարդիկ ասում էին, որ իմ գնած մեքենայի մաքսազերծումը բավական թանկ է, հետագայում իմ մուծած գնից մոտ 1,5 անգամ ավելի»,- պատմում է Ալեքսանյանը: «Սակայն ես բացարձակապես ոչ մի պրոբլեմ չունեցա մաքսազերծման հետ կապված: Լսել եմ` պատճառն այն է, որ հիմա պարզապես ամեն ինչ օրինականացվել է, միգուցե ցածր գների պատճառն էլ դա է: Ասում են` հիմա վճարում ես միայն քեզանից պահանջվող գումարը` առանց կաշառքի»,- հավելում է Ալեքսանյանը: Ի տարբերություն Ալեքսանյանի` Դավիթ Ալլահվերդյանի բախտը չի բերել, քանի որ նա մեքենա է ներմուծել մինչև բարեփոխումները. «Փետրվարին ես 2000 թ. արտադրության «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա եմ ներմուծել ու մաքսազերծել 4525 դոլարով: Իսկ ընկերս մայիսին նույն պարամետրերով մեքենա է բերել ու մաքսազերծել 2800 դոլարով, այսինքն` մոտ 1700 դոլարով էժան: Սա նշանակում է, որ 1700 դոլարը ես պետությանը չեմ տվել»: Իրեն պակաս խաբված զգալու համար Ալլահվերդյանը մտադիր է մեկ ուրիշ մեքենա էլ ներկրել: «Քանի կարգուկանոն կա, գնամ էժան մի մեքենա էլ բերեմ, թե չէ, ո՞վ իմանա, ինչքա՞ն կտևի այս ամենը»,- ասում է նա: Բարեփոխումների շրջանակներում ՄՊԿ-ն մի քանի նորամուծություն է մտցրել` մաքսազերծման ենթակա մի շարք ապրանքատեսակների համար ֆիքսված գների ցուցակի տեղադրումը ՄՊԿ կայքում, մաքսային հավաստագրերն ինքնուրույն լրացնելու հնարավորությունը և այլն: Այս կետերը օրենսդրությամբ նախատեսված էին դեռևս 2001 թվականից, բայց դեռ չէին կիրառվում: Փոփոխությունները դրական են գնահատում նաև գործարար աշխարհի ներկայացուցիչները` ընդգծելով, սակայն, որ դեռևս շատ բան կա փոխելու: «Կիա մոթորս Հայաստան» ՓԲԸ փոխտնօրեն Արարատ Մարդոյանն ասում է, որ իրենց` որպես խոշոր ներմուծողի համար այդ փոփոխությունները արդյունավետություն չեն ապահովել: «Բարեփոխումները, իրականում, միայն տեխնիկական հարցեր լուծեցին,- ասում է Մարդոյանը: - Ասենք` կարող ես փաստաթղթերն արագ լրացնել և նման բաներ, ուրիշ ոչինչ: Այս ամենն ավելի շատ օգնել է անհատներին»: «Շատ մեծ աշխատանք դեռ ունեն անելու մաքսային արժեքի ձևավորման հետ կապված, շատ նրբություններ մշակված չեն, օրինակ` ինչպես են որոշվում մաքսային գները, ովքեր են որոշում այդ գները և այլն: Մենք «Կիա մոթորսի» պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում, բայց անգամ մեզ չի թույլատրվում հաշիվ ապրանքագրով մաքսազերծում կատարել, այսինքն` թե մենք, թե սովորական անհատը նույնն գինն ենք վճարում, այն դեպքում, երբ մենք գործարանից ավելի էժան ենք գնում ավելի մեծ քանակների դեպքում»: Մարդոյանը «աբսուրդ» է համարում նաև մաքսազերծման բարձր տոկոսադրույքը. «Ներմուծման բարձր տոկոսադրույք ունենում են այն երկրները, որոնք մեքենաների ներքին արտադրություն ունեն` ներքին արտադրողի վաճառքը խթանելու համար: Այս դեպքում պարզապես սպառողն է տուժում, շատ մեծ տոկոսադրույք է 30 տոկոսը: Օրինակ` միջին կարգի ջիպ տեսակի մեքենան Հայաստանում հնարավոր է գնել 25-27 հազար դոլարով, իսկ Դուբայում` 12-15 հազար դոլարով, այն դեպքում, երբ Դուբայում 3 անգամ ավելի փող են վաստակում: Որպես ներմուծող` մենք, միևնույն է, բերում ու վաճառում ենք, մարդիկ են տուժողը մեծ հաշվով, քանի որ ինչքան բարձր է տոկոսադրույքը, այնքան թանկ ենք վաճառում»,- բացատրում է Մարդոյանը: 2008-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել ավելի քան 20 հազար ավտոմեքենա մոտ 4000-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

- Սառա Խոջոյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ՄԱՐՏԻ 1. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՐՏՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
Գայանե ԱբրահամյանՄԵՆՔ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՉԵՆՔ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 և 77-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋև
Մարիաննա ԳրիգորյանԽՄԵՔ ՀԱՆՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ. 1,643,835,616 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՄ ՁԱՅՆՍ ՏԱԼԻՍ ՕԲԱՄԱՅԻՆ
Ջոն ՀյուզԿԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԲԱՆԱՎԵՃԻ ՆՅՈՒԹ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՈՒՅՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Նաիրա ՀայրումյանՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե ԱբրահամյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ. ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԿԱՊԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ
Արիս Ղազինյան
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

